Տնտեսության որևէ ճյուղին պետական աջակցության հետևանքները

Տնտեսագիտական գրականության մեջ ազատ շուկայական տնտեսական համակարգը բնորոշվում է որպես բացառապես առաջարկի և պահանջարկի ուժերով կարգավորվող համակարգ՝ առանց պետական որևէ միջամտության։ Գործնականում, այնուամենայնիվ, գրեթե բոլոր շուկայական տնտեսություններն ինչ-որ չափով կարգավորվում են պետության կողմից։ Եվ այն, թե ինչպիսին պետք է լինի պետության դերը շուկայական տնտեսությունում, տնտեսագիտության մեջ հանդիպող ամենակարևոր և ամենաբարդ հարցերից է։

 

Պետական տնտեսական քաղաքականության արդյունավետությունը դիտարկելիս պետք է հաշվի առնել այդ քաղաքականության ազդեցությունը ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ հատվածում, դրա առաջացրած ոչ միայն հիմնական, այլ նաև երկրորդական հետևանքները։ Նաև պետք է հաշվի առնել այդ հետևանքները ոչ միայն կոնկրետ խմբի, այլև ամբողջ հասարակության համար։ Եվ քանի որ պետական մարմինների կողմից այս դիտարկումները շատ հաճախ անտեսվում են, անհրաժեշտություն է առաջանում տարբեր միջոցներով բարձրաձայնել խնդրի մասին և տարբեր մատչելի օրինակների օգնությամբ փորձել բացատրել այն։

 

Ենթադրենք տնտեսության ինչ-որ «Ա» ճյուղ անկում է ապրում, և այդ  ճյուղի ներկայացուցիչները դիմել են կառավարությանը այն «փրկելու» նպատակով։ Ըստ նրանց՝ դա կարելի է անել միայն գները բարձրացնելու, հարկային արտոնություններ կամ սուբսիդիաներ տրամադրելու միջոցով։ Եթե պետությունը չկանխի «Ա» ճյուղի անհետացումը, ապա այդ ճյուղի աշխատողները կհայտնվեն փողոցում։ Դրա հետևանքով նրանց գնողունակությունը կընկնի, որի արդյունքում մսավաճառները, հացթուխները, դերձակները, կինոթատրոնների և սրճարանների սեփականատերերը և այլոք կսնանկանան։ Տնտեսական ճգնաժամը կուղեկցվի անկման առաջանցիկ տեմպերով։ Իսկ եթե կառավարության որոշմամբ «Ա» ճյուղը փրկվի, ապա այդ ճյուղը ներկայացնող ընկերությունները կսկսեն սարքավորումներ ձեռք բերել այլ ընկերություններից, զբաղվածությունը կավելանա, և նոր աշխատողները կսկսեն գնել մսավաճառների, հացթուխների, դերձակների և այլոց ապրանքներն ու ծառայությունները։ Ազգային բարեկեցությունը կաճի ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։

 

Իրականում գոյություն ունեն «Ա» ճյուղի նման բազմաթիվ ճյուղեր։ Քաղաքական գործիչները պնդում են, որ արդյունաբերական այս կամ այն ճյուղի ստեղծումը և պահպանումը ռազմական անհրաժեշտություն է երկրի համար։ Մեր նպատակն է ցույց տալ, թե ինչ հետևանքների է հանգեցնում նման ճյուղերի «փրկությունը»։

 

Ենթադրենք երկրի կառավարությունը որոշում է կայացնում «փրկել» «Ա» ճյուղը՝ սուբսիդիաներ տրամադրելու միջոցով (հանրության տեսանկյունից սուբսիդիաների գլխավոր առավելությունն այն է, որ հարստության վերաբաշխումը ոչ մեկից չի թաքցվում)։ Այս պարագայում հարկ վճարողները կկորցնեն ճիշտ այնքան, որքան սուբսիդիայի տեսքով կստանան «Ա» ճյուղի ընկերությունները և դրանց աշխատակիցները։ Հասկանալի է, որ «Ա» ճյուղի փրկությունը տեղի է ունենում այլ ճյուղերի հաշվին, քանի որ վերջիններս ստիպված են լինելու վճարել լրացուցիչ հարկեր, և դրանով պայմանավորված` նրանց շահույթը նվազում է, արդյունքում այդ ճյուղերում աշխատողների գնողունակությունն ընկնում է։ Այսինքն՝ «Ա» ճյուղի աճը տեղի է ունենում այլ ճյուղերում արտադրության ծավալների կրճատման հաշվին։

 

Բայց սուբսիդիաների տրամադրման ժամանակ ոչ միայն տեղի է ունենում եկամտի վերաբաշխում և այլ ճյուղերում արտադրության ծավալների կրճատում, այլ նաև (ինչը որ ամենակարևորն է և հենց դրանով է պայմանավորված ազգային հարստության զուտ կորուստները) կապիտալի և աշխատուժի արտահոսք այն ճյուղերից, որտեղ դրանք օգտագործվում էին բարձր արդյունավետությամբ, դեպի այն ճյուղեր, որտեղ դրանց օգտագործման արդյունավետությունն ավելի ցածր է։ Արդյունքում ազգային հարստության և բնակչության կենսամակարդակի աճի տեմպերը դանդաղում են։

 

Եթե «Ա» ճյուղը կրճատում է իր արտադրության ծավալները կամ անհետանում է մրցակցության պայմաններում, ապա ինչու՞ նրան  միացնել «արհեստական շնչառություն»։ Այն, որ տնտեսական աճը պայմանավորված է տնտեսության բոլոր ճյուղերի միաժամանակ աճերով, ճիշտ չէ։ Որպեսզի նոր ճյուղերում արտադրության ծավալներն աճեն, պետք է որոշ հին ճյուղերում դրանք նվազեն, որովհետև նոր ճյուղերի զարգացման համար լրացուցիչ կապիտալի և աշխատուժի կարիք կա։

 

Եթե մենք նախկինում արհեստականորեն պահեինք կառքերով բեռնափոխադրումը, մենք կհետաձգեինք ավտոմեքենաշինության և առևտրի զարգացումը։ Դրանով մենք կդանդաղեցնեինք արտադրության աճը և կկանգնեցնեինք տնտեսական և գիտական առաջընթացը։

 

Բայց այսօր շատ կառավարություններ դեռ շարունակում են կիրառել նման մոտեցումներ, երբ փորձում են կանխել տնտեսության որևէ ճյուղի անկումը՝ այդ ճյուղի աշխատողներին և այդտեղ ներդրված կապիտալը «փրկելու» համար։ Ինչքան էլ որ տարօրինակ է հնչում, տնտեսության զարգացումը ենթադրում է որոշ ճյուղերի անհետացում և նորերի զարգացում։ Ընդ որում` առանց առաջինի, երկրորդը չի կարող տեղի ունենալ։ Միայն այս դեպքում է հնարավոր հասարակության պահանջները և նոր ցանկությունները բավարարել ավելի որակյալ ապրանքներով և ծառայություններով ու ավելի բարձր մակարդակով։

 

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր