Հակակոռուպցիոն քաղաքականության Սինգապուրի օրինակը

1959թ. Սինգապուրի ինքնիշխանությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարը դարձավ կառավարության հիմնական խնդիրներից մեկը: Անկախացումից հետո կոռուպցիան բավականին տարածված էր, այն չէր համարվում հանցագործություն և կոռուպցիայի դեմ պայքարը թույլ էր: Պետական աշխատողներն ստանում էին ցածր աշխատավարձ, բնակչության մեծ մասը բավականաչափ կրթված չէր, չգիտեին իրենց իրավունքները և իրենց նպատակին հասնելու ճանապարհը հաճախ կաշառակերությունն էր:

 

Նման փոքր քաղաք-պետության համար կոռուպցիայի վերահսկողությունը կենսական նշանակություն ուներ ազգային վերածննդի, տնտեսական աճը խթանելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով մրցակցային առավելություն ձեռք բերելու համար:

 

Կոռուպցիայի դեմ պայքարը դարձավ կառավարության ռազմավարական սկզբունքներից մեկը: Օրենքը և օրենքի գերակայության պահանջը խստացվեց: Պետական կառավարման համակարգը բարելավվեց: Այս բոլոր գործողությունները կոռումպացված Սինգապուրը դարձրին աշխարհի ամենալավ հեղինակությունն ունեցող երկրներից մեկը: Վերջին տաս տարիներին, ըստ Կոռուպցիայի ընկալման ինդեքսի (Transparency International’s Corruption Perception Index), Սինգապուրը 180 երկրների ցանկում երրորդն է:

 

Կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարի տրամադրվածությունն ու վճռականությունը կառավարությունն ուներ դեռևս 1960թ., երբ խորհրդարանը հայտարարեց. «Որոշվել է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը տեսնելու, որ բոլոր օրենսդրական և վարչական միջոցները կիրառվում են կոռուպցիայի հնարավորությունները նվազեցնելու, կոռուպցիայի դեպքերի բացահայտումն ավելի հեշտ դարձնելու և կոռուպցիոն գործողությունների մեջ ներգրավված անձանց խստագույնս պատժելու համար»:

 

Հակակոռուպցիոն «ուժեղ» հայտարարություններն անընդհատ հնչում էին, այդ թվում՝ 1979 թ. վարչապետ Լի Կուան Յուի կողմից, ով լավագույնս բացատրում է ազատ Սինգապուրի համար կոռուպցիայի բացակայության անհրաժեշտությունը. «Այն պահին, երբ ղեկավարներն ավելի քիչ ազնիվ և ավելի քիչ պահանջկոտ են բարձր չափանիշների նկատմամբ, այդ պահից վարչական ամբողջականությունը կթուլանա և, ի վերջո, կփլուզվի: Սինգապուրը կարող է գոյատևել միայն այն ժամանակ, երբ նախարարներն ու բարձր պաշտոնյաները լինեն ազնիվ և արդյունավետ […]: Միայն այն ժամանակ, երբ մենք պահպանում ենք վարչակազմի այդ ամբողջականությունը, տնտեսությունը կարող է աշխատել այնպես, որպեսզի սինգապուրցիները կարողանան հստակ տեսնել ծանր աշխատանքի և բարձր պարգևավճարների միջև կապը»:

 

Կառավարության կայուն հանձնառության և առաջնորդության արդյունքում կոռուպցիայի դեմ զրոյական հանդուրժողականության մշակույթն արմատացավ Սինգապուրի բնակչության հոգեբանության և կենսակերպի մեջ:

Այսօր էլ կոռուպցիան արմատախիլ անելու կառավարության այս դիրքորոշումը և ցանկությունը մնացել են նույնը և արտահայտում են կառավարության քաղաքական վճռականությունն ու կամքը:

 

Ուժեղ քաղաքական կամքի առկայության պայմաններում կոռուպցիայի դեմ պայքարի համակարգի հիմքը բաղկացած է չորս հիմնական տարրերից`

 

– արդյունավետ հակակոռուպցիոն օրենքներ,

– անկախ դատական համակարգ,

– արդյունավետ և պատասխանատու պետական կառավարման համակարգ,

– արդյունավետ հակակոռուպցիոն գործակալություն:

 

Սինգապուրում գործող օրենքները հիմնվում են կոռուպցիայի դեմ պայքարի երկու հիմնական օրենքների` «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի (PCA) և «Կոռուպցիայի, թմրանյութերի շրջանառության և այլ ծանր հանցանքների մասին» օրենքի (CDSA) վրա: PCA-ն ունի ազդեցության լայն դաշտ ու կիրառվում է և՛ մասնավոր, և՛ պետական հատվածում ինչպես կաշառք տվողի, այնպես էլ կաշառք վերցնողի նկատմամբ: CDSA-ի կիրառման դեպքում բռնագանձվում է և՛ կոռումպացված հանցագործից անօրեն ձեռք բերված գումարը, և՛ կաշառքի միջոցով անհատների կամ կորպորացիաների կողմից ստացած այդ շահույթը: Այս օրենքների շնորհիվ կոռուպցիայի ցանկացած դրսևորում ամենաբարձր ռիսկային է:

 

Սինգապուրի անկախ դատական համակարգն ապահովում է դատական գործընթացների «մեկուսացումը» քաղաքական միջամտություններից: Գլխավոր դատավորը նշանակվում է երկրի նախագահի կողմից նախագահի խորհրդականների և վարչապետի առաջարկությամբ: Դատավորները նշանակվում են գլխավոր դատավորի առաջարկությամբ նախագահի կողմից: Սահմանադրության տարբեր դրույթներ երաշխավորում են Գերագույն դատարանի, դատական իշխանության անկախությունը: Լինելով թափանցիկ և օբյեկտիվ իրավակարգի կառավարման գործում` դատական համակարգը ճանաչում է կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը և ընդունում է կանխարգելիչ դիրքորոշում` կոռումպացված հանցագործների նկատմամբ սահմանելով կոշտ տուգանքներ և ազատազրկում: Սա կարևոր է, քանի որ հետաքննությունը և դատական հետապնդումը, անկախ նրանից, թե որքան արդյունավետ են, պետք է, այնուամենայնիվ, լրացվեն դատարանի կողմից կայացրած հետագա արդար դատավճիռներով և կոռուպցիայի կանխարգելման համար սահմանված համապատասխան պատիժներով:

 

Սինգապուրի հանրային ծառայությունն առաջնորդվում է Վարքագծի կանոնագրքով, որը սահմանում է պետական ծառայողներից ակնկալվող վարքագծի բարձր չափանիշներ` հիմնված ամբողջականության, անաչառության և թափանցիկության սկզբունքների վրա և սա ամրագրված է Կառավարության հրահանգների ձեռնարկում (IM), մասնավորապես.

 

– պետական ծառայողը չի կարող փոխառել իր հետ գործարք կատարած որևէ անձից,

– ցանկացած պահի պետական ծառայողի չապահովված պարտքերն ու պարտականությունները չեն կարող լինել ավելին, քան ամսական աշխատավարձի եռապատիկը,

– պետական ծառայողը չի կարող որևէ պաշտոնական տեղեկատվություն օգտագործել իր անձնական շահի համար,

– պետական ծառայողը պարտավոր է հայտարարագրել իր ակտիվները իր առաջին նշանակման ժամանակ, ինչպես նաև յուրաքանչյուր տարի,

– պետական ծառայողը չի կարող զբաղվել առևտրով կամ բիզնեսով կամ աշխատել կես դրույքով առանց թույլտվության,

– պետական ծառայողը չի կարող հասարակության անդամներից ընդունել ցանկացած ձևի նվերներ:

 

Կառավարության հանձնառությունը հանգեցրել է վարչական միջոցների ստեղծմանը` կոռուպցիայի և անօրինականության մեջ ներգրավված պետական ծառայողների հնարավորությունները նվազեցնելու համար: Այս միջոցառումները ներառում են.

 

– Կառավարչական և բյուրոկրատական ընթացակարգերի կանոնավորում` քաղաքացիական ծառայության արդյունավետությունը և թափանցիկությունն ապահովելու համար,

– պետական պաշտոնյաների աշխատավարձերի պարբերաբար վերանայում` մասնավոր հատվածի հետ դրանց համապատասխանությունն ու համադրելիությունն ապահովելու համար,

– հանրության սպասարկման էլեկտրոնային համակարգերի ներդրում` կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, պետական ծառայությունների հասանելիությունը բարձրացնելու համար և այլն:

 

1980-ական թվականներից գործող ազգային ՏՀՏ գլխավոր ծրագիրը, որը տարիների ընթացքում թարմացվում է, կառավարությանը թույլ է տալիս տեխնոլոգիաներն օգտագործել երկրի զարգացման և տնտեսական աճի խթանման համար: Օրինակ, Սինգապուրում գործում է GeBIZ հարթակը, որի միջոցով առցանց, ինտերնետի միջոցով իրականացվում են պետական գնումները:

 

Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն (CPIB) Սինգապուրում կոռուպցիայի դեմ պայքարի պատասխանատու միակ գործակալությունն է: Այն անկախ մարմին է և հաշվետու է միայն վարչապետին: CPIB-ն հիմնադրվել է 1952 թ. մինչև Բրիտանիայից Սինգապուրի անկախացումը: Այն կոռուպցիայի դեմ պայքարի աշխարհի ամենահին գործակալություններից մեկն է: Օրենքը թույլ է տալիս CBIP-ին հետաքննել կոռուպցիոն դեպքերը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում: Շատ երկրներւմ հակակոռուպցիոն գործակալությունները չեն աշխատում մասնավոր հատվածում: Սինգապուրի համար ռազմավարական նշանակություն ունի մասնավոր հատվածի «մաքրությունը», քանի որ հակառակ դեպքում երկրները չեն ցանկանա առևտուր իրականացնել Սինգապուրի հետ և իրենց գումարները ներդնել Սինգապուրում:

 

Այսպիսով՝ քաղաքական կամքը հիմք է, որից պետությունները պետք է սկսեն իրենց հակակոռուպցիոն ծրագրերը: Միայն այն դեպքում, երբ պետությունը ստեղծում է այդ հիմքը, կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծված համակարգերը և ինստիտուտները կարող են հաջողության հասնել:

 

Ակնհայտ է, որ հակակոռուպցիոն հաջողված ռազմավարության մեջ կան բազմաթիվ գործոններ, որոնք պահանջում են համապարփակ մոտեցում: Չի կարելի պայքարել կոռուպցիայի դեմ մեկուսացված նախաձեռնություններով՝ առանց գործընկերության և առանց հասկանալու կոռուպցիայի բնույթը: Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է համալիր ազգային ծրագիր, որը ներառում է ամբողջ կառավարությունը և մասնավոր հատվածը:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր