Մրցակիցները և մրցակցությունը

(թարգմանությունը Փ․ Հեյնեի «Տնտեսագիտական մտածելակերպ» գրքից)

 

Արդյո՞ք մրցակցությունը չի թուլանում, երբ կազմակերպություններին թույլատրվում է իջեցնել գներն այնքան, որքան նրանք ուզում են։ Տարօրինակ է, որ մարդիկ հաճախ պետության կողմից առանձին մրցակիցների պաշտպանությունը նույնացնում են ընդհանուր մրցակցության պահպանման հետ։ Իրականում դրանք լրիվ հակառակ երևույթներ են։ Մրցակիցներին հաճախ պաշտպանում են օրենքները, որոնք խոչընդոտում են մրցակցությունը և օգուտներ են բերում միայն որոշ արտադրողների՝ սահմանափակելով սպառողների ընտրությունը և մնացած արտադրողների հնարավորությունները։ Նման օրենքների ընդունումն արդարացնելու համար մեզ հակադրում է «գների գիշատիչային իջեցման» ռազմավարությունը, որը կիրառվում է «փողերի պարկերի» կողմից։

 

Գների «գիշատիչային» իջեցումը նշանակում է ինքնարժեքից ցածր գների սահմանում՝ մրցակցին ճյուղից դուրս մղելու կամ նոր մրցակիցների մուտքը կանխարգելելու համար։ Իսկ կրած վնասները փոխհատուցվում են հետագայում։ Այդպիսին է խոշոր ընկերությունների («փողերի պարկերի») ենթադրաբար սիրելի ռազմավարությունը։ Նրանք կարող են դիմանալ երկարաժամկետ վնասների, քանի որ տիրապետում են զգալի ֆինանսական ռեսուրսների։ Տնտեսագիտության տեսությունը չի բացառում գների «գիշատիչային» իջեցման հնարավորությունը, սակայն այն առաջ է բերում կասկածելի հարցերի ցուցակ:

 

Որքա՞ն ժամանակ պետք է կիրառել այդ քաղաքականությունը նպատակին հասնելու համար։ Որքան երկար, այնքան մեծ են լինելու գիշատիչ-ընկերության կարճաժամկետ վնասները և, հետևաբար, էլ ավելի մեծ պետք է լինեն երկարաժամկետ օգուտները, որպեսզի քաղաքականությունն իրեն արդարացնի։

 

Ի՞նչ տեղի կունենա ճյուղից դուրս մղված ընկերությունների ակտիվների և աշխատանքային ռեսուրսների հետ։ Եթե այդ ակտիվները շարունակում են մնալ, ի՞նչն է խանգարում որևէ մեկին օգտագործել դրանք արտադրությունում այն ժամանակ, երբ գիշատիչ-ընկերությունը բարձրացնի գները՝ իր «ոճրագործության» պտուղները քաղելու համար։ Եվ եթե դա տեղի է ունենում, ապա ինչպե՞ս ընկերությունը կստանա օգուտներ իր գիշատիչային քաղաքականությունից։

 

Ձեռնարկությունները հաճախ աշխատում են պետական աջակցություն ստանալ մրցակիցներին վերացնելու համար` ոչ հազվադեպ ցուցաբերելով բացառիկ սրամտություն և հասնելով հիանալի հաջողությունների։ Այդ կազմակերպություններն իրենց ներքին կամ արտասահմանյան մրցակիցներին հաճախ մեղադրում են ապրանքներն ինքնարժեքից ցածր գներով վաճառելու մեջ և պետությանը դիմում են գիշատիչային գործողությունները կանխելու կոչերով։ Դրանք իմաստ ունեն, եթե հիշենք, որ վաճառողները, որպես կանոն, նախընտրում են ավելի քիչ մրցակցություն։

 

Չենք բացառում գիշատիչային քաղաքականության կիրառումը բիզնեսի ոլորտում, սակայն դրանք լինում են հազվադեպ։ Իսկ նվազագույն գնի սահմանումն այն բանի տարածված օրինակն է, երբ հայտնի և իրական չարիքն օգտագործվում է հնարավոր չարիքի դեմ պայքարում։ Այն կարող է օգտակար կամ անօգտակար լինել հասարակության համար։ Սակայն, քանի որ դրա համար հաճախ հանդես են գալիս այն ընկերությունները, որոնք ակնհայտ է` շահում են, պետք է գոնե թերահավատորեն վերաբերել նրանց փաստարկներին։

 

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն կազմակերպությունների մասին (օրինակ էլեկտրականության մատակարարները), որոնք չունեն մրցակիցներ, որ կարող են ստանալ ահռելի եկամուտներ՝ սահմանելով անչափ բարձր գներ։ Եթե դրանք պատկանում են ներդրողներին, ապա պե՞տք է արդյոք պետությունը պաշտպանի սպառողներին՝ կարգավորելով գները։

 

Ինչպե՞ս կարգավորող մարմինները պետք է որոշեն արդարացի գինը։ Գուցե ելնելով ծախսերի՞ց։ Գները պետք է սահմանվեն այնպես, որպեսզի ընկերությունները կարողանան փոխհատուցել ինչպես իրենց ծախսերը, այնպես էլ ապահովել բավարար չափով շահույթ։ Սակայն ծախսերը բնական երևույթներ չեն, այլ ղեկավարության որոշումների հետևանքներ են։ Եթե կազմակերպությունների ղեկավարները գիտեն, որ գները կփոխվեն համաձայն ծախսերում կատարված ցանկացած փոփոխության, ապա արդյո՞ք կունենան ծախսերը նվազեցնելու խթան։ Դրա փոխարեն նրանք կցանկանան շրջապատել իրենց թանկարժեք գորգերով, գրասենյակներում տեղադրել փափուկ կահույք, ինչպես նաև բարձրացնել աշխատավարձերը, կառուցել արձաններ և հաճույք ստանալ հանգիստ կյանքից։ Արդյո՞ք նրանք կունենան նորարարություններով զբաղվելու խթաններ։ Ինչու՞ ռիսկի դիմել, եթե ամեն ինչ հրաշալի է։

 

Հետևաբար, կարգավորող մարմինները պետք է անընդհատ վերահսկեն կազմակերպության ղեկավարության որոշումները։ Վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու համար այդ մարմինները պետք է նույնչափ տեղեկացված լինեն ընկերության գործերից, որչափ փաստացի ղեկավարությունը։ Նշանակում է, որ յուրաքանչյուր կարգավորվող ընկերություն ունենալու է ղեկավարների երկու խումբ։ Արդյո՞ք դա նորմալ է։ Արդյո՞ք ժամանակի ընթացքում ղեկավարների երկրորդ խումբը չի զբաղեցնի իրական ղեկավարության դիրքերը, որոնցից նրանք պարբերաբար ստանում են ինֆորմացիա։ Այդ դեպքում ո՞վ կվերահսկի կարգավորող մարմինների գործունեությունը։ Պատմությունը ցույց է տալիս, որ նրանք, բնականաբար, ժամանակի ընթացքում սկսում են հոգ տանել այն ճյուղերի բարեկեցության մասին, որոնց համար նրանք պատասխանատու են։

 

Մինչև 1978 թվականը ԱՄՆ կառավարությունը կարգավորում էր առևտրային ավիափոխադրումների գները և փակ էր պահում շուկան նոր մասնակիցների համար։ Եվ չնայած ծառայությունները շատ ավելի ճոխ էին կարգավորման տարիներին, դրանք հասանելի էին շատ ավելի քիչ թվով անձանց։ Ավիաուղիները սահմանում էին տոմսերի բարձր գներ (պետության միջամտությամբ) և մրցակցում էին բավական քիչ թվով ուղևորների համար։

 

Երբ 1980-ական թվականներին մրցակցության հետևանքով ծառայությունների ոլորտից կարգավորումը հանվեց, ի հայտ եկան նոր առաջարկներ։ Ավիափոխադրումները հասանելի դարձան հասարակության լայն շրջանակներին, իսկ ավիաընկերությունները ստացան մեծ շահույթներ։ Մինչ այդ ոլորտն ապահով էր, սակայն պահպանողական և զրկված երևակայությունից։

 

Սովորաբար հանդես գալով պետական կարգավորման օգտին՝ ասում են, որ կառավարությունը պետք է կարգավորի այն ոլորտները, որտեղ չկա մրցակցություն, այլապես սպառողները կախվածության մեջ կմտնեն ագահ վաճառողներից։ Այդ փաստարկը հաճախ մեզ խանգարում է հարցնել՝ իրո՞ք մրցակցությունն ի վիճակի չէ սահմանափակել ընկերությունների վարքագիծն ավանդաբար կարգավորվող ճյուղերում։ Մենք ընդունում էինք որպես ճշմարտություն, որ մրցակցությունը չի կարող արդյունավետ լինել տրանսպորտի, հաղորդակցության, ֆինանսական, կոմունալ ծառայությունների և այլ ոլորտներում՝ նույնիսկ չփորձելով ստուգել այդ պնդումը։ Վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ մրցակցությունը կարող է առաջանալ այն ոլորտներում, որոնց մասին դժվար էր մտածել որոշ ժամանակ առաջ և այն ունի զգալի առավելություններ համեմատած պետական կարգավորման։

 

Թարգմանությունը՝ Արտյոմ Աշիգովի

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր