2019-06-24

Նամակ խորթ եղբորը

(թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Նորաբնակի կյանքը ծանր էր մեկի համար, որն ուներ երկու երեխա, բայց չուներ կին՝ նրանց խնամելու կամ տան հոգսը կիսելու համար։ Ուստի Թոմաս Լինքոլնն իր առաջին կնոջ եւ Աբրահամի մոր՝ Նենսի Հենքսի մահվանից (1818) մոտ մեկ տարի անց կրկին ամուսնացավ։ Նոր կինը՝ Սառա Բուշ Ջոնսթոնը, եւս այրի էր եւ ուներ երեք երեխա։ Ըստ պատմաբանների՝ Աբրահամ Լինքոլնի խորթ եղբայր Ջոն Դ. Ջոնսթոնը, որը նրանից փոքր էր հինգ տարով, ծույլ եւ անճարակ մարդ էր։ Փոքր եղբորն ուղղված սույն նամակը Լինքոլնը գրել է 39 տարեկանում, երբ արդեն կոնգրեսմեն էր Իլինոյս նահանգից։

 

Վաշինգթոն, 24 դեկտեմբերի, 1848 թվական
Սիրելի Ջոնսթոն,

 

Չեմ կարծում, որ ութսուն դոլարի խնդրանքդ բավարարելը լավագույն բանը կլիներ հիմա։ Երբ ժամանակ առ ժամանակ փոքր ինչ օգնել եմ քեզ, միշտ ասել ես, թե՝ «հիմա արդեն շատ լավ կլինի», բայց շատ չանցած՝ կրկին միեւնույն դժվարին կացության մեջ ես հայտնվել։ Այսպիսի բան կարող է պատահել միայն քո վարքի որոշակի թերության պատճառով։ Թե որն է դա, թերեւս գիտեմ։ Դու ծույլ չես, մինչդեռ պարապ կյանք ես վարում։ Քեզ ճանաչելուց ի վեր ես չեմ հիշում, որ երբեւէ տեսած լինեմ քեզ մեկ օր իսկ օրնիբուն աշխատելիս։ Աշխատանքից առանձնապես չես խորշում, բայց շատ չես աշխատում եւս, զուտ որովհետեւ չես համարում, թե դրանով լավ փող կվաստակես։ Անտեղի ժամավաճառության այս սովորությունն է քո բոլոր բարդությունների պատճառը, ուստի քեզ եւ հատկապես երեխաներիդ համար անչափ կարեւոր է, որ կոտրես դա քո մեջ։ Իսկ երեխաներիդ համար սա առավել կարեւոր է, քանի որ նրանք ավելի երկար ժամանակ ունեն ապրելու եւ ավելի հեշտորեն հեռու կմնան պարապորդության սովորությունից, քան ձեռք բերելով՝ կկարողանան հաղթահարել։

 

Քեզ հիմա փող է անհրաժեշտ, եւ ես առաջարկում եմ, որ ողջ եռանդով աշխատանքի անցնես այնպիսի մեկի մոտ, որը կվճարի դրա դիմաց։ Թող հայրիկն ու տղաներդ զբաղվեն տան հոգսերով՝ վարուցանքով եւ այլն, իսկ ինքդ գնա լավագույն աշխատավարձով կամ պարտքի մարման պայմանով աշխատանքին, որը կգտնես։ Քո ջանքերն ըստ արժանվույն հատուցելու համար խոստանում եմ քեզ, որ այսօրվանից մինչեւ մյուս մայիս աշխատածդ կամ պարտքի դիմաց հատուցածդ յուրաքանչուր դոլարին ես կհավելեմ եւս մեկը։ Եթե տեղավորվես ամսական տասը դոլարով, ասածիս համաձայն՝ ինձնից կստանաս եւս տասը, այսինքն, ընդհանուր առմամբ՝ քսան դոլար։ Չեմ ասում, թե վեր կենաս գնաս Սենթ Լուիս կամ կապարի հանքեր կամ Կալիֆոռնիայի ոսկու հանքեր, այլ [հորդորում եմ, որ ջանասիրաբար գործես լավագույն աշխատավարձով, որ կգտնես] Քոուլզ կոմսությունում՝ տանը մոտիկ։ Եթե հիմա վարվես այդպես, շուտով դուրս կգաս բոլոր պարտքերիցդ, եւ ավելին՝ ձեռք կբերես այնպիսի սովորություն, որը քեզ հեռու կպահի կրկին պարտքի տակ ընկնելուց։ Իսկ եթե հիմա փակեմ քո պարտքը, մյուս տարի դու նույնքան խրված կմնաս պարտքերում, որքան եւ միշտ։ Ասում ես՝ պատրաստ ես Երկնքում քո տեղը վաճառել 70 կամ 80 դոլարով։ Շատ էժան ես գնահատում երկնային տեղդ, քանի որ իմ առաջարկով դու միեւնույն գումարը կվաստակես ընդամենը չորս-հինգ ամիս աշխատելուց հետո։ Ասում ես նաեւ, որ եթե քեզ ընձեռեմ այդ փողը, կհանձնես քո հողն ինձ եւ, եթե չկարողանաս վերադարձնել, կփոխանցես նաեւ սեփականության իրավունքը։ Ասածդ անմտություն է։ Եթե այդ հողն ունենալով հանդերձ չես կարողանում ապրել, ինչպե՞ս ես ապրելու առանց դրա։ Դու միշտ լավ ես վերաբերվել ինձ, եւ ես չէի ցանկանա անսիրտ լինել քո նկատմամբ։ Ընդհակառակը՝ եթե հետեւես իմ խորհրդին, կհամոզվես, որ այն ավելին արժե քեզ համար, քան ութ անգամ ութսուն դոլարը։

 

Քեզ սիրող եղբայր՝
Ա. Լինքոլն

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր