2019-06-23

Նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման հետևանքները

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդես են եկել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ։ Դրանով, մասնավորապես, առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը սահմանել 63 000 դրամ՝ ներկայիս 55 000 դրամի փոխարեն։ Առաջարկվում է բարձրացնել նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը: Փոփոխություններն իրականացնելու համար պետական բյուջեից կպահանջվի տարեկան շուրջ 840 մլն դրամ հավելյալ ծախս, իսկ համայնքների բյուջեից՝ 392 մլն դրամ: Ընդհանուր առմամբ աշխատավարձին հատկացվող միջոցները մասնավոր և պետական հատվածներում կկազմեն շուրջ 3.46 մլրդ դրամ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաև, որ սույն փոփոխություններն ունեն մի շարք հնարավոր վտանգներ՝ չձևակերպված զբաղվածություն, սպառողական գների, բյուջետային ծախսերի, բիզնեսի վրա հարկային բեռի աճ:

 

Այս թեմայով ձեզ ենք ներկայացնում «Economics in One Lesson» by Henry Hazlitt գրքի՝ նվազագույն աշխատավարձի վերաբերյալ հատվածի թարգմանությունը։

 

Աշխատավարձի հարցն այնքան է «ծածկվել» էմոցիաներով և քաղաքական խտրականությամբ, որ հաճախ դրա քննարկման ժամանակ հետաքրքրված խումբը մոռանում է տարրական ճշմարտությունների մասին։

 

Նվազագույն աշխատավարձի մասին օրենքը սահմանափակող միջոց է։ Որքան ավելի «պատվախնդիր» է օրենքի նախագիծը, որքան ավելի շատ աշխատողներ է այն ընդգրկում և որքանով այն բարձրացնում է նվազագույն շեմը, այնքան մեծ է հավանականությունը, որ դա կհանգեցնի ավելի շատ վնասների, քան օգուտների։

 

Նվազագույն աշխատավարձի օրենքի ընդունումից հետո (օրինակ՝ 106 դոլար 40-ժամյա աշխատանքային շաբաթի դիմաց) առաջանում է մի իրավիճակ, երբ աշխատողը, որի աշխատանքը չարժե 106 դոլար, այլևս չի կարողանում գտնել աշխատանք։ Օրենքով դուք չեք կարող նրան տալ իր իրական արժեքը։ Հետևաբար, դուք նրան զրկում եք այնքան գումար աշխատելու իրավունքից, որքան նրան թույլ են տալիս հանգամանքները և նրա ունակությունները, և դրա հետ միասին դուք զրկում եք հասարակությանն այն ծառայություններից, որոնք այդ աշխատողը կարող է առաջարկել։ Կարճ ասած՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման դիմաց դուք ստանում եք գործազրկություն և հասարակությանը հասցնում եք անուղղելի վնասներ։

 

Այս կանոնից միակ բացառությունը կարելի է համարել այն, երբ աշխատողների մի խումբ ստանում է աշխատավարձ շուկայական գներից ավելի ցածր։ Այդպիսի իրավիճակներ շատ հազվադեպ են լինում և շատ հաճախ դրանց պատճառներն են ազատ կամ բավարար մրցակցության բացակայությունը։ Այս իրավիճակից շատ ավելի արդյունավետ, ճկուն և անվտանգ ելք է արհմիությունների կազմում աշխատողների միավորումը։

 

Դուք կարող եք մտածել, որ նվազագույն աշխատավարձի մասին օրենքի ընդունումից հետո այս կամ այն ոլորտում ձեռնարկությունները կբարձրացնեն իրենց արտադրանքի գները և այդպիսով կտեղափոխեն աշխատավարձերի բարձրացման բեռը սպառողի ուսերին։ Սակայն այդպես անել նույնքան հեշտ չէ, որքանով որ դժվար է խուսափել աշխատավարձերի արհեստական բարձրացման բացասական հետևանքներից։ Գների բարձրացումը կարող է անհնարին լինել, քանի որ այն հաճախ բերում է հաճախորդների կորստի։ Եթե նույնիսկ սպառողները հավատարիմ մնան այս կամ այն ապրանքային նշանին, նրանք, միևնույնն է, կգնեն ավելի քիչ ապրանքներ, քան նախկինում։

 

Այն ժամանակ, երբ մի խումբ աշխատողների աշխատավարձերն աճել են, մյուսները կորցնելու են իրենց աշխատանքը։ Մյուս կողմից, եթե ապրանքի գինը մնա նախկին մակարդակում, ապա քիչ շահութաբեր արտադրությունների սեփականատերերը ստիպված կլինեն փակել իրենց բիզնեսը։ Եվ նորից ակնհայտ են արտադրության կրճատումը և գործազրկության աճը։

 

Երբ որևէ մեկն այս փաստի վրա քաղաքական գործիչների ուշադրությունն է գրավում, գտնվում են «իրավունքի համար պայքարողներ», որոնք հայտարարում են․ «Շատ լավ, Դուք ասու՞մ եք, որ այդ ոլորտը կարող է գոյատևել միայն այն դեպքում, երբ աշխատողները կստանան աղքատության մակարդակի աշխատավարձեր։ Այդ դեպքում կարելի է վստահ ասել, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման պարագայում ճյուղի գոյությունը հնարավոր չէ»։ Այդ անվախները նշանակություն չեն տալիս գոյություն ունեցող իրական վիճակին։ Առաջինը՝ նրանք հաշվի չեն առնում , որ այդ ապրանքի վերանալուց կտուժի սպառողը։ Երկրորդը՝ նրանք մոռանում են, որ նման գործողություններով նրանք զրկում են տվյալ ճյուղի աշխատողներին եկամտի հիմնական աղբյուրից։ Եվ վերջապես՝ նրանք անտեսում են այն փաստը, որ աշխատավարձերը, որոնք ընդհանուր ֆոնի վրա ցածր էին, այդ ոլորտի աշխատողների համար օպտիմալ էին, հակառակ դեպքում նրանք վաղուց կփոխեին իրենց աշխատավայրը։ Հետևաբար նվազագույն աշխատավարձի հետևանքով ճյուղի անհետացումը կստիպի աշխատողներին գնալ նրանց համար նվազ գրավիչ աշխատանքի։ Աշխատանքի շուկայում մրցակցության ուժեղացումը կբերի աշխատավարձի ընդհանուր մակարդակի իջեցման նաև այլընտրանքային ճյուղերում։ Որ կողմից էլ նայենք, ամեն ինչ հանգում է մի բանի․ նվազագույն աշխատավարձի օրենսդրական բարձրացումը բերում է գործազրկության աճի։

 

Թարգմանությունը` Արտյոմ Աշիգովի

 

Հ․Գ․ Հայաստանում հնարավոր է նաև այնպիսի իրավիճակ, երբ տնտեսավարողները չգնան աշխատողների կրճատման։ Նրանք կնախընտրեն վճարել իրենց գրպանից՝ խուսափելով այդ աշխատողների օրինական գրանցումից ու հարկերի վճարումից։ Դա կնպաստի ստվերային տնտեսության ավելացմանը։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր