Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2019 թ. պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից և 3 մլրդ 284.9 միլիոն դրամ հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Գումարի 3,258 մլրդ դրամը շինարարական, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների համար է, իսկ 26.88 մլն դրամը` նախագծային աշխատանքների պատվիրման համար: Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 32.5 կմ ավտոճանապարհ: