Տնտեսական ազատությունը և Հայաստանը

2018թ․ թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում ձևավորվեց սկզբունքորեն նոր քաղաքական-տնտեսական իրավիճակ, որը հասարակության գիտակցության մեջ ազատական-ժողովրդավարական պետության մասին խորը գիտելիքների և ազատական գաղափարների ներդրման հնարավորություն բացեց։ Պայմանավորված վերոնշյալով՝ «Համակարգ» վերլուծական-տեղեկատվական կենտրոնի նպատակներից մեկը դարձավ հայ հասարակության համար ազատ շուկայական տնտեսության լայն հնարավորությունների բացահայտումը։

 

Ի՞նչ է տնտեսական ազատությունը։
Ամենաընդհանրական բնորոշմամբ տնտեսական ազատությունն անհատի՝ իր անձնական շահերով առաջնորդվելու իրավունքն է սեփականության իրավունքի կամավոր փոխանակման միջոցով, որը նրան երաշխավորվում է օրենքի գերակայության միջոցով։ Այլ կերպ ասած՝ անհատներն ազատ են աշխատելու, արտադրելու, սպառելու և ներդնելու այնպես, ինչպես ուզում են, իսկ պետությունը չպետք է սահմանափակի այդ ազատությունը, այլ պետք է պաշտպանի այն: Տնտեսական ազատությունը կարելի է բնորոշել նաև որպես անհատների տնտեսական որոշումներին խառնվելու և դրանք պարտադրելու բացակայություն։

 

Տնտեսական ազատության հիմնական տարրերն են անձնական ընտրությունը, փոխանակման ազատությունը և մասնավոր սեփականության պաշտպանությունը: Իսկ տնտեսապես ազատ երկրի հիմնական բնորոշիչներն են մասնավոր սեփականության պաշտպանությունը, պայմանագրերի կատարման ապահովումը, կայուն գները, առևտրի փոքր արգելքները, շուկայի միջոցով բաշխվող ռեսուրսները։

 

Եթե տնտեսական ազատությունը երաշխավորված և պաշտպանված է օրենսդրությամբ, ապա անհատները կարող են ավելի շատ ինքնուրույն ընտրել՝ ինչ ապրանքներ ու ծառայություններ սպառել, ինչ տնտեսական գործունեությամբ զբաղվել և ինչպես օգտագործել իրենց ռեսուրսները՝ ներառյալ ժամանակը:

 

Տնտեսական ազատությունը հաճախ նույնացվում է քաղաքական և քաղաքացիական ազատություն հասկացությունների հետ: Սակայն այդ հասկացությունների միջև կա տարբերություն: Քաղաքական ազատությունը կապված է քաղաքական որոշումների կայացման գործընթացի հետ, այսինքն`քաղաքացիներին թույլատրվու՞մ է մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին հավասար հիմունքներով, թե՞ ոչ: Քաղաքացիական ազատությունը, մյուս կողմից, ներառում է իրավունքների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են կարծիք արտահայտելու իրավունքը, տարբեր կրոնների դավանումը, ազատ հավաքների իրավունքը, արդար դատաքննությունը և այլն: Նոբելյան մրցանակի դափնեկիր Միլթոն Ֆրիդմանն իր «Կապիտալիզմ և ազատություն» գրքում պնդում է, որ տնտեսական և քաղաքական ազատությունները խորապես միախառնված են այնպես, որ տնտեսական ազատությունը քաղաքական ազատության հասնելու միջոց է, այսինքն՝ տնտեսական ազատությունը քաղաքական ազատության անհրաժեշտ պայման է։

 

Տնտեսական ազատության ցանկացած քննարկում կենտրոնանում է անհատների և կառավարության միջև քննադատական փոխհարաբերությունների վրա։ Ընդհանուր առմամբ, պետության գործունեությունը կամ կառավարության կարգավորումը, որոնք խանգարում են անհատական ինքնուրույնությանը, սահմանափակում են տնտեսական ազատությունը։
Այնուամենայնիվ, տնտեսական ազատության նպատակը պարզապես կառավարության պարտադրանքի կամ սահմանափակման բացակայությունը չէ, այլ բոլորի համար ազատության փոխադարձ զգացումի ստեղծումն ու պահպանումը։ Կառավարության որոշ գործողություններ անհրաժեշտ են քաղաքացիների համար, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենք իրենց և նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը։

 

Միլթոն Ֆրիդմանի բնորոշմամբ կառավարությունը, որպես պարտադրանքից անհատի պաշտպանության երաշխավոր, կարևոր նշանակություն ունի տնտեսական ազատության համար։ Իսկ մեկ այլ Նոբելյան մրցանակի դափնեկիր Հայեկը «Ճանապարհ դեպի ճորտություն» աշխատությունում նշում է, որ տնտեսական գործունեության ազատությունը նշանակում է ազատություն օրենքի շրջանակում, այլ ոչ թե կառավարության գործունեության լրիվ բացակայություն։

 

Բայց երբ կառավարության գործողությունները դուրս են գալիս անհրաժեշտ նվազագույն մակարդակի սահմաններից, ենթադրվում է, որ դրանք խախտում են ինչ-որ մեկի տնտեսական կամ անձնական ազատությունը։ Տնտեսական գործունեության կարգավորումը կարող է սահմանափակել շուկա ազատ մուտքը՝ խոչընդոտելով անհատների՝ կամավոր փոխանակմանը մասնակցելու որոշումներին։

 

Պատմության ընթացքում տնտեսական գործունեության վրա կառավարությունները կիրառել են սահմանափակումների լայն շրջանակ։ Այդպիսի սահմանափակումները, չնայած նրան, որ հիմնականում դրված են հանուն հավասարության կամ մեկ այլ իբր հասարակական ազնիվ նպատակի, իրականում շատ հաճախ պարտադրվում են ի օգուտ հասարակական էլիտաների կամ հատուկ շահերի։

 

Այս մասով Միլթոն և Ռոուզ Ֆիրդմաններն «Ընտրելու ազատություն» գրքում արտահայտում են հետևյալ տեսակետը․ «Հասարակությունը, որ հավասարություն է դնում, այսինքն՝ արդյունքների հավասարությունը գերադասում է ազատությունից, չի ունենա ո՛չ հավասարություն, ո՛չ էլ ազատություն։ Հավասարության հասնելու համար ուժի կիրառությունը կոչնչացնի ազատությունը, իսկ բարի նպատակների համար կիրառված ուժը կհայտնվի մարդկանց ձեռքերում, ովքեր այն կօգտագործեն իրենց սեփական շահերի առաջ մղման համար»։

 

Տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում Կառավարության չափից ավելի միջամտությունը թանկ է նստում հասարակության վրա ընդհանրապես։ Փոխարինելով շուկայական դատողությունները քաղաքականով՝ կառավարությունը ձեռնարկատիրական ռեսուրսները և արտադրողական գործունեության էներգիան շեղում է շահույթի հետապնդումից։ Արդյունքում կրճատվում է արտադրողականությունը, տեղի է ունենում տնտեսական լճացում և բարեկեցության նվազում։

 

Այսպիսով, տնտեսապես ազատ հասարակությունում յուրաքանչյուր անհատ վերահսկում է իր աշխատանքի և նախաձեռնության արդյունքները։ Անհատներն օժտված են ազատ ընտրության միջոցով իրենց երազանքներն իրականացնելու իրավունքով։ Այդպիսի հասարակությունում անհատները հաջողում կամ ձախողում են իրենց անձնական ջանքերի ու հնարավորությունների հաշվին։ Ազատ և բաց շուկայական տնտեսության ինստիտուտները խտրականություն չեն դնում ո՛չ առանձին անհատների նկատմամբ, ո՛չ էլ ի օգուտ նրանց։ Կառավարության որոշում ընդունելը բնորոշվում է թափանցիկությամբ ու բացությամբ, որը բացառում է խտրականության տարածումը և ապահովում է հավասար պայմաններ բոլորի համար։

 

Տնտեսապես ազատ հասարակությունում արտադրության և սպառման համար ռեսուրսների բաշխումն իրականցվում է բաց մրցակցության հիման վրա, այնպես, որ յուրաքանչյուր անհատ կամ ձեռնարկություն հաջողելու արդար հնարավորություն ունենա։

 

Տնտեսական ազատության առանցքային որոշիչներից է ազատ առևտուրը։ Այն մարդկանց տալիս է ապրանքների ու ծառայությունների լայն ընտրության հնարավորություն և նպաստում է մասնագիտացմանը՝ ըստ համեմատական առավելությունների։ Չխառնվելով ապրանքների ու արտադրության գործոնների միջազգային շուկաներ ազատ մուտքին և մրցակցությանը՝ կառավարություններն առաջ են մղում տնտեսական ազատությունը։ Էմպիրիկ ուսումնասիրությունները, ինչպես նաև համաշխարհային տնտեսական վիճակագրությունը, ցույց են տալիս, որ տնտեսական ազատության ավելի բարձր աստիճան ունեցող երկրներն ունեն տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր և ավելի զարգացած են։

 

Տնտեսական ազատության ինդեքսը

Տնտեսական ազատության գնահատման ամենատարածված եղանակը տնտեսական ազատության ինդեքսի օգտագործումն է, որն իրենից ներկայացնում է ընտրված փոփոխականների հիման վրա հաշվարկված ամբողջական ցուցանիշ։ Ինդեքսում գնահատվում են տնտեսական ազատության 12 ասպեկտներ, որոնք խմբավորվում են 4 խոշոր կատեգորիաներում․

 

օրենքի գերակայություն (սեփականության իրավունք, դատական արդյունավետություն, կառավարության ազնվություն)

 

կառավարության չափ (հարկային բեռ, պետական ծախսեր, հարկաբյուջետային առողջություն)

 

կարգավորման արդյունավետություն (բիզնես ազատություն, աշխատանքի ազատություն, դրամավարկային ազատություն)

 

շուկայի բացություն (առևտրային ազատություն, ներդրումային ազատություն, ֆինանսական ազատություն)

 

Տնտեսական ազատության ինդեքսի հաշվարկման համար հավաքագրվող տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական ազատության յուրաքանչյուր չափելի ասպեկտ նշանակալի ազդեցություն է ունենում տնտեսական աճի և զարգացման վրա։ Քաղաքականությունը, որն ապահովում է ավելի շատ ազատություն այդ ասպեկտներից ցանկացածի համար, նպաստում է աճին։ Այն իր հերթին կարևոր տարր է մարդկանց համար աշխատելու ավելի շատ հնարավորություններ ստեղծելու առումով՝ այդպիսով կրճատելով աղքատությունը և ապահովելով անընդհատ զարգացում։

 

Տնտեսական ազատությունը Հայաստանում

 

Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը 2019 թվականին կազմել է 67.7, որով մեր երկիրը զբաղեցրել է 47-րդ հորիզոնականը 180 երկրների մեջ: Նախորդ տարվա համեմատ այն մեկ կետով նվազել է՝ պայմանավորված հարկաբյուջետային առողջության կտրուկ անկմամբ և կառավարության ազնվության ու դատական արդյունավետության ցածր միավորներով: Հայաստանը Եվրոպայի տարածաշրջանի 44 երկրների շարքում զբաղեցնում է 24-րդ տեղը, իսկ ընդհանուր միավորը մի փոքր ցածր է տարածաշրջանային նորմայից, սակայն՝ բավական բարձր համաշխարհային միջինից:

 

Տնտեսական ազատության ինդեքսն ըստ երկրների

 

Ինչպես տեսնում ենք աղյուսակից, տնտեսական ազատությամբ հարևան երկրներից զիջում ենք միայն Վրաստանին, որն զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։ Ընդ որում՝ վերջին երկու տարիներին մեր երկրի ինդեքսը նվազել է։ Հայաստանն առաջատար է նաև ԵԱՏՄ անդամ երկրների շարքում։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր