Հինգ փաստարկ պրոգրեսիվ եկամտային հարկի դեմ

(թարգմանությունը Forbes.ru կայքից)

 

Ներկա փուլում Հայաստանում ակտիվ քննարկման և բուռն բանավեճերի թեմա է դարձել եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգից համահարթ համակարգին անցման օրենքի նախագիծը: Այդ առումով կարևոր է անդրադառնալ տարբեր երկրներում նմանատիպ փոփոխությունների փորձին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռուսաստանի Դաշնությունում գործող եկամտային հարկի համահարթ համակարգի վերաբերյալ կարևոր և հետաքրքիր հոդվածի թարգմանությունը, որը, չնայած հրապարակվել է 2011թ.-ին, բայց, այնուամենայնիվ, պահպանել է իր արդիականությունը: Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանում գործում է եկամտային հարկի համահարթ` 13 տոկոս դրույքաչափը:

 

Հինգ փաստարկ պրոգրեսիվ եկամտային հարկի դեմ

 

Եկամտային հարկի համահարթ դրույքաչափի չեղարկման դեպքում աղքատներն ավելի կաղքատանան, ներդրողներն ավելի երկչոտ կդառնան, դատական ծախսերն ավելի կբարձրանան:

Հեղինակ` Վլադիմիր Նազարով: Ե. Տ Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի միջպետական հարաբերությունների լաբորատորիայի ղեկավար:

 

Վերջերս տեղի ունեցավ «Անհավասարության կրճատման և աղքատության դեմ պայքարի» փորձագիտական խմբի առաջին նիստը, որը նվիրված էր մինչև 2020թ.-ը Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդիական խնդիրների վերաբերյալ առաջարկների ներկայացմանը: Մեծ զարմանքով հայտնաբերեցի, որ քննարկվող հիմնական թեմաներից էր Ռուսաստանում եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգին անցնելը, որն ուղղված էր քաղաքացիների եկամուտների անհավասարության նվազեցմանը: Աղքատություն թեման ուսումնասիրող շատ փորձագետներ կիսում են այդ կարծիքը. ես կփորձեմ ընդդիմանալ:

 

Նախ` եկամտային հարկի համահարթ դրույքաչափից հրաժարվելը հակասում է Ռուսաստանի պետական կառավարման սկզբունքներից մեկին` խաղի կանոնների կայունության ապահովմանը: Նախագահի և կառավարության` համահարթ եկամտային հարկը չփոխելու բազմաթիվ խոստումների խախտումը կհանգեցնի ձեռնարկատիրության կողմից իշխանությունների նկատմամբ անվստահության բարձրացմանը, օտարերկրյա ներդրումների արտահոսքի, ինչպես նաև ներքին կապիտալի «փախուստի»: Չնայած 2011թ.-ին ապահովագրական վճարների բարձրացումը և գործարար շրջանառության կանոնները սահմանելու հարցում բյուրոկրատական իշխանության գերակայությունը արդեն առաջացրել են մասսայական անվստահություն երկրի զարգացման հեռանկարների նկատմամբ, չարժե այս իրավիճակը խորացնել` մտցնելով եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգ: Աղքատների համար ավելի լավ չի կարող լինել, եթե նվազեն ներդրումները, այսինքն` կրճատվեն արտադրության ծավալները և նոր աշխատատեղերը:

 

Երկրորդ` եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգին անցումը կհանգեցնի նրան, որ հարուստ տարածաշրջանները զգալիորեն ավելի կհարստանան (ֆիզիկական անձանց եկամուտների նկատմամբ սահմանված հարկը մուտքագրվում է տարածաշրջանային և տեղական բյուջեներ): Դժվար թե Ամուրի շրջանի ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար ավելի լավ լինի, եթե Մոսկվայի բյուջեի հարկային եկամուտները մի քանի միլիարդով ավելանան: Սա կուժեղացնի միջտարածաշրջանային քաղաքական լարվածությունը և դրա լուծման համար, հնարավոր է, այդ եկամուտների մի մասի տեղափոխում դաշնային բյուջե, ինչն էլ բացասական կանդրադառնա Ռուսաստանում ֆեդերալիզմի զարգացման վրա:

 

Երրորդ` եկամտային հարկի համահարթեցումը նվազեցնում է վարչական և դատական ծախսերը (անգամ զարգացած երկրներում դրանք կազմում են հավաքագրված հարկերի մոտ 5 տոկոսը): Պրոգրեսիվ դրույքաչափերի ներմուծումը գործնականում 100 տոկոսով ընդգրկելու է տնտեսապես ակտիվ բնակչությանը, որոնք պարտավորվելու են ինքնուրույն հայտարարագրել իրենց եկամուտները: Դուք ստանու՞մ եք աշխատավարձ մի քանի տեղից: Ձեր ավանդի տոկոսադրույքները բա՞րձր են կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի ¾ մասից: Վաճառե՞լ եք ներդրումային ֆոնդի բաժնետոմսերը: Հիմա բոլոր այս տեսակի եկամուտները հարկային գործակալների կողմից հարկվում են 13 տոկոսով, որոնք իրենց վրա են վերցնում հարկային մարմինների հետ շփման ամբողջ անհրաժեշտությունը: Եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի կիրառման դեպքում ստիպված կլինեք ինքնուրույն հաշվել տարբեր աղբյուրներից ստացվող ձեր բոլոր եկամուտները, գումարել դրանք, ներկայացնել հարկային հաշվետվություն և (և եթե ինչ-որ բան այն չէ) բացատրել հարկային մարմիններին, որ դուք ուղտ չեք: Ո՛չ մեր քաղաքացիները, ո՛չ էլ հարկային ծառայությունը դեռևս պատրաստ չեն այդպիսի բուռն գործունեության: Ակնհայտ է, որ հասարակության` հարկային վարչարարության հետ կապված ծախսերի աճը դժվար թե նպաստի բնակչության` ավելի անապահով հատվածի նյութական վիճակի բարելավմանը:

 

Չորրորդ` եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափի ընդունումը կհանգեցնի հարկերից խուսափման: Այս պնդման ճշմարտացիությունն ապացուցվում է նրանով, որ 2000-ական թվականներին իրականացված հարկային բարեփոխումը հանգեցրեց ստվերի կրճատմանը: Եկամտային հարկի սահմանային դրույքաչափի իջեցումից հետո, հարկային մուտքերը ՀՆԱ-ում ավելացան 0.7-0.8 տոկոսով: Ավելին` եկամտային հարկի համահարթեցումը հանգեցրեց հարկային բազայի ավելացմանը շատ հարուստ քաղաքացիների շնորհիվ, ովքեր դադարեցին խուսափել հարկերից: Եկամտային հարկի դրույքաչափի բարձրացման դեպքում հնարավոր է հակառակ գործընթացը. հարուստները կսկսեն ավելի ինտենսիվ խուսափել հարկերից, հարկային մուտքերի ծավալը կնվազի, իսկ հիմնական հարկային բեռը կմնա միջին խավի վրա: Եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափի ընդունման արդյունքում հարկային մուտքերն ավելի քիչ կաճեն, քան հիմա: Դժվար թե աղքատների համար ավելի լավ լինի, եթե հարուստները խուսափեն հարկերից (իսկ նրանք դա կարողանում են անել):

 

Հինգերորդ` եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգը, ի տարբերություն համահարթ համակարգի, ավելի է աղավաղում շուկայական տնտեսությունը` բարձրացնելով գործազրկության մակարդակը, նվազեցնելով աշխատանքի նկատմամբ մոտիվացիան և կրճատելով ներդրումները: Սա կարելի է վիճարկել. եթե համահարթեցումը տնտեսապես այդքան ձեռնտու է, ապա ինչու՞ է երկրների մեծամասնությունը կիրառում պրոգրեսիվ համակարգը: Հնարավոր է ռուսական իշխանությունները ուղղակի չեն կարողանում և չեն ուզում սովորել կառավարել եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգը: Որոշ առումներով այդպես էլ կա: Ինստիտուտների ներկա վիճակը, այդ թվում` ֆիսկալ, հավաքագրված հարկային եկամուտների ընդհանուր օգտագործման նկատմամբ քաղաքացիների անվստահությունը շատ լավ առանձնացնում են մեր երկիրը այն երկրներից, որտեղ գործում է եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգը, և համարվում են օբյեկտիվ խոչընդոտներ դրա ընդունման համար:

 

Զարգացած և զարգացող երկրներում եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի գերակայությունը համահարթ դրույքաչափի համար ամենևին էլ դատավճիռ չէ: Համահարթ դրույքաչափեր գոյություն ունեն Ալբանիայում, Բուլղարիայում, Հոնկոնգում, Վրաստանում, Ջերսիում, Իսլանդիայում, Ղազախստանում, Ղրղստանում, Լատվիայում, Լիտվայում, Մակեդոնիայում, Մոնղոլիայում, Ռուսաստանում, Ռումինիայում, Սլովակիայում, Ուկրաինայում, Չեխիայում, Էստոնիայում: Խոշոր երկրներում, որտեղ ֆեդերացիայի սուբյեկտներն ունեն հարկային ազատություն տարածաշրջանային մակարդակով, օրինակ` կանադական Ալբերտա նահանգում, ԱՄՆ մի շարք նահանգներում` Իլինոյսում, Ինդիանայում, Մասաչուսեթսում, Միչիգանում և Փենսիլվանիայում, գործում է եկամտային հարկի համահարթ դրույքաչափ:

 

Զարգացած երկրների հարկային բարեփոխումների նախաճգնաժամային փորձը վկայում է, որ կա աստիճանաբար եկամտային հարկի համահարթեցմանն անցման միտում. հարկային սահմանային դրույքաչափերի իջեցմամբ պայմանավորված ժամանակի ընթացքում ընդլայնվում է հարկային բազան: Շատ երկրներում եկամտային հարկի համահարթեցման անհնարինությունը բացատրվում է հետևյալ երկու պատճառով.

 

1. զարգացած երկրների բյուջեի հարկային եկամուտների մեջ ֆիզիկական անձանց եկամտային հարկի զգալիորեն մեծ տեսակարար կշիռը և, համապատասխանաբար, այս ոլորտում կտրուկ բարեփումներ իրականացնելու բարձր հարկային ռիսկը

 

2. այս հարցում քաղաքական փոխհամաձայնության գալու անհնարինությունը:

 

Հենց քաղաքական դրդապատճառներով է բացատրվում այն, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, որտեղ վերջերս ավելացել են սահմանային դրույքաչափերը, ետ կանգնեցին եկամտային հարկի «հարթեցման» նախաճգնաժամային մոտեցումից: Բանկային հատվածի «փրկության» նպատակով հսկայական ֆինանսական ներարկումները, որոնք ուղեկցվում էին ֆինանսական ինստիտուտների ղեկավարության աղմկահարույց պարգևավճարներով, գործազրկության մակարդակի բարձրացման և բնակչության եկամուտների նվազման պարագայում, պահանջում էին հակաճգնաժամային քաղաքականության քաղաքական օրինականացում` հարուստների նկատմամբ հարկային բեռի ավելացմամբ: Սակայն, դժվար թե, մի քանի զարգացած երկրներում իրականացվող «հրդեհային միջոցառումները» պետք է դառնան ռուսական հարկային համակարգի զարգացման երկարաժամկետ ուղենիշներ:

 

Չարժե եկամտային հարկի համահարթեցումն ընդունել որպես պանացեա կամ պարտադիր պայման տնտեսական աճի ապահովման համար: Այն շատ արդյունավետ տնտեսական գործիքներից ընդամենը մեկն է: Համահարթ եկամտային հարկը չի կարող փոխարինել արդյունավետ դատական համակարգին, կոռուպցիայի բացակայությանը և բարեկարգ ճանապարհներին: Բայց եթե մենք մեր մրցակիցների նկատմամբ ունենք այդ առավելությունը, ապա ինչու՞ դրանից հրաժարվել: Առավել ևս, եթե մեր երկրում նման մրցակցային առավելությունները շատ չեն: Երկիրը կարող է ակնկալել ամենաանապահով բնակչության հատվածի եկամուտների արագ աճ, եթե նրա տնտեսությունը մրցունակ է համաշխարհային ասպարեզում:

 

Թարգմանիչ` Լուսինե Մուրադյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր