6 դաս հարկման պատմությունից ու տնտեսագիտությունից

Լոուրենս Ռիդ, Տնտեսագիտական կրթության հիմնադրամի (FEE) պատվավոր նախագահ

 

Պատմում են, որ մեր թվարկության առաջին դարում Հռոմի կայսր Ներոնը ձեռքերն իրար շփելով հայտարարել է. «Եկե՛ք հարկենք մարդկանց, նորից ու նորից հարկենք: Եկեք հարկենք այնքան, մինչև ոչ ոք այլևս ոչինչ չունենա»:

 

Կայսր Ներոնը շատ էր սիրում բարձր հարկեր: Բարեբախտաբար, նրա նման պետական գործիչներից ոչ բոլորն են անպատիժ մնում: Երբեմն ժողովուրդը հասկացնում է նրանց, որ արդեն բավական է: Ներոնից շատ դարեր անց՝ Լուի XIV-ի ժամանակ ֆինանսների նախարար Ժան Բատիստ Կոլբերը գիտեր, որ կառավարությունները պետք է զգույշ վարվեն հարկերի հետ կապված: Նա ասում էր. «Հարկման արվեստը նման է սագը փետրահան անելուն. պետք է պոկել այնքան, որ ձեռք բերվի փետուրների ամենամեծ քանակը՝ նվազագույն աղմուկ հանելով»:

 

Ճնշող կամ անարդար հարկմանը դիմակայելը բախումներ է առաջացրել աշխարհի բոլոր անկյուններում: Այդպիսի բախումներ այսօր էլ կան: Մարդիկ չեն սիրում շատ հարկվել: Եվ ինչո՞ւ պետք է սիրեն: Դա նրանց փողն է: Հարկման պատմությունն ու տնտեսագիտությունը թույլ են տալիս հետաքրքիր փաստեր նկատել, որոնք կարևոր դաս կարող են լինել մարդկանց համար:

 

1․ Հարկումն այնքան հին է, որքան ինքը՝ կառավարությունը

Փաստորեն, հարկումն այն առանձնահատկություններից է, որով կառավարությունը տարբերվում է մնացած ամեն ինչից. կառավարությունը միակ կազմակերպությունն է, որը կարող է օրինական կերպով խլել ձեր փողը: Դուք կարող եք ասել «ոչ, շնորհակալություն» ցանկացած մեկին, ով ցանկանում է ինչ-որ բան անել ձեր փողի հետ, բայց դա չեք կարող ասել կառավարությանը` առանց վախենալու ձեր ազատության կամ սեփականության համար: Իհարկե, դա պետք է պատասխանատվության որոշակի բեռ դնի կառավարության վրա ձեր փողերը խելամիտ ծախսելու համար: Բայց իրականում այդ փողը վատնելու կամ «սեփական ծառը ջրելու» դրդապատճառը սովորաբար ավելի ուժեղ է, քանի որ, ըստ էության,  նրանց «հաճախորդներին» այլ բան չի մնում, քան այսպես թե այնպես վճարել հարկերը:

 

2․ Հարկումը դրսևորվում է տարբեր ձևերով

Ամենաակնհայտը եկամտի, վաճառքի, ապրանքների, ծառայությունների և գույքի ուղղակի հարկերն են: Բայց մենք հարկվում ենք նաև այլ, պակաս ակնհայտ ձևերով: Իր և՛ լավ, և՛ վատ կարգավորումների միջոցով կառավարությունը ստիպում է մեծացնել բիզնեսով զբաղվելու ծախսերը: Իսկ ո՞վ է դա վճարում. հիմնականում` սպառողը:

 

3․ Հարկումն ազդում է վարքագծի վրա

Մարդիկ մոտիվացնող ու ապամոտիվացնող խթաններ ունեցող արարածներ են: Ընդհանրապես, եթե մի բանը խրախուսեք, մարդիկ ավելի շատ կանեն դա, և ընդհակառակը՝ եթե մի բանի դեմ խոչընդոտներ դնեք, դա ավելի քիչ կանեն: Մարդիկ, ովքեր պաշտպանում են ծխախոտի համար ավելի բարձր հարկերը, սովորաբար դա անում են, քանի որ ցանկանում են ավելի քիչ ծխել: Բայց հաճախ նույն մարդիկ չեն կարողանում տեսնել կապը աշխատանքի ավելի բարձր հարկերի և ավելի քիչ աշխատանքի, ներդրումների ավելի բարձր հարկերի և ավելի քիչ ներդրումների, բիզնեսի ավելի բարձր հարկերի և ավելի քիչ բիզնեսի միջև:

 

4․ Հարկումը ուղղակիորեն կապված է պետական ծախսերի հետ

Որքան կառավարությունը ավելի շատ է ծախսում, այնքան ավելի շատ պետք է հարկի՝ հիմա կամ ավելի ուշ, այս կամ այն ձևով: Կարևոր է հիշել, որ կառավարությունը ոչ մեկին տալու ոչինչ չունի, բացի նրանից, ինչը նախ վերցնում է ինչ-որ մեկից: Եթե կառավարությունը բավականաչափ մեծ է՝ ձեզ տալու այն ամենը, ինչը ցանկանում եք, այն նաև բավականաչափ մեծ է՝ խլելու այն ամենը, ինչը ունեք:

 

5․ Հարկումը խոչընդոտում է տնտեսական աճին

Եթե հարկային բեռը փոքր է, և եկամուտներն արդյունավետ ծախսվում են այնպիսի բաների համար, որոնք օգուտ են բոլորին (օրինակ՝ գողության ու բռնության դեմ պայքարը), տնտեսությունը կարող է զարգանալ: Ուինսթոն Չերչիլը մի անգամ շատ լավ ասաց. «Ազգը, որը փորձում է իրեն հարկել բարգավաճման համար, նման է մարդու, ով կանգնել է դույլի մեջ ու փորձում է ինքն իրեն բարձրացնել բռնակից»:

 

6․ Հարկումը ազդում է բոլորի վրա, ո՛չ թե միայն նրանց, ովքեր ուղղակիորեն հարկվում են

Ոմանք նախընտրում են ավելի շատ հարկեր այլ մարդկանց համար, քանի որ սխալմամբ կարծում են, որ իրենց վրա դա ոչ մի ազդեցություն չունի: Սակայն նման դեպք հազվադեպ է պատահում: Եթե ինչ-որ մեկի եկամուտը կամ հարստությունը հարկվում է առավել խիստ, այդ անձը, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ կգնի, ավելի քիչ ներդրում կանի բիզնեսը զարգացնելու համար, ավելի քիչ ռիսկի կգնա որպես հարստություն ստեղծող ձեռնարկատեր …

 

Հարկումը լուրջ գործ է: Հարկերի բարձրացումը կամ իջեցումը մեծ ազդեցություն ունի մարդկային վարքագծի և տնտեսական գործունեության վրա: Բայց ամենակարևորը բոլորիս համար, ովքեր գնահատում են ազատությունը, այն է, որ ավելի բարձր հարկերը նշանակում են, որ մենք՝ որպես ժողովուրդ, ավելի ու ավելի պակաս ազատ ենք վայելելու մեր աշխատանքի պտուղները: Դա մի փաստ է, որն Ամերիկայում նույնքան ճիշտ է, որքան որևէ այլ տեղում:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր