Սպառողական վարկերի սրընթաց աճը դադարել է

Հայաստանի բանկերը ամենաշատը տրամադրում են սպառողական վարկեր, ինչպես նաև՝ վարկեր արդյունաբերության և առևտրի ոլորտներին։ Վերջին մեկ տարում սպառողական վարկերի աճը դադարել է՝ ի տարբերություն մյուս վարկային պորտֆելների։

 

Ըստ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) ամենաթարմ տվյալների՝ 2021 թվականի հունվարի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 3 տրլն 921 մլրդ դրամ։ Մեկ տարվա ընթացքում այս վարկային պորտֆելն աճել է մոտ 433 մլրդ դրամով կամ 12%-ով։

 

Վարկային պորտֆելում ամենամեծ ուղղությունը՝ 23%-ը, զբաղեցնում են սպառողական վարկերը։ Այս տարվա հունվարի վերջի դրությամբ սպառողական վարկերի ծավալը կազմել է մոտ 924 մլրդ դրամ, որը մեկ տարի առաջվա համեմատ նվազել է 4 մլրդ դրամով կամ 0.5%-ով։ Ճիշտ է՝ սպառողական վարկերի ծավալի կրճատումը չի կարելի մեծ համարել, սակայն այստեղ էականն այն է, որ վերջին տարիներին գրանցված սրընթաց աճը դադարել է։

 

Համեմատության համար նշենք, որ, օրինակ՝ 2019 թվականի վերջում, 2018-ի վերջի համեմատ, սպառողական վարկերի պորտֆելն աճել էր 31%-ով։ Սպառողական վարկերն ավելի արագ էին աճում, քան մարդկանց եկամուտները։ Դա նաև ԿԲ-ին էր անհանգստացրել, որը պատրաստվում էր սպառողական վարկավորումը խստացնելու նորմեր ընդունել, սակայն նախագիծն այդպես էլ կյանքի չկոչվեց։

 

Իսկ 2020-ին, ինչպես տեսնում ենք, սպառողական վարկերի տեմպերը չեն պահպանվել։ Տարվա ընթացքում բանկերն ավելի խիստ և զգույշ են գտնվել սպառողական վարկեր տրամադրելիս՝ հաշվի առնելով բնակչության եկամուտների նվազումը։ Փոխարենը, նկատելիորեն ավելացել են վարկային մյուս պորտֆելների ծավալները, որը մասամբ պայմանավորված է պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում տոկոսադրույքների սուբսիդավորմամբ, օրինակ՝ գյուղատնտեսական վարկերի պարագայում։

 

Թե՛ բացարձակ թվով, թե՛ տոկոսային առումով տեսանելիորեն աճել են արդյունաբերության ոլորտին տրվող, ինչպես նաև հիպոթեքային՝ վարկերը։ 2021 թվականի հունվարի վերջի դրությամբ արդյունաբերությանը տրվող վարկերի ծավալը կազմել է 645 մլրդ դրամ՝ տարվա ընթացքում աճելով 146 մլրդ դրամով կամ 29%-ով։ Իսկ հիպոթեքային վարկերն աճել են 125 մլրդ դրամով կամ 34%-ով՝ հասնելով 488 մլրդ դրամի։

 

Առհասարակ, եթե բանկերի վարկային պորտֆելը դասավորենք ըստ տնտեսության ոլորտների, ապա՝ մեծությամբ առաջին հնգյակում են սպառողական վարկերը, արդյունաբերությանը, առևտրի ոլորտին տրվող, հիպոթեքային և սպասարկման ոլորտի վարկերը։ 2021  թվականի հունվարի վերջի դրությամբ, 2020-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, 7%-ով աճել է առևտրի ոլորտին տրվող վարկերի ծավալը և 11%-ով՝ սպասարկման ոլորտի վարկերը։

 

Ներկայացված ցուցանիշներն առավել մանրամասն ու պարզ կարող եք տեսնել ներքևում գտնվող գրաֆիկում։ Նկատվում է, որ էական աճ կա նաև շինարարության, գյուղատնտեսության և տրանսպորտի, կապի գծով վարկերի մասով։ Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ այդ ոլորտներին տրվող վարկերի ծավալը բավականին փոքր է վերևում նշված ոլորտների վարկերից։

 

 

Այսպիսով, եթե ամփոփենք, ապա այս տարվա հունվարի տվյալներով, մեկ տարում, բացարձակ թվով ամենամեծ աճը գրանցվել է արդյունաբերությանը տրվող վարկերի գծով, իսկ տոկոսային առումով՝ շինարարությանը։

 

Հարկ է նաև նշել, որ վարկավորման ընդհանուր տեմպերը այս տարեսկզբին վատթարացել են։ Մասնավորապես, 2021 թվականի հունվարի վերջի դրությամբ, 2020-ի դեկտեմբերի վերջի համեմատ, բանկերի վարկերի ընդհանուր ծավալը կրճատվել է 117 մլրդ դրամով կամ 3%-ով։ Սա բավականին ուշագրավ տվյալ է։ Եթե հաջորդող ամիսներին ևս անկումը շարունակվի, ապա կնշանակի՝ վարկավորումը դարձել է խնդրահարույց ինչպես բանկերի, այնպես էլ՝ քաղաքացիների համար։

 

Փոխարժեքն իր դերն է խաղում

Հայաստանի բանկերը գրեթե հավասարաչափ տրամադրում են ինչպես  դրամային, այնպես էլ՝ արտարժութային (հիմնականում՝ դոլարով) վարկեր։ Կենտրոնական բանկի տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա հունվարի վերջի դրությամբ բանկերում վարկերի 50.5%-ը ՀՀ դրամով տրամադրված վարկերն են։ Դա կազմել է 1 տրլն 976 մլրդ դրամ, որը մեկ տարվա ընթացքում աճել է մոտ 192 մլրդ դրամով կամ 11%-ով։

 

Իսկ արտարժույթով վարկերը կազմել են 1 տրլն 944 մլրդ դրամին համարժեք գումար կամ ամբողջ վարկային պորտֆելի 49.5%-ը։ Մեկ տարում արտարժութային վարկերի ծավալն աճել է 241 մլրդ դրամով կամ 14%-ով։ Այստեղ պետք է անպայման նկատի ունենալ փոխարժեքի գործոնը, մասնավորապես՝ դոլարի թանկացումը, քանի որ բանկերում արտարժութային վարկերը հիմնականում դոլարով են։ Եթե այս տարվա հունվարի վերջին 1 ԱՄՆ դոլարն արժեր 518.27 դրամ, ապա 2020-ի հունվարի վերջին այն մոտ 8%-ով ավելի ցածր է եղել՝ 478.6 դրամ։ Սա նշանակում է, որ դոլարի թանկացման հետևանքով դոլարային վարկը դրամով ներկայացնելիս այն մեխանիկորեն մեծացել է։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ դոլարային վարկերի պորտֆելն իրականում ոչ թե 14%-ով է աճել, այլ՝ ավելի քիչ։ Կոպիտ հաշվարկներով, եթե բացառենք փոխարժեքի գործոնը, կստացվի, որ այն աճել է մոտ 6%-ով։

 

Կան վարկային պորտֆելներ, որոնց կազմում արտարժույթի տեսակարար կշիռը բավական մեծ է։ Օրինակ՝ 2021 թվականի հունվարի վերջի տվյալներով շինարարության և առևտրի ոլորտներին տրվող վարկերի 73%-ը արտարժույթով են, հանքարդյունաբերության՝ 80%-ը, մշակող արդյունաբերության՝ 68%-ը և այլն։ Այդ դեպքում արտարժույթի տատանումների հետևանքով առաջացած ռիսկերը մնում են վարկառուների ուսերին։

 

Ինչ վերաբերում է սպառողական վարկերին, ապա դրանք մեծ մասամբ դրամով են, միայն 14%-ն է արտարժույթով, իսկ հիպոթեքային վարկերի՝ 30%-ը։

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ hetq.am:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր