Գերիշխող մետաստազները գալիս են…

Հայաստանի Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովը ներկայացրել է Տնտեսական Մրցակցության Պաշտպանության օրենքի նոր նախագիծ։ Օրենքը բացասական է բնորոշվել գործարարների կողմից։

 

ՏՄՊ օրենքի մանրամասն քննարկումները կարող եք նայել հետևյալ հղումներով՝

Ես պատժում եմ

ՏՄՊՊՀ օրենքի նպատակը պատժելն է

Օրենքի նախագիծ՝ տնտեսական մրցակցությունը ոչնչացնելու մասին

Գործարարները քննադատում են ՏՄՊՊՀ նոր օրենքը

Հայաստանի գյուղատնտեսական Դաշինքի կարծիքը ՏՄՊՊՀ օրենքի վերաբերյալ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունը ոչ միանշանակ է ընդունվել մասնագետների կողմից

 

Այս հոդվածում ցանկանում ենք կենտրոնանալ մեր կարծիքով ամենավնասակար դրույթի և այդ դրույթն արդարացնելու ընթացքի վրա։

 

Մինչև 2018թ. մայիսյան իշխանափոխությունը Հայաստանում տնտեսության բոլոր շահութաբեր ճյուղերը մենաշնորհված էին իշխանությանը մոտ կանգնած անձանց։ Ձևական գործում էր Տնտեսական Մրցակցության Պաշտպանության օրենքը և ժամանակ առ ժամանակ որևէ մեկին տուգանում էին բարձր գներ սահմանելու համար, բայց մենաշնորհները և գերիշխողները շարունակում էին բարգավաճել և գերշահույթներ ստանալ։ Հատուկ պետք է շեշտել այն փաստը, որ բոլոր մենաշնորհները և գերիշխողները սերտորեն կապված էին իշխանությունների հետ։

 

2018թ. մայիսի 8-ին իշխանության գալով, նոր կառավարությունը հայտարարեց, որ այսուհետև պետական հովանավորչությունը վերացված է, ազատ մրցակցությունը վերականգնված է, մենաշնորհներ և գերիշխողներ չկան: Դրանից մի-երկու շաբաթ անց միջադեպ եղավ, երբ մի գործարար բանան ներկրեց Հայաստան։ Նրան փորձեցին խանգարել, կառավարությունը միջամտեց՝ պատժեց-սաստեց խանգարողներին։ Այդ պահից սկսած բոլոր գործարարները իրոք տեսան, որ իրոք կառավարությունը պահպանում է ազատ մրցակցությունը և այդ պահից սկսած Հայաստանում վերացավ մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումները։

Սա շատ պարզ տնտեսական կանոն է, եթե ազատ մրցակցություն կա, գնային չարաշահում չի կարող լինել, թեկուզ մենաշնորհների կողմից։

 

Եւ ահա 2019թ. ապրիլին, երբ Հայաստանում արդեն մեկ տարի մենաշնորհների և գերիշխողների կողմից որևէ գնային չարաշահում չկար, Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ, թեկնածուն հայտարարեց՝ «Իմ գլխավոր խնդիրը մենաշնորհների և գերիշխողների դեմ պայքարն է»։

 

Այնուհետև, 2020թ. վերջին, ՏՄՊՊ հանձնաժողովը Ազգային Ժողով ներկայացրեց Տնտեսական Մրցակցության Պաշտպանության նոր օրենքը։

2021թ. հունվարին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրենքի քննարկման ժամանակ հնչեցվեց ԱԺ ՖինանսաՏնտեսական վարչության կարծիքը, ըստ որի՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության հայեցակարգը կանխարգելիչից դառնում է տնտեսական ոստիկանության նման մի բան»։

Ի պատասխան ՏՄՊՊՀ նախագահը վրդովված հայտարարեց՝

  • Հա բայց մենք կանխարգելիչ ֆունկցիա, անկեղծ ասած, չունենք էլ, մենք կանխարգելող չենք…
  • Մենք հենց պատժիչ, պատժող, շատ չոր ու շատ ցավոտ պատժող կառույց ենք: Ես էդի շատ կարևորում եմ:
  • Մենք պատասխանատվության ենթարկող կառույց ենք: Էդ ուզում եմ հստակ ֆիքսենք:
  • Այսինքն՝ ես կապ ունեմ մենակ էն ժամանակ, երբ որ խնդիրը ծագել, պրծել ա..
  • . . . ես միայն և միայն պատժում եմ: Ես կարամ ինչ-որ ուղեցույցներ տամ, ասեմ, որ ա՛յ սենց անեք, չեմ պատժի:
  • Բայց ես հենց կոնկրետ, մեր կառույցը պատժող, ու նենց որ շատ դաժան պատժող կառույց ա:
  • Այսինքն՝ փոքր իրավախախտումներն էլ չենք ներում:
  • Երբ որ բանը հասել ա, արդեն գնացել ենք, գերիշխող դիրքը չարաշահել… Ես ոնց կանխեմ գերիշխող դիրքը, գերիշխող դիրքը ինքը իրան պտի կանխի: Երբ որ հասել ա բանը, նենց, որ ինքը չարաշահել ա, շուկայից մարդիկ ա հանել, տնտեսության վիճակը վատացրել ա… Այ էդ ժամանակ մտնում ենք:

 

Մեր համոզմամբ, ՏՄՊՊՀ օրենքը ամբողջովին հակամրցակցային և անընդունելի է, բայց առավել հակատնտեսական է քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածում կատարված փոփոխությունը, ըստ որի հաջող տնտեսական գործունեությունը, որի արդյունքում կազմակերպությունը շահույթ է ստանում, պատժվում է մինչև ութ տարի ազատազրկմամբ, գույքի բռնագրավումով։

2021թ. փետրվարին գործարարների հետ քննարկումների ժամանակ, մեր այն կարծիքին, թե սա անընդունելի է, ՏՄՊՊՀ հարգելի նախագահը, ի թիվս այլ մտքերի, հուզված արտաբերեց՝ «Գերիշխող մետաստազները գալիս են . . .»

 

Այս ձևակերպումը պետք է անհանգստացնի բոլորիս։ Սա զարմանալիորեն հիշեցնում է մի այլ միջադեպ, որը տեղի ունեցավ 72 տարի առաջ ԱՄՆ-ում։

1949 թվականին ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Ֆորրեստոլը լարված հոգեվիճակում էր։ Նա անընդհատ կրկնում էր՝ «Ռուսները գալիս են, ռուսները գալիս են։ Նրանք ամենուր են։ Ես տեսել եմ ռուս զինվորներին։»

1949թ. մարտի 28-ին Ֆորրեստոլը հեռացվեց պաշտոնից և 5 օր անց տեղափոխվեց հոգեբուժարան։

1949թ. մայիսի 22-ին Ջեյմս Ֆորրեստոլը «Ռուսները գալիս են» գոռալով դուրս նետվեց հոգեբուժարանի 16-րդ հարկի պատուհանից։

 

Գործարարների նկատմամբ այս հիվանդագին չար վերաբերմունքով և բիզնեսի, շուկայական հարաբերությունների, մրցակցության մասին բացարձակ անգիտությամբ սարքված 113 էջանոց օրենքը ուղարկված է ԱԺ վերջնական հաստատման։ Օրենքը հավանաբար կհաստատվի և գործարարների պատասխան քայլերը կլինեն ստիպված։

 

Մետաստազների պատասխանը

 

Բնական է, գործարարները, որոնց Հանձնաժողովը կամայականորեն կարող է շնորհել մենաշնորհների ու գերիշխողների կոչումներ, կաշխատեն խուսափել սնանկացնող տուգանքներից, բանտարկվելուց և ունեցվածքի բռնագրավումից։

Դրա համար նրանք ընդամենը պետք է հիմնավորեն իրենց ապրանքների վաճառքի գները և նվազեցնեն կամ նույնիսկ զրոյացնեն շահույթը։ Դա անելը չափազանց հեշտ է։

Նրանք, շահաբաժին ստանալու փոխարեն, այդ գումարը կստանան աշխատավարձի ձևով, փառք աստծո դրանք հարկման նույն դրույքաչափերն ունեն։ Այդպիսով կբարձրացնա ապրանքի ինքնարժեքը և կհիմնավորվի ցանկացած գին, նաև կնվազեցվի կամ կզրոյանա շահույթը։ Հիշեցնենք, որ Ազգային Ժողովում հանքարդյունաբերության վիճակի քննարկումների ժամանակ ասվեց, որ մետաղարդյունահանող 30 ընկերություններ տարիներ շարունակ աշխատում են զրո շահույթով։ Այս օրինակը բերում ենք, ցույց տալու համար, որ զրո շահույթ ցույց տալն իրոք շատ հեշտ է և այդպես արդեն աշխատում են այն կազմակերպությունները, որոնք մտադիր չեն ներդրումներ անել Հայաստանում։ ՏՄՊ նոր օրենքն ընդունելու դեպքում բոլոր կազմակերպությունները ստիպված կաշխատեն այս ձևով։

 

ՀՀ Ազգային Ժողովի նախկինում ընդունած մի օրենքով, շահույթի այն մասը, որը ուղղվում է ներդրումներին, հարկվում է ավելի քիչ՝ 18%: Այսկերպ օրենքը խրախուսում է լավ աշխատանքը, շահույթ ստանալը և այդ շահույթը ներդրումներին ուղղելը։ Հիմա նույն Ազգային ժողովը պետք է ընդունի ՏՄՊ օրենքը, որով քրեական պատիժ է սահմանում շահույթ ստանալու համար և դադարեցնում է ներդրումները։

 

Հատկանշական է, որ քննարկումների ընթացքում ԱԺ և կառավարության տնտեսական բլոկի գործիչները կամ լռում էին, կամ սահմանափակվում «Նոր օրենքը մեկ քայլ առաջ է» ոչինչ չասող բառերով։

Քննարկումների ընթացքին հետևելով այն տպավորությունն է ստացվում, որ հրահանգված է այս տեսքով ընդունել օրենքը։ Ըստ երևույթին ոմանք ցանկություն ունեն մեծ մահակ ունենալ բիզնեսի գլխին։

 

Աշոտ Խաչատրյան

Հայկական Ծրագրեր ընկերության նախագահ

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր