Շվեդիայի դպրոցական կրթությունը

Շվեդիան, ինչպես և Ֆինլանդիան ու Դանիան, լյութերականություն դավանող երկիր է: 16-րդ դարում լյութերական բարենորոգումները հավասարությունը, կրթությունն ու լուսավորությունը դրեցին շվեդական հասարակության արժեհամակարգի հիմքում: Այժմ Շվեդիան աշխարհի ամենասոցիալական պետություններից մեկն է, իսկ լավ կրթական համակարգը լավ հասարակության պատճառն ու հետևանքն է միաժամանակ:

 

Վերջին տասնամյակում փորձագետները շվեդական կրթության բարձր որակի մասին կարծիքը սկսել են կասկածի տակ առնել: Պատճառը կրթության ոլորտի միջազգային մրցություններում, ինչպես օրինակ՝ «Սովորողների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) ստուգատեսներին ու «Մաթեմատիկայի և գիտության միջազգային ուսումնասիրության միտումներում» (TIMSS), շվեդ աշակերտների դրսևորած ցածր կատարողականն է: Մասնագետների մի խումբ սա իրապես համարում է վատ կրթության ցուցիչ, իսկ մեկ այլ խումբ կարծում է, որ, օրինակ, PISA-ում անտեսված են անձնային աճը, ստեղծագործականությունը և այլ տարրեր, որոնք պակաս կարևոր չեն, քան մաթեմատիկան ու գիտությունը, որոնց վրա կենտրոնացած է PISA-ն: Այս վեճերին զուգահեռ Շվեդիան անխոնջ աշխատանքով զարգացնում, բարելավում է իր կրթական համակարգը՝ սովորելով Ֆինլանդիայից, Կորեայից (որտեղ ուսուցիչների աշխատավարձերն ավելի բարձր են) և Նիդեռլանդներից (որտեղ դասարաններում աշակերտների թիվը ավելի փոքր է):

 

Շվեդ երեխաների համար կրթությունը սկսվում է 1 տարեկանից, երբ նրանք հաճախում են նախադպրոցական հաստատություններ: Նախադպրոցական տարիքի երեխաների շուրջ 83%-ը հաճախում է մանկապարտեզ, մեծ մասը՝ 1 տարեկանից: Մանկապարտեզները անվճար են անվճարունակ ընտանիքների համար, իսկ վճարունակներից համայնքային բյուջե է գանձվում ոչ մեծ գումար: Մանկապարտեզներում երեխաների հիմնական զբաղմունքը խաղալն է, մաթեմատիկա ու լեզուներ սովորելիս ևս երեխաները խաղում են:

 

 Գծ. 1. Շվեդիայի կրթական համակարգը

 

Մանկապարտեզների ու դպրոցի միջև մակարդակների մեծ տարբերությունը մեղմելու համար ներդրվել է նախադպրոցական մեկ տարի՝ «զրո դասարան» 6-7 տարեկանների համար: Այն քիչ է տարբերվում առաջին դասարանից և ունի նախապատրաստական բնույթ: Շվեդ երեխաների գրեթե 98%-ը հաճախում է «զրո դասարան», որտեղ ուսումնասիրվող հիմնական թեմաներից են լեզուն և հաղորդակցությունը, արտահայտման ստեղծագործական և գեղագիտական ձևերը, մաթեմատիկական հիմնավորումը, բնությունը, տեխնոլոգիան և հասարակությունը, խաղերը, ֆիզիկական ակտիվությունը և բացօթյա էքսկուրսիաները:

 

Շվեդիայում, ինչպես բոլոր զարգացած հասարակություններում, հասկացել են, որ մարդը պետք է կարողանա անել բաներ, որոնք համակարգիչը չի կարող: Իսկ գիտելիք «անգիր անելը» վաղուց արդեն համակարգչի մենաշնորհն է, և անիմաստ է մրցակցության մեջ մտնել: «Զրո դասարանում» երեխայից ակնկալվում է զարգացնել հետևյալ կարողությունները.

  • ստեղծել և պահպանել լավ հարաբերություններ, կարողանալ համագործակցել,
  • շփվել բանավոր և գրավոր տարբեր իրավիճակներում և նպատակներով,
  • օգտագործել մաթեմատիկական հիմնավորումները հաղորդակցվելու և խնդիրներ լուծելու համար,
  • ուսումնասիրել և նկարագրել բնության, տեխնոլոգիայի և հասարակության մեջ առկա երևույթներն ու հարաբերությունները,
  • կարողանալ հարմարվել տարբեր միջավայրերում, և այլն:

 

Շվեդիայում գործում է դպրոցների վաուչերային համակարգ 1990-ական թվականներից: Կան նաև պետական ֆինանսավորմամբ մասնավոր, շահույթ հետապնդող, այսպես կոչված, չարտերային դպրոցներ: 2020 թվականի տվյալներով չարտերային դպրոց է հաճախում պարտադիր դպրոցի սովորողների 15%-ը և ավագ դպրոցի սովորողների 28%-ը: Չարտերային դպրոցների թիվը գնալով աճում է: Սա լուրջ քննադատության առիթ է տալիս. շատերին մտահոգում է, որ իրենց վճարած հարկերից ինչ-որ մարդիկ շահույթ են ստանում: Սակայն նրանց ընդդիմադիրները փաստում են, որ նախ այդ շահույթը չնչին տոկոս է, և հետո այս դպրոցները ունեն ավելի արդյունավետ աշխատելու մոտիվացիա, քանի որ այնքան էլ հեշտ չէ ստանալ չարտերային դպրոցի կարգավիճակ ու թույլտվություն: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ չարտերային դպրոցների երեխաների ծնողներն ավելի գոհ են կրթության որակից, իսկ ըստ կրթական ընդհանուր ցուցանիշների` այս դպրոցներն իսկապես իրենց տված արդյունքով գերազանցում են պետական դպրոցներին:

 

Շվեդական դպրոցներում ֆիզկուլտուրայի դահլիճ ունենալը պարտադիր չէ, առհասարակ շենքային պայմանների նկատմամբ պահանջները բավականին մեղմ են: Ավելի էական է կրթության որակը, որն այնքան էլ մեծ կախվածություն չունի շենքային և այլ տեխնիկական պայմաններից: Իսկ որակի ցուցիչ է համարվում քննադատաբար մտածելու, ստեղծագործելու, նորաստեղծության և այլ կարողությունների զարգացումը: Շվեդական դպրոցներում երեխաները սկսում են գնահատվել միայն 6-րդ դասարանից, սակայն գնահատականների նշանակությունը զուտ «գնահատողականն» է, ոչ թե պատժի կամ դրա սպառնալիքի միջոցով սովորել ստիպելը: Շվեդական կրթական համակարգում նախկինում գործում էր 4-միավորանոց, այժմ՝ 6-միավորանոց (A-ից F) գնահատման համակարգ: Անբավարար է համարվում միայն F-ը (fail), որի դեպքում, սակայն, երեխան ստանում է գրավոր կարծիք ուսուցչի կողմից, թե ինչ քայլերով կարելի է բարելավել կատարողականը:

 

Շվեդիայում հիմնական կրթության 9 տարիների ընթացքում աշակերտները սովորում են շվեդերեն, մաթեմատիկա, ֆիզկուլտուրա, անգլերեն, ձեռքի աշխատանք, երաժշտություն, կերպարվեստ, տեխնոլոգիա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, պատմություն, սոցիալական ուսումնասիրություններ, կրոն, աշխարհագրություն և տնային տնտեսագիտություն: 6-րդ դասարանում առաջարկվում է ևս մի օտար լեզու, որը, սակայն, կամավոր է: Ցանկացած դպրոց պետք է կարողանա ապահովել 3 օտար լեզուներից (իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն) մեկի ընտրության հնարավորություն: Քանի որ Շվեդիայում դպրոցներին տրված է լայն ինքնավարություն, նրանք կարող են առաջարկել նաև հավելյալ այլ առարկաներ՝ որոշակի ժամաքանակին համապատասխան:

 

Հիմնական կրթության միջին փուլից՝ 6-րդ դասարանից առաջ յուրաքանչյուր սովորողի համար մշակվում է Անհատական զարգացման ծրագիր (Individual Development Plan – IDP)՝ ըստ ուսուցիչների ոչ ֆորմալ գնահատականների: Երեխաները պարբերաբար զրուցում են ուսուցիչների հետ իրենց IDP-ի մասին, այն որոշակի շտկումների են ենթարկում, բարելավում: Այսպես նրանք սովորում են պատասխանատու լինել իրենց աճի ու զարգացման համար:

 

Հիմնական դպրոցի 3-րդ, 6-րդ ու 9-րդ դասարաններում անցկացվում են ազգային թեստեր, որոնց նպատակը սովորողների ընդհանուր մակարդակը գնահատելն է: 3-րդ դասարանում թեստը նման է խաղի, որում ներգրավվում են երկու երեխա ու առօրյա խնդրի միջոցով առնչվում շվեդերենին ու մաթեմատիկային: Սակայն այս թեստից երեխաները գնահատական չեն ստանում, քանի որ գնահատման համակարգը գործում է 6-րդ դասարանից: 6-րդ և 9-րդ դասարաններում քննական առարկաներին միանում է նաև անգլերենը: 9-րդ դասարանում ավելանում են նաև մեկ առարկա բնագիտությունից ու մեկ առարկա սոցիալական գիտություններից: Ազգային թեստերի համակարգը հաճախ է քննադատվում, քանի որ եղել են դեպքեր, երբ քննական թեստերը հայտնվել են համացանցում կամ այլ ճանապարհներով շրջանառվել են մինչև քննության օրը:

 

Շվեդիայում դպրոցական տարին սկսվում է օգոստոսի կեսին կամ վերջին, ավարտվում՝ հունիսի սկզբին կամ կեսին: Դեկտեմբերին կա մոտ կեսամսյա արձակուրդ: Դպրոցական օրը սկսվում է 8:30-ին, փոքրերի համար ավարտվում՝ 14:30-ին, իսկ ավելի մեծերի համար՝ 15-16:00-ին: Ի տարբերություն արևելյան երկրների, շվեդական դպրոցներում տնային առաջադրանքների ծավալը փոքր է: Մեղմ է նաև վերաբերմունքը երեխաների վարքի նկատմամբ: Ուսուցիչը ոչ թե ստիպում, այլ ուղղակի օգնում է երեխային կատարելագործվել. բնականաբար, խոսք չի կարող լինել ֆիզիկական պատժի մասին: Երբ ցածր տարիքի շվեդ դպրոցականներին հարցրել են, թե արդյոք նրանց նկատմամբ կիրառվում են ֆիզիկական պատիժներ, օրինակ՝ «ականջը ձգել» կամ «դաստիարակչական ապտակ» տալ, նրանք ուղղակի չեն հասկացել հարցը: Երեխաները ազատ են անել այն, ինչ ուզում են, օրինակ՝ դասի ընթացքում զրուցել, կանգնել, օգտվել դասարանի փոքրիկ «բուֆետից»՝ ջուր խմել, միրգ կամ խմորեղեն վերցնել:

 

Ավագ դպրոցը՝ գիմնազիան թեպետ պարտադիր չէ, բայց 2020 թվականի տվյալներով իննամյա դպրոցն ավարտողների 86%-ը շարունակել է կրթությունը ավագ դպրոցում: Կան ավագ դպրոցների 18 ազգային ծրագրեր, որոնցից 6-ը նախապատրաստում են բուհական ընդունելությանը, իսկ 12-ը ունեն մասնագիտատեխնիկական (արհեստագործական) ուղղվածություն (սակայն այս ծրագրերը ևս թույլ են տալիս հետո բուհ ընդունվել): Թեպետ մասնագիտատեխնիկական ծրագրերը կրկնակի շատ են, սակայն այնտեղ սովորում է աշակերտների մոտ 30%-ը, ի տարբերություն, օրինակ, Շվեյցարիայի, որտեղ արհեստագործական ծրագրերն ընտրում է աշակերտների մոտ 65%-ը:

 

Գծ. 2. Շվեդական ավագ դպրոցի 18 ազգային ծրագրերը

 

Ավագ դպրոց՝ գիմնազիա ընդունվելու համար քննություններ չկան: Պարզապես անհրաժեշտ է առարկայական գնահատականները (A-ից F) բերել թվային տեսքի ըստ հետևյալ սանդղակի. A = 20, B = 17.5, C = 15, D = 12.5, E = 10: Եթե աշակերտը անցել է 17 առարկա, ապա նա կարող է վաստակել առավելագույնը 340 միավոր, իսկ 16-ի դեպքում՝ 320: Ընդունելությունը կազմակերպվում է մրցութային կարգով: Արհեստագործական ծրագրերի դեպքում պահանջվում է ունենալ անցողիկ գնահատականներ հիմնական առարկաներից և 5 ցանկացած առարկայից, իսկ նախաբուհական ծրագրերի դեպքում` հիմնական առարկաներից ու 9 այլ առարկայից: Հիմնական առարկաներն են անգլերենը, շվեդերենը ու մաթեմատիկան, որոնցից առնվազն մեկը ձախողելը բավարար է ավագ դպրոց չընդունվելու համար: Նախաբուհական ծրագրերի դեպքում կան որոշակի առարկաներ, որոնք ծրագրից կախված պարտադիր են: Այսպես, բիզնեսի կառավարման և տնտեսագիտության, հումանիտար ու սոցիալական գիտությունների ծրագրերի համար 9 առարկաների շարքում պարտադիր են աշխարհագրությունը, պատմությունը, սոցիալական գիտություններն ու կրոնը, բնական գիտությունների և տեխնոլոգիայի ծրագրերի դեպքում՝ կենսաբանությունը, ֆիզիկան ու քիմիան: Իսկ արվեստի նախաբուհական ծրագրի դեպքում սահմանափակում չկա:

 

Շվեդական մանկավարժական մտքի արդյունք է «Kunskapsskolan» («քունսքապսքոլան», շվեդերենից թարգմ.՝ գիտելիքի դպրոց) դպրոցը, որը ստեղծվել է 2000 թվականին ու տարածվել նաև Շվեդիայից դուրս: Այժմ աշխարհում կա մոտ 80 «Kunskapsskolan» դպրոց, որից 36-ը գտնվում է Շվեդիայում: Դպրոցի այս տեսակում ուսուցիչը նման է մարզչի, ով համագործակցում է երեխայի հետ ու նրա առաջ դնում այնպիսի խնդիրներ, որոնք ստիպում են քննադատաբար մտածել ու ստեղծագործել: Իր այս հատկանիշներով «Kunskapsskolan» դպրոցը նման է Իսրայելի «Gvahim» և «Magshimim» ծրագրերին։

 

Չնայած ունեցած ձեռքբերումներին՝ Շվեդիան դեռևս ունի խնդիրներ կրթական համակարգում, որոնցից են սովորողների միջև կատարողականների խորացող տարբերությունները, ավագ դպրոցը ավարտողների տեսակարար կշռի նվազումը (վերջին տվյալներով ավագ դպրոցը ավարտել է ավարտական դասարանի աշակերտների մոտ 75%-ը), ուսուցիչների պակասը և այլն: Այս խնդիրները մեղմելու համար մոտ 10 տարի է, ինչ գործարկվել են բարեփոխումներ: Այդ տարիների ընթացքում կրթության ոլորտում պետության կատարած ծախսերը կազմել են պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մոտ 15%-ը, ինչն էլ կազմում է ՀՆԱ-ի մոտ 7%-ը: Համեմատելու համար նշենք, որ սրանք մոտ կրկնակի ավելի են Հայաստանի համապատասխան ցուցանիշներից:

 

Գծ. 3. Կրթության ոլորտում պետության կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում ու ՀՆԱ-ում (Շվեդիա, Հայաստան)

 

Բարեփոխումների նպատակներից մեկը ուսուցչի կարգավիճակի բարձրացումն է: Ըստ ՏՀԶԿ-ի կողմից կազմակերպվող Ուսուցման ու սովորելու հարցման (TALIS – Teaching and Learning Survey) 2018 թվականի տվյալների՝ Շվեդիայում ուսուցչական անձնակազմի 36%-ի տարիքը 50-ից բարձր է, միջին տարիքը 46 է, ինչը ավելի բարձր է, քան ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշը: Սա վկայում է, որ շվեդական ուսուցչական անձնակազմը ունի թարմացման կարիք: Այս նպատակով մի կողմից քննարկվում է հանել մանկավարժական համալսարանի դիպլոմի պահանջը՝ այսկերպ փորձելով լուծել ուսուցիչների պակասի հարցը: Իսկ մյուս կողմից, 2013 թվականի դեկտեմբերի 1-ից ուսուցիչների համար պահանջվում է մասնագիտական սերտիֆիկացում, որը նպատակ ունի քանակական պահանջներից բացի բավարարել նաև որակական պահանջները մանկավարժի նկատմամբ: Շվեդիայում ուսուցչի աշխատավարձը ՏՀԶԿ երկրների միջինից բարձր է. սկսնակների համար այն 3300-3500 ԱՄՆ դոլար է, իսկ 15-ամյա աշխատանքային փորձ ունեցողների համար՝ 3800-4000 ԱՄՆ դոլար:

 

Շվեդական կրթական համակարգի խնդիրներից մեկն էլ փոխադարձ վստահության պակասն է պետության, մասնագիտական համայնքների, դպրոցների ու հասարակության միջև: Պատճառներից գլխավորը կրթական համակարգի ներքաշումն է քաղաքական գործընթացների մեջ, ինչը բացասաբար է անդրադառնում համակարգի առողջության վրա: «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը իր «Շվեդական կրթական մոդելի լավ ու վատ կողմերը» հոդվածում, խոսելով կրթության ապաքաղաքականացման մասին, մեջբերում է իր շվեդ գործընկերների այն տեղին համեմատությունը, որ «քաղաքական գործիչներից քչերն են պատրաստ թելադրել բժիշկներին, թե ինչպես է պետք բուժել հիվանդներին, սակայն նույն գործիչները միշտ գիտեն, թե ինչպես է պետք կրթել երեխաներին»: Սա ակնհայտորեն խոսում է ուսուցչի մասնագիտության նկատմամբ անպատշաճ ու անհարգալից վերաբերմունքի մասին, որը դրսևորվում է թե’ քաղաքական շրջանակների գործողություններում, թե’ հանրության ընկալումներում: Շվեդական կրթական համակարգը ախտահարած այս խնդիրը սպառնում է նաև մեր կրթության համակարգի առողջությանը՝ հրատապ դարձնելով ուսուցչի մասնագիտության կարգավիճակի բարձրացման հարցը, ֆինանսական ու ոչ ֆինանսական բաղադրիչների վերանայման միջոցով:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր