Սիլվեն Տիմզիտ. Զանգվածներին կառավարելու 10 մեթոդ

Մարդու վարքագծի կառավարումը պետության առաջնահերթություններից է: Ճիշտ է՝ պետությունն ստեղծված է հենց քաղաքացիների շահերը պաշտպանելու համար, բայց առավել հաճախ իշխանություն ունեցող մարդիկ փորձում են կառավարել հենց քաղաքացիներին՝ իրենց դիրքերը պահպանելու համար:

 

Երբ քաղաքացիները սկսում են դժգոհություն ցուցաբերել իշխանությունների վարած քաղաքականությունից, ապա բռնություններից խուսափելու համար իշխանական օղակները գործի են դնում քարոզչամեքենան, որի հիմնական գործիքը ԶԼՄ-ներն են:

 

Ֆրանսիացի գրող Սիլվեն Տիմզիտը կազմել է լրատվամիջոցների միջոցով զանգվածներին մանիպուլյացնելու 10 մեթոդների ցանկ, որը հիմնականում սխալմամբ վերագրվում է ամերիկացի հայտնի լեզվաբան, սոցիալական քննադատ և քաղաքական ակտիվիստ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Նոամ Չոմսկուն, ով նաև երբեմն բնութագրվում է որպես «Ժամանակակից լեզվաբանության հայր»։ Ստորև ներկայցնում ենք այդ մեթոդները։

 

Մեթոդ 1Ուշադրության շեղում

Հասարակությանը ղեկավարելու ամենաառաջին և պարզ միջոցը ժողովրդի ուշադրության շեղումն է քաղաքական և տնտեսական կարևոր իրադարձություններից և որոշումներից՝ լրատվական դաշտը հեղեղելով աննշան նորություններով: Այսպիսով քաղաքացիները հնարավորություն չեն ունենում տեղեկություն ստանալ ժամանակակից առաջատար տեխնոլոգիաների, տնտեսութան, հոգեբանության, կիբերնետիկայի և այլ զարգացումների մասին: Լրահոսը հագեցած է լինում շոու բիզնեսի, դեղին մամուլի, միստիկային վերաբերող անկարևոր նորություններով, որոնք հիմնված են մարդու բնական բնազդների վրա:

 

Մեթոդ 2. Խնդրահարույց իրավիճակների ստեղծում և դրանց լուծումների առաջարկներ

Տվյալ մեթոդը նաև անվանում են «խնդիր-ռեակցիա-լուծում»: Ստեղծվում է խնդիր, ինչ-որ «իրավիճակ», որը նախատեսված է հասարակության շրջանում որոշակի արձագանք առաջացնելու համար: Իսկ կառավարող օղակների կողմից առաջարկվող լուծումներն առաջին հերթին հենց իրենց են ձեռնտու լինում: Օրինակ՝ քաղաքներում աճում են բռնության դեպքերը կամ արյունալի ահաբեկչական հարձակումներ են տեղի ունենում: Որպես պատասխան քաղաքացիներին առաջարկվում է անվտանգության ապահովման համար ավելի խիստ օրենքների մշակում և ընդունում, որոնք իրականում ոտնահարում են քաղաքացիական ազատությունները կամ սոցիալական իրավունքները: Այդ օրենքները ներկայացվում են որպես «անհրաժեշտ չարություն»: Բայց պետք է հասկանալ, որ ճգնաժամները իրենք իրենցով չեն առաջանում:

 

Մեթոդ 3. Աստիճանաբար կիրառում

Որպեսզի հնարավոր լինի առաջ քաշել հանրության համար ոչ ձեռնտու մի օրենք, կիրառվում է աստիճանական, օրեցօր, տարի առ տարի ներդնելու մեթոդը: Նախորդ դարի 80-90-ական թվականներին նման կերպով գլոբալ տարածում ստացան սկզբունքորեն նոր սոցիալ-տնտեսական պայմանները՝ նեոլիբերառլիզմը: Եթե միանգամից տեղի ունենային այնպիսի երևույթներ, ինչպիսիք են՝ պետության դերի նվազագույնի հասցնելը, մասնավորեցումը, անվստահությունը, ոչ կայուն իրավիճակը, մասսայական գործազրկությունը, ցածր աշխատավարձերը, ապա անպայման արդյունքը կհանգեցներ հեղափոխության:

 

Մեթոդ 4. Իրականացման հետաձգում

Հանրության համար ոչ նպատակահարմար որոշումներ անցկացնելու մեկ այլ միջոց է՝ այն ներկայացնել որպես «ցավալի և անհրաժեշտ» գործողություն, որը, սակայն, ուժի մեջ կմտնի ոչ թե հենց այսօր, այս պահին, այլ մոտ ապագայում: Ավելի հեշտ է համաձայնել որոշակի զոհողությունների ապագայում, քան ներկայում։

 

Հասարակությունը միշտ միամտաբար հույս ունի, որ «վաղը ամեն ինչ կփոխվի դեպի լավը», իսկ իրենից պահանջվող զոհողություններից հնարավոր կլինի խուսափել: Սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին ավելի շատ ժամանակ ունենալ համակերպվելու գալիք փոփոխությունների հետ:

 

Մեթոդ 5. Դիմել հասարակությանը՝ որպես անմիտ երեխայի

Շատ հաճախ հանրության համար նախատեսված քարոզչություն պարունակող ելույթներում օգտագործվում են այնպիսի փաստարկներ, պերսոնաժներ, բառեր և ինտոնացիա, որոնք կիրառվում են անչափահաս երեխաների հետ շփումներում: Ինչքան շատ են փորձում շփոթեցնել լսողին, այնքան շատ են փորձում օգտագործել ինֆանտիլ լեզվաբանական դարձվածներ: Ինչու՞:

 

Եթե ինչ-որ մեկը շփվում է մարդու հետ այնպես, կարծես նա 12 տարեկան է (կամ ավելի փոքր), ապա քարոզչության պատասխան ռեակցիան լինում է քննադատության բացակայության բավականին մեծ հավանականությունը: Սա բնորոշ է մինչև 12 տարեկան երեխաներին, և հետևաբար ամբոխը ենթագիտակցաբար ունենում է համապատասխան արձագանք:

 

Խոսքը, հումորն այս պարագայում նախատեսված է լայն լսարանի համար: Հարկ է նաև չմոռանալ, որ արդեն իսկ կիրառվում են վերևում և ներքևում ներկայացված շահագործման մեթոդները, որոնք լրացնում են մեկը մյուսին:

 

Մեթոդ 6. Շեշտը դնել էմոցիաների, ոչ թե բանականության վրա

Էմոցիաների վրա ազդեցությունը նեյրո-լեզվաբանական ծրագրավորման դասական հնարք է, որն ուղղված է մարդկանց ռացիոնալ անալիզ անելու հատկության արգելափակմանը և հետևաբար՝ իրավիճակի մասին կրիտիկական մտածելակերպի արգելափակմանը: Մյուս կողմից, զգացմունքների վրա ազդեցությունը հնարավորություն է տալիս բացել ենթագիտակցության դուռը, որպեսզի այնտեղ ներարկվեն մտքեր, ցանկությունները, վախեր, հարկադրանք կամ վարքի կայուն մոդելներ: Այնպիսի հաճախ կրկնվող նախադասությունները, ինչպիսիք են՝ դաժան ահաբեկչությունները, անարդար կառավարությունը, սոված մարդկանց տառապանք, կադրից դուրս են թողնում կատարվածի իրական պատճառները և մեղավորներին: Զգացմունքները տրամաբանության թշնամին են:

 

Մեթոդ 7. Մարդկանց տգիտության մեջ պահելը՝ զարգացնելով միջակությունը

Այս ռազմավարության իմաստը կայանում է նրանում, որ մարդիկ չբացահայտեն այն մեթոդները, որոնցով իրենք կառավարվում են կամ ենթարկվում կառավարող օղակների կամքին: Կրթության որակը՝ հատկապես միջնակարգ հասարակական դպրոցներում պիտի լինի միջակ, որպեսզի անտեղյակությունը, տգիտությունը, անճաշակությունը դառնա համատարած, և ցածր խավը չկարողանա հաղթահարել դրանք:

 

Մեթոդ 8. Դրդել քաղաքացիներին հիանալ միջակությամբ

Հասարակության մեջ սերմանել այն գաղափարը, որ տգիտությունը, գռեհիկ հումորները, անդաստիարակությունը ժամանակակից են: Այս միջոցը մյուսներից չի տարանջատվում, քանի որ ժամանակակից աշխարհում մեծ քանակությամբ միջակությունների կարելի է հանդիպել ցանկացած սոցիալական ոլորտում, սկսած կրոնից և գիտությունից և վերջացրած քաղաքականությամբ: Սկանդալները, դեղին մամուլը, ցածրակարգ սերիալները, կեղծ հերոսները, կասկածելի հումորը և կիսապոպուլիստական ակցիաները շատ լավ միջոց են հասարակությանը մտահորիզոնն ընդլայնելու փորձերից հետ պահելու համար:

 

Մեթոդ 9Սեփական մեղքի զգացողության ուժեղացումը

Այս մեթոդի միջոցով մարդուն համազում են, որ միայն ինքն է մեղավոր սեփական անհաջողությունների մեջ, որի պատճառը իր միջակ մտավոր ունակություններն են, նպատակասլացության բացակայթյունը: Արդյունքում՝ տնտեսական և քաղաքական համակարգի դեմ պայքարելու փոխարեն, մարդն սկսում է ինքնախարազանմամբ զբաղվել, ինչն էլ հանգեցնում է ճնշված հոգեվիճակի և անտարբերության շրջապատում տեղի ունեցողի հանդեպ:

 

Մեթոդ 10. Իմանալ մարդկանց մասին ավելին, քան նրանք գիտեն

Գիտության զարգացումը վերջին 50 տարիներին հանգեցրել է նրան, որ մեծացել է տեղեկատվության հասանելիության անդունդը հասարակ անձանց և իշխող վերնախավի միջև:

 

Կենսաբանության, նեյրոկենսաբանության և կիրառական հոգեբանության շնորհիվ «համակարգը» ունի առաջատար գիտելիքներ մարդու մասին, ինչպես ֆիզիոլոգիայի, այնպես էլ հոգեբանության ոլորտում: «Համակարգը» ունի ավելի շատ գիտելիք մարդու մասին, քան մարդը գիտի, հետևաբար նա ունի ավելի մեծ իշխանություն և կառավարման ավելի մեծ հնարավորություններ:

 

Թարգմանությունը՝ Տիգրանուհի Գրիգորյանի

Նյութի սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր