Հայաստանի գյուղատնտեսական Դաշինքի կարծիքը ՏՄՊՊՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ

Գյուղատնտեսական դաշինքը Ազգային ժողովին և ՏՄՊՊՀ-ին առաջարկներ է ներկայացրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ:

 

Խնդիր 1. Մրցակցության պաշտպանության օրենսդրության հարցում երկրների մոտեցումները հիմնականում նույնական են: Օրենսդրորեն պաշտպանվում և խրախուսվում է ազատ մրցակցությունը, բարեխիղճ մրցակցության համար ստեղծվում է անհրաժեշտ միջավայր, արգելվում է ազատ մրցակցության խոչընդոտումը և այլն: Եվրոպական և ամերիկյան մոտեցումների հիմնական տարբերությունը վերաբերում է գերիշխող դիրք ունեցող ընկերությունների այսպես կոչված «շահագործող վարքագծին» (exploitative conduct), ներառյալ շուկայում գերիշխող դիրք ունեցողի կողմից «անարդար» բարձր գների սահմանմանը:

 

ԱՄՆ հակամենաշնորհային օրեսդրությունը լիովին օրինական է համարում սեփական ձեռնարկատիրական հմտությունների, նորարական գաղափարների, ներդրումների և ռիսկի շնորհիվ մոնոպոլ դիրքի ձեռքբերումը և մոնոպոլ գների սահմանումը (A man who “got the whole business because nobody could do it as well as he could” would not be in violation of the Sherman Act. Sherman Act and Analysis)։ Մոնոպոլ գների սահմանումը հակաօրինական արարք չի որակվում՝ բարձր գները ճանաչելով որպես ազատ շուկայական համակարգի կարևոր տարր, որը մղում է նորարարությունների և զարգացման: Մոնոպոլ բարձր գները դրական դերակատարություն ունեն ազատ շուկայական պայմաններում շուկա նոր խաղացողների և նոր ներդրումների ներգրավման, տնտեսական աճի խթանման և շուկայի ինքնակարգավորիչ հատկության շնորհիվ երկարաժամկետ հատվածում սպառողների կարիքները բավարարող մատչելի ապրանքների և ծառայությունների արտադրության գործում: Մոնոպոլիաներին է վերագրվում նաև նորարարությունների մղող բացառիկ խթանիչ գործառույթը:

 

Միաժամանակ ԱՄՆ խստորեն պահպանում է ազատ մրցակցության կանոնները՝ արգելելով հակամրցակցային համաձայնությունները և շուկայից դուրս մղման, առևտրի սահմանափակման, առաջարկի միտումնավոր կրճատման և այլ հակաօրինական դեպքերը:

 

ԱՄՆ որոշ նահանգների սպառողների շահերի պաշտպանությանը միտված իրավական ակտերով, սակայն, նախատեսված են իրավախախտման դեպքեր, երբ գները չհիմնավորված բարձրանում են առաջարկի կամ պահանջարկի շոկային փոփոխությունների արդյունքում (Price gouging): Որպես կանոն՝ այդ շոկային փոփոխությունները տեղի են ունենում արտակարգ դրության, բնական աղետների դեպքերում առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներում: Օրենսդրությունը կիրառության մեջ է դրվում բացառապես պաշտոնապես հայտարարված արտակարգ դրության, աղետների ճգնաժամային իրավիճակներում՝ նպատակ ունենալով սպառողներին պաշտպանել շոկերով պայմանավորված գների չհիմնավորված բարձրացումներից:

 

Եվրոպական օրենսդրությունը, սակայն, ուղիղ սահմանում է, որ «գերիշխող դիրքի չարաշահում կարող է համարվել գնման կամ վաճառքի անարդար գների ուղղակի կամ անուղղակի սահմանումը, ինչպես նաև առևտրի անարդար պայմանների հարկադրումը: (Article 102 of the Treaty on the Functioning of the European Union):

Օրենքը, սակայն, չի սահմանում՝ ինչ ասել է «անարդար գին»՝ այդ հարցի քննությունը թողնելով դատարաններին:

 

Երբ ուսումնասիրում ենք եվրոպական երկրներում առկա իրավակիրառ պրակտիկան՝ դատական գործերի նախադեպերը, պարզ է դառնում, որ այս դրույթի կիրառության նախադեպերը չափազանց քիչ են: Անարդար գներին վերաբերող եվրոպական դասական դատական գործը United Brands – ի 1978 թ. գործն է (United Brands Company and United Brands Continentaal BV v Commission of the European Communities), որով դատարանը չեղյալ հայտարարեց Հանձնաժողովի որոշումը: United Brands-ի գործից հետո Եվրահանձնաժողովը և մրցակցության պաշտպանության եվրոպական ազգային մարմինները գրեթե չեն դիտարկել անարդար գների դեպքերը: Հազվադեպ բացառությունները վերաբերում են այն գործերին, երբ միաժամանակ առկա է չարաշահման մեկ այլ տեսակ՝ որպես կանոն, շուկայից դուրս մղման (exclusionary) վարքագիծը, ինչպես նաև գործերը, որոնք վերաբերվում են կառավարությունների կողմից անմիջականորեն վերահսկվող ոլորտներին (regulated industries): Եվրահանձնաժողովն իր պրակտիկայում ծայրահեղ հազվադեպ է կիրառել գերիշխող դիրք ունեցողի կողմից անարդար գների սահմանման այս դրույթը՝ հիմնվելով այն բանի վրա, որ պարզապես կարիք չկա այդ դրույթը կիրառելու ազատ և մրցակցային շուկայում, որտեղ չկան մուտքի խոչընդոտներ: Բարձր գները ներգրավում են շուկայի նոր մասնակիցների և շուկան ինքնակարգավորվում է: Սա տեղի չի ունենում միայն այն շուկաներում, որտեղ իրավական խոչընդոտներ կան շուկա մուտք գործողների համար:

 

Չհիմնավորված գնի կիրառման հարցերում Եվրահանձնաժողովի և եվրոպական մրցակցային մարմինների կողմից սահմանափակ միջամտությունը տնտեսապես արդարացված է: Իսկապես, բարեկեցության տեսանկյունից, ընդհանուր առմամբ, քիչ պատճառներ կան դիտարկելու չհիմնավորված գների դեպքերը: Կարող է թվալ, որ գերիշխող դիրք ունեցող ընկերությանը գների իջեցում պարտադրելը օգուտ կբերի սպառողներին, մինչդեռ երկարաժամկետ տեսանկյունից կասկածելի է, որ նման միջամտությունը ընդհանուր առմամբ արդյունավետ կլինի: Բարձր գները ներդրումների պարգևատրումն են և ազդանշան են հանդիսանում շուկա հետագա ներդրումների և նոր մասնակիցների ներհոսքի համար: Սահմանափակելով գերիշխող դիրք ունեցող ընկերություններին` քաղելու իրենց ձեռնարկատիրական հմտությունների, ռիսկ ստանձնելու և կատարած ներդրումների արդյունքում օրինական ճանապարհով ձեռք բերած շուկայական դիրքի պտուղները՝ խեղդվում է բիզնեսների ներդրումներ և նորարարություններ կատարելու մոտիվացիան և տնտեսապես անարդյունավետ է (Antitrust Case Laws e-Bulletin – Excessive prices, կցած է):

 

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Եվրահանձնաժողովը մրցակցության պաշտպանության կիրարկման արդիականացման արդյունքում իրավացիորեն որոշում է կայացրել կենտրոնանալ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների՝ «շուկայից դուրս մղմանն» ուղղված (exclusionary), այլ ոչ թե «շահագործող» (exploitative) վարքագծին: Միաժամանակ տնտեսագետները և հանրային քաղաքականություն մշակողները եկել են կոնսենսուսի այն հարցում, թե երբ է հարկավոր մրցակցության պաշտպանության մարմնի միջամտությունը այս հարցում (Exploitative and Exclusionary Excessive Prices in EU Law, Massimo Motta and Alexandre de Streel, կցված է): Միջամտության անհրաժեշտությունը հիմնավորվում է հետևյալ 3 պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

 

1. շուկայում առկա են մուտքի նշանակալի և ոչ անցողիկ արգելքներ, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են ընկերության գերակա դիրքին,

2. գերակա դիրքը ձեռք է բերվել ներկա/նախկին բացառիկ/հատուկ իրավունքների շնորհիվ կամ այդ ընկերության կողմից նախկինում իրականացված շուկայից մրցակիցների դուրս մղման գործողությունների արդյունքում (որի համար իրավախախտման վարույթ չի իրականացվել),

3. չկա ոլորտային կարգավորող մարմին, որն իրավասու է ստանձնել գների նկատմամբ վերահսկողության գործառույթ:

 

Չնայած այս պայմաններն արտացոլում են ավելի շուտ տնտեսագիտական մոտեցումները, քան իրավական կոնսենսուսը, այնուհանդերձ, Եվրահանձնաժողովի և մրցակցության պաշտպանության եվրոպական ազգային մարմինների կողմից չհիմնավորված/անարդար գների վերաբերյալ գործերի խիստ սահմանափակ իրավակիրառ պրակտիկան ազդանշան է, որ մրցակցության պաշտպանության եվրոպական մարմինների կողմից այս հարցում որդեգրվել է միջամտությունների խիստ զգուշավոր դիրքորոշումը (Antitrust Case Laws e-Bulletin – Excessive prices, կցած է):

 

Առաջարկ 1. Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները կատարելու մասին 2-րդ ընթերցմամբ հաստատման ներկայացված ՀՀ օրենքի նախագծի հոդված 9-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ.

 

Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չհիմնավորված բարձր գնի վերաբերյալ վարույթ է իրականացնում բացառապես այն դեպքերում, երբ

 

1) շուկայում առկա են մուտքի նշանակալի և ոչ անցողիկ արգելքներ` իրավական և կարգավորիչ բնույթի խոչընդոտներ (ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործունեության հատուկ իրավունքներ, թույլտվություններ, լիցենզիաներ պահանջող ոլորտներում) որոնք անխուսափելիորեն հանգեցնում են ընկերության գերակա դիրքին,

 

2) գերակա դիրքը ձեռք է բերվել ներկա/նախկին բացառիկ/հատուկ իրավունքների շնորհիվ կամ այդ տնտեսվարող սուբյեկտի կողմից նախկինում իրականացված շուկայից մրցակիցների դուրս մղման գործողությունների արդյունքում (որի համար իրավախախտման վարույթ չի իրականացվել),

 

3) տեղի են ունեցել առաջարկի կամ պահանջարկի շոկային փոփոխություններ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի համաձայն արտակարգ դրություն հայտարարելու, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի համաձայն ռազմական դրություն հայտարարելու, «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն կարանտին սահմանելու դեպքերից որևէ մեկի ի հայտ գալու պարագայում:

 

Խնդիր 2. Նախագծի հոդված 90-ի 2-րդ մասով նախատեսված է, որ «Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում ընդունելու դեպքում Հանձնաժողովը կարող է վարույթով պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով նույն կամ մինչև այդ որոշման անբողոքարկելի դառնալը ընդունված առանձին որոշմամբ դնել արգելանք, եթե նման որոշում չկայացնելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել Հանձնաժողովի պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման կատարումը»:

 

Նույն հոդվածի 3-րդ մասն էլ նախատեսում է, որ «Պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումը արգելանքը դնելու մասով կամ առանձին ընդունված արգելանք դնելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է անհապաղ կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:»

 

Նախագծի հոդված 101-ի 1-ին և 2-րդ մասը ևս սահմանում են առանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման ՏՄՊՊՀ ընդունած վարչական ակտերի կատարման պահանջ:

 

1. Հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմանները, նախատեսված պարտավորությունները և տրված հանձնարարությունները որոշումը ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա են անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման և որոշման բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը:

2. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները դրանցում սահմանված ժամկետում կամովին չկատարվելու դեպքում ենթակա են հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։

 

Մեր կարծիքով, նշված դրույթներով ոտնահարվում են անմեղության կանխավարկածի և դատական պաշտպանության իրավունքի սահմանադրությամբ ամրագրված իրավունքները:

 

Համեմատության համար նշենք, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» հավելված 19-ը (Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր) նույն հարցի վերաբերյալ առաջնորդվում է հետևյալ սկզբունքով.

 

«Մրցակցության ոլորտում Հանձնաժողովի ակտերը, գործողությունները (անգործությունը) բողոքարկվում են Միության դատարանում՝ Միության դատարանի կանոնադրությամբ նախատեսված կարգով (Պայմանագրի 2-րդ հավելված)՝ հաշվի առնելով սույն Արձանագրության դրույթները:
Միության դատարանի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու մասին դիմումը վարույթ ընդունելու դեպքում Հանձնաժողովի որոշման գործողությունը դադարեցվում է մինչև Միության դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրը:
Միության դատարանը վարույթ է ընդունում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործով Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու մասին դիմումը՝ առանց դիմումատուի կողմից հարցը մինչդատական կարգով կարգավորելու նպատակով Հանձնաժողով դիմելու անհրաժեշտության»:

 

Առաջարկ 2․ Նախագծի մեջ կատարել փոփոխություններ այնպես, որ ՏՄՊՊ հանձնաժողովի արգելանքի և դրամական պաhանջները կատարման ենթակա դառնան բացառապես անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա:

 

Խնդիր 3. Նախագծի «Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նշանակվող տուգանքների չափերը» հոդված 93-ով սահմանված տուգանքի չափերը ծայրաստիճան անորոշություն են պարունակում, ինչը իրավական որոշակիության պակասի և բիզնեսի համար անկանխատեսելիության պայմաններում էապես մեծացնում է բիզնեսի ռիսկերը:

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» հավելված 19-ի IV. «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների համար Հանձնաժողովի կողմից նշանակվող տուգանային պատասխանատվության միջոցները» գլխում թեև սահմանվում է, որ Հանձնաժողովը հաստատում է տուգանքների հաշվարկման մեթոդաբանության և նշանակման կարգը, այնուամենայնիվ մանրամասն թվարկվում են յուրաքանչյուր իրավախախտման դեպքում առաջացող տուգանքների նվազագույն և առավելագույն չափերը, ինչպես նաև տուգանքի նշանակման տրամաբանությունը:

 

Առաջարկ 3. Նախագծի հոդված 93-ում մտցնել իրավական որոշակիություն և կանխատեսելիություն՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ոգով և տրամաբանությամբ՝ տուգանքների չափերը կապելով այն ապրանքի (աշխատանքի, ծառայության) իրացումից իրավախախտի ստացած հասույթի գումարի հետ, որի շուկայում իրավախախտումը տեղի է ունեցել:

 

Խնդիր 4. Նախագծի հոդված 9-ի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ «չհիմնավորված բարձր գին չի համարվում ապրանքի այն գինը, որը սահմանվել է նորարարական գործունեության արդյունքով, այսինքն՝ այնպիսի գործունեության, որը հանգեցնում է նոր, փոխադարձ անփոխարինելի ապրանքի ստեղծմանը կամ նոր փոխադարձ փոխարինելի ապրանքի ստեղծմանը` դրա արտադրության ծախսերի կրճատման կամ որակի բարելավման դեպքում»:

 

Այս սահմանմամբ ներկայացվում է նորարարությունների շատ նեղ սպեկտրը միայն: Ժամանակակից մեկնաբանությամբ նորարարության տեսակները բազմաթիվ են՝ ծառայության, բիզնես մոդելի, արտադրության պրոցեսի այդ թվում նոր տեխնոլոգիաների ու նոր ապրանքի և այլն: Ընդհանուր առմամբ, նորարարություն է որակվում այն ամենը, ինչը բարձրացնում է բիզնեսի արդյունավետությունը, հանգեցնում է նոր ապրանքների/ծառայությունների արտադրության կամ շուկայում առկա ապրանքների/ծառայությունների որակի բարելավման, ծախսերի կրճատման:

 

Առաջարկ 4. Հաշվի առնելով վերոգրյալը և այն, որ ազատ մրցակցային պայմաններում միջինից բարձր շահույթ ստանում են (կամ ըստ օրենքի մեկնաբանության չհիմնավորված բարձր գին սահմանում են) հենց այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կիրառել/կիրառում են նորարարություններ՝ Առաջարկ 1-ն ընդունելու պարագայում անհրաժեշտություն չկա առանձին դրույթ ունենալու նորարությունների վերաբերյալ, ուստի առաջարկում ենք Նախագծից հանել հոդված 9-ի 2-րդ մասի 2-րդ կետը:

 

Խնդիր 5․ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված է փոփոխություն կատարել ՀՀ 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածում՝ այն շարադրելով հետևյալ կերպ.
«1. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը կամ հակամրցակցային համաձայնությունը կամ տնտեսական գործունեության համակարգումը, որի արդյունքում անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառվել է խոշոր վնաս կամ ապրանքային շուկայի մասնակիցը ստացել է խոշոր չափով շահույթ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
2) ուրիշի գույքը վնասելով կամ ոչնչացնելով կամ ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կազմակերպված խմբի կողմից՝
5) առանձնապես խոշոր չափով վնաս պատճառելով կամ առանձնապես խոշոր չափով շահույթ ստանալով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»

 

Առաջարկ 5․ Ելնելով միջազգային լավագույն փորձի և բոլոր այն դատողությունների հիման վրա, որոնք ներկայացրել ենք Խնդիր 1-ում և Առաջարկ 1-ում՝ առաջարկում ենք փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում և քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

«1. Հակամրցակցային համաձայնությունը կամ տնտեսական գործունեության համակարգումը, որի արդյունքում քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը պատճառվել է խոշոր վնաս՝

պատժվում է տուգանքով՝ մինչև մեկ միլիոն դրամի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
2) ուրիշի գույքը վնասելով կամ ոչնչացնելով կամ ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր