Հակամենաշնորհային օրենսդրության արդյունավետությունը․ «Microsoft-ի գործը»

Դեգտյանցևա Ե. Ա.

Թարգմանությունը «Տնտեսագիտության և կառավարման ակտուալ հարցեր» միջազգային գիտաժողովի նյութերից, 2011թ․ ապրիլ, Մոսկվա

 

Հակամենաշնորհային քաղաքականության խնդրի դիտարկումն ակտուալ է բոլոր ժամանակներում, չէ որ գոյություն ունի տնտեսագետների վաղուցվա բանավեճն այն մասին, թե ինչպիսին են երկրի տնտեսության մեջ պետության միջամտության շրջանակները։ Բացի այդ, տնտեսական զարգացման համաշխարհային միտումներն այնպիսին են, որ դեռևս 19-րդ դարում սկսված մոնոպոլացման (մենաշնորհացման) գործընթացներն ուժեղանում են ժամանակակից աշխարհում՝ ներթափանցելով տնտեսության բոլոր մակարդակներն ու բոլոր ոլորտները։ Իսկ ժամանակակից համաշխարհային տնտեսական իրավիճակի, համաշխարհային տնտեսության հետճգնաժամային վիճակի հետ կապված՝ մոնոպոլացման խնդիրը դառնում է հրատապ և ավելի կարևոր։ Տնտեսական ճգնաժամի ընթացքում, որի արձագանքները դեռ լսվում են աշխարհի բոլոր երկրներում, բազմաթիվ ընկերություններ սնանկացել են, այդ թվում՝ համաշխարհային մակարդակի ընկերություններ։ Չպետք է մոռանալ այն փաստը, որ շատ ձեռնարկությունների սնանկացումն անշեղորեն հանգեցնում է տնտեսության տարբեր ճյուղերում մոնոպոլիստների (մենաշնորհատերերի) թվի աճին, ինչպես դա եղել է 1873 թվականի ճգնաժամի ժամանակ, ինչպես նաև՝ Մեծ ճգնաժամի նախօրեին: Պետք է հասկանալ, որ մենաշնորհային միավորումների իշխանությունը կարող էր անսահման լինել, եթե չլիներ հակամենաշնորհային քաղաքականությունը, որն իրականացվում է աշխարհի երկրների մեծ մասում։

 

Դրված խնդրի ողջ կարևորությունը գնահատելու համար պետք է մտածել այն մասին, թե ինչ կլիներ, եթե մոնոպոլիստների իշխանությունը, լինելով ոչնչով չսահմանափակված, աճեր։ Նախ, դա կհանգեցներ ռեսուրսների անարդյունավետ բաշխմանը, նշանակում է նաև առանձին երկրների տնտեսությունների անարդյունավետությանը և, որպես հետևանք՝ համաշխարհային տնտեսության անարդյունավետությանն ընդհանրապես։ Երկրորդ, դա կհանգեցներ մարդկանց մեծամասնության կենսամակարդակի վատթարացմանը, քանի որ մոնոպոլիստները հակված են մենաշնորհային բարձր գներ սահմանել մենաշնորհային շահույթն ավելացնելու համար, իսկ դա հանգեցնում է նրան, որ երկրի բնակիչների մեծ մասի համար մոնոպոլիստների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները դառնում են իրենց գրպանին ոչ համապատասխան։ Եթե դրանք պերճանքի ապրանքներ են, ապա առանց դրանց հնարավոր է, բայց, օրինակ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղերի դեպքում նման շուկայական կառուցվածքը պարզապես անթույլատրելի է:

 

Այսպիսով, անվերապահորեն կարևորվում է լավ մտածված հակամենաշնորհային քաղաքականության անցկացումը, որը կարգավորում և սահմանափակում է մոնոպոլիստների գործունեությունը։ Այն նպաստում է մրցակցության զարգացմանը, շուկայի կայունացմանը և տնտեսության կատարելագործմանն ընդհանրապես։ Բայց չպետք է մոռանալ, որ պետությունն էլ, ըստ էության, մոնոպոլիստ է, ուրեմն հնարավոր է պետության չափից ավելի միջամտություն տնտեսությանը։ Նման իրավիճակ նույնպես չի կարելի թույլ տալ։

 

Բայց պետք չէ մտածել, որ ամեն ինչ այդքան հարթ է հակամենաշնորհային օրենսդրության տեսության և գործնականում դրա կիրառման հետ կապված։

 

Տնտեսական մտքի զարգացման գործընթացում հակամենաշնորհային պետական քաղաքականությունը միշտ չէ, որ ընկալվել է որպես բարիք, այն նաև ենթարկվել և մինչ օրս ենթարկվում է խիստ քննադատության բազմաթիվ տնտեսագետների կողմից, որոնք պնդում են, որ հակամենաշնորհային օրենսդրությունը միշտ կամ հաճախ հանգեցնում է հասարակության բարեկեցության նվազմանը: Ներկայումս հակամենաշնորհային օրենսդրությունը չի գործում միայն աշխարհի քիչ թվով երկրներում, այն է՝ Ասիայի 11 երկրներում, Աֆրիկայի 17 երկրներում, Եվրոպայի 2 երկրներում, Հյուսիսային Ամերիկայի 7 երկրներում և Հարավային Ամերիկայի 4 երկրներում: Հակամենաշնորհային օրենսդրության որոշ քննադատներ դրա ամբողջական չեղարկման կողմնակիցներ են, ոմանք՝ էական ճշգրտումների կողմնակիցներ։

 

Վերջին քսան տարիների ընթացքում խիստ փոխվել են հակամենաշնորհային քաղաքականությանը վերաբերող տնտեսական և իրավական նորմերը։ Այժմ այն տարբեր ոլորտներում հեռացել է կարգավորումից, ինչպես նաև խոշոր ձեռնարկությունների մասով մտավախություններից։ Դրա փոխարեն հակամենաշնորհային օրենքները կոչված են բարձրացնելու տնտեսական արդյունավետությունը։ Հիմնական բառն այստեղ արդյունավետությունն է։ Հակամենաշնորհային քաղաքականության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մի քանի օբյեկտիվ պատճառներ կան։

 

Հիմնական պատճառներից մեկը հասարակության տեխնիկական առաջընթացն է։ Տնտեսագետները եկել են այն եզրակացության, որ ընկերության վարքագիծը միշտ չէ, որ սերտորեն կապված է տնտեսագիտության տեսությանը հակառակ իր կառուցվածքի հետ։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ բարձր կենտրոնացված ճյուղերը հաճախ բնութագրվում են գների ավելի արագ նվազմամբ պակաս կենտրոնացվածների համեմատ։ Բանն այն է, որ մոնոպոլ ընկերությունը բարձր կենտրոնացված ճյուղում ստանում է մենաշնորհային շահույթ, բայց ներդրումներ կատարելով գիտական հետազոտություններում և մշակումներում՝ ստանում է նաև լրացուցիչ շահույթ տվյալ ներդրումներից։ Այսպիսով, մոնոպոլ ընկերությունը մի կողմից ավելի մեծ եկամուտ է ստանում, բայց մյուս կողմից էլ հասարակության մեջ տեխնոլոգիական փոփոխությունների աղբյուր է հանդիս գալիս։ Հենց այդ պատճառով էլ որոշ խոշոր ընկերություններ բարձր կենտրոնացված շուկաներում առաջատար են նորարարությունների քանակով և արտադրողականության բարձրացմամբ։ Ուրեմն արժե՞ արդյոք հակամենաշնորհային կարգավորման ենթարկել մոնոպոլսիտներին, որոնք արագացնում են տեխնիկական առաջընթացը: Պատասխանն ակնհայտ է։  Հասարակության համար նման մոնոպոլիստները միայն օգուտ են, այսինքն՝ չի կարելի որևէ ընկերության համարել վատը միայն այն պատճառով, որ այն մեծ է։ Ամերիկացի տնտեսագետ Լեսթեր Տարոուն այս հարցի վերաբերյալ հիմնավոր արտահայտվել է հետևյալ կերպ. «IBM-ի դեմ գործընթացի վրա ծախսված միլիոններն ավելի մեծ օգուտով կարող էին ծախսվել հետազոտությունների և մշակումների վրա, ինչը ԱՄՆ-ին կօգներ համակարգչային աշխարհում առաջին տեղը պահելուն»:

 

Հակամենաշնորհային քաղաքականության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության երկրորդ պատճառը մրցակցության բնույթի վերաբերյալ տեսակետների փոփոխությունն է։ Բանն այն է, որ շատ տնտեսագետներ, հիմնվելով փորձարարական ապացույցների և չափումների արդյունքների վրա, եկել են այն եզրակացության, որ ինտենսիվ մրցակցություն առաջանում է նույնիսկ օլիգոպոլ (երբ շուկայում գերիշխում են մի քանի ձեռնարկություններ – Համակարգ) շուկաներում, ճիշտ է, պայմանով, որ համաձայնությունը խիստ արգելված է։ Ռիչարդ Պոզները, նախկինում իրավունքի պրոֆեսոր, այժմ ԱՄՆ դաշնային դատավոր, մենաշնորհների մասին այսպես է ասել. «Միակ իսկապես միակողմանի գործողությունը, որի միջոցով ձեռնարկությունը կարող է ունենալ կամ պահել մենաշնորհային իշխանություն, կարող է լինել կամ Արտոնագրային վարչության կաշառումը, կամ մրցակցի գործարանի պայթեցումը: Թե՛ խաբեությունը, թե՛ բռնի գործողությունները համապատասխան կերպով պատժելի են այլ օրենքներով։

 

Մենաշնորհային խիստ միջոցառումների մեղմացման հարցում շատ տնտեսագետների համոզմունքների ևս մեկ պատճառ է նրանց հակվածությունն ազատ ձեռներեցության գաղափարախոսությանը, որը պնդում է, որ տնտեսության մեջ պետության միջամտության կրճատումը օգուտ կբերի մրցակցությանը: Պետությունը, ինչպես հայտնի է, ինքն է մենաշնորհ։ Եվ երբ պետական մարմինները հակամենաշնորհային քաղաքականություն են իրականացնում, ապա տեղի է ունենում հետևյալը․ մենաշնորհը կարգավորում է ավելի քիչ խոշոր մենաշնորհների գործունեությունը։ Հասկանալի է, որ տվյալ կարգավորման եզրերը որոշելը և լիազորությունները գերազանցելու գայթակղությանը չտրվելը շատ դժվար է։ Պետությունը, իդեալական տարբերակում, պետք է հոգա տնտեսության և տնտեսական արդյունավետության սկզբունքների պահպանման մասին, բայց հանդես չգա իր պայմաններով բռնապետի դերում, չպարտադրի իր «խաղի կանոնները»։

 

Հակամենաշնորհային օրենսդրության կիրառման վերաբերյալ ամենաաղմկահարույց գործերից մեկը Microsoft կորպորացիայի գործն է, որն իր արմատներով գնում է 1998 թվականի մայիս, երբ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, 19 նահանգների իշխանությունները Microsoft-ի դեմ ներկայացրեցին են հակատրեստյան հայցերը: Ընկերությանը մեղադրում էին այն բանում, որ նա անօրինական մեթոդներ է օգտագործում օպերացիոն համակարգերի շուկայում իր գերիշխող դիրքը պահպանելու համար, ինչպես նաև օգտագործում է այդ դիրքն իր արտադրանքը այլ շուկաներում առաջ տանելու համար (օրինակ՝ «Internet Explorer»-ը Ինտերնետ-դիտարկիչների (բրաուզերների) շուկայում): Դատավարությունը տևեց 4 տարի, և այդ գործի հետագա լսումների արդյունքում միայն 2002 թվականի նոյեմբերին վերջնական վճիռ կայացվեց, որի արդյունքներով արդարադատության մարմինները դեռևս հնգամյա ժամանակահատվածում ուշադիր հետևում էին ընկերության գործունեությանը:

 

2004 թվականին Եվրահանձնաժողովը կորպորացիային պարտավորեցրել էր 497 մլն եվրո տուգանք վճարել Windows MediaPlayer ծրագիրը Windows-ում ներառելու միջոցով ԵՄ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար: Եվրամիության ճնշման տակ Microsoft կորպորացիան ստիպված եղավ օպերացիոն համակարգում ներառել այլընտրանքային ինտերնետ դիտարկիչներ, որպեսզի խուսափի նոր տուգանքների վճարումից, որոնք Եվրահանձնաժողովի հետ դատավարության ընթացքում կազմել էին 2,44 մլրդ ԱՄՆ դոլար:

 

Այդ դատավարությունն իր արտացոլումն է գտել նաև Ռուսաստանի հակամենաշնորհային պրակտիկայում։ Ճիշտ է, Ռուսաստանը, ինչպես և շատ այլ հարցերում, գտնվում է «հասնողի» կարգավիճակում։ Եթե ԱՄՆ-ում և ԵՄ-ում ծրագրային ապահովման կորպորացիայի գործունեության հետ կապված բոլոր հարցերը կարգավորվել են համապատասխանաբար 2002, 2009 թվականներին, ապա Ռուսաստանում Դաշնային հակամենաշնորհային ծառայության ուշադրությունն ընկերության գործունեությանը ուղղվել է միայն 2009 թվականին:

 

«Կոմերսանտ փողեր» տնտեսական շաբաթաթերթի 2009թ. ապրիլի 6-ի հաղորդագրության համաձայն Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) պատրաստվում է երկու ամսվա ընթացքում Microsoft-ին ավելացնել օպերացիոն համակարգերի շուկայում մենաշնորհային ընկերությունների ռեեստրում: Ընդ որում, Microsoft-ը կլինի Ռուսաստանում առաջին ՏՏ ընկերությունը, որը հայտնվել է նման ռեեստրում։ Microsoft-ի ներկայացուցիչներն ասել են, որ չեն վիճարկի այդ որոշումը, եթե ընկերության մասնաբաժինը հաշվարկվի առանց ծովահեն ծրագրերի:

 

Ռուսական օրենսդրության համաձայն՝ ռեեստրում ընդգրկվելու համար բավական է, որ ընկերությունը որևէ շուկայում զբաղեցնի 35 տոկոսից ավելի։ Բայց օպերացիոն համակարգերի շուկայում Microsoft-ի մասնաբաժինը, ակնհայտ է, մեծ է 35%-ից։ Ռեեստրում Microsoft-ի գրանցումը նշանակում է, որ ԴՀԾ-ը կարող է ընկերության նկատմամբ կիրառել «Մրցակցության պաշտպանության մասին» 26․07․2006թ․ № 135 Դաշնային օրենքի 10-րդ հոդվածը՝ «Տնտեսվարող սուբյեկտի կողմից գերիշխող դիրքի չարաշահման արգելքը»: Այս հոդվածը, մասնավորապես, արգելում է մենաշնորհային բարձր գներ սահմանել, պայմանագրի ոչ շահավետ պայմաններ պարտադրել կոնտրագենտին, խտրական պայմաններ ստեղծել և խոչընդոտել այլ խաղացողների մուտքը շուկա: Իրավաբանները համաձայն են, որ այժմ Microsoft-ը կհայտնվի ԴՀԾ-ի ավելի խիստ վերահսկողության տակ։ 2009 թվականի փետրվարին ԴՀԾ-ն սկսել է նախապես տեղադրված Windows օպերացիոն համակարգի համար գումարները վերադարձնելու գնման հնարավորությունների ստուգումը։ Պարզվել է, որ գումարի վերադարձման սխեմա նախատեսված է միայն Asus արտադրողի մոտ։ Նման ստուգման փաստը ցույց է տալիս, որ ԴՀԾ-ը կարող է Microsoft-ի նկատմամբ գնալ եվրոպական ճանապարհով:

 

Արդյո՞ք արդյունավետ է հակամենաշնորհային ծառայությունների այդպիսի մեծ ուշադրությունը Microsoft-ի նկատմամբ: Կարծում եմ, որ այո, քանի որ վերը բերված օրինակներից երևում է, որ տվյալ կորպորացիայի գործունեության կարգավորումը կապված չէ նրա գործունեության մասշտաբների հետ, քանի որ տվյալ կորպորացիան գործում է բարձր կենտրոնացված ՏՏ ոլորտում, հսկայական քանակությամբ միջոցներ է ներդնում գիտության և տեխնիկայի զարգացման մեջ, ինչը նշանակում է, որ նպաստում է հասարակության տեխնոլոգիական առաջընթացին:

 

Սակայն կարգավորվում են ընկերության գործունեության այն ոլորտները, որոնք աննշան են ազդում նրա արտադրողականության մակարդակի վրա, բայց, միևնույն ժամանակ, կարող են զգալիորեն հեշտացնել գնորդների կյանքը լրացուցիչ ծրագրերով օպերացիոն համակարգի հագեցվածության տեսանկյունից։ Այնպես որ, նույնիսկ արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականությունը կարող է հանգեցնել կորպորացիաների հսկայական կորուստների՝ տուգանքների տեսքով։ Հետևաբար, շատ ավելի ձեռնտու է հակամենաշնորհային օրենսդրության նորմերի պահպանումը, քան «իրենց կանոնները» թելադրելը։

 

Միևնույն ժամանակ, հակամենաշնորհային կարգավորումը չպետք է ազդի ձեռնարկության տնտեսական գործունեության արդյունավետության վրա։ Սրանք են ժամանակակից միտումները։ Ռուսաստանի հակամենաշնորհային օրենսդրությանը և Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը դեռ երկար աշխատանք է սպասվում, որպեսզի հասնեն այս հարցի շուրջ համաշխարհային չափանիշներին:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր