Օրենքի նախագիծ՝ տնտեսական մրցակցությունը ոչնչացնելու մասին

Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Ո՛չ մինչև կառավարության կողմից ընդունվելը, ո՛չ մինչև ԱԺ-ի կողմից հետագայում քվեարկվելը, օրենքի կարգավորումների հետ մշտապես առնչվող տնտեսվարողների հետ նախագծերի փորձաքննություն չանցկացվեց:

 

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքի այս նախագծում պահպանվել են նախկինից եկող գործող օրենքի բոլոր ծայրահեղ, ռեպրեսիվ նորմերը, շատ դեպքերում այլ երկրների նմանատիպ օրենքներից բառացի թխած, օրինակ, Ռուսաստանի օրենքից արտագրված դրույթները՝ լրացուցիչ աղճատած, գործող օրենքն արդեն իսկ դարձրել էին սադիստական: Նախկին իշխանությունը այն իր ձեռքում պահում էր՝ որպես պահեստային մահակ յուրային օլիգարխների և իր ազդեցությունից դուրս մի քանի, իրենց ոլորտներում որոշակի դերակատարում ունեցող գործարարների գլխին: Գործող իշխանությունը դրանց ավելացրել է ավելի ծայրահեղ պատժիչ, նախադեպը չունեցող նոր դրույթներ: Այդ դրույթներին և գործող օրենքից նոր նախագիծ տեղափոխված կարևոր այլ դրույթների կանդրադառնանք այս հոդվածում:

 

1. Գերիշխող դիրքի չարաշահումը և նախատեսված պատիժները

Ըստ օրենքի՝ տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե համապատասխանում է տվյալ շուկայում որոշակի դերակատարման չափորոշիչների: Ըստ օրենքի սահմանման՝ գերիշխող դիրքի չարաշահում է համարվում, մասնավորապես, իրացման կամ ձեռքբերման ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ գների սահմանումը կամ կիրառումը: Նույն հոդվածի մեկ այլ կետում նույն դրույթը ևս մեկ անգամ կրկնվում է՝ գերիշխող դիրքի չարաշահում է համարվում չհիմնավորված բարձր կամ չհիմնավորված ցածր գների սահմանումը և(կամ) կիրառումը:

 

Չհիմնավորված բարձր գին է համարվում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի սահմանած՝ ապրանքի իրացման կամ ձեռքբերման այն գինը, որը բարձր է այդ ապրանքի արտադրության և իրացման համար անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարից, և այն գնից, որը ձևավորվել է մրցակցության պայմաններում այնպիսի ապրանքային շուկայում, որը համադրելի է՝ ըստ ապրանք ձեռք բերողների կամ իրացնողների կազմի, ապրանքաշրջանառության պայմանների, ապրանքային շուկայի հասանելիության պայմանների կամ պետական կարգավորման, այդ թվում՝ հարկման ու մաքսասակագնային կարգավորման (այսուհետ՝ համադրելի ապրանքային շուկա)՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այդպիսի շուկայի առկայության դեպքում՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

 

Նույն անալոգիայով սահմանվում է չհիմնավորված ցածր գին հասկացությունը: Չհիմնավորված բարձր (ցածր) գնի ձևակերպումը տառացի արտագրված է Ռուսաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքից՝ հոդվածներ 6-7: Ըստ որում, եթե Ռուսաստանում դրա հիմնավորվածությունը ապացուցելու համար սահմանված են տասնյակ վավերապայմաններ, օրենքի տեղացի հեղինակ ՏՄՊՊՀ-ն կարճ է կապել՝ վերցնում է տնտեսվարողի սահմանած գինը և համեմատում ապրանքի արտադրության և իրացման համար

 

1) անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարի մեծության և

2) վերևում սահմանված համադրելի ապրանքային շուկայում ձևավորված գնի հետ:

 

Թե ինչ չափորոշիչներով են որոշելու և ոնց են հաշվարկելու տնտեսվարողին անհրաժեշտ շահույթի չափը կամ ինչ չափորոշիչներով են համադրելու իրարից տարբեր ապրանքների գները և ինչպես են կարողանալու որոշել տվյալ շուկայի հետ համադրելի այլ շուկաները, դրանցով օրենքը չեն ծանրաբեռնել: Եվ եթե սահմանած գինը ավելի բարձր է վերևում նշված ՏՄՊՊՀ-ի կողմից ըստ հայեցողության որոշված երկու մեծություններից, գերիշխող դիրքի չարաշահումը համարվում է հիմնավորված: Նույն անալոգիայով, եթե տնտեսվարողի սահմանած գինը ավելի ցածր է անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարի մեծությունից և համադրելի ապրանքային շուկայում ձևավորված գնից, ապա գերիշխող դիրքի չարաշահումը  նույնպես ապահովված է: Այսինքն՝ ապրիորի, ցանկացած  գնի սահմանում, կարելի է ըստ հայեցողության ասել չհիմնավորված է՝ մի դեպքում կպնդեն գինը չհիմնավորված բարձր է՝ անհիմն շահույթ ես ստացել, մի այլ դեպքում գինը չհիմնավորված ցածր է՝ շուկայում դեմպինգ ես իրականացրել: Մրցակցության պայմաններում ցանկացած տնտեսական նախաձեռնության հաջողություն անհնար է առանց ռիսկի: Նոր նպատակերին մղում է առաջին հերթին ռիսկը:

 

Հաջողության հասնելու դեպքում համարում ենք, որ ռիսկը արդարացված էր՝ ռիսկի դիմողն էլ ստանում է իր հաջողության հատուցումը: Ռիսկի չարդարացման դեպքում արձանագրում ենք ձախողում՝ ռիսկի դիմողի համար իր կորուստներով: Եվ եթե տվյալ շուկայում որոշակի դերակատարում ունեցող տնտեսվարողն ավելի խիզախ, արդյունավետ, խելամիտ է կազմակերպում իր բիզնեսը, թիմը ավելի պրոֆեսիոնալ է գործում, որի արդյունքում կարողանում է ստանալ մի արդյունք, որը ինչ-որ գնով հաջողությամբ իրացնում է, ստանում որոշակի շահույթ և ընդլայնում շուկայում իր մրցակցային դիրքը, մեկ էլ հոպ՝դեմի ձորակից ՏՄՊՊՀ-ն է կտրում վերևը և վկայակոչելով օրենքի սույն դրույթը՝ ըստ իր հայեցողության որոշում, որ սահմանած գինը ավելի բարձր է, քան անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարը,այսինքն՝ ավելի շատ շահույթ ես ստացել, քան ըստ ՏՄՊՊՀ-ի քեզ հասնում էր. արձանագրում է, որ սահմանել ես չհիմնավորված բարձր գին՝ կատարել ես գերիշխող դիրքի չարաշահում և պատժում:

 

Իսկ եթե ինչ-ինչ հանգամանքների բերումով նախաձեռնությունը հաջողությամբ չի պսակվել՝ ռիսկը չի արդարացվել և ստացել ես արդյունք, որը նախատեսվածից ավելի ցածր գնով միայն կարող էիր իրացնել, այստեղ էլ ՏՄՊՊՀ-ն գործում է հակառակ թևից՝ որոշում է,որ սահմանված գինը ավելի ցածր է, քան անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարը, այսինքն ավելի ցածր շահույթ ես ստացել, քան ըստ ՏՄՊՊՀ-ի քեզ անհրաժեշտ էր՝ սահմանել ես չհիմնավորված ցածր գին՝ կատարել ես գերիշխող դիրքի չարաշահում, և դարձյալ պատժում է: Կամ կիրառում ես ավելի շատ քանակով ապրանք իրացնելու համեմատաբար ցածր գներով քաղաքականություն,այդ ժամանակ էլ ՏՄՊՊՀ-ն, օրենքի նույն  դրույթին հղում անելով, որոշում է, որ սահմանած գինը ավելի ցածր էր, քան անհրաժեշտ ծախսերի և շահույթի գումարը,և համեմատաբար ցածր գնային քաղաքականություն իրականացնողի մասին զուտ մտահոգությունից արձանագրում, որ նա ավելի փոքր շահույթ է ստացել, քան իրեն պետք է և ենթարկում պատասխանատվության: Սա վերաբերում էր չհիմնավորված գների սահմանմանը:

 

Հաջորդ կետով գերիշխող դիրքի չարաշահում է համարվում ապրանքի գնի չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը: Հիմա ամենաաբսուրդը՝ ինչպե՞ս են սահմանում գնի չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը: Առաջին քայլով ներմուծում են նոր հասկացություն՝ տնտեսական պայմաններ (գործոններ), որը սահմանվում է՝ որպես ապրանքի ձեռքբերման, արտադրության, իրացման (ծառայության մատուցման, աշխատանքի կատարման) հետ կապված ծախսեր, հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ, այսինքն՝ առհասարակ տնտեսական պայմանների (գործոնների) ամբողջականությունը նույնականացվում է ապրանքի ինքնարժեքի հետ: Արդեն երկրորդ քայլով սահմանում են գնի չհիմնավորված բարձրացումը՝ որպես ապրանքի տնտեսական պայմաններով (գործոններով) չպայմանավորված բարձրացում, համապատասխանաբար գնի չհիմնավորված իջեցումը՝ որպես տնտեսական պայմաններով (գործոններով) չպայմանավորված իջեցում, իսկ գնի չհիմնավորված պահպանումը՝ որպես  տնտեսական պայմաններով (գործոններով) չպայմանավորված իջեցում:

 

Տնտեսական պայմանները (գործոնները) ձևակերպել՝ որպես զուտ ինքնարժեք, անտեսելով այլ գործոնները, որոնք ազդում են տնտեսվարողի գնային քաղաքականության վրա, ինչպիսիք են, օրինակ, առաջարկն ու պահանջարկը, արժեզրկումը, տնտեսական աճն ու անկումը, oրինակ՝ անկումն ազդում է սպառողների գնողունակության վրա, ինչն էլ ստիպում տնտեսվարող ընկերություններին իջեցնել իրենց ապրանքների և ծառայությունների գները, և միայն ինքնարժեքի գործոնով պայմանավորել գնի չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը, որը համարվում է գերիշխող դիրքի չարաշահում, տպավորություն է ստեղծում, որ այստեղ ևս օգտվել են պլագիատից, անհաջաջող թխել ինչ-որ մի երկրի օրենսդրությունից և ըստ հարմարության այն նենգափոխել: Եթե բազմաթիվ հանգամանքներից ելնելով՝ ապրանքի պահանջարկը շուկայում նվազում է, ինքնքարժեքն էլ մնում է անփոփոխ, ընկերությունը պետք է իր ապրանքի գները պահպանի և հայտնվի ավելի վատ իրավիճակում, ինչ է թե ՏՄՊՊՀ-ն կտուգանի: Մի պարզ օրինակ էլ՝ ընկերությունը ավելի շատ ֆինանսական ռեսուրս ներդնելով՝ ավելի մեծ ծավալի ապրանք է ներմուծում, համապատասխանաբար, ավելի ցածր ինքնարժեքով, ի նկատի ունենալով, որ ավելի երկար ժամանակ է պահանջվելու ապրանքի ամբողջ խմբաքանակը իրացնելու՝ ներդրված ռեսուրսների շրջանառության համար, նախկին գինը պահպանում է, չի իջեցնում ու ստանում է համեմատաբար ավելի բարձր շահույթ: Էլի հայտնվում է ՏՄՊՊՀ-ն ու որոշում, որ կատարվել է իրավախախտում՝ գերիշխող դիրքի չարաշահում՝ ներկայիս գինը չհիմնավորված է պահպանվել, քանի որ ինքնարժեքի իջեցումը պետք է հանգեցներ ավելի ցածր գնի սահմանմանը: Աղաղակող անհեթեթության օրինակները կարելի է անվերջ բերել, բայց անցնենք գերիշխող դիրքի չարաշահման համար նախատեսվող պատիժներին:

 

Գերիշխող դիրքի չարաշահման համար նշանակվող տուգանքի չափը կազմում է տնտեսվարողի նախորդ տարվա հասույթի մինչև 10 տոկոսը: Այս նորմը ներկայումս էլ գործում է և նույնությամբ տեղափոխվել է նոր օրենքի նախագիծ: Նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, մասնավորապես, գերիշխող դիրքի չարաշահման համար, որի արդյունքում քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը պատճառվել է մեկ միլիոն դրամից մինչև հինգ միլիոն դրամի վնաս կամ ապրանքային շուկայի մասնակիցը ստացել է մեկ միլիոն դրամից մինչև հինգ միլիոն դրամի չափով շահույթ, նախատեսվում է սահմանել պատիժ՝ ազատազրկում՝ մինչև երեք տարի ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է հինգ միլիոն դրամը գերազանցող գումարի վնաս պատճառելով կամ հինգ միլիոն դրամը գերազանցող գումարի չափով շահույթ ստանալով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Այսինքն՝ իր գործունեության ոլորտում որոշակի դերակատարում ունեցող տնտեսվարող ընկերությունը ցանկացած գնային քաղաքականություն վարելու համար մեկ անգամ տուգանվում է մինչև շրջանառության 10 տոկոսը, որով կրում է ծայրահեղ ֆինանսական վնասներ, այնուհետև ընկերության կառավարմամբ զբաղվող սեփականատերերը ու պատասխանատու պաշտոնյաները ենթարկվում են քրեական պատասխանատվության՝ մինչև ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

 

2. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը

Կատարվել է նորամուծություն. գործող օրենքի գերիշխող դիրք սահմանող հոդվածի կետերից մեկը, երբ տնտեսվարող սուբյեկտի կառավարման ներքո գտնվում են չորս կամ ավելի առևտրային օբյեկտներ, որոնցում իրացման տարեկան հասույթը գերազանցում է 1.5 մլրդ դրամը, դարձել է օրենքի նոր հոդվածի ձող՝ գերիշխող դիրք ունեցողը այս դեպքում անվանափոխվել է, դարձել բանակցային ուժեղ դիրք ունեցող: Բանակցային ուժեղ դիրքի չարաշահմանը տրվել է բավականին գեղարվեստական սահմանում, մասնավորապես, տնտեսվարող ընկերության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է գործարար շրջանառության սովորույթներին և վնասում կամ կարող է վնասել բանակցային թույլ դիրք ունեցող կողմի շահերը:

 

Բանակցային ուժեղ դիրքի չարաշահման առանցքային դեպքերից է նաև բանակցային ուժեղ դիրք ունեցող սուբյեկտին պատկանող առևտրային ցանցերում մրցակից ապրանքների գների, ցուցադրման եղանակի, տեղի և իրացման համար էական նշանակություն ունեցող այլ պայմանների միջև արհեստական տարբերությունների սահմանումը կամ կիրառումը: Բերեմ մեկ օրինակ դեղե րի շրջանառության հարազատ ոլորտից. մեր մանրածախ դեղատնային ցանցը, որն իր մեջ ներառում է 57 դեղատուն, համապատասխանում է բանակցային ուժեղ դիրք ունեցողի որակմանը, իրացնում է մեր մեծածախ ընկերության տեսականին: Նույնական ազդող նյութով լայն սպառում ունեցող տարբեր արտադրողների դեղերի գները իրարից կարող են տարբերվել մի քանի անգամ:

 

Օրինակ՝ վարակների բուժման ժամանակ ամենալայն կիրառվող հակաբիոտիկ՝ «Ցեֆտրիաքսոն»-ի գինը սկսվում է 150 դրամից մինչև 4000 դրամ. դեղերի ազդող նյութը նույնն է, գրանցված են ՀՀ-ում, համապատասխանում են պատշաճ արտադրական չափորոշիչներին, բրենդային տարբերությունից ելնելով՝ գնային տարբերությունն էլ անհամեմատելի է: Հայտնվում է ճարպիկ, աչքաբաց մեկը, որն իրեն ոչ մի մանրածախ կետ բացելու ծանրաբեռնվածություն չի պատճառում՝ այս օրենքի սահմանմամբ նա համարվում է բանակցային թույլ դիրք ունեցող, վարձում է մի փոքր պահեստ, ստանում է մեծածախ իրացման լիցենզիա, ներկրում է մի շարք դեղեր, այդ թվում՝ վերը նշված «Ցեֆտրիաքսոն»-ը, դիցուք, Ռուսաստանից, որտեղ այդ դեղի տասնյակ արտադրողներ կան:

 

Մի քիչ էլ ցույց է տալիս, որ մարկետինգային աշխատանք է կատարում, իր պատվիրած անունով է դեղը արտադրել տալիս, այսպես կոչված բժշկական ներկայացուցիչներ է աշխատանքի ընդունում, որոնք զբաղված են բժիշկների հոգևորսությամբ. նրանց կաբինետներից դուրս չեն գալիս՝ տարբեր ձևերով նրանց խրախուսելով, որ իրենց դեղը նշանակեն՝ «ատկատ» բաժանելով: Այդ բանակցային թույլ դիրք ունեցողը իր ուզած գինը դնում է, բժիշկներին խրախուսելու միջոցով պահանջարկը ստեղծում. դու էլ դառնում ես նրա պատանդը, ոչ միայն իրավունք չունես նրա ապրանքը ձեռք բերելուց հրաժարվել, որի համարժեքը քո ցանցում մի քանի անգամ էժան է, այլև պետք է ցուցադրման եղանակի, տեղի և իրացման համար այլ պայմանների միջև տարբերություն չսահմանես կամ կիրառես:

 

Օրենքի հեղինակը այս դրույթով փորձում է բուծել պարազիտների նոր տեսակ: Վերջիններիս «հեռու» ուղարկելու դեպքում հայտնվում ես բանակցային ուժեղ դիրք չարաշահողի դերում: Բանակցային ուժեղ դիրքի չարաշահման համար նշանակվող տուգանքի չափն էլ կազմում է նախորդ տարվա հասույթի մինչև 10 տոկոսը:

 

3. Նոր նախագծով նախատեսվել է ՏՄՊՊՀ-ի որոշումներով տնտեսվարող ընկերության գույքի վրա կիրառված տուգանքի չափով արգելանք դնելու հնարավորությունը: Սա աննախադեպ է ՀՀ իրավական համակարգի համար: Ներկայիս գործող օրենսդրությունը որևէ վարչական ակտով տուգանքի գումարի գանձումն ապահովելու համար մինչև տվյալ ակտի անբողոքարկելի դառնալը չի նախատեսում անձի գույքի վրա արգելանք կիրառելու հնարավորություն: Օրենքի նախագիծն ԱԺ-ում ներկայացնող ՏՄՊՊՀ-ի նախագահի հիմնավորումն այն էր, թե քանի որ դատական համակարգը գործում է շատ դանդաղ, մի քանի տարի է տևում բոլոր ատյաններում ակտի քննությունը, ժամանակ չկորցնելու համար պետք է երկաթը տաք-տաք ծեծել, դրամարկղից չհեռանալով՝ կիրառված տուգանքի գումարի չափով արգելանք դնելու որոշումը կատարել անհապաղ: Ու ինչ-որ մտացածին անհաջող օրինակ է բերում, թե ինքը մեկին ճանաչում է, ով ընդունելով, որ դատարանում ոչ մի շանս չուներ հաղթելու, օգտվելով այն հանգամանքից, որ դատաքննությունը երկար է տևելու, զուտ ժամանակ շահելու նպատակով էր դիմել դատարան:

 

Քանի որ սա ՏՄՊՊՀ-ի նախագահի յուրահատուկ տեսակետը չի՝ այս նախագիծը պաշպանում է կառավարությունը, ի՞նչու է ոչ միասնական, խտրական մոտեցում ցուցաբերում, ի՞նչու այլ պետական մարմինների տուգանքի ակտերով նախատեսված գումարների չափով ընկերության հաշիվների, գույքի վրա կալանք չի դրվում: Հատկապես ՊԵԿ-ի պարագայում,երբ հաշվի ենք առնում, որ բոլոր տնտեսվարողներին են հարկային օրենսդրության կարգավորումներն առնչվում՝ ի տարբերություն այս օրենքի: Շատ արդյունավետ գործիք է՝ ընկերության համար ստեղծել անելանելի վիճակ, որպեսզի վերջինս վճարի տուգանքով նախատեսված գումարը և, ըստ էության, հրաժարվի տվյալ ակտի վիճարկումից՝ նման վիճարկումն այլևս անիմաստ համարելով:

 

Եթե ընկերությունն աշխատում է վարկային միջոցների ներգրավմամբ, և հանձնաժողովը տուգանում է և տուգանքի գումարի չափով հաշիվների վրա կալանք է դնում, ընկերությունը չի կարողանում իր  գործունեությունը կատարել, վարկային պարտավորությունները չի կարողանում սպասարկել՝ կաթվածահար է լինում և առնվազն երեք տարի հետո հաղթում է դատարանում, ՏՄՊՊՀ-ն այդ վնասները ո՞ր աղբյուրից է փակելու:

 

4. Պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի և այս մասով օրենքի հետադարձ ուժի մասով նախագիծն իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու ժամկետ սահմանել է 10 տարի: Սա նույնպես աննախադեպ է ՀՀ իրավական համակարգի համար: 10 տարվա վաղեմության ժամկետը վարչական իրավախախտումների համար անհամարժեք է օրենքով հետապնդվող նպատակների ապահովման տեսանկյունից: Սահմանել այնքան ժամկետ, ինչքան սահմանված է միջին ծանրության հանցագործության համար, ողջամտության սահմաններից դուրս է: Բացի այդ՝ նախագծի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ սահմանող հոդվածով վաղեմության 10 տարվա ժամկետի այս դրույթը տարածվում է օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ ծագած հարաբերությունների նկատմամբ:

 

5. Շենքեր կամ շինություններ կապարակնքելու լիազորության մասով

Նախագծով ստուգումներ իրականացնող անձանց լիազորություններում («ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 7-րդ հոդվածում) նախատեսվել է ընկերության ցանկացած շենք կամ փաստաթղթեր կապարակնքելու հնարավորություն: Ի դեպ, սա նախատեսվել է ոչ միայն ՏՄՊՊՀ-ի կողմից նախաձեռնած ստուգումների, այլև, ընդհանրապես, ՀՀ-ում իրականացվող ցանկացած» ստուգման համար:

 

Եվ սա այն պարագայում, որ «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ արգելվում է ստուգման ընթացքում կապարակնքել պահեստներ, շինություններ, դրամարկղեր, սարքավորումներ, սարքեր և այլն: Եթե անգամ ՊԵԿ-ի ստուգումների ընթացքում կարող էր ինչ-որ դեպքերում տարածքների կապարակնքումն արդարացվել՝ չգրանցված ապրանքի հայտնաբերման կամ նման այլ դեպքերում, թեև դա էլ արգելված է և չի իրականացվում, ապա տնտեսական մրցակցության պաշտպանության համար կապարակնքումը որևէ ողջամիտ իմաստ չի կարող ունենալ:

 

Սրանք նախագծի մի քանի դրույթներն էին միայն։ Մյուսների վերլուծությունը շարունակելն այլևս անիմաստ է. դրանց որակը համապատասխանում է նշված դրույթների որակին: Իրականում այս նախագիծը քննարկելի չէ, փոփոխություններ առաջարկելն անիմաստ է: Երբ ամեն մի պետական մարմնի հնարավորություն է տրվում իր համար օրենք գրելու, գերատեսչությունն այդ օրենքով իրեն մոնստր է դարձնում:

 

«Դեղերի մասին» օրենքը գրում էր «Դեղգործակալությունը», աշխարհի բոլոր լիազորություններն ու իրավունքները վերապահեց իրեն: Նույնը՝ հարկային օրենսդրության դեպքում, երբ գրողը ՊԵԿ-ն էր: Նույնը՝ մյուս ոլորտները կարգավորող գերատեսչությունների դեպքում:

 

Եվ ինքն իրեն մոնստր երևակայելու հետևանքն էր, երբ ԱԺ-ի տնտեսական հանձնաժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՏՄՊՊՀ-ի նախագահը միալար, ներշնչանքով կրկնում էր. «Մենք կանխարգելիչ ֆունկցիա չունենք: Մենք հենց պատժիչ, պատժող, շատ չոր ու շատ ցավոտ պատժող կառույց ենք: Ես էդ շատ կարևորում եմ: Մենք պատասխանատվության ենթարկող կառույց ենք: … Կոնկրետ մեր կառույցը պատժող, ու ընենց, որ շատ դաժան պատժող կառույց ենք»:

 

Թե՛ գործող օրենսդրությամբ, թե՛ այս նոր նախագծում նշված է, որ ՏՄՊՊՀ-ն իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումները կանխող լիազորություն: Այսինքն՝ կանխարգելումը ՏՄՊՀՀ-ի պարտականություններից մեկն է: Նման պարտականություն իրականացնում է նաև ՊԵԿ-ը՝ կամերալ ուսումնասիրություններով հնարավոր խախտումները կանխարգելելու նպատակով: Ինչը բավական արդյունավետ աշխատում է՝ հնարավոր վրիպումները, սխալները, խախտումները կանխվում են:

 

Անհրաժեշտ է հեռու պահել ՏՄՊՊՀ-ին՝ օրենսդրության հեղինակ լինելուց: Մրցակցության պաշտպանության օրենսդրությամբ պետք է զբաղվեն Էկոնոմիկայի նախարարությունը, ԱԺ-ի տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ տնտեսվարողների հետ փորձաքննություն անցկացնելով:

 

Վահե Վարսանյան,

«Վագա ֆարմ» ընկերության հիմնադիր

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր