Հայաստանի տնտեսության ամենամսյա տեսություն – օգոստոս, 2020թ.

Տնտեսության վերականգնման տեմպը թուլացավ հուլիսին, ընդ որում, հունիսին ՏԱՑ-ի 7.6 տոկոս նվազման համեմատ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (ՆՏՆԺՀ) այս ցուցիչն ընկավ 10.2 տոկոսով: Կրճատման ամենաբարձր մակարդակ (ՆՏՆԺՀ 22 տոկոս) արձանագրեց ծառայությունների ոլորտը (չհաշված առևտուրը)՝ համեմատած արդյունաբերության (ՆՏՆԺՀ 2.3 տոկոս կրճատում) և արտադրության (ՆՏՆԺՀ 3.7 տոկոս կրճատում) հետ: Արդյունաբերությունը շահեց նախորդ տարվա ցածր բազային էֆեկտի արդյունքում ՆՏՆԺՀ հանքարդյունաբերության 1.5 տոկոս աճից:

 

Պահանջարկի մասով վերականգնման վրա բացասաբար ազդեցին համարյա անփոփոխ իրական աշխատավարձերը, արտերկրից փոխանցվող տրանսֆերտների կրճատումը, վարակով պայմանավորված սահմանափակումները, ընկերությունների նվազած դրամական հոսքերն ու իրացվելիությունը, նորմալ կյանքին վերադառնալու համար պահանջվող ավելի երկար ժամանակի հետ կապված սպասումը:

 

Տարեսկզբից մինչև հուլիս ՏԱՑ-ը ՆՏՆԺՀ կրճատվեց 5.7 տոկոսով, ընդ որում, մասնավոր սպառման և ներդրումների կտրուկ նվազումը մասամբ չեզոքացվեց պետական ընթացիկ ծախսերի աճով և ներկրման ծավալների կրճատմամբ: Տարվա մնացած ժամանակաշրջանում վերականգնման հեռանկարն անորոշ է և կախված է «ՔՈՎԻԴ-19»-ով վարակվածության տեմպից, որը շարունակում է նվազել:

 

Գծապատկեր 1. Տնտեսության վերականգնման տեմպը հուլիսին դանդաղեց

(Տնտեսական ակտիվության ցուցիչ, ՆՏՆԺՀ փոփոխություն, տոկոս)

 

Անշարժ գույքի շուկան փոքր-ինչ վերականգնվեց հուլիսին: Երևանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը հուլիսին ՆՏՆԺՀ նվազել է չափավոր (12 տոկոսով)՝ համեմատած 2020թ. 2-րդ եռամսյակում ՆՏՆԺՀ ավելի քան 60 տոկոսով նվազման հետ: Սրան աջակցել է նախորդ ամսվա համեմատ հուլիսին հիպոթեքային վարկերի կուտակային մեծության 3 տոկոս աճը: Մյուս կողմից, բնակարանների գներն արձանագրել են չափավոր աճ հուլիսին, բայց 2019թ. հուլիսի համեմատ դրանք 7 տոկոսով բարձր են:

 

Գնաճի մակարդակը փոքր-ինչ բարձրացավ օգոստոսին և ՆՏՆԺՀ կազմեց 1.8 տոկոս: Ինչևէ, այն շարունակում է մնալ ՀՀ ԿԲ-ի նպատակային միջակայքից (4 +/- 1.5 տոկոս) ցածր՝ ծառայելով խթան դրամավարկային ծրագրային դրույքաչափի առավել կրճատման համար: Սննդամթերքի գները ՆՏՆԺՀ աճեցին 1.6 տոկոսով, իսկ ալկոհոլային խմիչքների և սիգարետի գները ՆՏՆԺՀ աճեցին 10 տոկոսով: Տրանսպորտի գները շարունակեցին վերականգնվել՝ ՆՏՆԺՀ օգոստոսին նվազելով 1.7 տոկոսով՝ համեմատած հուլիսին գրանցված 3.6 տոկոս նվազման հետ, ինչը պայմանավորված էր նավթի միջազգային գների և շարժունակության աճով:

 

Արձագանքելով սրան՝ 2020թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս 25 բազային կետով՝ սահմանելով այն 4.25 տոկոս:

 

Գծապատկեր 2. Գնաճի մակարդակը փոքր-ինչ աճեց, բայց շարունակում է մնալ ՀՀ ԿԲ-ի նպատակային միջակայքից ցածր

(ՍԳՑ գնաճ, ՆՏՆԺՀ փոփոխություն, տոկոս)

 

Արտահանումը և ներկրումը, որոնք ապրիլից սկսել էին վերականգնվել, հուլիսին է´լ ավելի կրճատվեցին: ՆՏՆԺՀ հուլիսին արտահանման ծավալները նվազեցին 6 տոկոսով՝ պայմանավորված ՆՏՆԺՀ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման 50 տոկոս և սննդամթերքի արտահանման 9 տոկոս կրճատմամբ: Ներկրման ծավալներն է´լ ավելի կտրուկ նվազեցին (հուլիսին ՆՏՆԺՀ 18 տոկոսով) բոլոր ապրանքատեսակների, բայց հատկապես ավտոմեքենաների մասով (ՆՏՆԺՀ 86 տոկոս կրճատում)՝ 2019թ. բարձր բազայի էֆեկտի հետևանքով: Ներկրման ծավալների նվազման ավելի բարձր տեմպի պայմաններում առևտրային դեֆիցիտը ՆՏՆԺՀ հուլիսին կրճատվեց 70 մլն ԱՄՆ դոլարով, իսկ տարեսկզբից մինչև հուլիս՝ 290 մլն ԱՄՆ դոլարով: Սրան մասամբ չեզոքացրեց հուլիսին դրամական փոխանցումների (մասնավոր տրանսֆերտներին փոխարինող տվյալի) ներհոսքի շարունակական կրճատումը (6 տոկոսով) և ծառայություններից մուտքերի նվազումը, իսկ ժամանող զբոսաշրջիկների թիվը դեռևս չի աճել, թեև օգոստոսին որոշ միջազգային թռիչքներ վերսկսվեցին:

 

Գծապատկեր 3. Արտահանման համեմատ ներկրման ծավալների ավելի մեծ կրճատման պայմաններում առևտրային դեֆիցիտն էլ ավելի նեղացավ (մլն ԱՄՆ դոլար)

 

Միջազգային պահուստները, որոնք օգոստոսի վերջի դրությամբ շուրջ 2.7 մլրդ ԱՄՆ դոլար էին, ապահովում են ծածկույթ մոտ 5.3 ամսվա ներկրումների համար: Դրամ/դոլար փոխարժեքը մեծապես պահպանում է իր կայունությունը՝ վերջին մի քանի շաբաթում տատանվելով 1 տոկոսային կետի սահմաններում:

 

Հուլիսին բյուջեի դեֆիցիտը 56 մլրդ դրամ էր, որի արդյունքում 2020թ. առաջին յոթ ամիսներին գրանցված դեֆիցիտը կրկնապատկվել է՝ կազմելով 105 մլրդ դրամ (կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 1.7 տոկոսը): Հուլիսին դեֆիցիտի կտրուկ աճը պայմանավորված էր ծախսերի ավելացմամբ (ՆՏՆԺՀ 23 տոկոսով), հատկապես սոցիալական վճարների և դրամաշնորհների գծով: Կապիտալ ծախսերը ՆՏՆԺՀ աճեցին 11 տոկոսով, բայց տարեկան պլանի համեմատ դրանց մակարդակը դեռևս շատ ցածր է:

 

Մյուս կողմից, ՆՏՆԺՀ հուլիսին եկամուտները նվազեցին 7 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված մաքսատուրքներից և շահութահարկից ստացվող մուտքերի կրճատմամբ: Խրախուսելի է, որ ՆՏՆԺՀ հուլիսին եկամտային հարկի գծով հավաքագրումներն աճեցին 2 տոկոսով՝ վկայելով զբաղվածության մակարդակի համեմատաբար ուժեղ վերականգնման մասին: Հուլիսին դեֆիցիտը լիովին ֆինանսավորվել է ներքին փոխառությունների աճի հաշվին: Հուլիսի վերջին կառավարության պարտքը հասավ կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 58.7 տոկոս մակարդակին:

 

Գծապատկեր 4. Բյուջեի դեֆիցիտն էապես մեծացավ հուլիսին՝ պայմանավորված ծախսերի աճով (մլրդ ՀՀ դրամ)

 

Ֆինանսական կայունության ցուցանիշները փոքր-ինչ թուլացան հուլիսին, բայց շարունակում են մնալ կառավարելի մակարդակներում: Չաշխատող վարկերի տեսակարար կշիռը համախառն վարկերում աճեց՝ կազմելով 6.2 տոկոս, ինչը ՆՏՆԺՀ 0.7 տոկոսային կետով բարձր է, բայց դեռևս ցածր է պատմական միջին ցուցանիշների համեմատ: Ինչևէ, հնարավոր է, որ չաշխատող վարկերը գալիք ամիսներին աճեն, երբ կլրանա առևտրային բանկերի կողմից վարկառուներին շնորհված՝ պարտքի սպասարկման ժամանակավոր դադարեցման ժամկետը: Հունիսին և հուլիսին շահութաբերությունը փոքր-ինչ ընկավ: Ամեն դեպքում, բանկերը լավ կապիտալացված են:

 

Հունիսի համեմատ հուլիսին վարկերն աճեցին 3 տոկոսով՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության և շինարարության ոլորտների վարկավորման աճով: Ավանդները ևս աճեցին, բայց ավելի ցածր տեմպով (հունիսի համեմատ՝ 1.7 տոկոս): Դոլարացման բարձր մակարդակը պահպանվել է, և վարկերի շուրջ 50 տոկոսն արտահայտված է արտարժույթով:

 

Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր