Հաղթահարել ճգնաժամը. կառավարության ծրագիր, թե՞ ազատ շուկայական մեխանիզմ

Տնտեսությունների համար ճգնաժամերն անխուսափելի են։ Պատմությունը լի է դրանցով, և ապագայում էլ, անկասկած, կլինեն նորերը։ Անցած հարյուրամյակի ընթացքում աշխարհն անսպասելի ցնցումների է ենթարկվել խոշոր գործադուլների, պատերազմների, անկումների և այլ տարբեր ճգնաժամերի տեսքով: Այժմ աշխարհն ապրում է հերթական ճգնաժամը, որը բնութագրվում է իր աննախադեպությամբ, անորոշությամբ, ընդգրկվածության չափազանց մեծ մասշտաբներով, պետական միջամտության շատ մեծ ծավալներով ու աջակցության հսկայական ծրագրերով։

 

20-րդ դարում սովորական մեթոդը, որի օգնությամբ շատ երկրներ հաղթահարում էին ճգնաժամերը՝ կիրառելով կառավարական արտակարգ ծրագրեր, հանգեցրեց տնտեսական ազատությունների մշտական կորուստների և տնտեսական ինստիտուտների մշտական խաթարումների։ Ամերիկացի տնտեսագետ և ազատականության կողմնակից Ռոբերտ Հիգսի կարծիքով, եթե կարողանանք դասեր քաղել անցյալի սխալներից, կկարողանանք խուսափել այնպիսի անհաջող զարգացումներից այն ժամանակ, երբ նորից ստիպված կլինենք հաղթահարել որևէ ճգնաժամ։

 

Նրա խոսքով՝ առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ ընտրությունը կառավարության ծրագրի և անվերահսկելի «աղետի» մեջ չէ: Այլ ընտրությունը կայանում է պետական պաշտոնյաների կողմից (ովքեր կարող են գործադրել հարկադրանքի ուժ) ընդունվող վերականգնման միջոցառումների և մասնավոր անձանց կողմից (ովքեր պետք է սահմանափակվեն կամավոր ընդունված պայմանավորվածություններով) ընդունվող վերականգնման միջոցառումների միջև: Եվ կարևորագույն հարցերը կապված են ձեռնարկված միջոցառումների արդյունավետության և երկարաժամկետ հետևանքների հետ։

 

Ենթադրենք, ճգնաժամ է սկսվել, օրինակ՝ նավթի արտասահմանյան մատակարարումները կտրուկ նվազել են։ Նավթը որպես հումք օգտագործող արդյունաբերական ճյուղերը պետք է նվազեցնեն իրենց արտադրության տեմպերը։ Դրա հետևանքով աշխատողները կորցնում են աշխատանքը, նրանց աշխատավարձերը կամ կրճատվում են, կամ աշխատավարձ չեն ստանում։ Նավթային ճյուղերն ու ձեռնարկություններն իրենց վրա զգում են այդ ազդեցությունը։ Նրանք նույնպես պետք է կրճատեն իրենց ծախսերը։ Տնտեսական անկումը տարածվում է հանդարտ ջրի մեջ նետված քարից առաջացած ալիքների նման։ Եվ պետք է ինչ-որ բան ձեռնարկել։

 

Ոմանք, հավանաբար, կառաջարկեն, նույնիսկ կպնդեն, որ կառավարությունն «ինչ-որ բան անի»։ Կառավարության հակաճգնաժամային ծրագիրը կարող է բաշխել առկա պաշարները այն սպառողների միջև, որոնց պետական պաշտոնյաները համարում են ամենակարևորը, հնարավոր է՝ դրանք լինեն հիվանդանոցները, ոստիկանությունը, հրշեջ ծառայությունը, ֆերմերները: Իշխանությունները կարող են ձեռնամուխ լինել արտաքին պակասուրդով խաթարված ներքին հավասարակշռության վերականգնմանը։ Նրանք կարող են, օրինակ, տեղական վառելիք օգտագործող նավթավերամշակող ձեռնարկություններին ստիպել հրաժարվել իրենց մատակարարումների մի մասից ի օգուտ այն նավթավերամշակող ձեռնարկությունների, որոնք կախված են օտարերկրյա աղբյուրներից։ Իհարկե, փոխհատուցման ինչ-որ մեթոդ պետք է մշակվի․ ինչ-որ մեկը պետք է կառավարի կանոնները, որպեսզի ապահովի դրանց համապատասխանությունը, պահպանումը և ինչ-որ մեկը պետք է ճշգրտումներ մտցնի պահանջարկի և առաջարկի ներքին կառուցվածքում անսպասելի փոփոխությունների մեջ: Կարճ ասած՝ կառավարության «ինչ-որ բան անելու» ծրագիրը, ներմուծման կրճատման դեպքում, հավանաբար, կհանգեցնի ընդհանուր կանոնների ստեղծմանը, մեծ վարչակազմի ձևավորման և տնտեսության զգալի մասում ազատ շուկայի մեխանիզմների ճնշմանը:

 

Շատ ճգնաժամերի էությունը պակասուրդն է, այսինքն ինչ-որ բանի (օրինակ՝ նավթի, աշխատանքի տեղավորման հնարավորությունների և այլն) մատակարարվող քանակությունը քիչ է շուկայում գերիշխող գներով պահանջվող քանակից։ Սակայն եթե գները ազատորեն ճշգրտվում են, շուկաները, բնականաբար, ձգտում են վերացնել պակասուրդը։ Երբ գինը աճում է, գնորդները նվազեցնում են այն քանակությունը, որը ցանկանում են գնել, իսկ մատակարարները մեծացնում են ծավալները, որ ցանկանում են վաճառել։ Գների բավականին մեծ աճի դեպքում առաջանում է նոր հավասարակշռություն, որտեղ պահանջվող և առաջարկվող քանակությունները նույնն են։ Պակասուրդը վերանում է։ Ճշգրտման, կարգավորման այս գործընթացը հենց այն է, ինչ անվանում են «առաջարկի և պահանջարկի օրենքների գործողության» մեխանիզմ։

 

Սակայն երբեմն թվում է, որ այդ գործընթացը չի աշխատում։ Գներն արագ աճում են, բայց թվում է, թե քիչ բան է տեղի ունենում։ Առաջանում են դժգոհություններ, որ վաճառողները հարստանում են՝ կողոպտելով գնորդներին։ Քաղաքական ճնշումները կարող են ուղղված լինել գների հետագա աճը կանխելուն կամ դրանց վերադարձին նախկին մակարդակին՛ այն հիմնավորմամբ, որ գների աճը, նույնիսկ եթե այն վերացնում է պակասուրդը, միայն եկամուտն է փոխանցում գնորդներից վաճառողներին՝ ոչինչ չանելով շուկայում ապրանքի նախկինում հասանելի քանակության վերականգնման համար։

 

Սակայն արտակարգ իրավիճակներում շատ մարդիկ չեն ցանկանում սպասել պահանջարկի և առաջարկի օրենքների գործողության ուժի մեջ մտնելուն: Ինչպես հաճախ ասում են, շուկաները շատ դանդաղ են աշխատում։ Կառավարության արտակարգ իրավիճակների ծրագիրն ունի կարևոր հատկանիշ` արագացնելու ճշգրտման գործընթացը: Անհերքելիորեն՝ հարկադրված ծրագրերը հաճախ ավելի արագ են աշխատում: Բայց արդյո՞ք դրանց գործունեության այս տեսակը առավելություն է:

 

Ցավոք, հարկադրված ծրագրերը «ժամանակ են խնայում» միայն այն պատճառով, որ դրանք ստիպում են անտեղի հապճեպ ճշգրտումներ կատարել: Դրանք չեն խնայում արժեքավոր ռեսուրսները: Ավելին, այդ ծրագրերը վերաբաշխում են ճշգրտման ծախսերը՝ համեմատած ազատ շուկաներում կամավոր համաձայնագրերով արձագանքների հետ:

 

Ենթադրենք, օրինակ, ներմուծման պակասուրդի հետևանքով առաջացած նավթային ճգնաժամի պայմաններում կառավարությունը պատվիրում է ներքին նավթ արդյունահանողներին անմիջապես սկսել նավթի մատակարարում ավելի մեծ ծավալով, քան նրանք կամովին կմատակարարեին՝ ի պատասխան նավթի ավելի բարձր գնի (ենթադրելով, որ կառավարությունը թույլ է տալիս գինի ազատորեն բարձրացում շուկայում): Միթե կառավարության կարգադրությունը չի արագացնում ճշգրտման գործընթացը, և արդյոք՞ նման արագացումը ցանկալի չէ։

 

Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում, եկեք տեսնենք, թե ինչու նավթ արտադրողները կամավոր չեն մատակարարում կառավարության կողմից պատվիրված քանակը: Երբ գինը աճում է, նրանք, իհարկե, ցանկանում են մեծացնել մատակարարման ծավալները։ Բայց մատակարարման ծավալների ավելացմանը կարել է հասնել տարբեր ձևերով, օրինակ՝ բաքերում պահեստավորված պաշարների կրճատման միջոցով, նավթահորերից պոմպով հանելու արագության բարձրացման միջոցով, հայտնի ստորգետնյա նավթային ավազանների լրացուցիչ հորատման միջոցով, նոր նավթային հանքավայրեր փնտրելու միջոցով, թերթաքարերից նավթի արդյունահանման միջոցով և այլն: Յուրաքանչյուր աղբյուր կարող է օգտագործվել, բայց կարճաժամկետ հեռանկարում անիմաստ է օգտվել այնպիսի միջոցներից, որոնք պահանջում են ավելի շատ ծախսեր, այսինքն՝ ավելի շատ հետազոտություններ, պլանավորում, օբյեկտների վերակազմավորում և ռեսուրսների վերաբաշխում: Հնարավոր է՝ տնտեսական իմաստով արժե շարունակել նոր նավթային հանքավայրերի հետազոտման և մշակման գործընթացը, բայց այս տարբերակներով արագացնել նավթի ստացումը հնարավոր է միայն չափազանց բարձր ծախսերի դեպքում, որոնք անհրաժեշտ են նոր աշխատողներ վարձելու և անփորձներին վերապատրաստելու, այլ ոլորտներից նյութեր և սարքավորումներ ձեռք բերելու, արտաժամյա աշխատանքի համար աշխատողներին ավելի բարձր աշխատավարձ վճարելու համար։ Շատ կարճաժամկետ հեռանկարում տնտեսապես արդարացված է առաջարկել միայն պահեստային բաքերում առկա նավթը։ Հետագայում լրացուցիչ մատակարարման մյուս աղբյուրները կարող են օգտագործվել հաշվարկված և, հետևաբար, ավելի էժան տարբերակներով:

 

Հարկադրված շտապողականությունը միայն վատնում է: Արագ ճշգրտումներն ավելի ծախսատար են, և ինչ-որ մեկը պետք է իր վրա վերցնի լրացուցիչ ծախսերը: Հստակ է՝ կառավարությունը կարող է հարկադրել ավելի արագ ճշգրտումներ, բայց ոչ մի արժեքավոր ռեսուրս չի պահպանվում հարկադրանքի պատճառով: Ավելին, ինչ-որ մեկը ստիպված է լինում կրել ճշգրտման անօգուտ ծախսերը: Կառավարության պահանջը բավարարելու համար ռեսուրսները սոցիալապես ավելի արժեքավոր օգտագործումից տեղափոխվում են սոցիալապես պակաս արժեքավոր օգտագործման: Կառավարությունը ստանում է ռեսուրսների ավելի արագ վերաբաշխում ոչ այն պատճառով, որ իր արտակարգ ծրագրերը «փրկում են» որևէ բան,  այլ միայն այն պատճառով, որ իր հարկադրանքի ուժը թույլ է տալիս նրան անտեղի վերաբաշխումներ պարտադրել աշխատանքի և կապիտալի մասնավոր սեփականատերերին: Հասարակությունն ավելի արագ է հարմարվում՝ իր դիրքի վատթարացման հաշվին, հաշվի առնելով բոլոր արժեքները։

 

Կառավարության արտակարգ ծրագրերը բացառիկ հնարավորություններ են բացում նրանց համար, ովքեր պատրաստ են փոխարինել իրենց սեփական արժեքները նրանց հետ, որոնք սովորաբար որոշում են ռեսուրսների բաշխումը շուկայում: Երբ արտակարգ իրավիճակի մասին աղմուկ է բարձրանում, հասարակության դիմադրությունը կառավարության վերահսկողության նկատմամբ նվազում է։ Այսպիսով, եկամուտների վերաբաշխողները, պլանավորողներն ու բարերարները այլ մարդկանց հաշվին շտապում են օգտվել շուկայական գործընթացները պետական վերահսկողությամբ փոխարինելու անսովոր հնարավորությունից։ Բայց ինչ էլ որ լինի կառավարության արտակարգ ծրագրի անմիջական նպատակը, պետք է ընդունել, որ այդ ծրագիրը միայն սկիզբն է, և այն, ինչ  լինելու է հետո, կարող է շատ ավելի քիչ ցանկալի լինել:

 

Արտակարգ ծրագրի մշակումը սովորաբար հանգեցնում է միմյանց հետ կապված հատուկ շահերի՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, ամրապնդմանը: Բոլորին է հայտնի, որ սակագնային պաշտպանություն ստացած «երիտասարդ ճյուղերը» երբեք չեն հասնում հասունության այն մակարդակին, որի դեպքում նրանք պատրաստ են հրաժարվել «ժամանակավոր» պաշտպանությունից, որին ձգտում էին սկզբում։ Օրինակ, Մեծ դեպրեսիայի ժամանակ ազատ շուկայական մրցակցությունից պաշտպանություն ստացած նավաքարշերը իրենց արտոնությունների պահպանման համար դեռևս պայքարում են նրանց դեմ, ովքեր ձգտում են ապակարգավորել արդյունաբերությունը:

 

Ի վերջո, կառավարության արտակարգ ծրագրերի առավել անհաջող ասպեկտն այն է, որ դրանք ճնշում կամ դուրս են մղում ճգնաժամի նկատմամբ ճկուն, ստեղծագործ կամավոր շուկայական արձագանքը։ Երբ 1970-ականների էներգետիկ ծրագրերը վերահսկում էին նավթամթերքի գները և բաշխում էին դրանք սպառողների տարբեր դասերի ու երկրի տարբեր շրջանների միջև, շուկան չէր կարողանում գործել: Իսկապես, վերահսկողության ամեն բնագավառ, հատկապես այսպես կոչված արտոնությունների ծրագիրը, որը մշակվել էր տարբեր դասերի նկատմամբ վերահսկողությունը «արդար» դարձնելու համար, սոցիալապես աղավաղված էր: Խրախուսվում էր սպառումը և ներմուծումը. ներքին արտադրությունը չէր խրախուսվում: Վիլյամ Է. Սայմոնը՝ վաղ ճգնաժամի հայտնի էներգետիկ «ցարը», հետագայում հայտարարեց. «Չկա ոչինչ ավելի լավ, քան ինքդ դառնաս տնտեսական պլանավորող իմանալու համար, թե ինչն է սխալ նման համակարգում։ Տնտեսական պատմությունը լի է բոլոր տեսակի պակասուրդի հաջող շուկայական ճշգրտումներով. ածուխը փոխարինվեց փայտով, ստեղծվեց մարդկային աշխատանքի համար նախատեսված մեքենաների հանճարեղ տեսականի։ Այս ցանկը գործնականում անսահման է: Սակայն այդպիսի ճշգրտումները կախված են շուկայական խթանների և տնտեսական ազատությունների առկայությունից, որոնք թույլ են տալիս կամավոր վերափոխումներ:

 

Պահանջարկի և առաջարկի օրենքները չեն կարող ուժի մեջ մտնել, քանի դեռ պակասուրդը չի արտահայտվել գների բարձրացման տեսքով, իսկ ավելցուկը՝ գների նվազման տեսքով: Ի վերջո, արտակարգ իրավիճակների համար պետական ​​ծրագրերի ամենակործանարար կողմն այն է, որ դրանք խանգարում են գնային համակարգի հիմնարար ուժերին կատարել այն գործը, որը դրանք և միայն դրանք կարող են անել` պահպանելով մեր տնտեսական ազատությունները:

 

Տասնամյակների դրվագային ճգնաժամերի ականատես լինելով՝ Քելվին Հուվերը գրել է. «Տնտեսական ճգնաժամի պահին … հավանաբար, տեղի է ունենալու կառավարության իշխանության կրիտիկական ընդլայնում … այստեղ, հավանաբար, առաջ է գալիս ինչ-որ տեսակի արտակարգ գործողությունների հետևողական պահանջ և համեմատաբար քիչ դիտարկում, թե որն է լինելու շարունակական ազդեցությունը»: Արդյունքը գրեթե միշտ նույնն է: Ինչպես նկատել է Քլինթոն Ռոսիտերը, «Ոչ մի սահմանադրական կառավարություն երբևէ չի անցել մի ժամանակաշրջան, որի ընթացքում արտակարգ իրավիճակների լիազորություններն օգտագործվել են առանց որոշակի փոփոխության ենթարկվելու, այն էլ միշտ պետության իշխանության ավելացման ուղղությամբ»։

 

Ռոբերտ Հիգսը հանգում է եզրակացության, որ նույնիսկ այն ժամանակ, երբ իրական ճգնաժամ է, կարող ենք մտածել, որ այն հաղթահարելու ամենալավ միջոցը պարզապես թույլ տալն է, որ շուկան աշխատի: Հաշվի առնելով բոլոր ծախսերն ու օգուտները և բոլոր հետևանքները ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ հեռանկարում, ավելի քիչ հակված կլինենք վստահել կառավարության արտակարգ ծրագրերին:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր