2020-08-31

Հայաստանում eCommerce-ը «կծկումների» փուլում է. Ստեփան Ասլանյան

Արդյո՞ք Հայաստանում կա eCommerce՝ առցանց ու անկանխիկ եղանակով առք ու վաճառք՝, ինչպե՞ս պետք է այն զարգացնել։ Այս հարցերի շուրջ Banks.am-ը զրուցել է Ստեփան Ասլանյանի հետ:

 

Ստեփան Ասլանյանը՝ Hexometer-ի համահիմնադիրն է ու տնօրենը, նախկինում Menu Group UK LTD-ի համահիմնադիրն ու Menu.ge-ի տնօրենը: Hexometer-ը այսօր ունի 160+ երկրից 9000+ օգտատեր, որից 3500-ը eCommerce բիզնեսներ են:

 

Օնլայն բիզնես, թե՞ eCommerce

Մարդկանց մի մասն այն կարծիքին է, որ եթե հեռախոսազանգով կամ էլեկտրոնային հաղորդագրություններով, համակարգչի դիմաց նստած կամ սմարթֆոնով առք ու վաճառքի պատվերներ է իրականացնում, ուրեմն առցանց բիզնեսով է զբաղված։

 

Եկեք միանգամից սահմանենք՝ «Առցանց՝ օնլայն բիզնես» եւ «Անցանց՝ օֆլայն բիզնես» սահմանը լղոզված է այս օրերին, ուստի կկիրառեմ իքոմերս՝ eCommerce (electronic commerce) տերմինը՝ ապրանքների կամ ծառայությունների առք ու վաճառք, օգտագործելով համացանցը եւ ընդունելով անկանխիկ վճարումներ։

 

eCommerce-ը Հայաստանում

Հայաստանում այն զարգացման սկզբնական փուլում է, որովհետեւ իրական eCommerce-ը Հայաստան դեռեւս չի եկել։

 

Սա հասկանալու համար բավական է ուսումնասիրել այն թոփ 50 կայքերը, որոնք այցելում են հայաստանցիները։ Այնտեղ հայկական որեւէ eCommerce կայք չկա (բացի վիճակախաղային ծառայություններից), թոփերը գլխավորում են՝ Amazon-ը, Aliexpress-ը, Wildberries-ը։

 

Ես բազմաթիվ ընկերներ ու ծանոթներ ունեմ, որոնք ունեն «առցանց խանութ», եւ վախենում են այն դարձնել իսկական eCommerce, ասում են՝ երբ զանգեն, պատվերը կընդունենք, ինչպե՞ս կարող ենք ասել որ վճարեն քարտով, ավելի լավ է գումար վճարելու 5 այլ եղանակ ունենալ, մենք հաճախորդ կկորցնենք այդ պարագայում եւ այլն։

 

Բայց նրանցից ոչ ոք չի պատկերացնում, որ, օրինակ, կարող է զանգել Amazon, ինչ-որ բան պատվիրել, եւ վճարել միայն ապրանքը ստանալուց հետո։

 

Սակայն ամեն ինչ պետք է հեշտ ու արագ լինի, եւ այսօր, զանգով պատվեր ընդունելը եւ կանխիկ վճարելը բոլոր տարբերակներից ամենա անարդյունավետներն են։

 

Պետք է մտածել ավելի արժեքավոր մրցակցային առավելությունների մասին, ինչպես, օրինակ, եզակի ծառայությունները կամ ապրանքները, լավագույն գնային առաջարկները, ծառայությունների որակը եւ այլն։

 

Վառ օրինակը տաքսի ծառայություններն են։ Երբ դրանք նոր մուտք գործեցին Հայաստան, մարդիկ ասում էին. ինչպե՞ս կարող ենք տաքսի պատվիրել առանց հեռախոսազանգի, այդպես չի լինի։ Բայց եղավ։ Ու շատ քչերն են այսօր օգտվում հեռախոսազանգով տաքսի պատվիրելու ծառայությունից, որովհետեւ սովորել են app-ով պատվիրել, եւ ամենակարեւորը՝ շուկան է մեծացել։ Եթե տաքսի app-ը հրաժարվի նաեւ կանխիկով գումար ընդունելուց եւ պարտադիր դարձնի կցված քարտի առկայությունը, հրաշալի կլինի՝ մարդու միջամտությունը կդառնա մինիմալ եւ շուկան կրկին կընդլայնվի ծառայության որակի բարելավման հաշվին։

 

eCommerce-ի հայկական ուղին

Եթե ուզում ես Հայաստանում eCommerce-ով զբաղվել, պետք չէ փորձել Ամերիկա հայտնագործել։ Պետք է ուսումնասիրել, թե խոշոր եւ հիմնական ծառայություն մատուցողները տվյալ ոլորտում ինչպե՞ս են զարգացել, ի՞նչ գործիքներ ունեն, բնականաբար, ընթացքում ավելի լավացնելով եւ կատարելագործելով ունակություններդ, բայց չկրկնելով նրանց 10 տարի առաջ գործած սխալները։

 

Հաղթելու համար հավելվածը կամ կայքը պետք է լինի հարմար, պատվեր ընդունելու ճանապարհը միայն էլեկտրոնային եւ վճարումը բանկային քարտով, որն, ի դեպ, պետք է մուտքագրել մեկ անգամ։ Հայաստանում ով առաջինը եւ ճիշտ մտնի այս խաղի մեջ, նա կհաղթի։

 

Paypal-ը խնդիր չէ ու կապ չունի

Աշխարհում շատ քիչ կայքեր կան, որոնք վճարումն ընդունում են Paypal-ով, հիմնականում eBay-ն է։

 

Պետք է հասկանալ, որ Paypal-ով վճարելն ու փող ստանալը տարբեր հասկացողություններ են, Հայաստանից գրանցված հաշիվներով կարող ես վճարել Paypal-ով, բայց չես կարող վճարում ընդունել։ Սա անհարմարություն է, որը որեւէ աղերս չունի Հայաստանում eCommerce-ի հետ։ Այն խնդիր է դառնում, եթե, օրինակ, դու Հայաստանից ես, եւ ուզում ես eBay-ում ինչ-որ բան վաճառել, բայց դա միակ ճանապարհը չէ։

 

Օնլայն վճարման համակարգերը
Հայաստանում էլեկտրոնային վճարման համակարգերը աշխատում են, թեեւ բավականին շատ շտկումների կարիք ունեն:

 

Խնդիրը փոքր շրջանառությունն է, ծառայությունից օգտվում են հիմնականում խաղադրույքներ կատարելու, մի քիչ էլ տաքսի ու ռեստորանային ուտելիք պատվիրելու համար:

 

Օնլայն վճարումից օգտվում են նաեւ միջազգային առաքման ծառայություն մատուցողները։ Հաճախորդը միանշանակ օնլայն վճարող է եւ օրինակ Amazon-ից կամ AliExpress-ից ինչ-որ բան է գնում ու վճարում քարտով, բայց ընկերությունը սրահում տեղադրում է կանխիկ վճարման տերմինալ, «բա որ՞ այդ պահին քարտին փող չլինի» դեպքի համար:

 

Հնարավոր է, վախենում են հաճախորդ կորցնելուց, եւ անհարմարություններ են ստեղծում մնացածի համար: Միեւնույն ժամանակ, եթե կախված լինեն մեկ բանկից, բանկը շատ հանգիստ կարող է տեխնիկական աշխատանքներ իրականացնել ամենավատ ժամին՝ առանց նախօրոք զգուշացնելու:

 

15 տարի առաջ, երբ մենք մշակում եւ վաճառում էինք առեւտրի ավտոմատացման համակարգեր, շատերը ասում էին «բա որ լույսը կամ ցանցը անջատվի, հաճախորդին ի՞նչ ասենք, թուղթ ու գրիչից լավը չկա», վստահ եմ, որ հիմա նույն հարցը շատ ավելի քիչ է հնչում:

 

Ես գտնում եմ, որ միշտ չէ, որ հաճախորդին պետք է լսել, որովհետեւ հաճախորդը միշտ չէ, որ գիտի, թե ինչ է ուզում եւ ինչն է ավելի հարմարավետ: Հայտնի մի պատմություն կա, երբ Ֆորդին հարցնում են, թե ինչո՞ւ է մեքենա արտադրում, արդյո՞ք ուսումնասիրել է շուկան, որ հասկացել է դրա անհրաժեշտությունը, Ֆորդը պատասխանում է. «Եթե ես մարդկանց հարցնեի, թե ինչ են ուզում, նրանք կասեին ավելի արագ ձիեր»:

 

eCommerce-ով զբաղվողները
eCommerce-ով կարող են զբաղվել բոլոր ցանկացողները, ճիշտ ինչպես բիզնեսի պարագայում է: Եվ ճիշտ ինչպես բիզնեսի դեպքում՝ այն յուրաքանչյուրի համար չէ:

 

Միգուցե eCommerce-ն ավելի երիտասարդ սերնդի բիզնեսմենների համար է, միեւնույն ժամանակ eCommerce-ի գիտելիքները ու տեխնոլոգիան շատ ավելի հասանելի է, իրականում դժվար չէ: Փոխվել է շուկան, մոտեցումներն ու տեխնոլոգիաները, եւ առանց ՏՏ-ի չես կարող:

 

Կառավարության աջակցությունը

10-15 տարի առաջ խոչընդոտներ շատ կային, հիմա կան ինչ-որ մանր խնդիրներ, որոնք հեշտ հաղթահարելի են:

 

2003-ին ես առաջիններից էի, որ Հայաստանում օնլայն խանութ էի բացել՝ «krpak.com»-ը եւ որը մի քանի ամիս հետո փակեցի, որովհետեւ դրա ժամանակը չէր եւ կային ռեալ խոչընդոտներ:

 

Օրինակ, բանկերը օնլայն վճարման համակարգեր չունեին, եւ անգամ օրակարգում նման հարց չկար, թե բանկերը պետք է դա ունենան, թե ոչ: Սակայն մենք ունեինք օնլայն վճարման համակարգ krpak-ում, 2 checkout-ն էր, բայց նույնիսկ դա չէր խնդիրը՝ շուկան պատրաստ չէր, միեւնույն ժամանակ ես ինքս շատ անփորձ էի, չնայած մինչ դա մի քանի տարի արդեն վաճառում էի «օնլայն»՝ տարբեր հարթակներում էր, հիմնականում Ebay-ով:

 

Այդ ժամանակ բիզնեսը ու հաճախորդը պատրաստ չէին eCommerce-ի: Իսկ հիմա կան հնարավորություններ, բայց գիտելիքն է պակասում, մարդիկ չեն ուզում դիմել մասնագետի, կամքի ուժն է պակասում, հայկական շուկայի փոքր լինելու պատճառով բիզնեսմենների մեջ մեծ վախ կա:

 

Իմ կարծիքով, մարդու չզարգանալու հիմնական պատճառը հենց վախն է, «չեմ կարող», «բա որ սնանկանամ», «դժվար է» եւ այլն։ Ամեն վախի հաղթահարում բերում է զարգացման:

 

Հայկականի նախադեպը

Հայաստանում eCommerce-ն այսօր զարգանում է բոլոր զարգացած երկրների օրինակով, միայն թե իր ամենադանդաղ՝ հայկական տարբերակով: ԱՄՆ-ում կամ Եվրոպայում Հայկական eCommerce-ի ներկայիս տեսակը եղել է մոտ 10-15 տարի առաջ:

 

Վրաստանում դեռ 3 տարի առաջ կինոյի կամ գնացքի տոմսերի մեծ մասը վաճառվում էր համացանցով, տաքսի կամ սննդի ագրեգատորներից շատերի մոտ քարտերով վճարումները գերակշռում էին, կային արդեն բիզնեսներ, որ կանխիկ պատվեր չէին ընդունում: Նման պատկեր է նաեւ Բելառուսում եւ Ռուսաստանում: Մեզ մոտ դեռ սկզբնավորման ու ձեւավորման փուլն է:

 

Համավարակը ակնհայտորեն ցույց տվեց, որ այսօր արդեն օնլայն տիրույթում բիզնեսի ուղղակի ներկայացվածությունը քիչ է, միայն կայքն ու ֆեյսբուք էջը բավարար չեն, պետք է ունենալ պրոֆեսիոնալ eCommerce գործիքակազմ եւ օգտագործել դրանց առավելագույն հնարավորությունները՝ իրականությանը համապատասխանելու և մրցունակ լինելու համար։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր