Ինչպես է փոխվել աշխատողների ու կազմակերպությունների թիվը համավարակի օրերին

Ապրիլին թե՛ աշխատողների, թե՛ կազմակերպությունների քանակը շեշտակի նվազել է։ Մայիսից դրական դինամիկա է նկատվում։

 

2020 թվականի հունիսի դրությամբ՝ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը կազմել է 632 704: Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) նախնական ամփոփ ցուցանիշներից, մայիսի համեմատ գրանցված աշխատողների թիվն ավելացել է 24 856-ով։

 

Արտակարգ դրության պայմաններում գրանցված աշխատողների թվաքանակի կտրուկ անկում է գրանցվել ապրիլին։ Այդ ամիս աշխատողների ընդհանուր թիվը կազմել է 585 103, որը մարտի համեմատ նվազել էր 33 462-ով։ Այս թիվը էականորեն տարբերվում է Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներից, թեև Վիճկոմիտեին ելակետային տվյալները ևս տրամադրում է հենց ՊԵԿ-ը։

 

ՊԵԿ-ից «Հետք»-ին ավելի վաղ հայտնել էին, որ գրանցված աշխատավարձ ստացողների թիվը ապրիլին կրճատվել է 74 359-ով։ Եվ սա ցույց է տալիս ոչ թե քանի գրանցված աշխատող է աշխատանքը կորցրել ապրիլին, այլ՝ թե որքանով է պակասել փաստացի աշխատավարձ ստացողների թիվը։ Այսինքն՝ կարող է քաղաքացին լինել գրանցված աշխատող, բայց այդ ամիս աշխատավարձ ստացած չլինի, քանի որ գտնվել է հարկադիր պարապուրդում։ Ստացվում է, որ ՊԵԿ-ի նշած տվյալներում հաշվի է առնվել հարկադիր պարապուրդում հայտնվելու փաստը։ Սակայն Վիճկոմիտեին սա չի հաշվարկել, ու հարկադիր պարապուրդում հայտնվածները ևս ներառվել են աշխատողների թվաքանակի մեջ։

 

Բոլոր դեպքերում, դինամիկան ցույց է տալիս, որ աշխատաշուկայում ապրիլին լուրջ բացասական տեղաշարժեր են գրանցվել։ Մայիսից արդեն թե՛ աշխատողների թիվն է ավելացել, թե՛ գրանցված կազմակերպությունների։

 

Եթե պատկերը համեմատում ենք 2019 թվականի նույն ամիսների հետ, ապա՝ այս տարի գրանցված աշխատողների թիվը բոլոր ամիսներին ավելի բարձր է եղել՝ բացառությամբ ապրիլի։

 

Հայաստանի աշխատանքի շուկայի մասին պաշտոնական վիճակագրությունը, ցավոք, թույլ չի տալիս ամբողջությամբ ճշգրիտ պատկերը հասկանալ։ Չնայած, որ այս տվյալներով կարելի է մոտավոր եզրահանգումների գալ, նկատել միտումները, սակայն պետք է միշտ հաշվի առնել, որ Հայաստանում դեռևս բազմաթիվ աշխատողներ գրանցված չեն։ Նրանց «չեն տեսնում» ո՛չ Պետական եկամուտների կոմիտեն, ո՛չ էլ՝ Վիճակագրական կոմիտեն։ Հետևաբար այս տվյալները աշխատանքի շուկայի ստվերային հատվածը չեն ներկայացնում։

 

 

Նույն դինամիկան տեսնում ենք նաև գրանցված կազմակերպությունների վիճակագրության մեջ։ Եթե ապրիլին գրանցված կազմակերպությունների թիվը նվազել ու կազմել է 46 082, ապա մայիսին այն դարձել է 49 010: Արդյունքում հունիսին Հայաստանում գրանցված կազմակերպությունների թիվն ավելի բարձր է եղել, քան տարվա սկզբում էր (տե՛ս երկրորդ ինֆոգրաֆիկան

 

Այստեղ էլ պետք է հաշվի առնել, որ կազմակերպությունների մեծ մասը, թեև գրանցված են պետական ռեգիստրում, սակայն փաստացի չեն գործում։ Եթե Վիճակագրական կոմիտեն հրապարակեր փաստացի գործող ընկերությունների թիվը, դա ևս ավելի հստակ պատկերուցմներ կտար շուկայի փոփոխությունների մասին։

 

 

Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա այս տարվա հունիսի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182 200 դրամ։ Սա ներառում է նաև հարկերը։ Այսինքն՝ խոսքը, ասպես կոչված, «կեղտոտ» աշխատավարձի մասին է։ 2019 թվականի հունիսի համեմատ միջին աշխատավարձն աճել է 1.5%-ով։

 

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի հունվար-հունիսի հաշվարկով միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 186 410 դրամ, որը 2019 թվականի նույն ամիսների համեմատ աճել է 5.4%-ով։

 

Այս աճն էլ իր բացատրությունն ունի։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, օրենքով նվազագույն աշխատավարձի բարձրացումն ու ցածր աշխատավարձ ստացողների հարկադիր պարապուրդի անցնելը մեխանիկորեն հանգեցրել են միջին աշխատավարձի աճին։

 

Աշխատավարձի ցուցանիշի հաշվարկում (սկսած ապրիլից) ներառվել են նաև այն կազմակերպությունների տվյալները, որոնք COVID-19-ի հետևանքով աշխատողների մի մասին կամ բոլորին ուղարկել են չվճարվող հարկադիր պարապուրդի։ Վերջիններիս աշխատանքային գործունեությունը չի դադարեցվել, սակայն նրանք չեն վարձատրվել։

 

Կենտրոնական բանկի մասնագետներն էլ պարզաբանել են, որ հարկադիր պարապուրդի են անցել հիմնականում ցածր աշխատավարձ ստացողները, ինչը հանգեցրել է աշխատողների թվի կրճատմանն, ու մեխանիկորեն բարձրացել է միջին աշխատավարձը։

 

Միջին աշխատավարձի աճի վրա ազդել է նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումը, որը տեղի է ունեցել օրենսդրական փոփոխությունների արդյունքում։ Նվազագույն աշխատավարձը Հայաստանում 2020 թվականից 55 հազար դրամից դարձավ 68 հազար դրամ (առանց հարկերի)։

 

Ներքևում գտնվող գրաֆիկում կարող եք տեսնել միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշները 2019-2020 թվականների առաջին վեց ամիսներին։ Այստեղ երևում է, որ այս տարվա բոլոր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, միջին աշխատավարձն ավելի բարձր մակարդակում է եղել։ Բացի այդ, հստակ երևում է նաև աշխատավարձերի, այսպես կոչված, սեզոնայնությունը. փետրվարին նվազում է գրանցվում, մարտին՝ բարձրացում, ապրիլին՝ կրկին նվազում։

 

 

Նյութի սկզբնաղբյուրը` hetq.am:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր