Ֆրեդերիկ Բաստյա․ Ազատ առևտրի պաշտպանը

19-րդ դարում ազատ առևտրի հայեցակարգի զարգացման և հանրայնացման գործում զգալի ներդրում է ունեցել ֆրանսիացի լիբերալ տնտեսագետ Ֆրեդերիկ Բաստյան (1801-1850)։ Առևտրում նա իր ուժերը փորձել է դեռ ինը տարեկան հասակում: 1825 թվականին, ժառանգելով իր պապի կալվածքը, նա թողեց աշխատանքը։ Այդ ժառանգությունը նրան ապահովեց միջոցներով հետագա տեսական հետազոտությունների համար, և նա հիմնեց քննարկումների ակումբ։

 

Թեև տնտեսագիտության մեջ Բաստյայի անվան հետ չի կապվում ոչ մի օրենք, տեսություն կամ նորարարական էմպիրիկ հետազոտություն, սակայն տնտեսական ճշմարտությունների վերաբերյալ նրա սրամիտ արտահայտություններն այնքան հասկանալի ու համոզիչ էին դարձրել այդ ճշմարտությունները, որ դրանք դժվար էր անտեսել։ 20-րդ դարասկզբի ամենաազդեցիկ տնտեսագետներից մեկը՝ Ջ․ Շումպետերը, Բաստյայի մահից գրեթե մեկ դար անց նրան բնութագրել է որպես «երբևէ ապրած ամենափայլուն տնտեսական լրագրողը»:

 

Իմանալով անգլիացի արդյունաբերող, ազատ առևտրի պաշտպան Ռիչարդ Կոբդենի՝ բրիտանական Հացի օրենքների (ցորենի, գարու, տարեկանի և վարսակի ներկրման սահմանափակումներ) դեմ պայքարի մասին՝ Բաստյան խոստացավ դառնալ «ֆրանսիական Կոբդենը»: Հետագայում նա հրապարակեց մի շարք հոդվածներ, որոնցում քննադատել է պրոտեկցիոնիզմը (հովանավորչություն) և որոնք անմիջապես նրան ճանաչում բերեցին։

 

Բաստյայի առաջին հոդվածը հայտնվել է 1834 թվականի ապրիլին։ Այն գյուղատնտեսական արտադրանքի համար մաքսատուրքերի վերացման, սակայն արդյունաբերական ապրանքների համար դրանց պահպանման մասին Բորդո, Հավր և Լիոն քաղաքների առևտրականների խնդրագրի պատասխանն էր: Բաստյան առևտրականներին գովաբանել է գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ նրանց դիրքորոշման համար, սակայն հանդիմանել է կեղծավորության համար՝ մեղադրելով հովանավորչություն պահանջելու մեջ։ Այս առիթով նա գրել է․ «Դուք պահանջում արտոնություններ քչերի համար, իսկ ես պահանջում եմ ազատություն բոլորի համար»։ Ապա նա բացատրել, թե ինչու բոլոր մաքսատուրքերը պետք է ամբողջությամբ չեղարկվեն։

 

Տնտեսության մեջ հովանավորչության ունեցած դերը նա ներկայացրել է երգիծանքի միջոցով, որն այժմ հայտնի է «Մոմագործների խնդրագիր», անունով։ Ըստ խնդրագրի՝ ամբողջ Ֆրանսիայի բոլոր մոմագործները միավորում են իրենց ուժերը և բողոքում անբարեխիղճ մրցակցության դեմ, որին նրանք բախվում են արևի կողմից, որն այդ երգիծանքում օտարերկրյա մրցակիցն է: Մոմագործները դիմում են կառավարությանը խնդրագրով, որ արևի արգելափակման մեջ կան բազմաթիվ առավելություններ:

 

Մենք տուժում ենք օտարերկրյա հակառակորդի կործանարար մրցակցությունից, որը, ըստ երևույթին, աշխատում է այնպիսի պայմաններում, որոնք այնքան են գերազանցում լույսի արտադրության համար մեր սեփական պայմանները, որ նա դրանով հեղեղում է տեղական շուկան աներևակայելի ցածր գնով:… Այս մրցակիցը … ոչ այլ ոք է, քան արևը…

 

Խնդրում ենք ընդունել մի օրենք, որը կպարտադրի փակել բոլոր դռները, պատուհանները, փեղկերը, լուսամուտներն ու վարագույրները, այսինքն՝ բոլոր բացվածքները, անցքերն ու ճեղքերը։

 

Բաստյան շարունակում է իր փաստարկները հօգուտ տնտեսական ազատության՝ գրելով «Անգլիական և ֆրանսիական մաքսատուրքերի ազդեցությունը» հոդվածը։ Այն դարձել է ամենահամոզիչ փաստարկը հօգուտ ազատ առևտրի և տնտեսական ազատության, որը երբևէ հայտնվել է Ֆրանսիայում, եթե ոչ ամբողջ Եվրոպայում:

 

«Եթե ապրանքները չեն հատում սահմանները, դա կանեն բանակները» կարգախոսը հաճախ վերագրվում է Բաստյային, քանի որ նա համոզիչ ապացուցեց, որ ազատ առևտուրը, թերևս, ամենաճիշտ ճանապարհն էր դեպի խաղաղություն և բարգավաճում։ Նա գտնում էր, որ ողջ պատմության ընթացքում մաքսատուրքերն են եղել պատերազմների գլխավոր պատճառը։ Պրոտեկցիոնիզմը, ի վերջո, կառավարությունների փորձն է իրենց քաղաքացիներին խաղաղ ժամանակ պատճառել այն նույն վնասները, որոնք իրենց թշնամիները փորձում են պատճառել պատերազմների ժամանակ։

 

Բաստյան, թերևս, առավել հայտնի է տնտեսության և պետության փոխգործակցության ուսումնասիրությամբ։ Բաստյայի կարծիքով կառավարությունն անհրաժեշտ էր, բայց միայն այն դեպքում, եթե այն սահմանափակվում էր իր հիմնական գործառույթներով։ Նա կարծում էր, որ «ոչ մի հասարակություն չի կարող գոյություն ունենալ, եթե օրենքները որոշակի չափով չեն պահպանվում», բայց միևնույն ժամանակ դա կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե օրենքներն ինքնին հարգված էին:

 

Բաստյան բացատրեց, թե ինչպես է ռեսուրսների պետական բաշխումն անխուսափելիորեն հակասող և կործանարար ազատ շուկայի բնական ներդաշնակության համար: Քանի որ կառավարությունը չի ստեղծում իր սեփական հարստությունը, այն պետք է անպայման վերցնի մեկից՝ մյուսներին տալու համար․ թալանել մեկին՝ մյուսին վճարելու համար, սա է կառավարության էությունը, ինչպես նկարագրել է Բաստյան։ Ավելին, քանի որ հատուկ շահերով խմբերն ավելի ու ավելի են ձգտում ստանալ այլ մարդկանց փողերը պետության հովանու ներքո, նրանք խաթարում են ազատ շուկայի արտադրական հնարավորությունները՝ զբաղվելով քաղաքականությամբ, այլ ոչ թե արտադրողական վարքագծով։ Բաստյան այն նկարագրել է հետևյալ կերպ․ «Պետությունը մեծ խաբկանք է, որի միջոցով յուրաքանչյուրը ձգտում է ապրել մնացած բոլորի հաշվին»։

 

Բաստյան նաև առանձնացրել է կառավարության քաղաքականության չկանխամտածված հետևանքները՝ դրանք անվանելով «անտեսանելի» հետևանքներ: Ֆրիդրիխ Հայեկը Բաստյային է վերագրում այս կարևոր ըմբռնումը. եթե մենք տնտեսական քաղաքականության մասին դատենք բացառապես նրա անմիջական արդյունքներով, մենք բաց կթողնենք նրա բոլոր չկանխամտածված և երկարաժամկետ հետևանքները և կխարխլենք տնտեսական ազատությունը, որը տալիս է այնպիսի օգուտներ, որոնք որևէ մեկի գիտակցական մտահղացման մաս չեն կազմում։ Հայեկի աշխատանքների մեծ մասը և Միլթոն Ֆրիդմանի որոշ աշխատանքներ եղել են այդ ըմբռնման ուսումնասիրությունն ու զարգացումը։

 

Տնտեսական գործունեության վրա անտեսանելի կամ անտեսված ձևերով չկանխամտածված հետևանքների ազդեցությունը Բաստյան նկարագրել է իր «Ինչն է երևում և ինչն է անտեսանելի» (1850թ․) ակնարկում կոտրված պատուհանի առակի միջոցով: Նա ներկայացրեց մի հասկացություն, որը նրա մահից 60 տարի անց ավստրիացի տնտեսագետ Ֆրիդրիխ ֆոն Վիզերն անվանեց «այլընտրանքային ծախս»: Այլ կերպ ասած, Բաստյան դիտարկում է կոտրված պատուհանի ոչ միայն անմիջական, այլ նաև ավելի երկարաժամկետ հետևանքները։ Ավելին, Բաստյան հաշվի է առնում պատուհանը կոտրելու հետևանքները ոչ թե մեկ խմբի, այլ բոլոր խմբերի՝ հասարակության համար ընդհանրապես:

 

Բաստյան իր քսան տարիների քրտնաջան աշխատանքն ամփոփեց «Տնտեսական սոֆիզմներ» (1845թ․) գրքում, որը մինչ օրս համարվում է ազատ առևտրի լավագույն գրական պաշտպանությունը։ Դրան արագ հետևեց նրա երկրորդ գիրքը՝ «Տնտեսական ներդաշնակությունը»։ «Տնտեսական սոֆիզմներ» գրքում Բաստյան վարպետորեն ստեղծել է ազատ առևտրի առավել ամբողջական հիմնավորումը, որը երբևէ տրվել էր մինչև այն պահը, երբ կիրառվեցին այնպիսի տնտեսական հայեցակարգեր, ինչպիսիք են կամավոր առևտրի փոխադարձ օգուտը, համեմատական առավելությունների օրենքը, մրցակցության առավելություններն ինչպես արտադրողի, այնպես էլ սպառողի համար և առևտրային խոչընդոտների ու պատերազմի միջև պատմական կապը: Բաստյան բացատրեց, որ ազատ առևտուրը նշանակում է ավելի ցածր գներով ապրանքների և ծառայությունների առատություն, ավելի բարձր իրական աշխատավարձով ավելի շատ աշխատատեղեր ավելի շատ մարդկանց համար, ավելի շատ շահույթ արտադրողների համար, ավելի բարձր կենսամակարդակ ֆերմերների համար, ավելի շատ եկամուտներ պետությանը սովորական կամ ցածր մակարդակներով հարկերի տեսքով, կապիտալի, աշխատուժի և բնական ռեսուրսների առավել արտադրողական օգտագործում, վերջ «խավերի պայքարին», որ հիմնականում հիմնված էր այնպիսի տնտեսական անարդարությունների վրա, ինչպիսիք են սակագները, մենաշնորհները և շուկայի այլ իրավական խեղաթյուրումները, վերջ գաղութատիրության «ինքնասպանության քաղաքականությանը», պատերազմի՝ որպես ազգային քաղաքականության վերացում, և լավագույն կրթություն, բնակարանային և բժշկական սպասարկում բոլոր մարդկանց համար։

 

Բաստյան հեղինակել է այն, ինչը մինչ օրս համարվում է ազատ առևտրի՝ երբևէ ստեղծված ամենաուժեղ պաշտպանությունը։ Նրա փաստարկները հիմնված էին անհամար տնտեսական հասկացությունների վրա, բայց այն, ինչին իրականում հանգում են ազատ առևտրի օգտին փաստարկները, երբեք մաքսատուրքերի հարց չի եղել, այլ իրավունքի, արդարության, հասարակական կարգի,  սեփականության հարցն է։ Քանի որ կառավարության կողմից ստեղծված արտոնությունը, ինչ ձևով էլ այն արտահայտվի, ենթադրում է սեփականության իրավունքի մերժում կամ արհամարհում։ Եվ «սեփականության իրավունքը, մի անգամ թուլացված լինելով որևէ ձևով, շուտով հարձակման կենթարկվի հազարավոր տարբեր ձևերով»։

 

Բաստյան հասկանում էր, որ ազատ շուկայական մրցակցությունը բացահայտման դինամիկ գործընթաց է, որի ընթացքում անհատները ձգտում են համակարգել իրենց ծրագրերը՝ իրենց տնտեսական նպատակներին հասնելու համար։ Պետական միջամտության բոլոր ձևերը ընդհատում և խեղաթյուրում են այդ գործընթացը, քանի որ, երբ ընդունվում է որևէ օրենք կամ կարգավորում, մարդիկ այլևս կարիք չունեն նախապես քննարկելու, համեմատելու, պլանավորելու․ օրենքն անում է այդ ամենը նրանց համար։

 

Բաստյայի աշխատությունների հիմքում ընկած հիմնական թեման այն էր, որ ազատ շուկան, ըստ էության «տնտեսական ներդաշնակության» աղբյուր էր անհատների միջև, քանի դեռ կառավարությունը սահմանափակվում էր գողությունից կամ ագրեսիայից քաղաքացիների կյանքի, ազատությունների և սեփականության պաշտպանության գործառույթով: Բաստյայի կարծիքով, կառավարության հարկադրանքն օրինական էր միայն այն դեպքում, եթե այն ծառայում էր որպես «անձի անվտանգության, ազատության և սեփականության իրավունքների երաշխիք, որպեսզի արդարությունն իշխի բոլորին»:

 

1846 թվականին Փարիզում Բաստյան հիմնադրեց Ազատ առևտրի ասոցիացիան։ Ազատ առևտրի ասոցիացիաներ շուտով սկսեցին ստեղծվել Բելգիայում, Իտալիայում, Շվեդիայում, Պրուսիայում և Գերմանիայում, և դրանք բոլորն էլ հիմնված էին Բաստյայի՝ Ֆրանսիական ազատ առևտրի ասոցիացիայի վրա։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր