Վերնախավը կապիտալիզմի օրոք. մաս 2

Լուդվիգ ֆոն Միզես, արտատպված է The Freeman պարբերականի 1962 թ. հունվարյան համարից

 

«Վերնախավը կապիտալիզմի օրոք» հոդվածի շարունակությունը

 

Երբ շուկայական երեւույթներին դիմելիս գործածում ենք «իշխանություն» եզրույթը, պետք է ամբողջապես գիտակցենք, որ սա կիրառում ենք մի նրբիմաստով, որը հիմնովին տարբեր է դրան շաղկապված ավանդական իմաստներից, որոնք գործածվում են պետական խնդիրների ու գործերի առնչությամբ։

 

Պետական իշխանությունը կառավարության հրամաններին չհնազանդվել հանդգնողներին ենթակայեցնելու ունակությունն է։ Չի գտնվի մեկը, որ կառավարությունը զուրկ համարի այս կարողությունից։ Կառավարական յուրաքանչյուր միջամտությանն ի պաշտպանություն գործում են ոստիկաններ, բանտապահներ ու դահիճներ։ Որքան էլ շահավետ թվա կառավարական միջամտությունը, այն ի վերջո հնարավոր է դառնում միայն պետական իշխանության գործադրմամբ, որով հարկադրում է իր ենթականերին կատարել այն, ինչ նրանցից շատերը չէին անի, եթե վախեցած չլինեին ոստիկանությունից ու դատարաններից։ Պետական աջակցությամբ գործող հիվանդանոցն իրականացնում է բարեգործական նպատակներ, սակայն հավաքագրված հարկերը, որոնք պետական իշխանությանը թույլ են տալիս փող ծախսել՝ հիվանդանոց պահելու համար, կամավոր կերպով չէ, որ վճարվում են։ Քաղաքացիները հարկ են վճարում, որովհետեւ դրանց չվճարումը կհասցնի բանտ, իսկ հարկահավաքներին ֆիզիկական դիմադրության ցուցաբերումը՝ կախաղանի։

 

Իրավացի է, որ մարդկանց մեծամասնությունը կամա թե ակամա լուռ հնազանդվում է այս իրադրությանը եւ, ինչպես բնութագրել է Դեյվիդ Հյումը, «հրաժարվում է սեփական կրքերից ու ցանկություններից՝ հօգուտ իրենց կառավարողների ցանկությունների» եւ շարունակում են այսպես գործել, քանի որ համարում են, որ երկարաժամկետ առումով ավելի լավ կկարողանան հետապնդել իրենց շահերը, եթե իշխանությունը տապալել փորձելու փոխարեն՝ մնան դրան լոյալ։ Այնուամենայնիվ, սա չի փոխում այն փաստը, որ պետական իշխանությունն ունի անհնազանդության յուրաքանչյուր ակտ բռնությամբ խափանելու բացառիկ մանդատ։ Մարդկային էությունը հաշվի առնելով՝ պետական հաստատությունը քաղաքակիրթ կյանքը հնարավոր դարձնող անփոխարինելի միջոց է, որի այլընտրանքը միայն անարխիան է՝ անիշխանությունը, եւ ուժի իրավունքը։ Սակայն փաստը մնում է փաստ, որ պետություն կոչվածը բանտարկելու եւ սպանելու իշխանությունն է։

 

Սոցիալիստ հեղինակների կողմից տնտեսական իշխանության դրույթը կիրառվում է միանգամայն այլ իմաստով։ Փաստը, որի դեմ նրանք ընդվզում են, այլոց վարքի վրա ազդելու ունակությունն է, երբ մարդուն առաջարկում են մի բան, որի հայթայթումը նա կհամարի ավելի ցանկալի, քան դրա համար արվելիք զոհողությունից խուսափելը։ Սակայն դա, եթե կարճ ասենք, նշանակում է միայն գործարքի գնալու հրավեր՝ փոխանակության ակտ՝ ես քեզ կտամ a բանը, եթե ինձ տաս b բանը, որում չկա հարկադրանքի կամ սպառնալիքի որեւէ նշույլ։ Գնորդը չի «իշխում» վաճառողի վրա, կամ վաճառողը՝ գնորդի։

 

Անշուշտ, շուկայական տնտեսության ներքո բոլորի կենսաձեւը հարմարված է աշխատանքի բաժանմանը, եւ վերադարձն ինքնաբավության այլեւս դուրս է քննարկումից։ Կվտանգվի անխտիր բոլորի տարրական գոյությունը, եթե մարդ հանկարծ ստիպված լինի վերստին ապրելու վաղուց անցյալում մնացած դարերի աուտարկիան՝ տնտեսական անկախությունն ու ինքնաբավությունը։ Սակայն շուկայական գործարքների սովորական ընթացքը չի պարունակում դեպի հնադարյան բնատնտեսություն հետնահանջի որեւէ վտանգ։ Շուկայական փոխանակության սովորական ընթացքում որոշակի խաթարումների հետեւանքների աղոտ ուրվագծին մենք ականտես են լինում միայն երբ արհմիութենական բռնությունը, պետության կողմից արժանանալով բարեխնամ հանդուրժողականության կամ բացեիբաց աջակցության, կանգնեցնում է տնտեսության կենսական ճյուղերի գործունեությունը։

 

Շուկայական տնտեսության մեջ յուրաքանչյուր մասնագետ, իսկ մասնագետից զատ մարդ չկա, կախված է մյուս բոլոր մասնագետներից։ Այս փոխադարձությունը կապիտալիզմի ներքո միջանձնային հարաբերությունների բնութագրական գիծն է։ Սոցիալիստներն անտեսում են փոխադարձության այս փաստը եւ խոսում տնտեսական իշխանության մասին միայն։ Նրանց տեսանկյունից, օրինակ, «ապրանք որոշելու ունակությունը» ձեռնարկատիրոջ լիազորություններից մեկն է։ Դժվար է ավելի արմատապես խեղաթյուրել շուկայական տնտեսության հիմնական առանձնահատկությունները։ Ոչ թե բիզները, այլ սպառողնե՛րն են, որ ի վերջո որոշում են, թե ինչ պիտի արտադրվի։ Անմիտ հեքիաթ է, թե ազգերը գնում են պատերազմի, քանի որ գոյություն ունի ռազմական արդյունաբերություն, իսկ մարդիկ հարբում, որովհետեւ գինու գործարանները ձեռք են բերել «տնտեսական իշխանություն»։ Երբ որեւէ մեկը տնտեսական իշխանությունն անվանում է ապրանքն ընտրելու, կամ, ինչպես սոցիալիստներն են գերադասում ասել, «որոշելու» լիազորություն, հարկ է նաեւ վերստին հաստատել այն փաստը, որ այդ իշխանությամբ ամբողջապես օժտված են գնորդներն ու սպառողները։

 

Ինչպես ասել է բրիտանացի մեծ տնտեսագետ Էդվին Քենընը (Edwin Cannan), «Արդի քաղաքակրթությունը, ինչպես եւ գրեթե ամբողջ քաղաքակրթությունը, հիմնված է մեկ սկզբունքի վրա՝ գոհություն է բերում շուկան գոհացնողին եւ դժգոհություն՝ գոհացնել չկարողացողին»։ Շուկա՝ նշանակում է գնորդների ամբողջություն, սպառողներ՝ նշանակում է բոլորը։ Եւ հակառակը՝ պլանային տնտեսության կամ սոցիալիզմի ժամանակ արտադրության նպատակները որոշվում է պլանավորող գերագույն մարմինը, իսկ անհատին բաժին է ընկնում այն, ինչ իշխանության կարծիքով նա պետք է ունենա։ Բիզնեսի ունեցած տնտեսական իշխանության մասին ողջ դատարկաբանությունը նպատակ ունի միայն ի չիք դարձնելու ազատության ու ստրկության միջեւ գոյություն ունեցող հիմնարար տարբերությունը։

 

Գործատուի «իշխանությունը»

Տնտեսական իշխանություն կոչվածին մարդիկ դիմում են նաեւ տարբեր ձեռնարկությունների ներսում տիրող իրավիճակը բնութագրելիս։ Մասնավոր ֆիրմայի սեփականատերը կամ կորպորացիայի նախագահը, ասում են, իր այդ դերում վայելում է բացարձակ իշխանություն եւ ազատորեն կարող է բանեցնել ցանկացած քմահաճույք։ Բոլոր աշխատողները կախված են նրա կամայականությունից եւ պետք է կա՛մ մեջք կռացնեն ու ենթարկվեն, կա՛մ կանգնեն գործազրկության ու սովահարության սպառնալիքին դեմ հանդիման։

 

Այսպիսի մեկնաբանությունները եւս գործատուին վերագրում են կարողություններ, որոնցով իրականում օժտված են սպառողները։ Հասարակությանն ամենից էժան եւ հնարավորինս լավ ձեւով ծառայելու հարցում մրցակցին գերազանցնելու պահանջը յուրաքանչյուր ձեռնարկատիրոջ պարտավորեցնում է անհրաժեշտաբար գործի ընդունել այնպիսի անձնակազմ, որն ամենից ավելի է պատշաճում իրեն վստահված զանազան գործառույթներն իրականացնելու համար։ Առանձին ձեռնարկությունը պետք է փորձի հաղթել իր մրցակիցներին՝ ոչ միայն գործադրելով արտադրության ամենահարմար մեթոդները եւ հայթայթելով ամենապիտանի հումքը, այլեւ վարձելով համապատասխան տեսակի աշխատողների։ Անշուշտ, ձեռնարկության ղեկավարն ունի իր համակրանքին կամ հակակրանքին հագուրդ տալու հնարավորություն։ Նա ազատ է ավելի ունակ մեկի փոխարեն ընտրելու ավելի վատին, կարող է աշխատանքից ազատել արժեքավոր օգնականի, իսկ նրա փոխարեն ընդունել անարդյունավետ ու տգետ մեկի։ Սակայն այս հարցում նրա թույլ տված բոլոր սխալներն ազդում են իր իսկ ձեռնարկի շահութաբերության վրա։ Եւ ինքն է, որ կատարելապես վճարելու է դրա դիմաց։ Այսինքն, շուկայի բացարձակ գերակայությունը գալիս է պատժելու նմանօրինակ քմահաճ վարքը։ Շուկան հարկադրում է ձեռնարկատիրոջը յուրաքանչյուր աշխատողի հետ բացառապես վերաբերվել սպառողների բավարարման գործում նրա մատուցած ծառայությունների տեսանկյունից։

 

Շուկայական բոլոր գործարքները թունավորելու, դրանք ի չարս ուղղելու գաղթակղությանը դիմակայում է այն հատուցումը, որը սպասվում է նման վարքի պարագայում։ Սպառողը, օրինակ, կարող է կամայական շարժառիթով (որը հաճախ կոչում են ոչ-տնտեսական կամ իռացիոնալ) բոյկոտել այն մատակարարին, որը գուցե կարող էր ամենից լավն ու էժանը բավարարել իր կարիքները։ Բայց դրանից հետո նա պիտի կրի հետեւանքների ամբողջ ծանրությունը, քանի որ կա՛մ պակաս անթերի կերպով սպասարկված կլինի, կա՛մ ստիպված կլինի վճարելու ավելի բարձր գին։ Քաղաքացիական իշխանությունն իր հրամաններն ի կատար է ածում՝ դիմելով կա՛մ բռնության, կա՛մ բռնության սպառնալիքի, մինչդեռ շուկան չունի բռնության դիմելու կարիքը, քանի որ ռացիոնալության անտեսումը պատժում է ինքն իրեն։

 

Կապիտալիզմի քննադատները լիովին ընդունում են այս փաստը, երբ նշում են, որ մասնավոր ձեռնարկատիրության համար շահույթի ձգտումից բացի ուրիշ ոչինչ հաշիվ չէ։ Իսկ շահույթ կարելի է ունենալ՝ միայն ավելի լավ կամ էժան կամ լավ ու էժան կերպով գոհացնելով սպառողին, քան դա անում են ուրիշները։ Սպառողը, հաճախորդի իր որակում, իրավունք ունի դրսեւորելու ցանկացած քմահաճություն ու ճաշակ։ Իսկ գործարարը, որպես արտադրող, ունի միայն մեկ թիրախ՝ մատակարարել սպառողին։ Դատապարտելով գործարարի անխիղճ տարվածությունը շահույթով՝ մենք պետք է հստակ գիտակցենք երկու հանգամանք։ Առաջինը՝ որ այդօրինակ վարքով ձեռներեցին օժտում է ինքը սպառողը, որը չի ընդունում որեւէ արդարացում վատ սպասարկման համար, եւ երկրորդը՝ որ հենց «մարդկային գործոնի» անտեսումն է, որ կանխում է կամայականության կամ կողմնակալության ներգործությունը գործատու-աշխատող հարաբերության վրա։

 

Այս փաստերը հատատելով՝ մենք չենք գովաբանում կամ վատաբանում շուկայական տնտեսությունն ու դրա քաղաքական հետեւանքը՝ ժողովրդի իշխանությունը (ներկայացուցչական կառավարություն, ժողովրդավարություն)։ Գիտությունն անտարբեր է արժեքային որեւէ դատողությանը։ Սա ո՛չ արդարացնում է, ո՛չ՝ դատապարտում, այլ ընդամենը՝ նկարագրում եւ վերլուծում եղածը։

 

Ընդգծելով այն փաստը, որ միջամտությունից զուրկ կապիտալիզմի օրոք սպառողները գերադաս դիրք ունեն արտադրության նպատակների որոշման գործում՝ մենք որեւէ գնահատական չենք տալիս այդ անձանց բարոյական եւ մտավոր ունակություններին։ Անհատը, թե՛ որպես սպառող, թե՛ որպես ընտրող, հասարակ մահկանացու է՝ սխալվելուն միանգամայն ենթակա, եւ հաճախ կարող է ընտրել մի բան, որը վերջում կվնասի իրեն։ Փիլիսոփաները գուցեեւ ճիշտ են, երբ դաժանորեն քննադատում են համաքաղաքացիների վարքուբարքը։ Սակայն ազատ հասարակության մեջ չկա եւ ո՛չ մի ուրիշ միջոց, որը թույլ տա խուսափել «մերձավորի» վատ որոշումից բխող չարիքներից, քան դրդել այդ «մերձավորին» սեփական կամոք փոխելու իր կյանքը։ Ուր կա ազատություն, սա՛ է վերնախավի պարտքը։

 

Մարդիկ անհավասար են, եւ զանգվածներին ներհատուկ ստորադասությունն իրեն երեւակում է նաեւ նրանում, որ մարդիկ բավականություն են ստանում կապիտալիզմի պարգեւած ճոխությունից։ Մարդկության համար մեծագույն բարօրություն կլիներ, նշում են բազմաթիվ հեղինակներ, եթե հասարակ մարդը պակաս փող ու ժամանակ ծախսեր իր գռեհիկ կրքերին հագուրդ տալու համար եւ ավելին՝ բարձր ու ազնիվ հաճույքների համար։ Իսկ չպե՞տք է արդյոք պատվարժան քննադատները մեղադրեն ավելի շուտ իրենց, քան զանգվածներին։ Ինչո՞ւ իրենք, ում բախտն ու բնությունը երջանկացրել են բարոյական ու մտավոր գերակայությամբ, ավելի մեծ հաջողության չեն հասնում՝ համոզելու համար ստորադաս զանգվածներին մի կողմ նետել գռեհիկ ճաշակն ու բարքերը։ Եթե մի բան սխալ է շատերի վարքում, դրա մեղքը որքան զանգվածների ստորադասություն է, նույնքան եւ վերնախավի անկարողությունը կամ դժկամությունը՝ դրդել մյուս բոլորին ընդունելու իրենց այդ ավելի բարձր արժեքային չափանիշները։ Մեր քաղաքակրթության լուրջ ճգնաժամի հարուցիչը ոչ միայն զանգվածների թերություններն են, այլ նույնքան եւ՝ վերնախավի ձախողման հետեւանքը։

 

Թարգմանիչ՝ Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր