Վերնախավը կապիտալիզմի օրոք

Լուդվիգ ֆոն Միզես

Արտատպված է The Freeman պարբերականի 1962 թ. հունվարյան համարից

 

Ադամ Ֆերգյուսոնից սկսած՝ ականավոր հեղինակների մի ամբողջ բույլ փորձել է ըմբռնել այն ուրույն հատկանիշը, որն արդի կապիտալիստական հասարակությունը՝ շուկայական տնտեսությունը, զատում է սոցիալական համագործակցության կազմակերպման ավելի հին համակարգերից։ Նրանք զանազանում են պատերազմատենչ եւ առեւտրամետ հանրույթներ, ռազմական կառուցվածքով եւ անհատական ազատության սկզբունքով գործող հասարակություններ, կարգավիճակի կամ պայմանագրի հիմքով կառուցվող հասարակություններ։ Երկու այս «իդեալական տեսակներից» յուրաքանչյուրի գնահատականը, անշուշտ, տարբերվում էր հեղինակից հեղինակ, սակայն նրանք բոլորը համաձայն են հանրային համագործակցության երկու ձեւերի միջեւ հակադրության վերհանման հարցում, ինչպես նաեւ հաստատում են, որ հանրային հարաբերությունների կազմակերպման որեւէ երրորդ սկզբունք աներեւակայելի է եւ անհնարին։ Կարելի է չհամաձայնել այս երկու տեսակներից մեկնումեկին վերագրվող այս կամ այն հատկանիշի հետ, սակայն հարկ է ընդունել, որ այսօրինակ դասակարգումը թույլ է տալիս ընկալել եւ իմաստավորել թե՛ պատմության, թե՛ ժամանակակից հասարակական հակամարտությունների մի շարք էական փաստեր։

 

Մի քանի պատճառ կա, որ մեզ խոչընդոտում է լիովին հասկանալ հասարակության այս երկու տեսակների միջեւ առկա տարբերության կարեւորությունը։ Առաջինը՝ հասարակությունն ընդհանուր առմամբ խորշում է պատշաճ կարեւորություն հաղորդել տարբեր անհատների բնածին անհավասարությանը։ Երկրորդը՝ չի գիտակցվում այն առանցքային տարբերությունը, որը կա արտադրության միջոցների մասնավոր սեփականատիրության իմաստի եւ հետեւանքների միջեւ մինչկապիտալիստական եւ կապիտալիստական հասարակություններում։ Եւ վերջապես՝ լուրջ խառնաշփոթ է առաջ եկել «տնտեսական իշխանություն» եզրույթի անխտրական կիրառության պատճառով։

 

Բնածին անհավասարություն

Սին է այն ուսմունքը, որն անհատների բոլոր տարբերությունները վերագրում է ծնվելուց հետո կրած ազդեցություններին։ Մարդկանց՝ միմյանցից տարբեր ֆիզիկական եւ մտավոր ունակություններով ծնվելու փաստը որեւէ ողջամիտ մարդ, առավել եւս՝ որեւէ մանկաբույժ, չի ժխտում։ Որոշ անհատներ գերազանցում են մյուսներին առողջությամբ եւ ուժով, մտավոր կարողությամբ եւ զանազան հմտություններով, եռանդով ու վճռականությամբ։ Ոմանք առավել, ոմանք՝ պակաս չափով են հարմարված երկրային նպատակներին հետամուտ լինելուն։ Այս տեսանկյունից մենք կարող ենք, առանց ընկնելու որեւիցե արժեւորման հորձանուտը, տարբերակել գերադաս եւ ստորադաս մարդկանց։ Կառլ Մարքսն անհատական օժտվածության, ուստիեւ՝ արտադրողական ունակությունների (Leistungsfahigkeit) անհավասարությունը որակել է իբրեւ «բնական առավելություններ», ուստի նա միանգամայն տեղյակ էր այն փաստին, որ մարդիկ «տարբեր անհատներ չէին լինի, եթե անհավասար չլինեին»։

 

Մինչկապիտալիստական դարաշրջաններում առավել օժտյալները՝ «գերադասները», օգտվում էին իրենց գերակայությունից՝ գրավելով իշխանությունը եւ գերելով թույլերին, այսինքն՝ «ստորադաս» մարդկանց զանգվածներին։ Հաղթական ռազմիկները սեփականում էին որսի ու ձկնորսության, անասնապահության ու հողագործության համար հասանելի բոլոր տարածքները։ Մնացածներին ոչինչ չէր մնում, քան ծառայել իշխաններին ու նրանց մերձավոր շրջապատին։ Դրանք ճորտեր էին ու ստրուկներ՝ անհող ու անփող նվաստներ։

 

Ընդհանուր առմամբ՝ իրադրությունն այսպիսին էր աշխարհի գրեթե բոլոր ծագերում այն դարաշրջաններում, երբ «հերոսները» գերադաս էին, իսկ «կոմերցիալիզմը» դեռ ի հայտ չէր եկել։ Սակայն հետագայում ծայր առած մի գործընթացում, որը, թեեւ կրկին ու կրկին խափանվեց բռնության ոգու վերածննդով, միեւնույն է՝ տեւեց դարեր ու շարունակվում է մինչ օրս, բիզնեսի ոգին, այսինքն՝ աշխատանքի բաժանման սկզբունքի ներքո խաղաղ համագործակցությունը, եկավ սասանելու «հին ու բարի օրերի» մտակաղապարները։ Կապիտալիզմը՝ շուկայական տնտեսությունը, արմատապես կերպարանափոխեց մարդկության տնտեսական եւ քաղաքական կազմակերպման ձեւը։

 

Մինչկապիտալիստական հասարակության մեջ գերադաս մարդիկ չգիտեին իրենց գերադասությունը բանեցնելու այլ ձեւ, քան ստորադաս մարդկանց զանգվածներին հպատակեցնելը։ Սակայն կապիտալիզմի օրոք առավել ունակներն ու շնորհալիներն իրենց գերադասությունից կարող են շահել՝ միայն ու միայն ուժերի ներածին չափով ծառայելով պակաս շնորհալի մարդկանցից բաղկացած մեծամասնության ցանկություններին ու կարիքներին։ Շուկայական հասարակության մեջ սպառողն է գերադաս։ Գնելով կամ գնելուց ձեռնպահ մնալով՝ նա է որոշում, թե ինչ պետք է արտադրվի, ում կողմից եւ ինչպես, ինչ քանակով եւ ինչ որակով։ Այն ձեռներեցները, կապիտալիստները եւ հողատերերը, որոնք չեն հաջողացնում լավագույնս եւ էժանագույնս բավարարել սպառողների դեռեւս չբավարարված կարիքներից առավել հրատապները, արտամղվում են բիզնեսից եւ հարկադրաբար կորցնում իրենց նախընտրելի դիրքը։ Գործարար գրասենյակներում եւ տարբեր լաբորատորիաներում ամենասուր միտքը ջանում է գիտական հետազոտությունների բարդագույն նվաճումների արգասիքն ուղղել ավելի լավորակ պիտույքների եւ սարքերի արտադրությանը, որոնցից ապա պիտի օգտվեն մարդիկ, ովքեր նվազագույն գաղափար անգամ չունեն գիտական այն տեսությունների մասին, որոնք հնարավոր են դարձրել այդպիսի իրերի ստեղծումը։ Որքան մեծ է ձեռնարկությունը, այնքան այն ավելի է հարկադրված իր արտադրական գործունեությունը հարմարեցնել տերերի՝ զանգվածների քմահաճույքին ու ճաշակին։ Կապիտալիզմի հիմնարար սկզբունքը զանգվածային արտադրությունն է զանգվածների մատակարարման համար։ Զանգվածների հովանավորությունն է, որ թույլ է տալիս ձեռնարկություններին աճել եւ ընդլայնվել։ Շուկայական տնտեսության մեջ գերադասը հասարակ մարդն է. նա է այն հաճախորդը, «որը միշտ ճիշտ է»։

 

Դառնալով քաղաքական ասպարեզին՝ նկատենք, որ շուկայում սպառողի գերակայության արգասիքը ներկայացուցչական կառավարությունն է։ Պաշտոնյաները կախված են ընտրողից նույն կերպ, ինչ ձեռնարկատերն ու ներդրողը կախված են սպառողից։ Միեւնույն պատմական գործընթացը, որն արտադրության մինչկապիտալիստական մեթոդները փոխարինեց կապիտալիստական ձեւերով, փոխարինեց նաեւ արքայական մենիշխանությունը եւ քչերի իշխանության մյուս ձեւերը ժողովրդական իշխանությամբ՝ ժողովրդավարությամբ։ Այսօր ամենուրեք, ուր շուկայական տնտեսությունը փոխարինվում է սոցիալիզմով, տեսնում ենք նաեւ ինքնակալության վերադարձ։ Եւ ոչ մի նշանակություն չունի՝ սոցիալիստական կամ կոմունիստական դեսպոտիզմը քողարկվա՞ծ է «պրոլետարիատի դիկտատուրայի», «ժողովրդական դեմոկրատիայի», թե «Ֆյուրերի սկզբունքի» շղարշով։ Այն միշտ հանգեցնում է քչերի կողմից շատերի հպատակեցմանը։

 

Դժվար է ավելի կոպտորեն խեղաթյուրել կապիտալիստական հասարակության մեջ տիրող իրավիճակի նկարագրությունը, քան երբ կապիտալիստներին ու ձեռներեցներին կնքում են «իշխող» դասակարգ, որի նպատակն է «ստրկացնել» ազնիվ մարդկանց զանգվածներին։ Մենք դեռ մի կողմ ենք թողնում այն հարցը, թե կապիտալիզմի պայմաններում կայացած գործարարը ինչպե՞ս պիտի փորձեր իր գերազանց տաղանդից օգուտ քաղել արտադրական գործունեության որեւիցե այլ՝ երեւակայելի կամ աներեւակայելի կազմակերպման ձեւում։ Կապիտալիզմի ներքո նրանք մրցում են մեկը մյուսի հետ՝ ծառայելով պակաս օժտյալների զանգվածներին։ Նրանց ամբողջ միտքն ուղղված է սպառողի մատակարարման ուղիների կատարելագործմանը։ Ամեն տարի, ամեն ամիս, ամեն շաբաթ շուկա է իջնում նախկինում չլսված-չտեսնված նորույթ, որը կարճ ժամանակ անց հասանելի է դառնում շատերին։ Միայն ու միայն հանուն շահույթի արտադրելու պատճառով է, որ գործարարներն արտադրում են սպառողի սպառման համար։

 

Խառնաշփոթ սեփականության վերաբերյալ

Հասարակության տնտեսական կազմակերպվածության խնդիրների կամայական մեկնաբանության երկրորդ թերությունը իրավաբանական հասկացությունների եւ, առաջին հերթին, մասնավոր սեփականության դրույթի հախուռն՝ առանց խտրականության օգտագործումից առաջ եկած խառնաշփոթն է։

 

Մինչկապիտալիստական դարաշրջաններում ըստ մեծի մասի գերակշռում էր տնտեսական ինքնաբավությունը, որը սկզբում ներհատուկ էր յուրաքանչյուր տնային տնտեսությանը, իսկ ապա, կոմերցիալիզմի աստիճանական զարգացմանը զուգընթաց, փոքր տարածաշրջանային միավորներին։ Ապրանքների հսկայական մասը պարզապես չէր հասնում շուկա։ Դրանք սպառվում էին՝ առանց վաճառված կամ գնված լինելու։ Այս պայմաններում չկար էական տարբերություն արտադրողի ապրանքի եւ սպառողի ապրանքի մասնավոր սեփականատիրության միջեւ։ Յուրաքանչյուր դեպքում սեփականությունը ծառայում էր բացառապես տիրոջը։ Որեւէ բան իբրեւ սեփականություն ունենալը, լիներ դա արտադրողի ապրանքը թե սպառողի, նշանակում էր ունենալ դա միայն մեկի համար եւ իրացնել ի գոհություն սեփական անձի։

 

Սակայն շուկայական տնտեսության շրջանակներում վերոնշյալը միանգամայն տարբեր տեսք ունի։ Արտադրական ապրանքի սեփականատերը՝ կապիտալիստը, իր սեփականատիրությունից կարող է օգուտ կորզել՝ դա միմիայն սպառողների կարիքների հնարավոր լավագույնս բավարարմանն ուղղելով։ Շուկայական տնտեսության մեջ արտադրության միջոցների սեփականությունը հայթայթվում եւ պահպանվում է հասարակությանը ծառայելու շնորհիվ եւ կորսվում, եթե հանրությունը դադարում է իրեն բավարարված զգալ սպասարկման ձեւերով։ Արտադրության նյութական գործոնների մասնավոր սեփականությունը մի տեսակ հասարակական մանդատ է, որը ետ է վերցվում այն պահին, երբ սպառողները որոշում են, որ մյուսները միեւնույն կապիտալ ապրանքները կարող են բանեցնել ավելի արդյունավետ կերպով ի շահ իրենց՝ «սպառողների»։ Շահույթի եւ վնասի համակարգի գործիքով՝ կապիտալիստները ստիպված են «իրենց» սեփականության հետ վարվել այնպես, ասես դա լինի այլոց սեփականությունը, որը նրանց վստահվել է հետեւյալ պարտավորությամբ՝ «հնարավոր լավագույն կերպով իրացնել այն հօգուտ սպառողների, այն է՝ փաստացի շահառուների մատակարարման»։ Կապիտալիզմի պայմաններում արտադրության նյութական գործոնների մասնավոր սեփականատիրության այս իրական իմաստը կարող է անտեսվել ու սխալ մեկնաբանվել, քանի որ բոլորը՝ տնտեսագետները, իրավաբաններն ու մնացյալ «աշխարհականները», մոլորության մեջ են հայտնվել այն փաստի պատճառով, որ սեփականության՝ մինչկապիտալիստական դարաշրջանների իրավաբանական պրակտիկայի եւ տեսությունների շրջանակներում մշակված իրավական հասկացությունը մնում է նույնը կամ գրեթե անփոփոխ, մինչդեռ դրա գործնական իմաստն արմատապես վերափոխվել է։[1]

 

Ֆեոդալական հասարակության մեջ յուրաքանչյուր անհատի տնտեսական դրությունը որոշվում էր իշխող ուժի կողմից նրան հատկացված մասնաբաժնով։ Աղքատն աղքատ էր, քանի որ նրան տրված հողը կա՛մ շատ քիչ էր, կա՛մ առհասարակ չկար։ Նա կարող էր միանգամայն հիմնավոր կերպով մտածել (բարձրաձայնելը չափազանց վտանգավոր կլիներ)՝ «Ես աղքատ եմ, որովհետեւ ուրիշներին հատկացվել է արդարացի մասնաբաժնից շատ»։ Սակայն կապիտալիստական հասարակության պայմաններում հավելյալ կապիտալի կուտակումն այն մարդկանց կողմից, ովքեր հաջողացրել են իրենց միջոցներն իրացնել հօգուտ սպառողի հնարավորինս լավագույն մատակարարման, հարստացնում է ոչ միայն սեփականատերերին, այլեւ բոլորին, քանի որ մի կողմից՝ բարձրացնում է աշխատանքի սահմանային արտադրողականությունը եւ, հետեւաբար, աշխատավարձերը, իսկ մյուս կողմից՝ ավելացնում արտադրված եւ շուկա հանված ապրանքների քանակը։ Տնտեսապես հետամնաց երկրների բնակիչներն ավելի աղքատ են ամերիկացիներից, որովհետեւ այդ երկրներում չկան բավարար թվով հաջողակ կապիտալիստներ եւ ձեռներեցներ։

 

Բնակչության լայն զանգվածների կենսամակարդակի աճի ընդհանուր միտումը կարող է գերակշռել միայն այնտեղ եւ այն ժամանակ, երբ կապիտալի կուտակման տեմպն առաջ է ընկնում բնակչության աճի տեմպերից։

 

Կապիտալի ձեւավորումը սպառողների համագործակցությամբ իրականացվող գործընթաց է, ուստի հավելյալ եկամուտ կարող են ունենալ միայն այն ձեռներեցները, որոնց գործողությունները լավագույն ձեւով են գոհացնում հասարակությանը։ Կուտակված որոշակի կապիտալի իրացումը ղեկավարվում է սպառողների՝ դեռեւս ոչ լրիվ բավարարված ցանկություններից առավել հրատապների մասին արված կռահումներով։ Այսպիսով, կապիտալը ստեղծվում եւ գործադրվում է սպառողների ցանկություններին համաձայն։

 

Շարունակելի ․․․

 

[1] Շուկայական տնտեսության մեջ արտադրական ապրանքների սեփականության այս յուրահատկությանն առաջին անգամ անդրադարձել է հռոմեացի ականավոր բանաստեղծ Կվինտուս Հորատիուս Ֆլակուսը։

 

Թարգմանիչ՝ Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր