2020-08-06

IBM-ի պատմությունը

Հեղինակ՝   Արտյոմ Աշիգով

IBM-ը համակարգչային տեխնիկա և ծրագրային ապահովում արտադրող խոշորագույն ընկերություններից է։ Ընկերությունն ունի ավելի քան 100 տարվա տեխնոլոգիական առաջընթացի պատմություն։

 

Ընկերության արժանիքներից են մի շարք գիտական նորույթների հայտնագործումը և ամենօրյա կյանքում դրանց ներդրումը։ IBM-ի լաբորատորիաներում կատարված հայտնագործությունների համար տրվել է 5 Նոբելյան մրցանակ։

 

Ընկերության հիմնադրումը

Ընկերությունը 1896 թվականին հիմնադրել է Հերման Հոլերիթը, ով մասնագիտությամբ ինժեներ էր և ծնվել էր գերմանական ընտանիքում։ ԱՄՆ բնակչության հաշվառման բյուրոյում որպես վիճակագրագետ աշխատելուց նա նախագծեց և արտոնագրեց սարքավորում (տաբուլյատոր), որը կարող էր աշխատել ծակոտաքարտերի[1] հետ և վերծանել ու վերլուծել դրանց վրա գտնվող ինֆորմացիան։

 

Այդ հայտնագործության ներդրման արդյունքները շատ տպավորիչ էին։ Եթե նախկինում ինֆորմացիայի որոշակի քանակի մշակման և վերլուծության համար անհրաժեշտ էր 8 տարի, ապա Հերմանի շնորհիվ այդ նույն աշխատանքը հնարավոր դարձավ անել ընդամենը 1 տարում։ Մեկ տարվա ընթացքում էլեկտրական տաբուլյատորային համակարգով բնակչության վերահաշվարկ սկսեցին իրականացնել Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրիայում։ Գնահատելով իր հայտնագործության ներուժը՝ 1896 թվականին Հերմանը հիմնեց իր սեփական TMC (Tabulating Machine Company) ընկերությունը, որը զբաղվում էր տաբուլյատորների արտադրությամբ և վաճառքներով։

 

Հաշվարկային տեխնիկան ճիշտ ուղի է

1911 թվականին TMC-ը դարձավ կոնգլոմերատի մաս, որի կազմի մեջ էին մտնում նաև երեք այլ ընկերություններ։ Նրանք զբաղվում էին կշեռքների, մեխանիկական դանակների, պերֆորատորների և ժամանակաչափերի արտադրությամբ, որոնց միջոցով հնարավոր էր հաշվարկել գործարաններում բանվորների մուտք գործելու և դուրս գալու ժամերը։ Նոր ընկերությունը ստացավ  CTR (Computing Tabulating Recording Corporation) անվանումը։ Առաջին հիմնադիրը դարձավ Չարլզ Ֆլինտը, որը 2,3 մլն դոլարով գնեց TMC-ը։ Այդ գումարից 1,2 մլն-ը ստացավ Հերմանը։

 

Հերման Հոլերիթի տաբուլյատորը

 

Երեք տարի անց Ֆլինտը որոշեց փոխանցել ղեկը Թոմաս Ուոթսոնին, որը մինչ այդ աշխատում էր National Cash Register Company-ում։ Այդ ընկերությունը զբաղվում էր դրամարկղային մեքենաների արտադրությամբ։ Ղեկավարության փոփոխությունից հետո CTR-ը սկսեց կենտրոնանալ բացառապես բիզնեսի համար սարքավորումների արտադրության վրա։ Ուոթսոնի ընտրած ռազմավարությունը թույլ տվեց ընկերությանն ընդամենը 4 տարվա ընթացքում կրկնապատկել եկամուտները՝ հասցնելով դրանք 9 մլն դոլարի, իսկ արդեն 1920 թվականին՝ 14 մլն դոլարի։

 

Մուտքը միջազգային շուկաներ

CTR-ի զարգացման հետ մեկտեղ ընդլայնվում էր նրա հաճախորդների ցուցակը, որոնց թվում էին նաև միջին և խոշոր բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ։ Ժամանակի ընթացքում ընկերությունը դուրս եկավ Եվրոպայի, Ասիայի, Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի շուկաներ։ Անհրաժեշտ էր ընդգծել ընկերության կարգավիճակը միջազգային շուկաներում։ 1924 թվականին ղեկավարությունը որոշեց վերանվանել ընկերությունը IBM-ի (International Business Machines Corporation)։

 

Եթե Մեծ դեպրեսիայի տարիներին ընկերություններից շատերը ստիպված էին կրճատել իրենց աշխատակազմը կամ լիովին փակել բիզնեսը, ապա IBM-ը ոչ միայն շարունակում էր կայուն զարգանալ, այլև հանդես եկավ նոր սոցիալական նախաձեռնություններով իր աշխատակիցների համար (ապահովագրություն, վճարովի արձակուրդներ և այլն)։ Բացի դրանից ընկերությանը հաջողվեց ստանալ բնակչության մասին տեղեկատվության հավաքագրման և վերլուծության պետական խոշոր պատվեր, որն անհրաժեշտ էր նոր սոցիալական ապահովագրության համակարգի համար։

 

Նոր պատմություն՝ նոր հաջողություններ

Արդեն 1940-ականների սկզբներին ընկերության տարեկան եկամուտը հասավ 38 մլն դոլարի։ IBM-ը ներկայացչություններ ուներ աշխարհի 79 երկրներում, որտեղ աշխատում էր ավելի քան 11 հազար մարդ։ Աստիճանաբար IBM-ը վերածվեց արդյունաբերական հսկայի, որը նախագծում և արտադրում էր հաշվարկային և էլեկտրական տարատեսակ սարքավորումներ։ Բացվեց ընկերության առաջին ինժեներական լաբորատորիան, իսկ 1944 թվականին Հարվարդի համալսարանի գիտնականների հետ համատեղ ստեղծվեց առաջին էլեկտրական հաշվողական մեքենաներից մեկը՝ Mark I-ը։

 

Երկու տարի անց IBM-ը ներկայացրեց իր առաջին առևտրային մոդելը՝ IBM 603 Multiplier-ը։ 1955 թվականին ստեղծվեց համակարգչային հիշողության բազային տեխնոլոգիան, որն օգտագործվում էր հետագա 20 տարիների ընթացքում։ Իսկ մեկ տարի անց ստեղծվեց արհեստական բանականության տեխնոլոգիայի վրա հիմնված առաջին համակարգչային ծրագիրը շախմատի համար։

 

Այդ իրադարձությունները նպաստեցին կազմակերպության արագ զարգացմանը։ Արդեն 50-ականների վերջին IBM-ի շրջանառությունը գերազանցեց 1 մլրդ դոլարը, իսկ Եվրոպայում օգտագործվող համակարգիչների 90 տոկոսը IBM-ի համակարգիչներն էին։

 

Harvard Mark I

 

Անհատական համակարգիչների ժամանակաշրջանը

IBM-ի նախագծած համակարգիչների, ծրագրային ապահովման և համակարգերի օգնությամբ իրականացվեց մարդու առաջին թռիչքը դեպի Լուսին։ Երկար ժամանակ ընկերությունը անմիջականորեն մասնակցել է ամերիկյան տիեզերական բազում ծրագրերի՝ օգնելով նրանց ուղարկել արբանյակներ և կառավարել տիեզերանավերի թռիչքները։

 

70-ականներին IBM-ը սկսեց արտադրել հիշողության նոր տեխնոլոգիայով աշխատող սարքավորումներ, ինչի շնորհիվ ընկերության եկամուտները հասան 7,5 մլրդ դոլարի, իսկ աշխատողների թիվը գերազանցեց 270 հազարը։

 

1981 թվականին IBM-ը ներկայացրեց իր առաջին անհատական համակարգիչը, որի նախագծման աշխատանքներին մասնակցեցին նաև այլ ընկերություններ։ Intel-ը նախագծեց պրոցեսորներ, իսկ դեռևս քիչ հայտնի Microsoft-ը ստեղծեց DOS անվամբ օպերացիոն համակարգը։ IBM-ը չարտոնագրեց իր նոր անհատական համակարգիչները։ Արդյունքում մրցակիցները սկսեցին պատճենել IBM-ի համակարգիչները, և ընկերության դիրքերը խախտվեցին համակարգիչների շուկայում։

 

Ճգնաժամից դուրս գալը

Անհատական համակարգիչների շուկայում 90-ականների կրած պարտությունից հետո, IBM-ը որոշում կայացրեց թողնել օգտատերերի շուկան և զբաղվել գիտական աշխատանքներով ու բիզնես ոլորտի նվաճմամբ։ Այդ պատճառով վաճառվեց նոութբուքների արտադրությամբ զբաղվող ստորաբաժանումը (որը ձեռք բերեց Lenovo-ն), իսկ փոխարենը IBM-ը ձեռք բերեց խորհրդատվական բաժանմունք, որը հետագայում վերածվեց շահութաբեր բիզնեսի։ Այդպիսի որոշումը դարձավ երկարաժամկետ գերազանց քայլ, որը թույլ տվեց ընկերությանը հաղթահարել կախվածությունը անհատական համակարգիչների վաճառքներից։ Մյուս սեգմենտը, որը թիրախավորեց IBM-ը, դարձավ գիտական լաբորատորիաների և հետազոտական կենտրոնների համար գերհզոր համակարգիչների արտադրությունը։

 

IBM-ն այսօր

Այսօր IBM-ը շարունակում է մնալ համակարգչային սերվերների արտադրության առաջատարը, որոնք օգտագործում են աշխարհի ընկերությունների մեծ մասը։ Ընկերությունը շարունակում է տեղ գտնել ամենաշահութաբեր ամերիկյան ընկերությունների ցուցակում։ IBM-ում աշխատում են ավելի քան 3000 գիտությունների դոկտորներ։ Ընկերությունն ունի 12 հսկայական հետազոտական կենտրոններ և հանդիսանում է արտոնագրերի ռեկորդակիր ամբողջ աշխարհում։

 

Ճիշտ ընտրված ռազմավարությունները, իրավիճակը վերլուծելու և կառավարելու ունակությունը և զագացման նոր ուղղություններ որոշելու հմտությունը թույլ տվեցին IBM-ին դառնալ այն եզակի ընկերություններից, որոնք ոչ միայն կարողացան դիմակայել շուկայական ցնցումներին, այլև պահպանել դիրքերը շուկայում։

 

[1] Թղթից, ստվարաթղթից և պլաստմասսայից պատրաստվող ինֆորմացիայի կրիչ

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր