Կառավարությունը շարունակում է թերանալ կապիտալ ծախսերում. hetq.am

2020 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 613.8 մլրդ դրամ, ծախսերը` 639.4 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 25.6 մլրդ դրամ։ Ցուցանիշները շեղված են ծրագրից։

 

Հայաստանի տնտեսության համար այս ծանր օրերին շատ է խոսվում բյուջեից հատկացվող կապիտալ ծախսերը ժամանակին ու արդյունավետ կատարելու կարևորության մասին։ Ամեն տարի պետական բյուջեն պլանավորելիս կառավարությունը նախատեսում է ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ կապիտալ ծախսեր, որոնց հաշվին պետք է ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ ու պետության համար կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքային միավորներ կառուցվեն կամ նորոգվեն։ Բացի այն, որ դրանց միջոցով փող է հոսում տնտեսություն, կապիտալ ծախսերը շատ կարևոր են նաև աշխատատեղերի ապահովման հարցում։

 

Սակայն, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Հայաստանի կառավարությունն՝ ի դեմս պետական գերատեսչությունների, թերանում է այդ ծախսերում։ Ծախսերը ծրագրվածից քիչ են կատարվում։ Ընդ որում՝ սխալ է դա պայմանավորել միայն կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրներով, քանի որ Ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվությունները ցույց են տալիս, որ ծախսերը թերակատարվել են նաև առաջին եռամսյակում, երբ տնտեսության վիճակն այսքան սրված չէր։

 

Նույն հաշվետվությունները նաև ցույց են տալիս, որ բյուջեի եկամուտների մասով ևս խնդիրներ կան, որը սակայն սկսվել է ապրիլից՝ բիզնեսի կրած կորուստներին զուգահեռ։ Իսկ առաջին եռամսյակում հարկերը   գերակատարվել են։

 

Բյուջեի եկամուտները. անկում՝ ապրիլից սկսած

 

2020 թվականի առաջին հինգ ամիսներին՝ հունվար-մայիսին, Հայաստանի պետական բյուջե է մուտքագրվել 613.8 մլրդ դրամ։ Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից, այս գումարից  583.6 մլրդ դրամը հավաքագրված հարկային եկամուտներն և պետական տուրքերն են, մնացածը պաշտոնական դրամաշնորհներն են ու այլ եկամուտները։

 

2019 թվականի հունվար-մայիս ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 0.9%‑ով կամ 5.2 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է հարկային եկամուտների աճով:

Մասնավորապես, հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 2.2%‑ով կամ 12.5 մլրդ դրամով:

 

Հարկային եկամուտների մասին գրելու առիթ արդեն ունեցել ենք։ Երբ հարկերը դիտարկում ենք ըստ ամիսների, պարզ է դառնում, որ չնայած հունվար-մայիսի կտրվածքով ընդհանուր աճ ունենք, սակայն ապրիլ և մայիսին ամիսներին հավաքագրված  հարկերը նվազել են։   Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել այս տարվա մարտի 16-ից։ Արդեն մարտի երկրորդ կեսից սկսած՝ բիզնեսը վնասներ է կրում։ Այդ վնասներն ավելի են մեծացել ապրիլին ու մայիսին։

 

Ինչ վերաբերում է առաջին եռամսյակին առանձին վերցրած, ապա ըստ Ֆինանսների նախարարության՝ 2020 թվականի առաջին եռամսյակում ստացվել են շուրջ 370.3 մլրդ դրամ փաստացի եկամուտներ` 2.1%‑ով գերակատարելով կառավարության եռամսյակային ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը:

 

Իսկ կիսամյակի տվյալներով գերակատրման հավանականություն չկա։ Բյուջեի ճշտված պլանով ծրագրված է կիսամյակում հավաքագրել 818.4 մլրդ դրամ։ Հինգ ամսում, ինչպես նշեցինք, եկամուտները կազմել են 613.8 մլրդ դրամ։ Եվ միայն հունիսին՝ տնտեսական անկման պայմաններում, Պետական եկամուտների կոմիտեն չի կարող հավաքագրած լինել մոտ 204.6 մլրդ դրամ, որը կապահովեր պլանի ամբողջական կատարողական։ Նշենք, որ հունիսի տվյալները դեռևս հրապարակված չեն։

 

 

Կապիտալ ծախսերը մեծ տեմպերով թերակատարվում են

 

Բյուջեի  ու տնտեսության համար որքան կարևոր է հարկերի հավաքագումը, նույնքան էլ՝ այդ հավաքված գումարները ժամանակին ու ճիշտ ծախսելը։ Տնտեսական աճի վրա ազդում են ինչպես բյուջեի ընթացիկ ծախսերը, այնպես էլ՝  կապիտալ։ Դրանք այն գումարներն են, որոնք պետք է հոսեն տնտեսություն, իսկ թերակատարումը ի վնաս տնտեսության է։

 

Բյուջեի ծախսերը բաժանվում են երկու խոշոր խմբի՝ ընթացիկ ծախսեր և կապիտալ ծախսեր։

 

Հիշեցնենք, որ ընթացիկ ծախսեր են, օրինակ, պետական հիմնարկների աշխատավարձերը, գնումները, պետական պարտքի սպասարկումը, սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները։ Իսկ կապիտալ ծախսերը պետական բյուջեից տնտեսության մեջ կատարվող ներդրումներ են, որոնք իրականացվում են հիմնականում ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում (կրթություն, առողջապահություն և այլն)։

 

Ու չնայած հունվար-մայիսին բյուջեի ծախսերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են, սակայն ըստ բյուջեի հիմքում եղած ծրագրի՝ դրանց աճը պետք է շատ ավելի մեծ լիներ, հատկապես՝ կապիտալ ծախսերի մասով։

 

Բյուջեի թե՛ եկամուտները, թե՛ ծախսերը պլանավորվում են եռամսյակներով։  Եվ միայն եռամսյակն ամփոփելուց հետո է համեմատվում, թե ծրագիրը որքանով է կատարվել։  Այսօր  դեռևս հրապարակված չեն երկրորդ եռամսյակի ցուցանիշները, որոնցով կամփոփվեր առաջին կիսամյակը, սակայն տարվա հինգ ամիսների տվյաները արդեն իսկ ցույց են տալիս, որ այս տարի ևս կառավարությունը թերանում է ծախսերում։

 

Այսպես, ըստ Ֆինանսների նախարարության ներկայացրած ցուցանիշների՝ այս տարվա հունվար-մայիսին պետական բյուջեից ծախսվել է  639.4 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծախսերն ավելացել են 19․8 %-ով կամ 105․5 մլրդ դրամով։

 

Սակայն, այդ աճն ավելի մեծ կլիներ, եթե թե՛ ընթացիկ, թե՛ հատկապես կապիտալ ծախսերը պլանավորվածի չափով կատարվեին։ Ընդհանուր, կիսամյակի համար պլանավորված ծախսերի ցուցանիշը 911.7 մլրդ դրամն է։

 

Ընթացիկ ծախսերը հունվար-մայիսին կազմել են 603․9 մլրդ դրամ՝ աճելով 16․5%-ով կամ 85․8 մլրդ դրամով: Նշված 603.9 մլրդ դրամը կազմում է վեց ամսվա ծախսերի ծրագրի 76․1%-ը։  Այսինքն՝  կառավարությունը պետք է միայն հունիսին կատարած լիներ ծախսերի մնացած 23.9%-ը, որը կազմում է 189.7 մլրդ դրամ, որպեսզի պլանն ամբողջությամբ կատարված համարվի։ Սակայն, քիչ հավանական է, որ մեկ ամսում կառավարությունն այդքան ծախս արած կլինի։ Դա պարզ կլինի, երբ Ֆինանսների նախարարությունը հրապարակի կիսամյակի ամբողջական ցուցանիշները։

 

Հավանականությունը գրեթե զրո է, որ կառավարությունը  կապիտալ ծախսերին կիսամյակի ցուցանիշը ամբողջությամբ կատարած լինի։

 

Հինգ ամսում՝ հունվար-մայիսին, կապիտալ ծախսերը կազմել են  շուրջ 36.3 մլրդ դրամ։ Մինչդեռ վեց ամսում դրանք պետք է կազմեին  118  մլրդ դրամ։  Այսինք ՝ հինգ ամսում կատարվել է կիսամյակի ծրագրի միայն 30.7%-ը։  Ու քանի որ միայն հունիսին մնացած 69.3%-ի՝  մոտ 82 մլրդ դրամի կապիտալ ծախս կատարելու հավանականությունը զրոյական է, հետևաբար՝ կիսամյակի տվյալներով կապիտալ ծախսերի զգալի թերակատարում ենք ունենալու։

 

Այնուամենայնիվ, Ֆինանսների նախարարությունը նաև արձանագրել է, որ նախորդ տարվա համեմատ, չնայած ծրագրի թերակատարմանը, կապիտալ ծախսերի ծավալն աճել է 2.3 անգամ կամ 20.3 մլրդ դրամով։

Այստեղ խնդիրն այն է, որ այդ ծախսերը պետք է շատ ավելի մեծ տեմպերով ու պոտենցիալով աճեին, հատկապես հիմա, երբ տնտեսությունը լուրջ խթանների կարիք ունի։

 

Նշենք, որ պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են նաև առաջին եռամսյակում։ Մասնավորապես, արձանագրվել է, որ ընթացիկ ծախսերը թերակատարվել են 12.9%-ով, իսկ կապիտալ ծախսերը՝ 60.2%-ով։

 

Պակասուրդ. բյուջեի ճեղքվածքը

 

Քանի որ պլանավորված ծախսերն ավելի շատ են, քան ստացված եկամուտները, հետևաբար Հայաստանի պետական բյուջեն դեֆիցիտով է։ Սպասվում էր, որ այս տարվա միայն առաջին եռամսյակում բյուջեի դեֆիցիտը կկազմի 93.4 մլրդ դրամ, սակայն հինգ ամիսներին այն կազմել է ընդամենը 25.6 մլրդ դրամ։ Այսինքն ՝ կիսամյակը կամփոփովի շատ ավելի փոքր դեֆիցիտով, քան նախատեսված էր։

 

Պատճառը պարզ է՝ հարկերի հավաքագրման մասով ապահովվել է համեմատաբար բարձր կատարողական, մինչդեռ ծախսերը թերակատարվել են։

 

Այս տարվա ապրիլի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ այս տարի մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ և, հետևաբար, ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է:

 

Ինչպես ցույց են տալիս այսօրվա տվյալները, Կառավարությունը դեռևս չի կարողանում արդյունավետորեն օգտագործել այդ «գործիքը»։

 

Վարչապետը նաև շեշտել է, որ ավանդաբար Հայաստանում կապիտալ ծախսերը թերակատարվել են։ Սակայն, ինչպես ցույց ենք տվել մեր նախորդ նյութերից մեկում, 2019 թվականն առանձնացել է կապիտալ ծախսերի մեծ թերակատմամբ։ Եվ իշխանություններն այդպես էլ թերակատարման վերաբերյալ հստակ ու համոզիչ պարզաբանումներ չեն հնչեցրել։

 

Նյութի սկզբնաղբյուրը՝ hetq.am

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր