2020-07-23

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ

COVID-19 համավարակով պայմանավորված երկարատև սահմանափակումներից հետո, հայաստանյան բիզնեսը վերաբացվում է, և ստեղծված նոր գործարար միջավայրում ֆինանսական տնօրենները և ղեկավարները հայտնվել են կանխատեսվող ավելի ցածր հասույթներով և վերափոխված աշխատատեղերով պայմաններում։ Այնուամենայնիվ, ընկերությունները դեռևս բախվում են թերահավատ աշխատակիցների խնդրին, ովքեր շարունակում են անհանգստանալ անվտանգ կերպով աշխատանքի վերադառնալուց։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և PwC Արմենիայի կողմից կատարված COVID-19-ի վերաբերյալ համատեղ հետազոտության համաձայն՝ բոլոր ֆինանսական տնօրենների և ղեկավարների մեծամասնությունը (80%) կանխատեսում է հասույթի և շահույթի նվազում։ Նույնիսկ ավելի լավատեսական աշխարհայացք ունեցող երկրներում ֆինանսական տնօրենները և ղեկավարները կարծում են, որ COVID-19-ի տնտեսական ազդեցությունը կնվազեցնի հասույթն ու շահույթը` Շվեյցարիայում (80%), Դանիայում (73%), Գերմանիայում (66%), Հայաստանում (60%)՝ նշելով, որ բոլորն ակնկալում են նվազում։

 

«Բիզնեսի վրա COVID-19- ի ազդեցության վերաբերյալ հետազոտությունը պատրաստվել է միայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար և  բացառապես COVID-19-ի  բռնկման վերաբերյալ  Հայաստանի ֆինանսական առաջատարների տրամադրվածությանը և առաջնահերթություններին հետևելու նպատակով` նախարարության հետ համաձայնեցված պայմաններով», – նշում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

 

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ծախսերը նվազեցնելու հրատապությունը դեռևս արդի է: Բոլոր տարածաշրջանների այն ֆինանսական տնօրենները և ղեկավարները, ովքեր ասում են, որ նախատեսում են ծախսերի նվազեցման միջոցներ, կապիտալ ներդրումները շատ մեծ հավանականությամբ կհետաձգեն կամ կչեղարկեն․ ֆինանսական տնօրենների և ղեկավարների այս կարծիքը Մեքսիկայում (97%) և Հայաստանում (75%)։ Միջին Արևելքի ֆինանսական տնօրենները և ղեկավարները նշում են, որ առավել հավանական են համարում աշխատանքից ազատելը՝ աշխատուժի ներդրումների հետաձգման կամ վերացման հետ կամատեղ (70%)։ Հայաստանում այս թիվը կազմում է 38%։ Բոլոր ոլորտներում կապիտալ ծախսերի հետաձգումը կամ չեղարկումը նույնպես հանդիսանում է լավագույն տարբերակ՝ 93%-ով ղեկավարվելով արդյունաբերական և ավտոմոբիլային արտադրության ֆինանսական տնօրեններով և ղեկավարներով։

 

Այլ դրական կողմ է համարվում բիզնեսի վստահությունը՝ իր աշխատողներին պաշտպանելու հարցում: Փաստացի հարցման մասնակիցների գրեթե երկու երրորդը (64%) «շատ վստահ են», որ իրենց ընկերությունը կարող է ստեղծել աշխատողների համար անվտանգ աշխատատեղ և, վերափոխելով աշխատատեղը, ապահովել ֆիզիկական հեռավորություն (55%): Հայաստանում այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 70% և 20%։

 

«Հաշվի առնելով գլոբալ համաճարակի աննախադեպ բնույթը, պարզ է, որ աշխատողները շատ անհանգստացած են իրենց առողջության և անվտանգության համար, քանի որ նրանց խնդրում են վերադառնալ իրենց գրասենյակներ և աշխատավայրեր», – ասում է PwC Արմենիայի հաճախորդների և շուկայի ղեկավար Ինգա Շահնազարովան։ «Շատ կարևոր է, որ բիզնեսի ղեկավարներն իրենց աշխատակիցների անհանգստությունները փարատելու նպատակով հաճախակի և թափանցիկ կերպով տեղեկացնեն նրանց այն մասին, թե ինչ քայլեր են կատարում նրանց ապահով, առողջ և աշխատունակ պահելու համար»:

 

Հատկանշական է, որ համեմատաբար քիչ են (18%) համաշխարհային ֆինանսական տնօրեններն ու ղեկավարները, որոնք նախատեսում են հետաձգել կամ չեղարկել թվային փոխակերպումների հետ կապված ներդրումները: Ոլորտների մակարդակով այս ցուցանիշը տատանվում է էներգիայի, կոմունալ ծառայությունների և ռեսուրսների 24%-ից մինչև տեխնոլոգիայի, լրատվամիջոցների և հեռահաղորդակցության ընդամենը 11%-ի միջև։ Այս ընդհանուր դժգոհությունը զարմանալի չէ, հաշվի առնելով, որ թվային փոխակերպումը մեծ և կարևոր դեր է կատարում ճգնաժամային արձագանքների մոբիլիզացված-կայունացնող-ռազմավարական հետագա շարունակական փուլերում, հատկապես երբ կազմակերպություններն արագացնում են ավտոմատացումը կամ տեղում աշխատելու այլ նոր եղանակները, նախատեսում են կոնտակտի հետագիծը ստուգելու տեխնոլոգիաներ՝ աշխատատեղի անվտանգությունն ապահովելու համար, և նպատակ ունեն ստեղծել ավելի ինտեգրված և տեխնիկապես զարգացած մատակարարվող ցանցեր:

 

PwC-ին ստեղծել է Check-In with Automatic Contact Tracing գործիքը, որը հնարավորություն է տալիս ընկերություններին արագ նույնականացնել և զգուշացնել այն աշխատողներին, ովքեր, հնարավոր է, կոնտակտի մեջ են եղել աշխատավայրում գտնվող գործընկերոջ հետ, ում COVID-19-ի թեստի պատասխանը դրական է եղել:

 

«Քանի որ ավելի շատ ընկերություններ են վերաբացվել, ֆինանսական տնօրենները և ղեկավարները հայտնվել են նոր իրականությունում և համապատասխանաբար կառավարում են իրենց սպասելիքները», – ասում է PwC Արմենիայի տնօրեն Ալեքսեյ Ռուսանովը։ «Մենք տեսնում ենք, որ շատ առաջնորդներ սկսում են ետ կանգնել ծախսերի նվազեցման կտրուկ միջոցառումներից, քանի որ վերջիններս հասկանում են, թե ինչպես կառավարել իրենց բիզնեսը նոր միջավայրում՝ հաշվի առնելով այս ճգնաժամից բխող գործառնական ռիսկերը»:

 

Հայաստանյան ֆինանսական տնօրենների և ղեկավարների պատասխանները վերլուծելու սահմանափակումները

Ընթացիկ հետազոտության մեջ կիրառված մեթոդաբանությունը սահմանում է, որ որոշակի քանակով հարցվածներ պետք է իրենց պատասխանները տրամադրեն յուրաքանչյուր տարածքից (ընդհանուր առմամբ, առնվազն 30): Քանի որ Հայաստանից ստացված պատասխանների թիվը ցածր է 30-ից, մենք ներկայացնում ենք հայաստանյան ֆինանսական տնօրենների և ղեկավարների տեղեկատվությունը՝ որպես նշում ու կարծիք, և ոչ թե որպես վիճակագրորեն հավաստի տվյալ: Հարկ է նշել, որ եթե հարցվածների թիվն ավելի մեծ լիներ՝ կարող էին ստացվել այլ արդյունքներ: Բոլոր ստացված տվյալները հասանելի են այստեղ:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և PwC Արմենիայի COVID-19 համատեղ հետազոտության գլոբալ արդյունքներում ներկայացվում է 870 ֆինսական տնօրենների կարծիքը ավելի քան 24 երկներից։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր