Իրատեսական է դառնում երկնիշ տնտեսական անկման մասին կանխատեսումը

Հայաստանում կորոնավիրուսի պատճառով հնարավոր տնտեսական ազդեցությունների վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ։

 

Պարոն Արամյան, խնդրում ենք Ձեր կանխատեսումները` ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով հնարավոր տնտեսական ազդեցությունների վերաբերյալ:

 

– Նախ կցանկանայի սկսել գլոբալ աշխարհի տնտեսական իրավիճակի կանխատեսումներից, ի դեպ, այս առումով ամենաթարմ կանխատեսումները Արժույթի միջազգային հիմնադրամինն են (ԱՄՀ): Ասեմ որ ազդակները այդքան էլ հուսադրող չեն` ԱՄՀ-ն հերթական անգամ տվեց կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիայի արդյունքում էլ ավելի վատատեսական կանխատեսումներ` հնարավոր համաշխարհային տնտեսական անկումն այս տարվա համար հասցնելով 4.9 տոկոսի: Ասեմ որ 2009թ.-ի գոլբալ ֆինանսատնտեսական ճգնաժամն աշխարհին արժեցել է 0.6 տոկոս անկում: Այսինքն` ներկայումս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած ճգնաժամերի համեմատ ամենախորը անկումն է սպասվում: Ընդ որում, ի թիվս այլ երկրների, մեր տնտեսության համար կարեւոր տնտեսական դերակատարություն ունեցող ՌԴ-ի տնտեսության համար եւս տնտեսական հեռանկարները փոխվեցին դեպի ավելի վատի` -5.5%-ի փոխարեն այժմ կանխատեսվում է -6.6 տոկոս:

 

Ինչ է սա նշանակում մեզ համար: Ես շարունակում եմ պնդել իմ այն ասածը, որը բարձրաձայնել եմ դեռ երկու ամիս առաջ: Առ այն, որ ՀՀ կառավարության կողմից կանխատեսվող -2.4% անկումը խիստ լավատեսական է: Ավելին, այն անիրատեսական է, եւ կառավարությունն անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկի վերանայելու թե՛ իր կանխատեսումները եւ թե՛ դրա վրա հիմնված բյուջեն:

Անկումը կառավարության սպասած 2,4 տոկոսից էապես բարձր է լինելու։

 

Պարոն Արամյան, կոնկրետ ի՞նչ է սպասվում հայկական տնտեսությանը, ինչպիսի՞ անկումներ փաստացի կարող ենք ունենալ: Որքանո՞վ են արդյունավետ կամ ոչ արդյունավետ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման դեմ ուղղված միջոցառումները:

 

– Հայաստանի տնտեսությունում, ինչպես արդեն նշեցի, անկումը կառավարության սպասած 2,4 տոկոս ցուցանիշից էապես բարձր է լինելու, դա ուղղակի անխուսափելի է: Սա չեմ ասում, որպեսզի բացասական սպասումներ ձեւավորենք կամ էլ որեւէ մեկին մեղադրենք, այլ որ իրավիճակը ճիշտ գնահատենք: Հակառակ դեպքում գործողություններում եւ ընտրված միջոցներում սխալներ կլինեն, իսկ յուրաքանչյուր սխալն իր վրա է կրում հանրությունը:

 

Օրեր առաջ ԱՎԾ-ն հրապարակեց տնտեսական ակտիվության հունվար-մայիսի ցուցանիշը, որով ՀՀ տնտեսության անկումը գրանցվել է -3.9 տոկոս: Այստեղ եւս կարեւոր է դինամիկան, թե ինչ արագությամբ է մեր երկրի տնտեսությունը ճշգրտվում: Եթե հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշներ են գրանցվել` 9.0 տոկոս աճի շրջանակներում, ապա արդեն ապրիլ-մայիս ամիսներին, ականատես եղանք անկումների՝ -1.3 եւ -3.9 տոկոս: Եթե այս դինամիկան պահպանվի տարվա մյուս ամիսների ընթացքում, ապա ավելի իրատեսական է դառնում երկնիշ տնտեսական անկման մասին ամիսներ առաջ հնչեցրած իմ կանխատեսումը:

 

Ինչպե՞ս կարելի է «կոտրել» այս դինամիկան. խիստ ընդլայնողական հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների միջոցով, ընդ որում` ընտրելով նաեւ ճիշտ գործիքակազմ: Ուղղակի կառավարությունն ու ԿԲ-ն ճիշտ խողովակներով  պետք է ֆինանսներ ներարկեն տնտեսության մեջ, որպեսզի դիմակայեն նաեւ տնտեսական պոտենցիալի անկմանը:

 

Այս վերջինի մասով մի փոքր մանրամասնեմ: Եթե մենք արդյունավետ գործիքներով չօգնենք տնտեսվարողներին, եւ արդյունքը լինի այն, որ շատ տնտեսվարողներ հայտնվեն սնանկությունների դաշտում, դա խփելու է մեր երկրի տնտեսական պոտենցիալին, քանի որ ՀՆԱ աճ ստեղծողները տնտեսվարողներն են: Հիմա մենք ունենք տեղեկատվություն, որ կառավարությունն ունի իր արսենալում ընդունված 22 հակաճգնաժամային միջոցառում, որից 10-ը թերեւս կարելի է համարել տնտեսական բնույթի: Լավ լուրն այն է, որ ժամանակին, երբ հորդորում էինք կառավարությանը, որ վարկային խողովակով, որոնք կառավարության տնտեսական միջոցառումների հիմնական մասն էին կազմում, արագ լիկվիդայնություն չենք կարող ներարկել դեպի տնտեսվարողներ, եւ կարիք կա տնտեսական բնույթի գործիքակազմի համալրման, կարծես թե սա տեղի ունեցավ: Բայց այստեղ էլ գնահատական տալը դժվարանում է, որովհետեւ միջոցառումների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվությունն է բացակայում: Օրինակ, նոր համալրված գործիքներից որքա՞ն տնտեսվարող են օգտվել, եւ ի՞նչ ծավալի ներարկում է եղել: Այսպիսի համապարփակ եւ «մեկ պատուհանից» տեղեկատվության միակ աղբյուրը այսօր ՀՀ վարչապետն է: Օրինակ, հարց է, թե 18-րդ միջոցառման ներքո 50 միլիարդանոց ֆոնդի ստեղծումն ի՞նչ փուլում է գտնվում, եւ երբ է կառավարությունը նախատեսո՞ւմ այդ գումարներն ուղղել դեպի տնտեսություն: Կամ 17-րդ եւ 19-րդ միջոցառումներով որքա՞ն գումար է ներարկվել տնտեսություն, եւ քանի՞ շահառու է օգտվել դրանից: Հետեւապես, ժամանակը ցույց կտա, թե նոր համալրված գործիքները որքան աշխատունակ էին, եւ որքանով հաջողվեց կառավարությանը օգնել տնտեսվարողներին:

 

Ինչ վերաբերում է դրամավարկային (ԿԲ) քաղաքականությանը, ապա այստեղ եւս պետք է արձանագրենք, որ ԿԲ միակ կտրուկ արձագանքը վատթարացող իրավիճակին եղել է փողի ներարկման իր հիմնական գործիքի՝ ռեպո տոկոսադրույքի իջեցումը 0.5 տոկոսային կետով, որը ստեղծված իրավիճակում եւ խիստ թույլ գնաճային ֆոնի վրա բավարար չէ: ԿԲ-ն պետք է իր գործիքներով միգուցե նաեւ պարտադիր պահուստավորման նորմի իջեցմամբ էժանացնի բանկերի համար միջոցները: Հետեւաբար, ամփոփելով ասեմ, որ ԿԲ-ն եւս պետք է փոքր- ինչ համարձակ գործի:

Այս տարի բանկային համակարգում լինելու են վնասներ։

 

Պարոն Արամյան, որո՞նք են այս պահին հայաստանյան բանկային համակարգի առաջ կանգնած ամենալուրջ մարտահրավերները:

 

– Բանկային համակարգը մեր երկրում բավականին լավ կապիտալացված է, եւ սա լավ լուր է: Երկրորդ լավ լուրն այն է, որ պատմականորեն մեր երկրի բանկային համակարգն ապացուցել է, որ ունակ է դիմակայելու ցնցումներին: Բայց պետք է երկու բան այստեղ հաշվի առնենք: Նախ, որ վերջին երկու տարիների ընթացքում սպառողական վարկերը, իսկ վերջին տարում նաեւ հիպոթեքայինը խիստ մտահոգիչ չափով աճել են` ավելի քան տարեկան 30%, որոնց մասին եւս բազմիցս բարձրաձայնել եմ: Հիպոթեքային վարկերն աճում էին կառավարության հայտնի ծրագրի արդյունքում ստեղծվող սպեկուլյատիվ պահանջարկի հաշվին: Իսկ սպառողականը` 2018թ.-ի փոփոխություններից հետո հանրության ասիմետրիկ դրական սպասումների հաշվին, երբ փոխարենը բնակչության եկամուտների կտրուկ աճը կամ գործազրկության էական նվազումը չէր արձանագրվում, որպեսզի փաստվեր, որ այս աճերը կայուն են: Հիմա առավել եւս այս ճգնաժամի արդունքում գործազրկության անխուսափելի աճի եւ հանրության եկամուտների կտրուկ անկման ֆոնին այս վարկերի գծով չաշխատող վարկերի կշիռն էապես աճելու է` հանգեցնելով բանկերի եւ վարկային կազմակերությունների մոտ վնասների: Բանկերի չաշխատող վարերի աճի մյուս մասն էլ դրսեւորվելու է ի հաշվի տնտեսվարողների մոտ ֆինանսական դժվարությունների եւ շրջանառությունների անկման: Հետեւապես, այս տարի բանկային համակարգում լինելու են վնասներ, դա գրեթե անխուսափելի է: Իսկ որպեսզի այս վնասները տանելի լինեն բանկերի համար, ԿԲ-ն պետք է հենց հիմա այս պահից բանկերի ծախսերի մի մասը տեղափոխի իր հաշվեկշիռ. եթե հապաղի, վաղը պարտադրված է լինելու առավել շատ ծախսեր անել, որպեսզի որեւէ բանկի փրկի:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր