Կրթության համակարգի կրկնակի ցնցումը

Համաշխարհային կրթական համակարգը ենթարկվում է ամենամեծ ցնցմանը ժամանակակից պատմության մեջ։ Այս համավարակը պարուրել է ողջ երկրագունդը՝ փակելով դպրոցները և՛ հարուստ, և՛ աղքատ երկրներում։ Աշխարհի մակարդակով դպրոցների փակումը գագաթնակետին հասավ ապրիլի կեսերին, երբ 1,6 միլիարդ երեխա դպրոց չէր հաճախում: Նրանք դպրոցական տարիքի գրեթե բոլոր երեխաներն են կամ աշխարհի բնակչության 24%-ը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ հունիսի 25-ի դրությամբ դպրոցները շարունակում են փակված մնալ 116 երկրներում, որի հետևանքով տուժում է ավելի քան 1 միլիարդ 78 մլն սովորող` ընդհանուր սովորողների 61,6 %-ը։

 

Համաշխարհային բանկի գնահատմամբ դպրոցների 5 ամիս փակ լինելու և արդյունավետ միջոցառումների բացակայության դեպքում տարրական և միջնակարգ դպրոցների յուրաքանչյուր սովորող կարող է բախվել միջին հաշվով տարեկան եկամտի 872 ԱՄՆ դոլարով կրճատման: Դա համարժեք է մոտ 16 000 դոլար չստացված եկամտի սովորողի ողջ կյանքի ընթացքում։ Կրթության այս կորուստները կարող են ժամանակի ընթացքում համաշխարհային տնտեսության համար վերածվել 10 տրիլիոն դոլար չստացված եկամտի։

 

Դպրոցների փակումը միայն կրթության ակադեմիական գործընթացի և սոցիալական փորձի տևական ընդհատում չէ, այլ նաև անորոշ ալիք, որը պարզ չէ, թե երբ կնահանջի: Բացի այդ, համավարակի դեմ պայքարելու համար կիրառվող սահմանափակումները հանգեցնում են պատմության մեջ ամենախորը տնտեսական անկումներից մեկին, որը շատ երեխաների և երիտասարդների կարող է դուրս թողնել կրթական համակարգից: Միայն համավարակի արդյունքում եկամուտների կրճատման պատճառով տարրական և միջնակարգ դպրոցների մոտ 7 միլիոն աշակերտ կարող է թողնել դպրոցը, և այդ թիվը, հնարավոր է՝ աճի, քանի որ տնտեսական ճգնաժամի ուժգնությունն ու հետևանքները դեռևս պարզ չեն: Նրանցից շատերը ստիպված կլինեն աշխատել ընտանիքներին օգնելու համար, իսկ շատ ծնողներ չեն կարողանա ծածկել կրթության հետ կապված նվազագույն ծախսերը՝ նույնիսկ անվճար հանրակրթական դպրոցներում կամ համալսարաններում:

 

Նախկինում էլ դպրոցներ փակվել են։ Շատ երկրներում եղել են գործադուլներ կամ քաղաքական ճգնաժամեր, որոնց հետևանքով «փակվել» է կրթական համակարգը, նույնիսկ՝ մի քանի ամսով։ Տնտեսական անկումներ նույնպես եղել են՝ պետական բյուջեների և ընտանիքների տնօրինվող եկամուտների վրա կտրուկ ազդեցությամբ։ Բայց երբեք նման կրկնակի ցնցման կրթական համակարգը չի ենթարկվել, ինչպես այժմ. այն է՝ դպրոցների երկարատև փակում, որին հաջորդում է տնտեսական խորն անկումը։ Այսինքն, հենց այն ժամանակ, երբ պետք է արագացվի ուսուցումը բաց թողնված ժամանակը լրացնելու համար, երբ պետք է վերաիմաստավորվի կրթությունը նոր կենսակերպին և փոխգործակցությանը հարմարվելու նպատակով, և՛ ընտանեկան, և՛ պետական բյուջեները դժվարություններ կունենան։ Ավելին, դա տեղի է ունենում միաժամանակ ամբողջ աշխարհում, ինչը նշանակում է, որ աղքատ երկրներում կրթական գործընթացներին աջակցելու համար միջազգային օգնությունը «վտանգված» է։ Համաշխարհային բանկի բնորոշմամբ այս իրավիճակը կրթական համակարգի համար եռակի, այլ ոչ թե կրկնակի ցնցում է:

 

Աղյուսակ 1․ Հանրային կրթության ծախսերի աճի կանխատեսումներն ըստ եկամտային խմբերի և տարածաշրջանների

Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ․ Հայաստանը գտնվում է միջինից բարձր եկամուտներ ունեցող խմբում և ներառված է Եվրոպա և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում

 

Դեռ COVID-19 համավարակից առաջ աշխարհն արդեն սովորելու ճգնաժամ էր ապրում, քանի որ երեխաները բավարար չափով չեն սովորում։ Համաշխարհային բանկի տվյալներով (Learning Poverty ցուցանիշ) ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում 10 տարեկան երեխաների 53%-ը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստ։ Աղքատ երկրներում այդ ցուցանիշը հասնում է 80%-ի։ Հայաստանում ընթերցանությանը չի տիրապետում 10-ամյա երեխաների 35%-ը, տարրական դպրոցի տարիքի երեխաների 7 տոկոսը չի հաճախում դպրոց։ Հայաստանի ցուցանիշը 21,7 տոկոսային կետով վատ է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջին ցուցանիշից և 6,1 տոկոսային կետով՝ միջինից բարձր եկամուտներ ունեցող երկրների միջին ցուցանիշից։ Ընդ որում՝ Learning Poverty ցուցանիշով ամենավատ դիրքերից մեկում ենք և՛ հարևան, և՛ ԵԱՏՄ անդամ երկրների շարքում։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների մեծ մասում կրթություն ստանալու հնարավորությունները դեռևս որոշվում են ծննդավայրով, ծնողների կարգավիճակով և ընտանիքի հարստությամբ։ Այժմ այդ հնարավորությունների ազդեցությունը բազմապատկված և ուժեղացված է։

 

Աղյուսակ 2․ Learning Poverty-ն տարածաշրջանի և ԵԱՏՄ երկրներում

Աղբյուրը՝ Համաշխարհային բանկ․ Learning Poverty-ն ցույց է տալիս 10 տարեկան երեխաների տեսակարար կշիռը, ովքեր չեն կարողանում կարդալ և հասկանալ իրենց տարիքին համապատասխան կարճ տեքստ

 

Դպրոցների փակման անմիջական հետևանքները կհանգեցնեն սովորելու մեծ կորուստների և, հնարավոր է, դպրոցը շատ լքողների: Կառավարությունները փորձում են գոնե մասամբ փոխհատուցել այդ բացասական ազդեցությունները։ 140 երկրներ ներդրել են հեռավար ուսուցման որոշ տեսակներ: Իսկ 120 երկրներ իրականացնում են բազմահարթակ ռազմավարություններ՝ միավորելով առցանց գործիքներ հաղորդագրության, ռադիոյի, հեռուստատեսության և տպագիր նյութերի տարածման միջոցով։ Տարբեր զանգվածային լրատվության միջոցների օգտագործումը շատ կարևոր է, քանի որ առցանց գործիքները հասանելի են ուսանողների միայն փոքր մասին (միջին եկամուտ ունեցող երկրներում համացանցին և համապատասխան սարքին հասանելիություն ունի ուսանողների մոտ 50%-ը, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ 10%-ը): Հետևաբար, այլ հարթակներ են անհրաժեշտ, որպեսզի ավելի աղքատ ուսանողները նույնպես ընդգրկվեն ուսման գործընթացում և որոշակի ուսումնական նյութ ստանան։ Առանց ավելի խոցելի ընտանիքների ընդգրկման հստակ քաղաքականության՝ միայն հարուստ և կրթված ընտանիքները կկարողանան հաղթահարել դպրոցների փակման ցնցումը: Այդ ռազմավարությունների արդյունավետությունը կլինի մասնակի և, որքան շատ բան հնարավոր լինի անել դպրոցների փակման հետևանքները մեղմելու համար, այնքան ավելի լավ։

 

Դպրոցական համակարգը ստիպված կլինի հաղթահարել բարձր անորոշության ժամանակահատվածը: Այս ցնցման ազդեցությունը կարող է ավարտվել, երբ վարակի դեմ պատվաստանյութը մշակվի և կիրառվի, իսկ մինչ այդ կյանքը բոլորովին այլ է լինելու։ Որոշ դեպքերում դպրոցների փակումը կշարունակվի երկու-երեք ամիս, և առաջիկա ամիսներին տեղի կունենա աստիճանական վերադարձ դեպի դպրոց: Կրթական մյուս համակարգերը կվերսկսեն աշխատանքը սեպտեմբերին կամ, գուցե, ավելի ուշ: Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ երեխաները վերադառնան դպրոց, ոչ ոք չգիտի, թե նորմալ վիճակի անցնելու համար որքան ժամանակ կպահանջվի, այն էլ վարակի երկրորդ ալիքի և, հետևաբար, կրկին փակման հնարավորության պայմաններում։

 

Քանի որ իշխանություններն արդեն թուլացնում են սահմանափակումները, դպրոց հաճախելիությունը նաև կախված կլինի ծնողների վերաբերմունքից և դպրոցական պայմաններից: Ավելի ապահովված ծնողները կարող են ունենալ բարձր որակի կապ տանը և պատշաճ հեռավար ուսուցման հասանելիություն՝ ուսուցիչ-ուսանող լավ առցանց փոխգործակցությամբ, առցանց նյութերի հասանելիությամբ: Այդպիսի ծնողները կարող են լինել ավելի զգույշ իրենց երեխաներին նորից դպրոց ուղարկելու հարցում։ Իսկ այն ծնողները, ովքեր դժվարություններ ունեն հեռավար ուսուցման ապահովման հարցում, կձգտեն իրենց երեխաներին նորից ուղարկել դպրոց։

 

Այս համատեքստում չափազանց կարևոր է կանխել դպրոցում սովորողների թվի հնարավոր անդառնալի կրճատումը և վերացնել ուսուցման բացերը, որոնք, հավանաբար, կավելանան դպրոցների փակ լինելու ժամանակ: Ջանքերը պետք է ուղղված լինեն բաց թողնված ժամանակը լրացնելուն՝ դպրոցական տարիքի երեխաների և երիտասարդների մարդկային կապիտալի վրա մշտական ազդեցությունից խուսափելու համար: Դա կպահանջի ձեռնարկել մի շարք միջոցներ, որոնք ուղղված կլինեն ուսուցման կորուստների հաղթահարմանը՝ սկսած սոցիալական աջակցությունից, վերջացրած փոխհատուցման կրթական ծրագրերով՝ հատկապես ավելի խոցելի երեխաների համար:

 

Ճգնաժամին արձագանքը նաև հնարավորություն է ընձեռում։ Երկրները պետք է մուտք գործեն ուսուցման կատարելագործման և արագացման փուլ։ Ներդրումները, որոնք արվում և արվելու են առաջիկա ամիսներին տեխնոլոգիաների, կապի, ռադիոյի,  հեռուստատեսության և այլ ոլորտներում, պետք է դառնան մեկնարկային հարթակ ավելի ուժեղ և անաչառ կրթական համակարգերի ստեղծման համար, քան նախկինում, այլ կերպ ասած՝ համակարգեր, որոնք փակում են ուսուցման բացերը բոլոր երեխաների համար:

 

Այն, ինչ անվանում են «հեռավար ուսուցում», հիմք է հանդիսանում ավելի անհատականացված ուսուցման շարունակական գործընթացի համար, որը երաշխավորում է, որ բոլոր երեխաները սովորում են հիմնարար հմտությունները: Դա կպահանջի բարելավել կապի հնարավորությունները և կրթական տեխնոլոգիաների պատրաստվածությունը, ուսուցիչների վերապատրաստումը թվային հմտություններին տիրապետելու համար, ինչպես նաև արհեստական բանականության ծրագրային ապահովման և ուսումնական ծրագրին լավ ինտեգրված թվային գործիքների կիրառումը (ըստ Business Insider ամերիկյան ֆինանսական և բիզնես կայքի՝ կրթական տեխնոլոգիաներում համաշխարհային ներդրումները 2019 թվականին հասել են 18,66 մլրդ ԱՄՆ դոլարի): Օգտագործելով «դպրոցներն առանց պատերի» հայեցակարգը՝ ուսուցումը պետք է շարունակվի տանը, և սովորողները պետք է կապի մեջ լինեն ռադիոյի, հեռուստատեսության միջոցով, իսկ տպագիր նյութերը պետք է հնարավորինս հասանելի լինեն բոլոր երեխաներին ամբողջ ժամանակ։ «Ավելի լավ հետ վերադարձ կառուցելու» և ճգնաժամի հետևանքները հաղթահարելու առավել արդյունավետ ռազմավարություններն երկարաժամկետ բարեփոխումների համար որպես հիմք օգտագործելու իրական հնարավորություն կա։

 

Բայց դրա համար ռեսուրսներ են պահանջվելու, և ֆինանսների տեսանկյունից ելակետն առանձնապես մեծ չէ։ Համաշխարհային բանկի տվյալներով միջին եկամուտ ունեցող երկրներում տարրական կրթության ոլորտում մեկ աշակերտի հաշվով ծախսերը կազմում են տարեկան մոտ 1500 ԱՄՆ դոլար՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների միջին ցուցանիշի մեկ վեցերորդը, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ տարեկան մոտ 150 դոլար։ Հայաստանում մեկ սովորողի հաշվով տարրական կրթության ծախսերը կազմում են 936 ԱՄՆ դոլար, ինչը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի միջին ցուցանիշից ցածր է 87,6%-ով, իսկ միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների միջին ցուցանիշից՝ 58,3%-ով: Ակնհայտ է, որ արդյունավետությունը բարձրացնելու, իսկ մյուս դեպքերում՝ արտահոսքը և կոռուպցիան նվազեցնելու տեղ կլինի։ Բայց քիչ հավանական է, որ նույնիսկ առավել արդյունավետ համակարգերը կկարողանան շատ բան անել մեկ աշակերտի հաշվով 150 դոլարով։ Իսկ աղքատ երկրներում երեխաների թիվն արագ աճում է։

 

Այս փուլում կրթության ոլորտի ֆինանսական պարտավորությունների ընդլայնումը շատ դժվար կլինի, բայց մյուս կողմից էլ անգործության գինն է շատ բարձր․ չի կարելի կորցնել այս սերունդը։ Պետք է նկատի ունենալ, որ այս սերունդն է վճարելու այն պարտքերը, որոնք երկրները այժմ վերցնում են համավարակի և դրա տնտեսական հետևանքների դեմ պայքարը ֆինանսավորելու համար։ Եվ երկրները չեն կարող նրանց շնորհակալություն հայտնել դրա համար՝ նրանց մարդկային կապիտալում ոչ բավարար ներդրումներ կատարելով։

 

Առցանց կրթությունը չի կարող փոխարինել Ուսուցչին, ինչպես նաև սոցիալական շփմանը դպրոցում։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր