Համավարակի առաջացրած տնտեսական խնդիրները կարող են տևական լինել

Հանրային առողջության պահպանման միջոցառումները, որոնք ուղղված են վարակի կանխարգելմանը, անխուսափելիորեն հանգեցնում են մեծ տնտեսական ծախսերի: Տնտեսական քաղաքականության խնդիրն այն է, որ մարդկանց հնարավորինս պաշտպանի այդ ծախսերից ներկա պահին և օգնի տնտեսությանը արագ վերականգնվել, երբ առողջության այս սպառնալիքը զսպվի: Դրա համար պահանջվում են բազմակողմանի և հավակնոտ միջոցառումներ, որոնց ականատես ենք լինում հատկապես զարգացած երկրներում։

 

Առավել խորը և հետևանքային կլինեն առողջությանը հասցված վնասները՝ COVID-19-ով հիվանդանալու և մահվան դեպքերը, ինչպես նաև ծանրաբեռնված հիվանդանոցային համակարգից մարդկանց կրած անուղղակի վնասները: Պակաս խորը, բայց ավելի տարածված կլինի տնտեսական վնասը աշխատողների համար, ովքեր կորցրել են աշխատանքը կամ ունեն եկամուտների կտրուկ կրճատում։ Դա տեղի է ունենում կամ ուղղակիորեն, քանի որ նրանք աշխատում են ոլորտներում, որոնք «փակ» են համավարակի հետևանքով, կամ անուղղակիորեն, որովհետև նրանք աշխատում են տնտեսության ցանկացած ոլորտում, որը բախվում է ավելի փոքր պահանջարկի հետ ընդհանուր եկամուտների կորուստների և ապագայի նկատմամբ կտրուկ վատթարացած սպասումների պատճառով:

 

Տնտեսական խնդիրները կարող են պահպանվել նաև համավարակի տարածումը ճնշելուց հետո։ Պարզապես միամտություն կլինի մտածել տեղի ունեցողի մասին որպես միջժամանակային փոխարինում․ օրինակ՝ մարդիկ չեն գնում ռեստորաններ այսօր, բայց դա փոխհատուցում են հետո՝ ավելի շատ ռեստորաններ հաճախելով հաջորդ տարի։ Առանձնացվում են չորս փոխկապակցված պատճառներ, թե ինչու տնտեսական խնդիրները կարող են տևական լինել:

 

1․ Աշխատաշուկայի համապատասխանեցումը ցույց է տալիս, որ գործազրկության մակարդակը կարող է կտրուկ աճել, բայց ոչ կտրուկ նվազել։ Օրինակ, 2008թ․ ֆինանսական ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն աճել է երկուսուկես տարուց ավելի քիչ ժամանակահատվածում՝ 4,4 տոկոսից հասնելով 10 տոկոսի, բայց վերականգնվել է յոթ տարվա ընթացքում։ Նման պատկեր է նկատվում տնտեսության վերականգնման նախորդ դեպքերում նաև այլ երկրներում, և աշխատանքի շուկայի համապատասխանեցման գործընթացի արդյունք է, որի ընթացքում մարդկանց համար դժվար է աշխատանք գտնել։

 

2․ Կսնանկանան ընկերություններ ամբողջ տնտեսության կտրվածքով, թեև սնանկացման աստիճանը և մասշտաբները կախված կլինեն հակաճգնաժամային քաղաքականության միջոցառումներից։ Որոշ դեպքերում կարող են լինել անկանոն սնանկություններ, որոնց հետևանքով առանձնանում են ընկերության կառավարման կապիտալը, աշխատուժը և ներդրված այլ միջոցները կամ դրանք բոլորն անջատվում են միաժամանակ։ Այս ամենը նորից «միավորել» հեշտ չի լինելու։

 

3․ Ֆինանսական հաստատությունները կարող են հայտնվել հսկայական ճնշման տակ, և քաղաքականության հավակնոտ արձագանքի բացակայության դեպքում տնտեսական ճգնաժամը կարող է վերաճել ֆինանսական ճգնաժամի։ Շատ երկրներում մինչ ճգնաժամը բանկերն ունեցել են զգալի քանակությամբ կապիտալ, ներառյալ՝ ինչպես պահանջվող մակարդակը, այնպես էլ լրացուցիչ միջոցները։ Բիզնեսի համար վարկային գծերն արդեն բացված են, վարկերը կերկարաձգվեն կամ չեն վճարվի, իսկ ֆինանսավորումը կարող է ավելի դժվարանալ: Այս ամենը սպառնում է սառեցնել ֆինանսական համակարգը։

 

4․ Համաշխարհային մակարդակով հետցնցումները կարող են լինել նաև զգալի։ Որոշ երկրներ համավարակը կանխելու հարցում կարող են հաջողության հասնել ավելի արագ, քան մյուսները։ Իսկ երկրների մեկ այլ խումբ կարող է ավելի արագ հաջողության հասնել տնտեսական և ֆինանսական վնասները մեղմելու հարցում: Առանձին երկրներում համավարակի կրկնվող բնույթը և տնտեսական ճգնաժամերը ճանապարհորդությունների գլոբալ սահմանափակումներ կառաջացնեն և կշարունակեն խաթարել համաշխարհային մատակարարումների շղթաները:

 

Համավարակի ընթացքում տնտեսական քաղաքականությունը բախվում է ընդհանուր առմամբ երեք հիմնական խոչընդոտող գործոնների: Առաջինն անորոշությունն է։ Տնտեսական քաղաքականությունն իրականացվում է անորոշության պայմաններում նույնիսկ նորմալ ժամանակ՝ հաշվի առնելով, որ տնտեսության հիմնական կառուցվածքային մեծությունները ժամանակի ընթացքում տատանվում են: Այժմ տնտեսական քաղաքականությունն իրականացվում է հսկայական անորոշության պայմաններում, քանի որ դեռևս պարզ չէ համավարակի շարունակականությունը, դրա կանխարգելման համար ձեռնարկվող քայլերի տևողությունը, այդ ամենի ազդեցությունը տնտեսության վրա, ինչպես նաև այն, թե ինչպես է տնտեսական քաղաքականությունն աշխատում այս իրավիճակում։

 

 

Երկրորդ խոչընդոտող գործոնը ժամանակն է։ Տնտեսական ակտիվության փոփոխությունն ավելի մասշտաբային և կտրուկ է, քան նախորդ դեպքերում։ Համեմատության համար, օրինակ, ամերիկյան «բնակարանային փուչիկը» հասել էր իր գագաթնակետին 2006թ., եվրոպական ֆինանսական հաստատությունները սկսեցին խնդիրներ ունենալ 2007թ. ամռանը, ԱՄՆ-ի տնտեսական ակտիվությունը դանդաղեց 2007թ., Bear Stearns խոշոր ներդրումային բանկը պետք էր փրկել 2008թ. մարտին, իսկ Lehman Brothers մեկ այլ խոշոր ներդրումային բանկը փլուզվել է 2008թ. սեպտեմբերին։ Ժամանակ առ ժամանակ իրադարձությունները զարգացել են արագ, սակայն տնտեսական իրավիճակը մեծամասամբ դանդաղ է զարգացել։ Այսօր, ընդհակառակը, ամեն օր ավելի շատ նորություններ են ստացվում համավարակի և տնտեսական «փակումների» մասին:

 

Երրորդ խոչընդոտող գործոնը կարողություններն են։ Եթե 2008թ․ ֆինանսական ճգնաժամի ժամանակ պետական ծառայողները գտնվել են իրենց աշխատատեղերում, այժմ շատերն աշխատում են հեռավար և, հավանաբար, դեռ երկար կաշխատեն: Շատերը վախեցած և մտահոգված են վարակի տարածմամբ։ Որոշ մասը հիվանդանում է, որոշները՝  մահանում։ Եվ եթե չեն հիվանդանում, ապա հոգ են տանում ուրիշների համար։ Այս ամենը վերաբերում է մարդկանց, ովքեր քաղաքականություն են մշակում այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են օրենսդիր մարմինը, ֆինանսների նախարարությունը, կենտրոնական բանկը: Դա վերաբերում է նաև այդ քաղաքականություններն իրականացնող անձանց։ Ընդհանրապես, որևէ քաղաքականություն իրականացնելը դժվար է նույնիսկ նորմալ ժամանակներում։ Իսկ հիմա բացարձակապես նորմալ ժամանակներ չեն։

 

Այս խոչընդոտող գործոնները հանգեցնում են նաև որոշ հետևությունների։

 

  • Ավելի լավ է անել չափազանց շատ, քան քիչ։ Ներկայիս իրավիճակը բնորոշվում է շատ բարձր անորոշությամբ։ Եվ հաշվի առնելով այդ անորոշությունը՝ տնտեսական քաղաքականությունը պետք է հիմնված լինի չափազանց քիչ անելու ծախսերի և չափազանց շատ անելու ծախսերի ռիսկերի վերլուծության վրա։ Չափազանց շատ անելու գինը փողի ժամանակավոր արժեքն է, իսկ չափազանց քիչ անելու գինը կարող է հսկայական լինել ինչպես ուղղակի մարդկային տառապանքների, այնպես էլ երկարաձգված տնտեսական ճգնաժամի տեսանկյունից:

 

  • Առավելագույնս օգտագործել գոյություն ունեցող մեխանիզմները։ Մեծ դեպրեսիայի դեմ պայքարում ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը զբաղվել է քաղաքականության «համարձակ և համառ փորձարկումներով», իսկ այդ գործընթացը տևել է ավելի քան տասը տարի։ Պետք է անել առավելագույնը համավարակի տնտեսական հետևանքների դեմ տասնամյակ չպայքարելու համար։

 

  • Մշակել նոր ծրագրեր այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Անհնար կլինի օգտագործել գոյություն ունեցող մեխանիզմներն ամեն ինչի համար։ Օրինակ, շատ երկրներում չեն կիրառվում վճարովի արձակուրդներ կամ հիվանդության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստներ, ուստի համավարակի ընթացքում այդ երկրները պետք է մշակեն և ներդնեն այդպիսի ծրագրեր: Բացի այդ, ոչ մի երկիր չունի բավարար մեխանիզմներ հաղթահարելու եկամուտների կտրուկ կրճատումները տնտեսության մեծ թվով ճյուղերում։

 

  • Անհրաժեշտ է իրականացվող միջոցառումների դիվերսիֆիկացիա: Հաշվի առնելով տնտեսական իրավիճակի, քաղաքականության ազդեցության և նոր մշակվող միջոցառումների մասով անորոշությունը, պետք է դիվերսիֆիկացնել ստեղծված իրավիճակին հակազդելու միջոցառումները, քանի որ հնարավոր է՝ դրանցից ոմանք չաշխատեն կամ արդյունավետ չլինեն։ Որոշները կարող են վատնող լինել՝ գումար տալով մարդկանց կամ ձեռնարկությունների, որոնք դրա կարիքը չունեն: Մյուս կողմից չափից ավելի թիրախավորելու ռիսկը շատերին թողնում է աջակցության շրջանակից դուրս:

 

  • Հնարավորինս շատ աջակցել մասնավոր հատվածին: Մասնավոր հատվածն ունի ձևավորված ենթակառուցվածք, ճկուն է և կարող է իրականացնել պատասխան միջոցառումների դիվերսիֆիկացիա։ Կառավարության ուղղակի վարկավորումը դժվար է, բայց վարկային երաշխիքները կարող են ներգրավել մասնավոր հատվածին վարկեր տրամադրելու համար։ Մասնավոր հատվածը լրացուցիչ սնունդ և հիվանդանոցային սարքավորումներ կարող է արտադրել, սակայն ֆինանսական օժանդակության կարիք կունենա։

 

  • Տնտեսական քաղաքականության պատասխանը պետք է դինամիկ և կայուն լինի: Համավարակի պատճառած վնասն անորոշ է և կարող է տարբերվել ըստ երկրների: Այն կարող է երկար տևել: Հետևաբար, քաղաքականությունը պետք է պատրաստ լինի, իսկ դրա արձագանքը նույնիսկ ուժեղանա անհրաժեշտ տեղերում և ժամանակ:

 

Հունվար, փետրվար ամիսներին և մարտի առաջին կեսին շատ քաղաքականություն մշակողներ օրեր կամ նույնիսկ շաբաթներ հապաղեցին կոնկրետ միջոցառումներ իրականացնելուց: Այդպես եղավ նաև Հայաստանում։ Հասարակության առողջության համար այս հապաղման հետևանքն ահռելի է. երբ ի սկզբանե գործ ունենք աճող գործընթացի հետ, սոցիալական հեռավորության և նմանատիպ այլ միջոցառումների իրականացման հետաձգումը կարող է մեծ ազդեցություն ունենալ վարակի տարածման հետագծի վրա, ինչին հիմա ականատես ենք լինում մեր երկրում: Սակայն քաղաքականություն մշակողները միշտ ուշացումով են հասկանում իրավիճակի լրջությունը և իրականացնում համապատասխան միջոցառումներ՝ տվյալ դեպքում համավարակը կանխարգելելու, ներկա պահին մարդկանց պաշտպանելու, ինչպես նաև տնտեսությանը օգնելու ապագայում վերականգնվելու համար:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր