Զարգացող երկրների տնտեսությունները համավարակի պայմաններում

Համավարակը և դրա հետ կապված ներքին խզումներն ու համաշխարհային ցնցումները զգալի հարված են հասցրել զարգացող տնտեսություններ ունեցող երկրներին, ինչպիսին նաև Հայաստանն է։ Այդ երկրները պետք է COVID-19 համավարակը հաղթահարեն արտահանման անկման, դրամական փոխանցումների (տրանսֆերտների) կրճատման և միջազգային վարկավորման խստացվող պայմանների ներքո: Համավարակը կանխելու համար կիրառվող սահմանափակումները մեծապես ավելի ծանր ազդեցություն են ունենում զարգացող, քան զարգացած տնտեսությունների վրա: Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ զարգացող երկրների համար այս տարի տնտեսական անկումը կտատանվի -0,5-ից -5 տոկոսի սահմաններում։ Վերադարձ տնտեսական աճին Համաշխարհային բանկն ակնկալում է 2021 թվականին՝ 2,7-ից մինչև 6,4 տոկոս: Դա նշանակում է, որ զարգացող տնտեսություն ունեցող երկրներում արտադրության ծավալը, ամենայն հավանականությամբ, մինչև 2022 թվականը չի վերականգնվի 2019թ․ մակարդակին: 1871 թվականից ի վեր այսքան շատ տնտեսություններ անկման մեջ չեն եղել։

 

Գծապատկեր 1․ Անկման մեջ գտնվող տնտեսությունների մասնաբաժինը, %

Աղբյուրը՝ Financial Times

 

Նրանք, ովքեր շաբաթներով տանը մնացին կամ դեռ շարունակում են մնալ, հասկանում են համընդհանուր սոցիալական հեռավորության քաղաքականության տնտեսական ծախսերը: 2020 թ․ առաջին եռամսյակի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ այդ ծախսերը բավական մեծ են: Ուսումնասիրությունների համաձայն՝ եթե ​​աշխատուժի առաջարկի վրա դրված սահմանափակումները 30%-ով կրճատում են արդյունավետ աշխատած ժամերը, ապա արդյունքի վրա ազդեցությունը՝ կորուստը, կլինի 20%-ի չափով: Աշխատանքային տարիքի մեկ աշխատողին բաժին ընկնող աշխատած ժամերը կրճատվել են 25%-ով, ընդ որում՝ այդ անկման կեսը պայմանավորված է մեկ աշխատողի աշխատանքային ժամերի, այլ ոչ թե զբաղվածության կրճատումով: Աշխատանքային ժամերի ավելի քան 60%-ը տնից է եղել՝ համեմատած 2017-2018 թվականների մոտ 10%-ի հետ:

 

Սոցիալական հեռավորության քաղաքականության ու համավարակի կանխարգելման այլ միջոցառումների պահպանումը և դրանց տևողության վերաբերյալ անորոշությունն ունեն լրացուցիչ անուղղակի հետևանքներ, որոնք խորացնում են տնտեսական անկումը և կարող են դանդաղեցնել տնտեսության վերականգնումը: Այդ անուղղակի հետևանքները ներառում են.

 

  • Մատակարարման շղթաների վերափոխումը, աշխատանքի ու հեռահաղորդակցման նոր ձևերը, ինչպես նաև գործունեության ավելի փոքր մասշտաբը նվազեցնում են արդյունավետությունը:
  • Գործազրկության մակարդակի բարձրացումը ենթադրում է դանդաղ վերականգնում: Նախորդ անկումները ցույց են տվել, որ գործազրկության կտրուկ բարձրացումից հետո տնտեսության վերականգնման փուլում աշխատողների ու աշխատատեղերի համապատասխանեցումը դանդաղ գործընթաց է:
  • Փոքր շրջանառու կապիտալ և սահմանափակ վարկային գծեր ունեցող շատ ընկերություններ, հատկապես նրանք, որոնք գործում են ինտեսիվ շփումով բնութագրվող ոլորտներում, ինչպիսիք են ճանապարհորդությունները և զվարճությունները, հավանաբար կսնանկանան: Այդպիսի ընկերությունների վերագործարկումը կարող է լինել ժամանակատար և ծախսատար գործընթաց:
  • Վտանգված է ֆինանսական կայունությունը, քանի որ եկամտի ցնցումներին ենթարկվող տնային տնտեսությունները և ընկերությունները կարող են խնդիրներ ունենալ իրենց պարտքերը սպասարկելու հարցում՝ նվազեցնելով բանկային կապիտալը:
  • Ներդրումները նվազել են, քանի որ համավարակի տևողության վերաբերյալ անորոշության և ապագա թույլ տնտեսական աճի սպասումների պատճառով կայուն եկամուտ ունեցող տնտեսական գործակալները (տնային տնտեսություններ, ձեռնարկություններ) մեծացրել են իրենց նախազգուշական խնայողությունները (կատարվում են ապագա եկամուտների նկատմամբ անորոշության հետևանքով։

 

Զարգացող երկրներում աշխատուժի մեծ մասն աշխատում է շատ փոքր ձեռնարկություններում, իսկ աշխատողներն ունեն համեմատաբար ցածր կրթական մակարդակ: Զարգացող երկրների այս առանձնահատկությունները մեծացնում են սոցիալական հեռավորության քաղաքականության ուղղակի ծախսերը, քանի որ աշխատանքների մասնաբաժինը, որը հնարավոր է կատարել տնից, շատ ավելի փոքր է:

 

Այդ անուղղակի հետևանքներից շատերը տեղի են ունենում, քանի որ որոշ ընկերություններ և տնային տնտեսություններ քիչ եկամուտ ունեն կամ չունեն, մինչդեռ դրանք դեռևս բախվում են հաստատուն ծախսերի հետ: Ընկերությունները պետք է ծածկեն դեռևս օգտագործվող աշխատուժի և կապիտալի վրա կատարվող ծախսերը, իսկ տնային տնտեսությունները պետք է վճարեն վարձակալության, սննդի, առողջության ապահովագրության և այլնի համար: Զարգացող երկրների կառավարությունները բախվում են եկամուտների կորուստների և ծախսերի ու սոցիալական փոխանցումների պահանջարկի մեծացման հետ:

 

Շատ զարգացող տնտեսություններում COVID-19-ի ցնցումը մեղմելու համար պարտք վերցնելն իրագործելի չէ, քանի որ այդ երկրների համար ավելի դժվար է ապագա հարկային եկամուտները հուսալիորեն տրամադրել հարկաբյուջետային ընդլայնման համար այսօր: Բացի այդ, համավարակով պայմանավորված տնտեսական անկայուն իրավիճակը հանգեցրել է զարգացող տնտեսություններից կապիտալի արտահոսքի: Այս մասին փաստում են Միջազգային ֆինանսների ինստիտուտի տվյալները, որը կանխատեսում է հետագա արտահոսքի որոշակի ռիսկ 2-րդ եռամսյակում: Զարգացող տնտեսություններից պորտֆելային ներդրումների (օրինակ՝ տարբեր արժեթղթերում ներդրումները) արտահոսքի արագությունն ու մեծությունը վկայում են, որ իրենց կառավարությունների և ընկերությունների համար շատ դժվար կլինի պարտատոմսեր թողարկել COVID-19-ի պատճառով իրենց եկամուտների ժամանակավոր անկումը ֆինանսավորելու համար:

 

Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը պարտավորվել են միասին 1160 միլիարդ դոլար հատկացնել, որպեսզի օգնեն զարգացող տնտեսություններին COVID-19-ի դեմ պայքարի գործում: Սա բավական մեծ գումար է, որը համարժեք է ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրների ընդհանուր ՀՆԱ-ի 4%-ին: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ զարգացող տնտեսություններում հարկերը համամասնական են եկամուտներին, միջազգային ֆինանսական կառույցների այդ օգնությունն ավելի քիչ է, քան անկման հետևանքով հարկային եկամուտների ակնկալվող կորուստը:

 

Զարգացող տնտեսությունները բախվում են նաև այլ դժվարությունների: Այդ երկրներից ապրանքներ արտահանողները գործ ունեն իրենց արտահանած ապրանքների գների կտրուկ անկման հետ: Bloomberg-ի՝ ապրանքային գների ինդեքսը Չինաստանում համավարակի բռնկումից սկսած նվազել է 20%-ով՝ հիմնականում պայմանավորված նավթի գներով: Շատ երկրներում զբոսաշրջությունը կազմում է արտահանման ավելի քան 20%-ը: Եթե սոցիալական հեռավորությունը և միջազգային ճանապարհորդությունների սահմանափակումները պահպանվեն մի քանի եռամսյակ, այդ երկրները ստիպված կլինեն կրճատել ներմուծումը կամ գտնել արտարժույթի այլ աղբյուրներ:

 

Զարգացած տնտեսություններում համավարակի կանխարգելման համար կիրառվող սահմանափակումների և գործազրկության հետևանքով նվազել են աշխատանքային միգրանտների կողմից դեպի իրենց երկրներ կատարվող դրամական փոխանցումները: Շատ աղքատ երկրների համար արտերկրից ստացվող դրամական փոխանցումները կազմում են ՀՆԱ-ի ավելի քան 10%-ը: Կենտրոնական Ամերիկայի երկրներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ մարտի վերջին տրանսֆերտները կրճատվել են 40%-ով: Դրամական փոխանցումների կրճատումն ու սոցիալական հեռավորության սահմանափակումները կարող են արագորեն սպառել այդ փոխանցումները ստացողների իրացվելի ակտիվները (կանխիկ դրամական միջոցները կամ այն ակտիվները, որոնք հեշտությամբ կարող են վերածվել կանխիկի կարճ ժամանակահատվածում):

 

Քիչ զարգացած երկրներում քաղաքականություն մշակողները ներկա իրավիճակում բախվում են շատ դժվար երկընտրանքի: Նախ, նրանք ստիպված են իրենց հասարակություններին համավարակից պաշտպանել առողջապահական թույլ ենթակառուցվածքներով: Միևնույն ժամանակ, համաշխարհային խոշոր ցնցումներից արդեն տուժած երկրներում սոցիալական հեռավորության երկարատև քաղաքականությունը կարող է կործանարար լինել: Բացի այդ, զարգացող երկրներում ճգնաժամը սպառնում է առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտում կարևոր ծրագրերի լուրջ թերֆինանսավորմամբ։

 

Ուսումնասիրություններ են իրականացվում նաև սպառման և COVID-19-ի պատճառով մահվան դեպքերի փոխհարաբերության մասով։ Հաշվարկել է մահանալու մեծացած հավանականության հետևանքով սպառման կորստից չստացված օգտակարության և ընթացիկ սպառման օգտակարության միջև տարբերությունը: ԱՄՆ պարամետրերով դրանց ելակետային գնահատականը ցույց է տալիս, որ առանց միջամտության համավարակի տարածումը թույլ տալու ծախսը կազմում է տարվա կտրվածքով սպառման ծավալի մոտ 25%-ը: Ուստի զարգացող երկրում մեկ տարվա սահմանափակման արժեքը, հավանաբար, ավելի բարձր է: Համավարակի զսպման տնտեսական ծախսերը կարող են մեղմել սոցիալական հեռավորության թիրախավորված քաղաքականությունները, որոնցից հաճախ կիրառվող ձևերից մեկը միայն վարակիչ անձանց մեկուսացումն է։

 

COVID-19 համավարակը սպառնում է լինել ամենամեծ մակրոտնտեսական ցնցումը, որին բախվում են զարգացած և զարգացող երկրները վերջին 100 տարվա ընթացքում: Ավելին, այն հարվածելու է բնակչության որոշակի խմբերի: Զարգացած երկրներից շատերը կկարողանան մեղմել դրա ազդեցությունը` ապահովված աշխատողներից ռեսուրսները վերաբաշխելով առավել տուժածներին: Սակայն, նման քաղաքականությունը դժվար թե հասանելի լինի զարգացող երկրներին՝ ավելի ընդգծված դարձնելով քաղաքականություն մշակողների՝ առողջության և հարստության միջև փոխզիջումը: Հետևաբար, կարևոր նշանակություն ունի, որ տնտեսագետներն ու համաճարակաբանները միասին աշխատեն` մշակելով առողջապահական և տնտեսական համակարգված միջոցառումներ COVID-19-ի հետևանքների մեղման համար:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր