Ինչու է դեֆլյացիան վտանգավոր վիրուսակիր տնտեսությունների համար

Ինչու՞ է գների անկումը բացասական երևույթ։ Բոլորն էլ ցանկանում են, որ իրենց աշխատավարձերը հնարավոր լինի ավելի շատ բաների վրա ծախսել։ Խնդիրները սկսում են ի հայտ գալ, երբ էժան մեքենաները, հագուստը և տեխնոլոգիաները ավելի են էժանանում՝ բերելով կործանարար վարընթաց գալարների (դեֆլյացիայի), որոնք կարող են կործանել տնտեսությունը։ Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ցնցման պայմաններում գոյություն ունի հավանականություն, որ գները կսկսեն նվազել՝ համաշխարհային տնտեսությանը անկումից տեղափոխելով շատ ավելի բարդ իրավիճակի։

 

1Ի՞նչն է սխալ գների անկման մեջ։

Երբ ապրանքների մեծ խմբերի գներն նվազում են երկար ժամանակահատվածում, տնտեսական ակտիվությունը կարող է կտրուկ կանգ առնել։ Որքան շատ գնորդներ մտածեն, որ նրանք կշահեն՝ սպասելով ավելի էժան ծառայությունների և ապրանքների, ընդհանրապես այնքան նրանք ավելի շատ են հետաձգում ինչ-որ բանի գնումը ։ Հետաձգված գնումները նվազեցնում են ընկերության վաճառքները և շահույթը՝ դրդելով ընկերություններին հետաձգել ներդրումները և վերահսկողության տակ պահել աշխատավարձերը (ոչ մի դեպքում չմտածելով դրանց բարձրացման մասին)։ Աշխատանքի ընդունման ավելի ցածր հեռանկարները և աշխատավարձերի իջեցումը տնային տնտեսություններին դարձնում են ավելի «ժլատ»՝ մեծապես ճնշում գործադրելով ընկերությունների վրա գները նույն մակարդակի վրա պահելու համար։ Ընկերությունները, աշխատողները և տնային տնտեսությունները վերջնական արդյունքում վնաս են կրում։

 

2 Ինչու՞ է դեֆլյացիան անհանգստացնում տնտեսագետներին։

Դեֆլյացիան (գնանկում) սնել է երկու ամենակործանարար տնտեսական ճգնաժամերը՝  1930-ականների Մեծ դեպրեսիան և նվազ կործանարար «ճապոնական ճգնաժամը», որը տևել է տասնամյակներ, երբ Ճապոնիան գրեթե չուներ տնտեսական աճ։ Չնայած տնտեսագետները գտել են լուծումներ, որոնք կարող են հաղթահարել ինֆլյացիան, նրանք մեծ հաջողություններ չեն գրանցել դեֆլյացիայի դեմ պայքարի միջոցների որոնման գործում։ Եվրոպական կենտրոնական բանկի ներկայիս նախագահը գնանկումը բնորոշել է հետևյալ կերպ․ «Եթե ինֆլյացիան Ջինն է, ապա դեֆլյացիան մարդակեր է, որի դեմ պետք է վճռականորեն պայքարել»։

 

3Ի՞նչ է սովորացրել մեզ Ճապոնիան դեֆլյացիայի մասին։

Գների անկումը Ճապոնիայում տեղի ունեցավ 1990-ականներին, երբ բանկերը, տուժելով անշարժ գույքի շուկայում պայթած փուչիկից, դադարեցրին վարկավորումը։ Աշխատավարձերը  կրճատվում էին, իսկ սպառողները խնայում էին իրենց միջոցները՝ քիչ ծախսեր կատարելով։ Սովորական իրավիճակ էր, երբ սպառողները չէին ուզում ծախսել, իսկ ընկերությունները՝ բարձրացնել գները։ Ճապոնիայի բանկը այդ երևույթն անվանում է դեֆլյացիոն մտածելակերպ։ Երկու տասնամյակ տևած ցածր աճի տեմպի պայմաններում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նշանակեց Խարուխիկո Կուրոդային Ճապոնիայի բանկի նախագահի պաշտոնում՝ այդ իրավիճակից վերջնականապես ազատվելու համար։ Բայց 7 տարի անընդմեջ տարատեսակ ակտիվների գնման ճանապարհով բանկային ոլորտը կանխիկ դրամով (որի ծավալները գերակշռում էին տնտեսության չափերը) հեղեղելուց հետո՝ ինֆլյացիան շարունակեց մնալ ավելի մոտ 0 %-ին, քան նպատակային 2%-ին։ Բացասական տոկոսադրույքների ավելացումը և պարտատոմսերի զրոյական եկամտաբերությունը չբերեցին ոչ մի նշանակալի ազդեցության՝ ընդգծելով միայն դրամավարկային քաղաքականության գործիքները կիրառելու միջոցով դեֆլյացիայի դադարեցման դժվարությունը։

 

4Ի՞նչն է այժմ սնում դեֆլյացիայի խնդիրներին

Չնայած երկրների կողմից իրականացվող դրամավարկային ագրեսիվ քաղաքականության (ինչը առաջացրեց «ճապոնացման» վտանգի ալիք, մի իրավիճակ, երբ երկրի տնտեսական աճի ցուցանիշները մոտ են 0-ին), նույնիսկ մինչ կորոնավիրուսը ինֆլյացիան շատ ցածր էր արդյունաբերական զարգացած երկրներում։ Նավթի գնի և տնտեսական ակտիվության անկումն էլ ավելի են ուժեղացնում առկա մտահոգությունները։ Չնայած արտադրության փակ հոսքային գծերն ու խանութները, ի վերջո, կվերաբացվեն, աշխատուժի կորուստը ամբողջ աշխարհում նշանակում է, որ պահանջարկի ցածր մակարդակը կունենա շարունակական բնույթ: Կառավարության միջոցները, ինչպիսիք են կանխիկ դրամաշնորհները, չեն կարող առաջացնել պահանջարկի և գների արագ արձագանք, մինչդեռ վիրուսը զսպող հանրային առողջապահական և անվտանգության հետ կապված միջոցառումները շարունակում են մարդկանց պահել տներում: Հեռանկարներն այնքան անորոշ են, որ Դաշնային Պահուստային համակարգի խորհդրի նախագահ Ջերոմ Փաուելը նախընտրել է շրջանցել տնտեսական կանխատեսումների հրապարակումը՝ ասելով, որ դրանք հրապարակելը «կարող էր ավելի շատ խոչընդոտ, քան օգնություն հանդիսանալ ճիշտ հաղորդկացության համար»:

 

5Ինչպե՞ս է դեֆլյացիան ազդում պարտատոմսերի վրա։

Տեսականորեն գնանկումը կարող է պարտատոմսերն առավել գրավիչ դարձնել ներդրողների համար, քանի որ եկամտի կայուն հոսքն ավելի արժեքավոր է գների անկման և ցածր տոկոսադրույքների աշխարհում: Գանձապետական և այլ բարձրորակ պարտատոմսերը, ինչպիսիք են AAA (ամենաբարձր) վարկանիշով կորպորատիվ պարտատոմսերը, հաճախ ներկայացվում են որպես դեֆլյացիայի հեջավորման (գների անբարենպաստ տատանումների չեզոքացում) եղանակ։ Սակայն ամեն ինչ բարդանում է բարձր եկամտաբեր պարտավորությունների դեպքում, մանավանդ եթե դեֆլյացիոն միջավայրը մեծացնում է դրանք թողարկողների բիզնես ռիսկը և հետևաբար նաև՝ անվճարունակության ռիսկը։ Եվ չնայած գնաճը կօգնի ժամանակի ընթացքում թեթևացնել ընկերությունների և կառավարությունների պարտքային բեռը (ժամանակի ընթացքում նվազեցնելով դրա իրական արժեքը) դեֆլյացիան, իհարկե, հակառակ ազդեցություն կունենա:

 

6Արդյո՞ք ինֆլյացիան նույնպես խնդիր է։

Ոմանք կարծում են, որ համաճարակով պայմանավորված դեֆլյացիայի խնդիրները գերագնահատվում են, քանի որ գները կարող են ցատկել տնտեսական ակտիվության վերականգմանը և կառավարության ու կենտրոնական բանկի կողմից կիրառվող պահանջարկի խթանների ազդեցությանը զուգահեռ։ Այնուամենայնիվ, նույնիսկ համաճարակի ավարտից հետո, պատճառված վնասների սպիները` աշխատատեղերի վատ հեռանկարները, սպառողների վստահության անկումը և մատակարարումների գլոբալ շղթաների անհավասարաչափ վերականգնումը, կարող են խոչընդոտել տնտեսությունների արագ վերականգնմանը և դրանով իսկ զսպել ինֆլյացիան: Գնաճը, որպես կանոն, ավելի հեշտ մարտահրավեր է խոշոր տնտեսությունների կենտրոնական բանկերի համար, քանի որ դրանք այն կառավարելու համար ավելի շատ գործիքներ ունեն։

 

Աղբյուրը՝ Bloomberg:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր