2020-05-05

8,9 մլրդ դրամ ընդհանուր գումարով դրամաշնորհները չեն ստացվել․ բյուջեի կատարողականի հետքերով

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունն արդեն ներկայացվել է Ազգային ժողովին։ Բյուջեի կատարողականը ներկայացված է տարբեր գլուխներով՝ մանրամասը ներկայացնելով այն աշխատանքները որ արվել են եւ առկա արդյունքները։

 

Տեսական մասը, ընդունված օրենքները ներկայացնելուց հետո անցում է կատարվում նաև թվային հատվածի։ Ըստ այդմ, 2019 թվականին ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 23,9 տոկոսը՝ նախորդ տարվա 22,3 տոկոսի դիմաց, իսկ հարկերը և տուրքերը՝ ՀՆԱ-ի 22,35 տոկոսը, նախորդ տարվա 20,95 տոկոսի դիմաց։ Ընդ որում, հարկեր/ՀՆԱ ցուցանիշի վերջին տարիներին աննախադեպ էական բարելավումը պայմանավորվել է ՀՀ կառավարության՝ ստվերի դեմ իրականացվող պայքարով, հարկային վարչարարության բարելավմամբ և ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճով։

 

2019 թվականի արդյունքներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1565,5 մլրդ դրամ, իսկ հարկերը և տուրքերը կազմել են 1464,3 մլրդ դրամ։ 2019 թվականի ընթացքում ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 24,9 տոկոսը, 1629,4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 10,6 տոկոսով։ Նշվում է, որ զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում պետական բյուջեի պակասուրդը նվազել է։ Այն 2019 թվականին կազմել է 63,9 մլրդ դրամ՝ նախորդ տարի ձևավորված 105,4 մլրդ դրամի համեմատ։ Առանց 2019 թվականի ՌԴ-ից ստացված ռազմական վարկը հաշվի առնելու, պետական բյուջեի պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 0,5 տոկոսը՝ նախորդ տարվա նկատմամբ նվազելով 1,26 տոկոսային կետով։

 

Մանրամասը ներկայացնելով եկամուտի աղբյուրները, ընդգծված է, որ 2019 թվականին առաջին անգամ պետական բյուջեի մասին օրենքով պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցները ներառվել են բյուջեի ցուցանիշներում։ Նշենք, որ ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 44,9 մլրդ դրամ՝ 100,5 տոկոսով ապահովելով ծրագիրը։ 2019 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1,565,5 մլրդ դրամ եկամուտներ՝ ապահովելով կառավարության կողմից ճշտված ծրագրի 97,3 կատարողական։ Իսկ հարկային եկամուտների և պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 103,8 տոկոսով։ Իսկ տարեկան ճշտված ծրագիրը կատարվել է 98,4 տոկոսով։

 

Իսկ 2019 թվականի փաստացի եկամուտները 16,7 տոկոսով կամ 223,8 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը։ Մասնավորապես, հարկային եկամուտները և պետական տուրքերն աճել են 16,4 տոկոսով կամ 206,2 մլրդ դրամով։

 

Բացի այդ, 2019 թվականի հարկային եկամուտների և պետական տուրքերի 34,6 տոկոսն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 506,5 մլրդ դրամ։ Նշված գումարից 364,6 մլրդ դրամը ստացվել է ներմուծման հարկումից։ Ներմուծման մեջ հատկանշական է ավտոմեքենանեի ներմուծման ծավալների աճը՝ պայմանավորված մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ներկրման համար նախատեսված արտոնյալ ժամկետի   տրամադրման հանգամանքով։ 2019 թվականի ընթացքում իրականացվել են 8703 ծածկագրին դասվող մարդատար տրանսպորտային միջոցների հայտարարագրման և բացթողման 189,018 մաքսային գործառնություններ՝ 2018 թվականի 64,082-ի դիմաց, որից միայն 45,981 մարդատար տրանսպորտային միջոցների հայտարարագրման և բացթողման մաքսային գործառնություններն իրականացվել են 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

 

ՀՀ 2019 թվականի օետական բյուջեի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 9,5 տոկոսն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին՝ կազմելով 138,6 մլրդ դրամ։ ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների գծով մուտքերի աճը հիմնականում պայմանավորված է ծխախոտի և օղու արտադրանքի ներմուծումից ստացված մուտքերի աճով։ 2019 թվականին ԵՏՄ անդամ երկրներից փոխանցված մաքսատուրքը կազմել է 75,369,1 մլն դրամ՝ 2018 թվականի համեմատ աճելով 3 տոկոսով։ Հատկանշական է, որ երրորդ երկրներից ներմուծման մաքսատուրքերի գծով մուտքերի վրա իրենց ազդեցությունն է թողել ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծումների աճը, որը կազմել է 342,3 դոլար, իսկ ԵՄ անդամ պետություններից ներմուծումները նվազել են։

 

Իսկ այժմ խոսենք դրամաշնորհների մասին։ 2019 թվականին Եվրամիության կողմից բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակներում ստացվել է շուրջ 4,5 մլրդ դրամ, որոնք 2017-2018 թվականներին նախատեսվել էին 6,5 մլրդ դրամի չափով։ Դրամաշնորհներն ամբողջությամբ չեն ստացվել՝ նախապայմանների ոչ ամբողջական կատարման պատճառով։ Եվրամիության կողմից բյուջետային աջակցության նպատակով մի շարք ծրագրերի շրջանակներում 2019 թվականին նախատեսված 8,9 մլրդ դրամ ընդհանուր գումարով դրամաշնորհները չեն ստացվել։ Եվ 2019 թվականին հայկական կողմը պաշտոնապես դիմել էր եվրոպական կողմին ՝ ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրերով ամրագրված որոշ նախապայմանների վերախմբագրման և իրականացման ժամկետների երկարաձգման խնդրանքով, որի արդյունքում 2019 թվականի դեկտեմբերին ֆինանսավորման համաձայնագրերում կատարվել են որոշակի փոփոխություններ, և հատկացումներն ակնկալվում է ստանալ 2020-2021 թվականների ընթացքում։

 

Եթե անդրադառնանք գերատեսչությունների կողմից ծրագրերի կատարողականին, ապա տեղեկանում ենք, որ վարչապետի աշխատակազմը 13 ծրագրերից կատարել է 10-ը եւ ունեցել 76,6 տոկոս կատարողական։ Մասնավորապես նշվում է, որ ծրագրերով ցուցանիշների շեղումը պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի արդիականացման ծրագրի, Տեսչական վերահսկողության ծրագրի և ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի կատարողականով։ Ցածր կատարողական է արձանագրվել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի շրջանակներում էլեկտրոնային կառավարման համակարգերի և սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված ծախսերի գծով, որոնք կատարվել են 56,3 տոկոսով, կազմելով ավելի քան 1 մլրդ դրամ։ Շեղումը պայմանավորված է նրանով, որ միջոցառման իրականացման համար տարվա ընթացքում նախատեսված մրցույթները չեն կայացել՝ պահանջներին բավարարող մասնակիցների բացակայության պատճառով։ Մրցույթը կայացել է տարեվերջին, և ժամկետների սղությամբ պայմանավորված՝  միջոցառումն իրականացվել է մասամբ։

 

Աղբյուրն՝ այստեղ։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր