2020-04-09

Համաշխարհային բանկը 2020թ Հայաստանում կանխատեսում է 1․7 տոկոս ՀՆԱ-ի աճ

«Հայաստանի տնտեսությունը արձանագրել է ուժեղ կատարողական 2019թ: Ինչևէ, «COVID-19» համավարակի և ապրանքների գների անկման պայմաններում 2020թ. ՀՆԱ-ի աճի կանխատեսված մակարդակը կտրուկ նվազել է (մինչև 1.7 տոկոս), եթե ամառվա կեսերին տնտեսությունը սկսի վերականգնվել: Համաճարակի երկարաձգման սցենարում (որի հավանականությունը գնալով մեծանում է) աճը կդադարի կամ տնտեսությունը կկրճատվի: Դոլարացված տնտեսության և արտահանման նեղ բազայի պայմաններում է´լ ավելի է բարդանում ցնցման կառավարման մարտահրավերը: Տնտեսության վերականգնումը ակնկալվում է որ տեղի կունենա 2020թ. հետո, երբ ցնցումը կավարտվի: Աճի ցածր տեմպը կարող է դանդաղեցնել աղքատության կրճատման ուղղությամբ արդյունքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես ընդլայնվել է 2019 թվականին, երբ իրական ՀՆԱ-ի աճը դարձել է 7.6 տոկոս: Աճը հիմնականում պայմանավորված է մասնավոր սպառմամբ, իսկ ներդրումներն ունեցել են չափավոր ազդեցություն աճի վրա: «Արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 10 տոկոսով, բայց տվյալ աճի վրա չեզոքացնող ազդեցություն է ունեցել ներքին պահանջարկի բավարարմանն ուղղված ներկրման գծով ծախսերի ավելացումը: Առաջարկի մասով ընդհանուր աճում ծառայություններին բաժին է ընկնում մոտ 70 տոկոսը, մինչդեռ արտադրությունն ապահովել է աճի շուրջ 18 տոկոսը: Շինարարության ոլորտը 2019թ. ընդլայնվել է 4.2 տոկոսով՝ արձանագրելով աճի ամենաբարձր տեմպը վերջին տասնամյակում: Գյուղատնտեսության ոլորտը շարունակել է կրճատվել, թեև ավելի դանդաղ տեմպով: Միջին տարեկան գնաճը 2019թ. 1.4 տոկոս էր (2018թ. 2.5 տոկոսի համեմատ), որը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ըմպելիքների գների աճով: Ցածր գնաճի միջավայրը պահպանվեց 2020թ. սկզբին, երբ նախորդ տարվա համեմատ փետրվարին գները ընկան 0.5 տոկոսով: Ի պատասխան, կենտրոնական բանկը երկու անգամ 2019թ. և կրկին 2020թ. մարտին իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ կուտակային 75 բազային կետով, այն դարձնելով 5.25 տոկոս: Բյուջետային հաշիվներն արձանագրել են ՀՆԱ-ի 0.8 տոկոսի դեֆիցիտ 2019թ., որը ՀՆԱ-ի 2.3 տոկոս դեֆիցիտի նպատակային մակարդակի համեմատ էապես ցածր է: Հարկերի հավաքագրման նշանակալից գերակատարման շնորհիվ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը աճեց՝ կազմելով 23 տոկոս, որը 2018թ. համեմատ 1.5 տոկոսային կետով բարձր է: Ավելին, կատարվել է տնտեսվարողների նկատմամբ ժամկետանց պարտավորությունների վերադարձ ՀՆԱ-ի 0.7 տոկոսի չափով: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա ընթացիկ ծախսերը կատարվել են պլանին համապատասխան, մինչդեռ բյուջեով  նախատեսված կապիտալ ծախսերը կատարվել են մոտ 85 տոկոսով, ինչը բարելավում է նախորդ տարիների համեմատ: Կառավարության պարտքը 2019թ. վերջին (կառավարության միջնաժամկետ պլանով նախատեսվածից մեկ տարի ավելի շուտ) նվազեց՝ հասնելով ՀՆԱ-ի 50 տոկոս մակարդակին: Պետական պարտքը (ներառյալ կենտրոնական բանկի պարտքը) նվազեց՝ կազմելով ՀՆԱ-ի 53.6 տոկոսը»,-նշված է Համաշխարհային բանկի հաղորդագրության մեջ:

 

Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2020թ. կանխատեսման վրա մեծապես ազդել է «COVID-19» համավարակը և ապրանքների գների անսպասելի անկումը: Ելակետային սցենարով, որի համաձայն 2020թ. ամռան կեսից կսկսվի տնտեսության աստիճանական վերականգնումը, 2020թ. իրական ՀՆԱ-ի աճը կընկնի մինչև 1.7 տոկոս, այսինքն՝ այն կկազմի վերջին երեք տարում գրանցված աճի միջին տեմպի մեկ քառորդը՝ հաշվի առնելով արտահանման և ներքին պահանջարկի վրա բացասական ազդեցությունը: «Ակնկալվում է, որ տեմպի դանդաղման ազդեցությունը կմեղմվի բյուջետային ընդլայնման շնորհիվ, որը կապահովվի ընթացիկ (մասնավորապես, առողջապահական և սոցիալական) ծախսերի ավելացման, ինչպես նաև բիզնեսին աջակցության և պետական ներդրումների ծավալի ավելացման միջոցով: Աշխատատար ոլորտների վրա բացասաբար ազդող՝ աճի տեմպի դանդաղման պայմաններում աղքատության կրճատման մակարդակը լավագույն դեպքում կլինի չափավոր: Միևնույն ժամանակ, համաճարակի երկարաձգման դեպքում տեղի կունենա ՀՆԱ-ի դինամիկայի դադար կամ նույնիսկ տնտեսական կրճատում: Սրա հավանականությունն աճում է՝ հաշվի առնելով ողջ աշխարհում առողջապահական, տնտեսական և ֆինանսական ցուցանիշների վատթարացումը: Այս սցենարով աղքատությունը կաճի»,- ասված է կանխատեսման մեջ։

 

Ակնկալվում է, որ գնաճային ճնշումները կմնան ցածր՝ արտացոլելով ապրանքների ցածր համաշխարհային գները և նվազող պահանջարկը: Նշվում է, որ  փոխարժեքի վրա ճնշումները կարող են հեշտորեն հանգեցնել ավելի բարձր գնաճի: «Արտաքին պակասուրդը կմնա բարձր՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի տնտեսության թուլացման և ռուբլու արժեզրկման պատճառով արտաքին պահանջարկը կկրճատվի, իսկ մասնավոր տրանսֆերտները կտրուկ կնվազեն: Սա կարող է ճնշում գործադրել փոխարժեքի վրա: 2020թ. մարտի առաջին կեսին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի համեմատ կորցրեց իր արժեքի ավելի քան 2 տոկոսը: Կենտրոնական բանկի պահուստները և ԱՄՀ-ի հետ  նախապատշպանական բնույթի պայմանավորվածությունը ապահովում են որոշակի բուֆեր, բայց հնարավոր է, որ դրամի արժեզրկման ավելի ուժեղ ճնշումների դեպքում անհրաժեշտ լինի ճշգրտել քաղաքականությունները:

 

Բյուջեն կապահովի որոշ ֆիսկալ խթան. կանխատեսվող բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ի մոտ 4.7 տոկոսին, ներառյալ «COVID-19» համավարակին արձագանքման ուղղված ՀՆԱ-ի 2.2 տոկոսի չափով ֆիսկալ խթանի փաթեթը: ՀՆԱ-ի մոտ 50 տոկոսին հասնող կառավարության պարտքի պայմաններում հնարավոր է, որ անհրաժեշտ լինի կիրառել ֆիսկալ կանոնի բացառման մասին դրույթը: Կանխատեսվում է, որ ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կվերականգնվի՝ 2021-22թթ. կազմելով շուրջ 4.5 տոկոս, որին կաջակցեն կայունացող արտաքին պայմանները և հետաձգված աշխատանքների կատարումը: Հաշվի առնելով աճի պատմական առաձգականությունը՝ ակնկալվում է, որ աղքատության մակարդակը կվերառանա իր նվազող դինամիկային»:

 

Համաշխարհային բանկն ընդգծում է, որ  Հայաստանի համար անմիջական մարտահրավերը «COVID-19» համավարակն է: Կանխատեսման համաձայն՝ երկրի վրա կազդի և´ ապրանքների, և´ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի ժամանակավոր փլուզումը: «Հատկապես խոցելի է զբոսաշրջությունը՝ մի ոլորտ, որը վերջին տարիներին   հաստատուն զարգացել է: Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքատեսակներից՝ պղնձի, գների անկումը կշարունակի բացասաբար ազդել արտաքին մնացորդի վրա: Մասնավոր տրանսֆերտները (որոնք 2018թ. կազմել են ՀՆԱ-ի շուրջ 12 տոկոսը և եկել են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից) ծառայում են որպես բացասական ազդեցության լրացուցիչ խողովակ: «COVID-19»-ի տարածման սահմանափակմանն ուղղված ջանքերը («ֆիզիկական հեռավորության պահպանումը» և այլ կանխարգելիչ միջոցառումները, ներառյալ արտակարգ իրադրության սահմանումը) է´լ ավելի կկրճատեն պահանջարկը: Տնտեսության դոլարացման մակարդակի և արտահանման մեջ դիվերսիֆիկացիայի բացակայության պայմաններում է´լ ավելի դժվար կլինի կառավարել ցնցումը: Ինչևէ, համեմատաբար առողջ բանկային հատվածը, ԱՄՀ-ի հետ ձեռք բերված նախապաշտպանական բնույթի պայմանավորվածությունը, ինչպես նաև որոշ բյուջետային բուֆերները մասամբ մեղմում են ռիսկերը:

 

«COVID-19» համավարակից զատ, արտահանման վրա հիմնված կայուն աճի ուղով ընթանալու համար Հայաստանին անհրաժեշտ է առաջ տանել բարեփոխումները՝ ուղղված մրցակցության բարելավմանը և դիմակայունության բարձրացմանը»,- ասված է  հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր