Կորոնավիրուսի ազդեցությունը գների վրա

Բախվելով կորոնավիրուսի ահագնացող սպառնալիքին՝ ամբողջ աշխարհում սպառողները սկսեցին առաջին անհրաժեշտության ապրանքների խուճապային գնումներ կատարել, իսկ սուպերմարկետների պաշարները՝ վերջանալ։ Բացառություն չէր նաև Հայաստանը, այստեղ ևս խուճապային գնումներ եղան կորոնավիրուսի՝ Հայաստանում տարածման սկզբնական փուլում։ Այլ կերպ ասած՝ նկատվում է հիմնական ապրանքների պահանջարկի աճ: Առանց արտաքին միջամտության նման դեպքում պետք է տեղի ունենա գների կարճաժամկետ բարձրացում: Այնուամենայնիվ, շատ պետական կարգավորումներ, ամենայն հավանականությամբ, կարող են կանխել գների բարձրացումը, քանի որ այդ բարձրացումը կարող է լինել կտրուկ կամ չարդարացված, ինչն էլ կամ բացահայտ անօրինական է, կամ լայնորեն համարվում է անբարեխղճություն: Բացի այդ, խուճապային գնումները լարվածություն են ստեղծում կառավարության համար Իսկ քաղաքական գործիչներն իսկապես կարծում են, որ գների կտրուկ բարձրացումը հակաօրինական համարելով՝ կարող են փրկել սպառողներին ագահ ձեռներեցներից, ովքեր պատրաստ են խաբել և շահագործել սպառողներին:

 

Գների կտրուկ բարձրացումը ապրանքների գների «անարդար» կամ «չափից շատ» բարձրացման պրակտիկա է ճգնաժամի կամ արտակարգ իրավիճակների ժամանակ: Գների նման աճը համարվում է նաև շահագործում: Հիմնական գաղափարն այն է, որ արտակարգ իրավիճակների պայմաններում գների բարձրացման «շահագործող» պրակտիկան բարոյապես դատապարտելի է և պետք է դադարեցվի:

 

 

Ազատ շուկայական տնտեսության տեսանկյունից այսպես կոչված գների չափազանց աճը կանխելը, սակայն, սխալ կլիներ: Դա, ի վերջո, կախված է ամենակարող բյուրոկրատների ինքնակամ որոշումներից և նրանց սեփական հայեցակարգից, թե ինչպես պետք է գործեն գները և շուկաները:

 

Ընդհանուր առմամբ, շուկաները սակավ ռեսուրսների բաշխման բավականին լավ աշխատանք են կատարում: Շահույթով պարգևատրում են այն բիզնեսներին, որոնք արդյունավետորեն արտադրում են սպառողներին անհրաժեշտ իրերը, իսկ կորուստներով «պատժում» նրանց, ովքեր արտադրում են վատնումներով կամ չեն արտադրում այն, ինչը սպառողներն են ցանկանում: Քանի դեռ առկա է ազատ մուտք ու ելք շուկա, ձեռնարկատերերը հակված կլինեն շահույթ ստանալ և խուսափել կորուստներից՝ նվազագույնի հասցնելով վատնումները և ապահովելով մրցակցության ինքնակարգավորումը:

 

Այս մրցակցային գործընթացը միաժամանակ հենվում է ճշգրիտ գների վրա և ապահովում է, որ գների անճշտությունները ինքնորոշվեն։ Եթե խանութը սահմանում է չափազանց բարձր գներ, ապա գնորդներ չի ունենա։ Իսկ եթե սահմանում է չափազանց ցածր գներ, ապա կարող է կորուստներ կրել կամ կշարունակի կրճատել պահեստներում եղած պաշարները: Ազատ շուկայում շահութաբեր ընկերությունը, որը կարող է բարձր գներ սահմանել, ի վերջո կբախվի շուկայի նոր մասնակիցների սպառնալիքին, որոնք այդ ապրանքները կառաջարկեն ավելի ցածր գներով։

 

Հետևաբար, երբ պահանջարկի հանկարծակի փոփոխություն է տեղի ունենում, ինչպես կորոնավիրուսի համավարակի դեպքում է, ապա կարևոր է, որ թույլատրվի գների բարձրացում: Որովհետև ավելի բարձր գները սուպերմարկետներին խրախուսում են մեծացնել մատակարարումները և ապահովել պահուստների համալրումը: Կարևոր է նշել, որ բարձր գները նաև պարգևատրում են տնտեսվարողներին խանութները բաց պահելու համար այն դեպքում, երբ միջազգային մատակարարման ցանցերը լուրջ վնասվել են կորոնավիրուսի պատճառով՝ բարձրացնելով ծախսերը: Բարձր գները նաև խրախուսում են ձեռնարկություններին արտադրելու այս պահին բնակչությանն անհրաժեշտ սպառողական ապրանքները:

 

Գների բարձրացումը կարևոր է նաև սպառողների արդյունավետ վարքագծի համար: Օրինակ, պահածոյացված ապրանքների գների բարձրացումը սպառողին հուշում է դրանք պահել ապագայի համար, այլ ոչ թե չմտածված բացել այդ պահածոյացված ապրանքները, երբ դրանց անհրաժեշտությունը չկա։ Իսկ թղթե անձեռոցիկների (սրբիչների) գների բարձրացումը նշանակում է, որ մարդիկ կարող են մաքրել իրենց ձեռքերը մեկ թերթիկով, այլ ոչ թե երեք:

 

 

Այն իրավիճակը, որն այսօր ունենք, պարզ առաջարկ և պահանջարկ է: Պահանջարկը մեծանում է, մյուս կողմից առաջարկը (գոնե կարճաժամկետ) նվազում է: Բարձր գներն ազդում են վաճառողների և գնորդների վարքագծի վրա: Սպառողի համար դրանք նվազեցնում են աճող պահանջարկը՝ միաժամանակ խրախուսելով պահուստավորումը: Դրանով բարձր գները կոնկրետ ապրանքներ գնելու հնարավորություն են տալիս այլ մարդկանց, ովքեր այդ ապրանքներն ավելի շատ են կարևորում, ուստի և պատրաստ են վճարել ավելին: Հատկապես ճգնաժամի պայմաններում շատերը գուցե ցանկանան կոնկրետ ապրանք գնել, բայց եթե գները չբարձրանան, ապա նրանք, ովքեր առավել շատ այդ ապրանքի կարիքն ունեն, դժվար թե կարողանան նույնիսկ գնել այն, ինչն իրենց ամենից շատն է հարկավոր: Հակառակ դեպքում, այդ ապրանքը ձեռք կբերվեն ուրիշների կողմից, քանի որ մնացել են ցածր գնով: Այդ պատճառով լիբերալ տնտեսագետներից շատերը դեմ են գների չարդարացված բարձրացմանը հակազդող օրենսդրությանը և պնդում են, որ դա կանխում է ապրանքների հոսքը դեպի այն անձինք, ովքեր դրանք ամենաշատն են գնահատում:

 

Ինչպես տեսնում ենք այսօրվա իրավիճակից, սա հենց այն դեպքն է, երբ ձեռքի ախտահանիչ միջոցները մի քանի րոպեի ընթացքում դատարկվում են խանութների դարակներից: Գների համակարգի գործունեության մեխանիզմն այն է, որ երբ կարգավորման մարմինները չեն միջամտում, այն կարողանում է ռեսուրսներ հատկացնել նրանց, ովքեր իսկապես դրանք ավելի շատ են գնահատում: Իսկ նրանք, ովքեր ավելի են գնահատում այդ ռեսուրսները, հաճախ առավել մեծ կարիք ունեցողներն են: Եթե մարդիկ պատրաստ են ավելի շատ վճարել, քան սովորաբար վճարում էին որևէ ապրանքի համար, դա չի նշանակում, որ նրանք շահագործվում են: Իրականում դա նշանակում է, որ նրանք ավելի շատ են գնահատում «X» ապրանքը իրենց տված «Y» գումարից: Եթե նրանք դա չանեին, ապա գործարքը երբեք չէր կայանա:

 

Ազատ շուկայի գնային համակարգի մեխանիզմը հուշում է, որ ռեսուրսների այս ամբողջ կառավարումը տեղի է ունենում ինքնաբերաբար․ ոչ մի իմաստուն բյուրոկրատ չպետք է պլան կազմի, ոչ մի անհաջող քաղաքական գործիչ ստիպված չէ կարգավորել և ոչ մի ծանրակշիռ միջամտության կարիք չկա: Նրանք բոլորը սխալ են թույլ տալիս` անտեսելով, թե ինչ է իրականում նշանակում գինը: Գինն այն ազդանշանն է, որն օգտագործվում է հասկանալու համար, թե որքան են սպառողներն իսկապես կարևորում որոշակի ապրանք:

 

Արդյունքում «սառնասիրտ» գների համակարգը կարգավորելու նրանց ջանքերն անխուսափելիորեն բերում են աղետների: Նվազագույն աշխատավարձի մասին խիստ օրենքներն ամայացրել են աղքատ համայնքները, վարձավճարների վերահսկումը բնակարանների ահռելի դեֆիցիտ է ստեղծում, իսկ գների պարտադիր «առաստաղները» հանգեցնում են առաջին անհրաժեշտության ապրանքների տևական պակասուրդի և սև շուկաների: Օրինակ՝ 1970-ականներին ԱՄՆ-ում գների վերահսկման ազդեցությունը բենզինի պակասուրդի վրա: Գնային համակարգի ներքևից վերև բնույթը միլիոնավոր սպառողների և արտադրողների վրա կարող է կիրառել սահմանափակումների լայն շրջանակ՝ առանց վերևից ներքև որևէ վերահսկողության անհրաժեշտության:

 

Եթե չարդարացված գների մասին օրենքները կանխում են գների բարձրացումը, առաջին անհրաժեշտության ապրանքների տևական պակասուրդի առաջացման ռիսկ է  ի հայտ գալիս՝ հանգեցնելով հերթերի և ապրանքների նորմավորման։ Դրանք ոչ միայն ֆենոմենալ վատնումներ են, այլև խթանում են սև շուկաները և հանցավոր պահվածքը: Օրինակ՝ շատ խանութներ սահմանափակում են ձեռքի ախտահանիչ միջոցների գնումները՝ դրանց վաճառքը թույլատրելով երկու կամ երեք անձի համար: Բայց այս սահմանափակումը կարելի է հեշտությամբ շրջանցել խանութ բազմաթիվ այցելությունների միջոցով: Բացի այդ, նորմավորումից օգտվում են հարուստները (սև շուկաների միջոցով), առավել տեղեկացվածները կամ ճիշտ կապեր ունեցողները: Ավելի լավ է գների աճի միջոցով արագորեն հաղթահարել պակասուրդը, քան երկարաձգել դժվարությունները երկարատև պակասուրդով: Առանց ավելի բարձր հարաբերական գների ձեռնարկատերերը այդ խնդիրները վերացնելու համար ոչ մի խթան չեն ունենա իրենց ժամանակը և կապիտալը վտանգելու համար:

 

Թեև գների վերահսկողությունը հաճախ իրականացվում է աղքատներին և խոցելի խմբերին պաշտպանելու համար, քչերն են վիճարկում, որ հենց աղքատներն ու խոցելի խմբերն են, որ անհամաչափորեն տուժում են ապրանքների պակասուրդից և նորմավորումից: Փաստորեն, հասարակության համար ավելի լավ կլիներ, եթե կառավարությունը միանգամյա դրամաշնորհներ տրամադրեր աղքատներին և թույլ տար, որ գները բարձրանան, այլ ոչ թե զսպեր դրանց բարձրացումը: Գների փոփոխությունն առաջացնում է արտադրողի վարքագծի փոփոխություն, և դա այն է, ինչ մենք պետք է տեսնենք: Ըստ հայտնի տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Ֆրիդրիխ Հայեկի «Հասարակության մեջ գիտելիքների օգտագործումը» հոդվածի՝ գները կարող են համակարգել տարբեր մարդկանց առանձին գործողությունները, ովքեր ձգտում են բավարարել իրենց ցանկությունները: Իսկ նորդասական տնտեսագիտության համաձայն՝ գների սաստիկ բարձրացմանը հակազդող օրենքները խոչընդոտում են բաշխման արդյունավետությանը: Բաշխման արդյունավետությունը նշանակում է, որ երբ գները գործում են ինչպես հարկն է, շուկաները հակված են ռեսուրսներ հատկացնել դրանց առավել արժեքավոր օգտագործմանը: Իրենց հերթին, նրանք, ովքեր ամենից շատ են կարևորում ապրանքը, պատրաստ կլինեն ավելի բարձր գին վճարել դրա դիմաց, քան նրանք, ովքեր այդքան շատ չեն կարևորում այդ ապրանքը:

 

Այս թեմայով՝

🔗 Գների պետական կարգավորումը

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր