Ինչպես է Հայաստանը մրցակցում տաղանդների համար

Այսօր երկրները ոչ միայն ձգտում են պատրաստել որակյալ մասնագետներ, այլև միջազգային մակարդակում մրցակցում են իրենց անհրաժեշտ մասնագետներին ներգրավելու համար, ինչպես նաև մշակում են տարբեր ծրագրեր նրանց երկրում պահելու համար։ Բարձր որակյալ մասնագետների մրցակցության համար երկրների կողմից իրականացվող ծրագրերի, միջոցառումների կամ քաղաքականությունների գնահատման համար 2013 թ․-ից սկսած յուրաքանչյուր տարի հաշվարկվում և համապատասխան զեկույցի տեսքով հրապարակվում է Տաղանդների համաշխարհային մրցունակության ինդեքսը (GTCI)։

 

Ինդեքսը գնահատում է այն թե ինչ են անում երկրները բարձր որակավորված աշխատուժ պատրաստելու և ներգրավելու, ինչպես նաև այդ աշխատուժը երկրում պահպանելու համար: Համաձայն GTCI 2020 զեկույցի՝ Հայաստանը 435 միավորով 132 երկրներից կազմված վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը։ Հայաստանի համար ևս ինդեքսը հաշվարկվում է 2013թ․-ից։ 2013թ․ զեկույցում Հայաստանը 42 միավորով 103 երկրների մեջ զբաղեցրել էր 61-րդ հորիզոնականը, գտնվել Միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրների խմբում և այդ խմբի 19 երկրների մեջ ընդհանուր ինդեքսով զբաղեցրել 3-րդ տեղը։ 2019 թ․ Հայաստանը տեղափոխվել է Միջինից բարձր եկամուտներ ունեցող երկրների խումբ։

 

Հայաստանի վարկանիշը (տեղը վարկանիշում և միավորը)

 

Վերջին երկու տարում ընդհանուր ինդեքսով ունենք որոշակի բարելավում և դիրքի բարձրացում վարկանիշային աղյուսակում։ Դրան հիմնականում նպաստել են տաղանդների ներգրավման և երկրում առկա միջավայրի, հնարավորությունների ուղղությամբ, որոշ չափով էլ մասնագիտական և տեխնիկական հմտությունների մասով կատարված աշխատանքները։ Սակայն արտասահմանից տաղանդավոր մարդկանց ներգրավելու ցուցանիշով Հայաստանը բավական վատ դիրքում է, իսկ վերջին տարիներին այդ ցուցանիշով վարկանիշային աղյուսակում հետընթաց է գրանցել։ Ինդեքսի հիմնական բաղադրիչներից վատթարացում է արձանագրվել միայն Գլոբալ գիտելիքների հմտությունների բաղադրիչը։

 

Հայաստանի համար ինդեքսի և դրա հիմնական բաղադրիչների փոփոխությունները

 

Ինդեքսի հիմնական բաղադրիչներով միջին դիրքում ենք, բացառությամբ տաղանդների պատրաստման բաղադրիչով։ Այդ ցուցանիշով, որը նկարագրում է կրթական համակարգը, պետության կողմից դրա վրա կատարվող ծախսերը, մասնագետների հմտությունների զարգացման և շարունակական կրթության հնարավորությունները, զբաղեցնում ենք բավական ցածր դիրքեր։ Սա խոսում է ոչ մրցունակ կրթական համակարգի մասին։

 

GTCI 2020-ի հաշվարկներում ներառվել են ընդհանուր 70 ցուցանիշներ: Հիմնվելով մանրակրկիտ գնահատման և վերլուծության վրա՝ ինդեքսը տեղեկություններ է տալիս տաղանդների համար տարվող քաղաքականության վերաբերյալ երկրի հարաբերական ուժեղ և թույլ կողմերի մասին: Անդրադառնանք Հայաստանի որոշ ցուցանիշներին՝ ըստ ոլորտների։

 

Տնտեսական միջավայրը

Ինդեքսի առաջին բաղադրիչը գնահատում է տնտեսական կողմը՝ կարգավորման և շուկայական միջավայրը, բիզնես և աշխատանքային միջավայրը ու տեխնոլոգիաների ներդրումը։ Պետական կարգավորման միջավայրը վերջին տարիներին չի բարելավել ու մնում է ցածր։ Սակայն կարգավորման որակի առումով առկա է որոշակի բարելավում։ Ցածր ցուցանիշներ ունենք կառավարության արդյունավետության, կոռուպցիայի մասով, հետազոտությունների և մշակումների վրա կատարվող ծախսերի գծով։ Վերջին տարիներին զգալի բարելավվել է նաև շուկայական միջավայրը։ 2020թ․ կտրուկ լավացել է տեղական շուկաներում մրցակցությունը։

 

Կրթական ոլորտը

Շատ կարևոր տեղ է հատկացվում տաղանդների պատրաստման և ներգրավման՝ երկրի հնարավորությունների գնահատմանը։ Ընդ որում՝ տաղանդների պատրաստումը Հայաստանի թույլ կողմերից է։ Մեր երկրում սովորող օտարերկրացի ուսանողների թվով միջին ցուցանիշ ունենք, իսկ տաղանդավոր մարդկանց ներգրավելու գործում անարդյունավետ ենք աշխատում։ Բավական վատ վիճակ է նաև ֆորմալ կրթության առումով։ Մասնագիտական ուսուցման մակարդակով կայուն միջին դիրքում ենք։ Բարձրագույն կրթության մասով համեմատաբար ավելի բարձր դիրքում ենք, քան մասնագիտական ուսուցման դեպքում։ Համալսարանների վարկանիշով Հայաստանը նույնպես ցածր դիրքերում է։ ՀՆԱ-ի նկատմամբ բարձրագույն կրթության վրա կատարվող պետական ծախսերը մյուս երկրների համեմատ շատ ցածր են: Այս ցուցանիշով զիջում ենք նաև բոլոր հարևան երկրներին, իսկ ԵԱՏՄ երկրներից մի փոքր առաջ ենք Ղազախստանից և Ղրղզստանից։

 

Բավական լավ դիրքում ենք բարձր հմտություններով մարդկանց հարաբերակցությամբ։ Սակայն Հայաստանում որակավորված, հմուտ աշխատողներ գտնելը դյուրին չէ։ Աշխատուժի մեջ մասնագետների մասնաբաժինը միջինից մի փոքր բարձր է։ Միջին դիրք ունենք բարձրագույն կրթությամբ աշխատուժի հարաբերակցությամբ, իսկ բարձրագույն կրթությամբ բնակչության տեսակարար կշռով առաջին հնգյակում ենք՝ 2020 թ․ զեկույցում զբաղեցնելով 4-րդ տեղը։ Սա Հայաստանի ուժեղ կողմերից մեկն է։

 

Ընդհանուր առմամբ, տնտեսությանը կրթական համակարգի համապատասխանության տեսանկյունից միջին մակարդակ ունենք, սակայն վերջին տարիներին փոքր բարելավում է նկատվում։ Մեկ աշխատողի աշխատանքի արտադրողականությունը շարունակում է միջինից ցածր մնալ։ Այս ցուցանիշով հարևան երկրներից առաջ ենք միայն Վրաստանից։

 

Գիտական և ՏՏ ոլորտը

Գիտական ոլորտում թեև ընդհանուր գնահատականներով միջին ցուցանիշներ ունենք, սակայն դրանք վերջին 3 տարիներին անընդհատ վատթարանում են։ Գիտնականների և ճարտարագետների հասանելիության առումով միջին ցուցանիշներ ունենք։ Գիտական հոդվածների (ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, մաթեմատիկա, կլինիկական բժշկություն, կենսաբժշկական հետազոտություն, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, տիեզերքի մասին գիտություններ) քանակով նույնպես միջին դիրքում ենք, սակայն վերջին տարիներին ունենք անկում։ Հարևան երկրներից զգալի հետ ենք Իրանից և Թուրքիայից։

 

Չնայած բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում արդեն տևական ժամանակ համարվում է գերակա ուղղություն, այս ոլորտում նույնպես առկա է միջին մակարդակ։ Միջին ցուցանիշներ ունենք տեխնոլոգիաների օգտագործման, նոր տեխնոլոգիաներում ներդրումների գծով։ Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների միջոցով նոր տեխնոլոգիաներ ներգրավելու գործում միջինից էլ ցածր ցուցանիշներ ունենք։ Վերջին տարիներին կայուն միջին մակարդակ է առկա նաև տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքի մասով։

 

Արտահանման մեջ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության մասնաբաժնով միջին դիրք ունենք։ Ընդ որում՝ այս ցուցանիշով Հայաստանը բավական առաջ է հարևան երկրներից։ Միջինից մի փոքր բարձր է նորարարական արտադրանքի ինդեքսը: Այս ցուցանիշով հարևան երկրներից զիջում ենք միայն Իրանին, իսկ Թուրքիայի հետ նույն դիրքում ենք։

 

Ինչպես տեսնում ենք, տաղանդների համաշխարային մրցունակության ինդեքսը տեղեկություններ է տալիս երկրների վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս համեմատություններ կատարել ինչպես հարևան, այնպես էլ գործընկեր երկրների հետ։ Դա թուլ է տալիս գնահատել տաղանդների համար Հայաստանի մրցակցային հնարավորությունները։ Մասնավորապես, ընդհանուր ինդեքսով Հայաստանը հարևան երկրներից զիջում է միայն Ադրբեջանին, ընդ որում՝ ինդեքսի բոլոր հիմնական բաղադրիչներով, բացառությամբ Գլոբալ գիտելիքների հմտությունների բաղադրիչի։ ԵԱՏՄ անդամ երկրներից զիջում է Ռուսաստանին (վարկանիշային աղյուսակում 48-րդը) և Ղազախստանին (54-րդ տեղ)։ Բելառուսը վարկանիշային աղյուսակում ներառված չէ։ Տաղանդավոր մարդկանց երկրում պահելու տեսանկյունից Հայաստանը թեև վերջին տարիներին արձանագրել է դրական միտում, սակայն շարունակում է ցածր դիրքերում մնալ։ Ընդհանուր առմամբ, կարևոր ցուցանիշներով աշխարհում գրավում ենք միջին դիրք։

 

Ինդեքսը հնարավորություն է տալիս հասկանալու տաղանդների պատրաստման, ներգրավման և նրանց երկրում պահելու համար Հայաստանի հարաբերական ուժեղ և թույլ կողմերը։ Հատկապես պետք է ուշադրություն դարձնել թույլ կողմերի վրա, որոնցից ամենակարևորը կրթությունն է։ Այս ինդեքսը նույնպես մատնանշում է կրթական համակարգի առանցքային լինելը։ Հետևաբար, անհապաղ քայլեր են հարկավոր կրթական ոլորտն առաջ մղելու և մրցակցային դարձնելու համար։

 

Որակյալ մասնագետներ պատրաստելը և ներգրավելը երկրներին բերում են մրցունակություն, նորարարություն և, հետևաբար, տնտեսական աճ։ Զուգահեռ նաև աշխատանքներ պետք է տարվեն բարձր որակավորմամբ աշխատուժին Հայաստանում պահելու համար, քանի որ այս ցուցանիշով ևս մեր երկիրը շատ թույլ դիրքեր ունի։ Եթե այս ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, ապա անարդյունավետ է դառնում մասնագետների պատրաստումն ու ներգրավումը, իսկ կորցնելով որակյալ աշխատուժը՝ կորցնում ենք նաև արագ զարգանալու և մրցակցային լինելու հնարավորությունները։

 

Այս թեմայով՝

Տաղանդների համաշխարհային մրցակցությունը և Հայաստանը

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր