Տեսակետ ՀՀ կառավարության կողմից բիզնեսին առաջարկվող օժանդակության վերաբերյալ

Այնպիսի տպավորություն կա, որ վերջին երկու տարիներին բիզնես խաղի կանոնների փոփոխությունների հայեցակարգ մշակելիս, կարծես թե, հեղինակները հիմնվում են բակային որևէ խանութի, կարի արտելի կամ տաքսի ծառայություն իրականացնող բիզնեսների գործունեության վերլուծության վրա։ Բիզնեսի այդ հատվածը, իհարկե, կարևոր է, սակայն ընդունված օրենսդրությունը պարտադիր է բոլորի համար, այն իր ազդեցությունն է թողնում ողջ բիզնես դաշտի վրա։

 

2020թ․ մարտի 20-ին ՀՀ կառավարության պաշտոնական կայքում շրջանառության մեջ է դրվել «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ, որի նպատակը կորոնավիրուսի հետևանքով առանձին տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելն է։ Այն սահմանում է օժանդակության 3 ձև՝ համաֆինանսավորում, վերաֆինանսավորում, սուբսիդավորում, որոնցից յուրաքանչյուր տնտեսվարող, կարող է կիրառել միայն մեկը։

 

Այն ֆինանսական միջոցները, որոնք կուղղվեն բանկերի ու վարկային կազմակերպությունների հանդեպ տնտեսվարողների արդեն իսկ ունեցած վարկերի վերաֆինանսավորմանն ու ՀՀ դրամով վերաձևակերպելուն, դրանք կարող են որոշակի արդյունավետություն ունենալ։ Սակայն հանրային միջոցների հաշվին որոշ կազմակերպություններին ֆինանսավորում տրամադրելը արդյունավետ գործելաոճ չէ, այն նույնիսկ ճիշտ չէ։ Այս գումարները «ջուրն են ընկնելու»։

 

Որոշման նախագծով պոտենցիալ օժանդակություն ստացողների շրջանակը սահմանված է խիստ թերի, այն բացառություններ է սահմանում, մասնավորապես՝ բանկերի, վարկային կազմակերպությունների համար, որոնց ֆինանսական ցնցումներից զերծ պահելը շատ ավելի արդյունավետ կարող է լինել, քան այսօր չգործող որոշ տնտեսվարողներին օգնելը։ Չմոռանանք, որ արտակարգ պայմաններում ավանդների կրճատումը անխուսափելի է։ Կամ սահմանափակումների մեջ նշված չեն այն ճյուղային տնտեսվարողները, որոնք այս արտակարգ պայմաններում էապես մեծացրել են իրենց իրացման շրջանառությունը։ Օրինակ, առևտրային ցանցերը և դեղատները, նրանց մատակարարները, որոնք այս օրերին ունեն իրացման շրջանառության աճ, նույնպես կարող են դիմել և հանրային միջոցների հաշվին ստանալ օժանդակություն։

Որոշման մեջ օգտագործված է «բարվոք վարկային և հարկային պատմություն» բնորոշումը, որը խիստ սուբյեկտիվ է։

 

Իմ կարծիքով, երբ տնտեսվարողն ունի ֆինանսական դժվարություններ, պետք է ուսումնասիրել, թե այդ դժվարությունները ինչի հետ են կապված։

 

1․ Եթե այդ դժվարությունները կապված են ֆինանսական հոսքերի հետ (կան ծախսեր ԴՐԱՆՑԻՑ ԱՌԱՎԵԼ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ պարագայում, սակայն դրամարկղային դժվարություններ կան՝ հոսքերը դանդաղել են, վճարումները հետաձգվել են, կա կանխիկի (փողի) պակաս), ապա այս դեպքում պարտքով գումար տալը (այդ թվում՝ վարկավորելը) կլինի օգտակար։

 

2․ Եթե այդ դժվարությունները կապված են իրացում, հասույթ, եկամուտ չունենալու (խիստ կրճատվելու) պարագայում ծախսերը պահպանելու, ֆիքսված պարտադիր ծախսեր ունենալու հետ, ապա այս պայմաններում տնտեսվարողին պարտքով փող առաջարկելը հանցագործություն է, սա նշանակում է «կթել մինչև վերջ»։ Հանցագործություն է, քանի որ այն անձինք, որոնց նկատմամբ տնտեսվարողը պարտավոր է կատարել այդ ծախսերը, իմանալով ֆինանսավորման հնարավորության մասին, կստիպեն տնտեսվարողին գնալ և պարտք վերցնել ու վճարել իրենց (եթե պետությունը չմիջամտի, ոչ մի բանկ վարկ չի տա վնասով աշխատող տնտեսվարողին)։ Պետությունը այստեղ կրկնակի խաղ է խաղում․ նա, այդ ծախսերը ֆինանսավորելով, ըստ էության, հարկերի տեսքով հետ է ստանում այդ ծախսերից բխող հարկերի ու վճարների տեսքով ծախսերի մոտ 1/3-ը։

 

Եթե կառավարությունն իրոք ցանկանում է օգնել բիզնեսին, նա այս արտակարգ պայմաններում պետք է հնարավորություն տա տնտեսվարողներին ազատվելու իրենց այն ծախսերից, որոնցից անմիջապես ազատվելու համար կան օրենսդրական սահմանափակումներ (հիմնական դժվարությունն այսօր կայանում է աշխատավարձերի պահպանման հետ)։ Աշխատակցին գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատելը բավականին երկար ու թանկ պրոցես է (արձակման նպաստ, ծանուցման ժամանակահատվածում աշխատավարձ և այլն)։ Անհրաժեշտ է 30-100 տոկոս իրացման ծավալների անկում գրանցած, կամ չգործող կազմակերպություններին արտակարգ հնարավորություններ տալ դադարեցնելու աշխատանքային հարաբերությունները և վճարելու վերջնահաշվարկ, արդյունքում՝ կանգնացնելու աշխատավարձի հաշվիչը։

 

Երբ կազմակերպությունը հասույթ չունի, սակայն վարկ է վերցնում և աշխատավարձեր է վճարում, նա անխուսափելիորեն գնում է սեփական կապիտալի նվազեցմանը, զուտ ակտիվների պակասեցմանը, հայտնվում է անվճարունակ ու սնանկ վիճակում։ Եթե նույնիսկ սնանկության գործընթացում դեռևս չհայտնվի, լավագույն դեպքում նա տարին կփակի վնասով և 2020 թվականի համար չի վճարի շահութահարկ և ավելացված արժեքի հարկ, 2021 թվականին չի վճարի շահութահարկի կանխավճարներ, պետությունը կունենա հարկային մուտքերի պակասորդ։ Շրջհարկի ռեժիմում աշխատողների վիճակը համեմատաբար հեշտ է (1,5-5 տոկոս հասույթից հարկ տվող տնտեսվարողները 300-500 հազար դրամ աշխատավարձ դժվար ձևակերպեն․․․ Իսկ եթե նա աշխատավարձի չձևակերպված մասը չտա, ապա աշխատողը ինքնակամ կազատվի աշխատանքից)։

 

Արտակարգ դրության հայտարարման պահից բիզնեսը վերադիրքավորվելու, անարդյունավետ ծախսերից հրաժարվելու հնարավորության դեպքում, հնարավոր է այդ բիզնեսների փրկում, քանի որ նրանց սեփական կապիտալը գոնե «կսառի» 16․03․2020-ի դրությամբ և այն կրկին «կջերմանա» արդեն նոր իրավիճակի պայմաններում։

 

Իսկ այդ աշխատանքից ազատված մեր քաղաքացիներին պետությունը կարող է էլի բանկերի կամ սոցիալական ծառայության միջոցով վճարել ֆինանսական աջակցության գումարներ՝ գործատուների կողմից տրված տեղեկանքների և ՊԵԿ-ում առկա տեղեկատվության հիման վրա։

 

Այսինքն՝ բիզնեսին պետք է տալ հնարավորություն թոթափել իր ծախսերը, իսկ գումարը տալ վերջնական սպառողին՝ աշխատանքից ազատված քաղաքացուն, ոչ թե գումարը տալ բիզնեսին, նրան գցել ֆինանսական ծանր վիճակի ու հոսքերի մեջ, սակայն ասել՝ պահպանիր աշխատատեղերը ու այդ գումարներից 23-24 տոկոս էլ մեզ հարկ տուր։

 

Արամ Աշուղյան

Տնտեսագետ, «3A partners» ընկերության հիմնադիր

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր