Փյունիկը` մոխիրներից դեպի վերածնունդ. Հարավային Կորեա

Այսօր Հարավային Կորեան Մեծ քսանյակի ուժեղ տնտեսություններից և «ասիական վագրերից» մեկն է: Երկրի հաջողության բանալին կրթությունն է: Պատերազմներից հետո Կորեան գնաց կրթական համակարգը բարեկարգելու` ծանր, ներդրումները ոչ շուտ վերադարձնող, բայց, թերևս, միակ խելամիտ ճանապարհով: Այդպես երկիրը կարողացավ լուծել երկու առանցքային ու հրատապ խնդիր. նախ մեղմել «ուղեղների արտահոսքը», ապա մագնիսի պես ձգել օտարերկրացի տաղանդներին:

 

Կրթության ոլորտում կառավարության գործադրած ջանքերն անարդյունք չեն եղել: Վերջին մի քանի տարիներին Կորեայում սովորող օտարերկրացիների ու արտերկրում սովորող կորեացիների թվերը գրեթե հավասարվել են, այսինքն` մեղմվել է «ուղեղների արտահոսքը» (նկ. 1): Ի շնորհիվ կրթության բարձր որակի` ամեն հաջորդ տարի ավելի ու ավելի շատ օտարերկրացիներ են նախընտրում կորեական կրթությունը:

 

Նկ. 1. Ուսանողների ներհոսքը դեպի Կորեա ու արտահոսքը Կորեայից 2003-2018 թթ., հազար մարդ, ըստ Կորեայի Կրթության վիճակագրական ծառայության տվյալների

 

ԱՄՆ-ում ունեցած ուսանողների թվով Կորեան զիջում է միայն Չինաստանին ու Հնդկաստանին, սակայն վերջին տարիներին պատկերը փոխվելու շատ մեծ միտում է դրսևորել: Կորեացի ուսանողների թիվը ԱՄՆ-ում վերջին 7 տարում նվազել է 26%-ով, իսկ ամերիկացի ուսանողների թիվը Կորեայում աճել է 45%-ով։

 

Հարավային Կորեան արտերկրում սովորող ուսանողների թվով չորրորդ երկիրն է աշխարհում. զիջում է միայն Չինաստանին, Հնդկաստանին ու Սաուդյան Արաբիային: Կորեացիները բարձրագույն կրթություն ստանալու նպատակով մեկնում են աշխարհի շուրջ 140 երկրներ, նախընտրելիներն են ԱՄՆ-ն և Չինաստանը։

 

Միջազգային առևտրի ինստիտուտի կողմից կատարված հարցումների համաձայն` 2012 թվականի տվյալներով ուսումն ավարտելուց հետո հայրենիք վերադառնալու մտադրություն ուներ արտերկրում սովորող կորեացիների 55.7%-ը, 2014 թվականին` 71.5%-ը, այժմ` մոտ 80%-ը: Սակայն ըստ Համաշխարհային տաղանդի վարկանշավորման [1]՝ Կորեան 63 երկրների շարքում 33-րդն է` 62.54 միավորով (նկ. 2): Դա նշանակում է, որ երկիրը ունի «ուղեղների արտահոսքի» ոչ փոքր ցուցանիշ:

 

Նկ. 2. Կորեայի զբաղեցրած դիրքերը 63 երկրների շարքում ըստ Համաշխարհային տաղանդի վարկանշավորման և նրա երեք բաղադրիչների 2015-2019 թթ.

 

Սակայն Կորեայի Միջազգային կրթության ազգային ինստիտուտի (NIIED) համար առաջնահերթություն է համարվում ոչ թե «ուղեղների արտահոսքը» կանխելը, այլ օտար տաղանդներին ներգրավելը: Կառույցի առաջարկած կրթաթոշակներից միայն մեկն է նախատեսված մեկնողների համար, և այն պարտադիր վերադարձ չի պահանջում: Իրականում Կորեայի համար «ուղեղների արտահոսքը» այնքան էլ լուրջ խնդիր չէ, քանի որ նախ երկիրը լքում են կորեացի ուսանողների միայն 4-5%-ը, և հետո` երկրում մնացող երիտասարդները նույնպես ունեն մտավոր մեծ պոտենցիալ: Սա պայմանավորված է կրթության բարձր որակով, որին հասնելու համար 1960-ական թվականներից սկսած երկիրը կենտրոնացված քաղաքականություն է վարում: Որպեսզի հասկանանք, թե ինչ մեծ ծախսեր է կատարում Կորեան կրթության ոլորտում, համեմատենք Կորեայում և մեր երկրում կառավարության կողմից կրթության ոլորտում կատարված ծախսերի մասնաբաժինները բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ․

 

Աղյուսակ 1. Կորեայի կառավարության կողմից կրթության ոլորտում կատարված ծախսերի մասնաբաժինը բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ

 

Աղյուսակ 2. ՀՀ կառավարության կողմից կրթության ոլորտում կատարված ծախսերի մասնաբաժինը բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ

 

Կորեական կրթության զարգացման պատմությունը

 

1960-ական թվականներին Կորեան կրթությունը դիտարկեց ոչ թե որպես ինքնանպատակ անհրաժեշտություն, այլ աշխատաշուկան սպասարկող օղակ: Այդ ժամանակ Կորեայի տնտեսության հիմքը թեթև արդյունաբերությունն էր, ուստի աշխատաշուկային անհրաժեշտ էին հիմնական, բազային գրագիտությամբ աշխատողներ: Կրթության նախարարության ջանքերն ուղղվեցին տարրական և միջնակարգ կրթության բարելավմանը: Գործընթացը անցավ քանակական (նկ. 3), ապա որակական վերազինման փուլերով:

 

Նկ. 3. Կորեայի կրթական հաստատությունների քանակը 1970-2017 թվականներին

 

1980-ականներին Կորեան անցում կատարեց ծանր արդյունաբերության հիմքով տնտեսության: Աշխատաշուկայի պահանջները փոխվեցին, արդեն անհրաժեշտ էին գիտության տարբեր ոլորտներում բարձրագույն կրթությամբ աշխատողներ: Փոփոխություններին արձագանքելով` Կորեայում տարրական և միջնակարգ կրթությունից բացի սկսեցին զարգացնել բարձրագույն կրթության ոլորտը՝ գիտելիքահեն արդյունաբերության պահանջարկը բավարարելու և գլոբալ մրցակցությանը դիմակայելու համար: Այստեղ նույնպես կատարվեց քանակական (նկ4), ապա որակական վերազինում: Բուհերի որակը սկսեց բարելավվել ի շնորհիվ դպրոցական կրթության որակի ու «մուտքի բարձր քվոտա և ելքի ցածր քվոտա» սկզբունքի, ինչը նշանակում է, որ հեշտ էր համալսարան ընդունվելը, սակայն բարդ էր սովորելը: Ընդունելության ցածր շեմի միջոցով 80-ական թվականներին բուհ ընդունվողների թվի 30% աճ տեղի ունեցավ:

 

Նկ. 4. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը Կորեայում 1945-2017 թթ.

 

Կորեայի դպրոցական կրթությունն այսօր

 

Կորեական կրթությունը հինգաստիճան համակարգ է, սկսվում է վաղ մանկության կրթությունից, ավարտվում` ցկյանս (շարունակական) կրթությամբ (նկ. 5):  Վաղ մանկության կրթությունը ընդգրկում է 3-5 տարեկան երեխաների կրթությունը մանկապարտեզներում, որոնց քանակը 1980-ականներից հետո կտրուկ աճել է (նկ. 3): Վաղ մանկության կրթության կարևորությունը արտացոլված է «Նուրի ուսումնական ծրագրի» մեջ, որը համարվում է ազգային ուսումնական ծրագիր 3-5 տարեկան երեխաների կրթությունը կազմակերպելու համար: Ծրագրի միջոցով Կորեայում երեխաները ավելի շուտ են ընդգրկվում կրթական գործընթացների մեջ և հետագայում` ավելի շուտ մուտք գործում աշխատաշուկա: Այսպես ընդլայնվում է միջին վիճակագրական քաղաքացու աշխատանքային շրջափուլը:

 

Նկ. 5. Կորեայի կրթական համակարգն այսօր

 

Երեխաները 6 տարեկանում սկսում են հաճախել տարրական դպրոց: Այստեղ նրանք ուսումնասիրում են 9 հիմնական առարկա. բարոյական կրթություն, կորեերեն, հասարակագիտություն, մաթեմատիկա, գիտություն, ֆիզդաստիարակություն, երաժշտություն, կերպարվեստ և տեխնոլոգիա: Անգլերեն սկսում են ուսումնասիրել 3-րդ դասարանից, բայց ոչ թե քերականական կանոններով ու բառեր անգիր անելով, այլ ազատ ու հարմարավետ միջավայրում շփվելով անգլերենին` որպես մայրենի լեզվի տիրապետող ուսուցչի հետ: Այսինքն` այն մեթոդները, որոնք դեռ ընդունելի են բազմաթիվ միջին և ավագ դպրոցների համար, մերժված են Կորեայի անգամ տարրական դպրոցներում:

 

Միջնակարգ կրթությունը Կորեայում երկաստիճան է. 12 տարեկանից հաճախում են միջին դպրոց, 15 տարեկանից` ավագ դպրոց: Կորեացի երեխաների ուսումնական տարին ընդգրկում է մոտ 220 օր և բաղկացած է երկու կիսամյակից, առաջինը` մարտից հուլիս, երկրորդը` սեպտեմբերից փետրվար: Դասաժամերը տևում են 50 րոպե, կա առավոտյան ընդմիջում և նախաճաշի ընդմիջում, որը 50 րոպե է: Դասերը սկսվում են առավոտյան 8-ին: Ուսուցիչները ամեն դասաժամի անցնում են սենյակից սենյակ, որտեղ նրանց դիմավորում են շատ մեծ դասարաններ` բաղկացած 30-50 աշակերտից: Կեսօրին` նախաճաշից հետո, դասերը վերսկսվում են և ավարտվում 16:00-ին, ևս 30 րոպե տրամադրվում է, որ աշակերտները մաքրեն դասարանը և դպրոցի բակը, քանի որ նրանք պատասխանատու են նաև մաքրության համար:

 

Տարրական և միջին դպրոցներում 16:30-ը համարվում է դպրոցական օրվա ավարտ, սակայն ավագ դպրոցում աշակերտների մեծամասնությունը գնում է տուն ընթրելու (կամ ընթրիքը նույնպես անում են դպրոցում), ապա վերադառնում դպրոց: Նրանք շարունակում են սովորել գրադարանում (սա կոչվում է «յաջա», բառացի` «երեկոյան ինքնակրթություն») մինչև երեկոյան ժամը 23:00 (որոշ դպրոցներում մինչև 24:00):

 

Աշխարհի շատ երկրներում են աշակերտները դասերից հետո մնում դպրոցում ու շարունակում սովորել։ Այդ հավելյալ ժամերը համեմատաբար երկար են արևելյան երկրներում, օրինակ՝ Ճապոնիայում տևում են մինչև 17։00, Հոնկոնգում՝ մինչև 18։00, Չինաստանում և Թայվանում` մինչև երեկոյան 22։30-ը․ Կորեան հիմնական և հավելյալ ժամերի ընդհանուր տևողությամբ հավասարը չունի: Իսկ եթե հավելյալ ժամերը անտեսենք և հաշվարկենք միայն հիմնական դասընթացի ժամերը, Կորեան դարձյալ առաջատարներից կլինի.

 


Աղյուսակ 3. Դասերի տևողությունը Հարավային Կորեայի, Հայաստանի և մի քանի այլ երկրների դպրոցներում

 

Կորեայում կան շատ դպրոցականներ, ովքեր «յաջայից» հետո հաճախում են նաև հատուկ մասնագիտացված դպրոցներ («հագվոններ») և մնում մինչև գիշերը ժամը 3-ը: Այդպիսի դպրոցներ կան և՛ արևելյան, և՛ արևմտյան շատ երկրներում․ Չինաստանում կոչվում են «բուքեներ», Ճապոնիայում՝ «ձյուկուներ», Ինդոնեզիայում՝ «բիմբելներ» և այլն։ Դրանք օգնում են երեխաներին քննություններին պատրաստվելու կամ որևէ ուղղությամբ մասնագիտանալու համար։

 

«Ուսուցիչներն են ստեղծում ապագան»

 

Այսպես գրված է կորեական մի դպրոցի մուտքի պատին: Ուսուցիչը Կորեայում, ինչպես արևելքի շատ այլ երկրներում, «Աստծուն հավասար մեծություն է»: Մինչև 2000-ականների սկիզբը` դպրոցներում ընդունելի էր ուսուցչի կողմից ֆիզիկական պատիժը, հասարակությունը ուսուցչին ընկալում է որպես «երկրորդ ծնող» (չէ՞ որ օրը 15-16 ժամ` օրվա կեսից ավելին, աշակերտը անցկացնում է դպրոցում): Մինչև այժմ էլ ֆիզիկական պատժի որոշ ձևեր դեռ կիրառվում են: Դրանցից է, օրինակ, խմբային պատժի «ձեռքերը դուրս/վերև» դաստիարակչական գործիքը, որը ԱՄՆ-ում գուցե դատական հայցերի առիթ լիներ: Հավանաբար այս մեթոդները իսկապես աշխատող են, քանի որ կորեացի աշակերտները աշխարհի ամենակարգապահ երեխաներից են:

 

 

Նրանք երբեմն դժգոհում են այդքան խիստ պայմաններից, սակայն քանի որ արդյունքները տպավորիչ են (նկ. 6), կարելի է ենթադրել, որ հարմարավետության և ազատության «զոհաբերումը» իսկապես պետք է:

 

Նկ. 6. Կորեայի դիրքերը «PISA»-ի թեստավորման (գնահատում է 15-ամյա պատանիների գիտելիքները) արդյունքներում (2009, 2012, 2015 և 2018 թթ.)

 

Կորեական կառավարությունը համոզված է` լավ կրթված մարդը առողջ է, անկախ, ստեղծագործ և բարոյական: Կորեական դպրոցը «փազլի» պես հավաքում է երկրի ապագա քաղաքացուն. մանկապարտեզներում, երբ երեխան դեռ 3-5 տարեկան է, ծանոթանում է էթիկային, սոցիալական նորմերին, կարողանում է իրեն զգալ որպես հասարակության մի մասնիկ, միջին դպրոցում նա իմանում է, թե ինչ է նշանակում լինել ժողովրդավարական երկրի քաղաքացի, սովորում է կայացնել ինքնուրույն որոշումներ և սկսում է ճանաչել ինքն իրեն, ավագ դպրոցում նա ծանոթանում է այլ երկրների մշակույթներին, արժեքներին, «խաղաղություն» հասկացությանը և կրթվում է որպես համաշխարհային քաղաքացի: Ըստ կրթության նախարարության` յուրաքանչյուր սովորողի անհատականությունն ու առողջ միտքը զարգացնելը օգնում է ամրացնել ազգի «ողնաշարը»:

 

Այս թեմայով՝

2020-01-23  Ուղեղները պետք է հավաքագրել ողջ աշխարհից

2020-02-26  Սինգապուրի պայքարը «ուղեղների արտահոսքի» դեմ

2020-02-28  Չինաստանի, Հնդկաստանի և Սաուդյան Արաբիայի պայքարը «ուղեղների արտահոսքի» դեմ

2020-03-09  «Ուղեղների արտահոսք»․ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

2020-03-19 «Ուղեղների արտահոսք». Թուրքիա և Իրան

2020-04-03 «Ուղեղների արտահոսք». Իսրայել

 

[1] Համաշխարհային վարկանշավորումը բնորոշում է երկրները 0-ից 100 միջակայքի միավորներով և կազմված է երեք բաղադրիչներից: Առաջինը հետազոտությունների ու ներդրումների բաղադրիչն է, որի հաշվարկման համար գնահատվում են, օրինակ, կրթության վրա կատարված ծախսերը, կառավարության կողմից մեկ ուսանողի վրա կատարված ծախսերը, աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը, իրականացվող թրեյնինգները և այլն: Երկրորդ բաղադրիչը գնահատում է, թե որքանով է պետությունը կարողանում պահպանել սեփական և հավաքագրել օտար տաղանդներին: Հաշվարկման համար որպես հիմք են ընդունվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են կյանքի որակը, աշխատողի մոտիվացիան, տաղանդների հավաքագրումը (63 երկրների շարքում 14-րդն է), «ուղեղների արտահոսքը» (63 երկրների շարքում 30-րդն է) և այլն: Իսկ երրորդ բաղադրիչը քանակականացնում է այն հմտությունների և կարողությունների որակը, որոնք առկա են երկրում: Հաշվարկման համար որպես հիմք ընդունվող գործոններից են ֆինանսական հմտությունները, լեզվի հմտությունները, 15-ամյա երեխաների կրթական մակարդակի գնահատման PISA թեստի արդյունքները (Կորեան 9-րդն է) և այլն:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր