Տաղանդների համաշխարհային մրցակցությունը և Հայաստանը

Այսօր միջազգային մակարդակում երկրները մրցակցում են ավելի լավ մասնագետներ պատրաստելու, իրենց անհրաժեշտ մասնագետներին ներգրավելու և պահելու նրանց, ովքեր երկրներին բերում են մրցունակություն, նորարարություն և աճ, միևնույն ժամանակ ձգտում են մշակել տնտեսական և սոցիալական քաղաքականություն, որը կնպաստի այդ գործընթացին:

 

Արտադրության գործոններն ավելի ու ավելի շարժուն են դարձել տարբեր երկրների միջև՝ տեղական ու գլոբալ մակարդակով ստեղծելով արտադրության նոր մոդելներ բոլոր ոլորտներում՝ արդյունաբերությունից մինչև հեռահաղորդակցություն, առողջապահություն և կրթություն: Մարդկային ռեսուրսներն այս տեղաշարժից նույնպես չեն խուսափում, այսօր բարձր շարժունակ աշխատուժը փնտրում է աշխատանքի տեղավորման հնարավորություններ իր ծագման երկրի սահմաններից դուրս։ Յուրաքանչյուր շաբաթ միլիոնավոր աշխատողներ հատում են իրենց երկրների սահմանները (գծապատկեր 1):

 

Գծապատկեր 1․ Աշխարհի շրջանների միջև որակավորված և չորակավորված աշխատուժի միգրացիան

 

Հաճախ տեսնում ենք, թե ինչպես են երկրները ձեռնարկում կոնկրետ քայլեր, մշակում տարբեր միջոցառումներ, լինի դա կարգավորում, քաղաքականության փոփոխություն կամ խթաններ, անհրաժեշտ մասնագետների արտահոսքը կանգնեցնելու, արտերկրից ավելի լավ մասնագետներ ներգրավելու և երկրում պահելու համար: Այդ համատեքստում կառավարությունները, բիզնեսները և այլ շահագրգիռ կողմերը քանակական գործիքների կարիք ունեն, որոնք կարող են տեղեկացնել իրենց որոշումների մասին և օգնել նրանց մշակելու և իրականացնելու ավելի լավ քաղաքականություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, զբաղվածությունը և ներգաղթը։

 

Դա բերեց նրան, որ Սինգապուրի մարդկային կապիտալի առաջնորդության ինստիտուտը (HCLI), համագործակցելով Եվրոպայի բիզնեսի կառավարման ինստիտուտի (INSEAD) հետ՝ մշակեց Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքսը (GTCI): Հիմնվելով մանրակրկիտ գնահատման և վերլուծության վրա՝ քաղաքական և բիզնես որոշումներ կայացնողներին ինդեքսը փորձում է տեղեկացնել տաղանդների վերաբերյալ մի շարք գործոնների մասով տարբեր երկրների հարաբերական ուժեղ կողմերի մասին:

 

GTCI-ն բաղադրյալ ինդեքս է՝ հիմնված պարզ, բայց վստահելի մուտքային-ելքային մոդելի վրա, որը բաղկացած է վեց բաղադրիչներից (չորսը՝ մուտքային մասում և երկուսը՝ ելքային): Մուտքային մասում ներառվում են Հնարավորությունը, Ներգրավումը Պատ­րաստումը և Պահպահումը, իսկ ելքայինում՝ Մասնագիտական ու տեխնիկական հմտությունները և Գլոբալ գիտելիքների հմտությունները։ Բացի այդ, այս բաղադրիչներից յուրաքանչյուրն ունի իր ենթաբաղադրիչները։ Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքսը (GTCI) հաշվարկվում է որպես այդ վեց բաղադրիչներից յուրաքանչյուրում գրանցված միավորների պարզ միջին թվաբանական:

 

Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքսի յոթերորդ զեկույցը` GTCI 2020-ի հրապարակումը, հիմնված է GTCI-ի ավելի վաղ բացահայտումների վրա և մեկ քայլ առաջ անցնելով՝ կենտրոնացել է արհեստական բանականության դարաշրջանում տաղանդների մրցունակության վրա: Երկրների համար աշխատանքի այս նոր միջոցին հարմարվելը կարևոր է, որպեսզի զարգացնեն իրենց տնտեսությունները և մրցունակ մնան համաշխարհային շուկայում:

 

Անդրադառնալով արհեստական բանականության դարաշրջանում համաշխարհային տաղանդների թեմային՝ GTCI 2020 զեկույցն ուսումնասիրում է, թե ինչպես է արհեստական բանականության զարգացումը փոխում աշխատանքի բնույթը և ստիպում վերանայել աշխատատեղերը, կորպորատիվ կառուցվածքները և նորարարական էկոհամակարգերը:

 

GTCI 2020-ի հաշվարկներում ներառվել են ընդհանուր 70 ցուցանիշներ՝ GTCI 2019-ում օգտագործված 68-ի փոխարեն: Ուսումնասիրված երկրների թիվը նույնպես աճել է՝ 125-ից հասնելով 132-ի և ծածկելով համաշխարհային ՀՆԱ-ի 97%-ը և աշխարհի բնակչության 94%-ը:

 

GTCI-ի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականներում շարունակում են մնալ զարգացած, բարձր եկամուտ ունեցող երկրները: Վարկանիշային աղյուսակում գերակշռում են Եվրոպական երկրները․ դրանցից 13-ը լավագույն 20-ում են: Այս անգամ ևս Շվեյցարիան կրկին պահպանում է իր դիրքերը առաջին հորիզոնականում, որին հաջորդում են ԱՄՆ-ն և Սինգապուրը: Ոչ եվրոպական երկրներից լավագույն տասնյակում է նաև Ավստրալիան (աղյուսակ 1)։

 

Աղյուսակ 1GTCI 2020-ի լավագույն քսան երկրները

 

Շվեյցարիան շարունակում է մնալ առաջատարը բոլոր մուտքային և ելքային բաղադրիչներով, չնայած՝ բարձր միավորներ չունի գենդերային հավասարության կամ փոքրամասնությունների հանդուրժողականության ենթաբաղադրիչներով: ԱՄՆ-ը գլխավորում է տեխնոլոգիաների օգտագործման և նոր տեխնոլոգիաներում ներդրումների ենթաբաղադրիչը: Սինգապուրն առաջատարն է ռոբոտների խտությամբ: Շվեդիան (4-րդ հորիզոնական) շարունակում է լավ հանդես գալ հատկապես կարգավորիչ և շուկայական միջավայրի մասով: Դանիան (5-րդ հորիզոնական) տաղանդների պահպանման առաջատարն է: Մասնագիտական և տեխնիկական հմտությունները Նիդեռլանդներին (6-րդ հորիզոնական) և Ֆինլանդիային (7-րդ հորիզոնական) օգնում են լավագույն տասնյակում լինել: Լյուքսեմբուրգը (8-րդ հորիզոնական) լավ արդյունքներ ունի նորարարության և ձեռներեցության մեջ, բայց կատարելագործման կարիք ունի ֆորմալ կրթության ոլորտում: Նորվեգիան (9-րդ հորիզոնական) ներքին տաղանդներին պահպանելու առաջատարն է: Լավագույն տասնյակը եզրափակում է Ավստրալիան, որը գլխավորում է ֆորմալ կրթության և տաղանդների ներգրավման ենթաբաղադրիչներով։

 

Հայաստանը GTCI 2020 զեկույցում

GTCI 2020 զեկույցում ներառված է նաև Հայաստանը։ Այն 4352 միավորով 132 երկրների մեջ զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը։ Ինդեքսի 6 բաղադրիչների մասով հետևյալ հորիզոնականներն են․ Աջակցություն (Հնարավորություն)՝ 61-րդը, Ներգրավում՝ 59-րդը, Պատ­րաստում՝ 100-րդը, Պահպանում՝ 64-րդը, Մասնագիտական և տեխնիկական հմտություններ՝ 49-րդը, Գլոբալ գիտելիքների հմտություններ՝ 47-րդը։

 

2020թ․ զեկույցում Հայաստանը միջինից բարձր եկամուտներ ունեցող խմբում (36 երկիր) Մասնագիտական և տեխնիկական հմտություններ (7-րդը խմբում) և Գլոբալ գիտելիքների հմտություններ ցուցանիշներով (6-րդը խմբում) լավագույն կատարողներից է։

 

 

Տարածաշրջանային խմբում, որն ընդգրում է Հյուսիսային Աֆրիկան ու Արևմտյան Ասիան և ներառում է 18 երկիր, Հայաստանը 4 բաղադրիչներով լավագույն տասնյակում է։

 

Հարևան երկրներից Հայաստանը զիջում է միայն Ադրբեջանին, ընդ որում՝ բոլոր բաղադրիչներով, բացառությամբ Գլոբալ գիտելիքների հմտությունների։ ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանը զիջում է Ռուսաստանին (48-րդ տեղ) և Ղազախստանին (54-րդ տեղ)։ Բելառուսը վարկանիշային աղյուսակում ներառված չէ։ Տաղանդներին աջակցելու և Մասնագիտական և տեխնիկական հմտություններ ցուցանիշներով ԵԱՏՄ երկրների մեջ առաջատարն ենք (աղյուսակ 2)։

 

Աղյուսակ 2 2020թՀայաստանի և հարևան ու ԵԱՏՄ երկրների վարկանիշերը

(ընդհանուր և ըստ բաղադրիչների)

 

Հայաստանի վերաբերյալ ցուցանիշները և դրանց փոփոխություններն ավելի մանրամասն ներկայացված են «Ինչպես է Հայաստանը մրցակցում տաղանդների համար» հոդվածում։

 

Քաղաքների մրցակցությունը տաղանդների համար

Տաղանդների էկոհամակարգերը հաճախ որոշվում են քաղաքների մակարդակով. գլոբալ քաղաքները հիանալի մագնիս են միջազգային տաղանդների համար: GTCI-ն ընդգրկում է նաև տաղանդների մրցակցության գլոբալ քաղաքների ինդեքսը (GCTCI), որը ցույց է տալիս, թե որքան լավ են որոշ գլոբալ քաղաքներ հրապուրում տաղանդներին դեպի իրենց քաղաքային կլաստերները:

 

GCTCI 2020 ինդեքսը ներառում է 155 քաղաք։ Վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում են երեք եվրոպական, երեք ասիական քաղաքներ, իսկ մնացած չորսը՝ ԱՄՆ-ից:

 

 

Քաղաքային հանգույցները, որոնք գործում են արհեսատական բանականության կամ առաջատար տեխնոլոգիաների ոլորտներում, լավ տեղադիրք ունեն վարկանիշային աղյուսակում: Տաղանդների համար մրցակցող քաղաքների լավագույն հնգյակում գտնվող քաղաքները հայտնի են զարգացող տեխնոլոգիաներ, ներառյալ ֆինանսական տեխնոլոգիաները և բժշկական տեխնոլոգիաները, ներգրավելով. Նյու Յորք, Լոնդոն, Սինգապուր, Սան Ֆրանցիսկո և Բոստոն:

 

Հարևան երկրների քաղաքներից այդ ցանկում են հայտնվել Ստամբուլը (91-րդը), Բաքուն (131-րդը), Անկարան (132-րդը), իսկ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքներից՝ Մոսկվան (55-րդը), Սանկտ Պետերբուրգը (111-րդը), Մինսկը (126-րդը)։ Ցանկում են նաև Թել Ավիվը (72-րդը) և Կիևը (139-րդը)։

 

 

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն և GTCI-ն

Մեծ հարաբերակցություն գոյություն ունի մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) և GTCI-ի միջև: Դա պարզեցված եղանակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես է տաղանդների մրցունակությունը հարաբերվում երկրի տնտեսական զարգացման ընդհանուր մակարդակի հետ։ Այն ներկայացվում է հետևյալ գծապատկերի միջոցով: Հայաստանը նույնպես ներկայացված է այդ գծապատկերում և զբաղեցնում է միջին դիրք։

 

 

Մենք տեսնում ենք, որ այսօր բարձր շարժունակ աշխատուժը փնտրում է աշխատանքի տեղավորման հնարավորություններ իր ծագման երկրի սահմաններից դուրս։ GTCI-ն ցույց է տալիս այն գնահատականը, թե ինչ են անում երկրները բարձր որակավորված աշխատուժ ներգրավելու ու պատրաստելու համար: GTCI-ի համատեքստում տաղանդների մրցակցությունը վերաբերում է քաղաքականությունների և գործողությունների այն համախմբին, որը երկրին հնարավորություն է տալիս զարգացնել, ներգրավել և ընդլայնել իր մարդկային կապիտալը, ինչն էլ նպաստում է արտադրողականության բարձրացմանը և տնտեսական զարգացմանը:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր