Ինչպես վերջ դնել աղքատությանը. Ավելի լավ տեսության առաջարկ

Դին Ռասսել, 1964 թ. (թարգմանությունը “Free Market Economics” գրքից), առաջին մասը ներկայացված է «Ինչպես վերջ դնել աղքատությանը. մաս 1» հոդվածում

 

Այժմ, երբ ակնհայտ է, որ պատմության եւ տնտեսագիտության սոցիալիստական տեսությունները չեն համապատասխանում Արդյունաբերական հեղափոխության փաստերին եւ, հետեւապես, կեղծ են, ի՞նչ տեսություն գտնենք, որ բացատրի տնտեսական անհավատալի աճի այս ժամանակահատվածը։ Ահավասիկ, ներկայացնեմ իմ սեփականը՝ բաղկացած ընդամենը չորս պարզ կետից։ Տեսնենք՝ արդյոք դա կօգնի՞ որեւէ կերպ բացատրելու եղած փաստերը։

 

  1. Բավարար սնունդ ունեցող մարդը կապրի ավելի երկար, քան չունեցողը։ Այս պնդումն իրականում զերծ է երգիծանքից։ Սա հաճախ անտեսվող, բայցեւայնպես ցանկացած տնտեսագիտական տեսության համար հիմնարար կարեւորության մի փաստ է, որը բացատրում է, թե ինչու է մարդ արարածը վարվում այնպես, ինչպես վարվում է։ Ես որոշակիորեն վստահ եմ, որ Կառլ Մարքսը կհամաձայներ սրան։

 

  1. Բահ ու ձեռնասայլակ ունեցողն այլ հավասար պայմաններում ավելի շատ հող կտեղափոխի տեղից տեղ, քան միայն սեփական ձեռքերի վրա հույս դնողը։ Ասել կուզի՝ մեքենայով աշխատողը կարող է արտադրել ավելին, քան մեքենայով չաշխատողը, կամ այլ կերպ ասած՝ կապիտալի ձեւավորումն ավելացնում է արտադրությունը։ Անշուշտ, Մարքսն ինձ հետ կհամաձայներ այս հարցում եւս։ Սակայն տեսությանս հիմնական կորիզի հետ, որ հաջորդ երկու կետերն են, նա բացարձակ անհամաձայն կլիներ։

 

  1. Երբ տնտեսությունն ազատ է, գործարանում աշխատավարձով աշխատող բանվորը կվճարվի ավելին, եթե արտադրի ավելին։ Ի նպաստ այս տեսության ես կարող էի այստեղ բերել սահմանային վերլուծության (մարգինալ անալիզ) արդյունքները, սակայն քանի որ նպատակս ընդամենը պարզ բացատրություն տալն է, կնշեմ միայն հետեւյալը․ ազատ շուկայում գործատուների միջեւ մրցակցությունն արդեն իսկ երաշխավորում է այս արդյունքը, քանի որ եթե յուրաքանչյուր գործատուի նպատակը շահույթ ստանալն է, նրանցից ցանկացածը պիտի փորձի ամրագրել այն բանվորների ծառայությունները, որոնք նվազագույն ժամանակում արտադրում են առավելագույն ծավալ։ Ազատ շուկայում սա անելու միակ ձեւը ավելի բարձր իրական աշխատավարձ առաջարկելն է։ Եթե ասվածը սխալ է, ապա մենք հանգում ենք աբսուրդ մի տեսության, ըստ որի՝ ազատ ընտրության վրա հիմնված տնտեսության պայմաններում գործատուները որդեգրում են մի քաղաքականություն, որով սեփական կամոք առավելագույնն են վճարում նվազագույնն արտադրողին։

 

  1. Ովքեր արտադրում, վաճառում եւ գնում են այն, ինչ իրենք են ցանկանում արտադրել, վաճառել եւ գնել, ավելի շատ կունենան իրենց ցանկացած բարիքներից, քան նրանք, ովքեր հարկադրված են արտադրելու, վաճառելու եւ գնելու իրենց համար անցանկալին։ Սա եւս թող ձեզ չթվա սոսկ բառախաղ։ Ասածիս միտքն այն է, որ ազատ ընտրության շուկայական տնտեսությունը (խաղաղության պահպանման եւ խարդախության ճնշման գործառույթներում սահմանափակված կառավարությամբ) ավելի շատ թվով մարդկանց է ապահովում ավելի մեծ քանակի՝ իրենց համար ցանկալի բարիքներով, քան տնտեսական կազմակերպման որեւէ այլ ձեւ։ Ուրիշ խոսքով՝ եթե տնտեսական համակարգի նպատակը առավելագույն քանակի ապրանքներ եւ ծառայություններ մատուցելն է խաղաղասեր մարդկանց, ապա ակնհայտ է, որ պետք է գոյություն ունենա այլընտրանքի եւ փոխանակման ազատություն։ Առավելագույն նյութական բարեկեցության այս էական պահանջը առկա է միմիայն շուկայական տնտեսության մեջ։ Վարչահրամայական՝ վերահսկվող տնտեսության (ինչը նույնն է, թե՝ վերահսկվող մարդկանց) սոցիալիստական տեսությունը, ուստի, անհրաժեշտաբար հիմնված է այն գաղափարի վրա, որ երբ խաղաղասեր մարդիկ դրդված են արտադրելու, վաճառելու եւ գնելու այն, ինչը հոժար կամոք չեն ցանկանում արտադրել, վաճառել եւ գնել, ապա իրականում ստանում են իրենց ցանկացած բաներից ավելի շատ, քան եթե ազատ լինեին ընտրելու։

 

Ապրիորի փաստարկում

Ահա եւ ոչ սոցիալիստական տնտեսագիտական տեսությունը՝ հնարավորինս համառոտ ձեւակերպմամբ։ Սա, ըստ էության, սոցիալիստական տեսության ուղիղ հակոտնյան է։ Ուստի, այժմ կարող եք ավելի լավ հասկանալ իմ այն համարձակ պնդումը, որ բարիքների եւ ծառայությունների արտադրության ու բաշխման միջոցների պետական սեփականության եւ սոցիալիստական կառավարման տեսությունն արմատապես սխալ է եւ արդյունքում միշտ հանգեցնելու է իր ջատագովների հայտարարած ցանկալի նպատակների ճիշտ հակառակին։ Սա նույնքան ճիշտ է թե՛ Միացալ Նահանգներում, թե՛ աշխարհի որեւէ այլ կետում, այժմ եւ միշտ։

 

Եւս երկու խոսք այս տեսության մասին։ Առաջինը՝ դա ես չեմ հորինել, թեեւ, իհարկե, զգալիորեն պարզեցրել եմ։ Երկրորդը՝ դրա տեսաբանները սկզբից չեն ուսումնասիրել փաստերը, իսկ ապա ստեղծել համապատասխան տեսություն։ Տեսություններն այդպես չեն մշակվում։ Օրինակ, Երկրագնդի շուրջ առաջին անգամ պտույտ գործած «Սպուտնիկ»-ը տեսություն չի ստեղծել, հակառակը՝ կանխավ գոյություն ունեցող տեսությունն է, որ ստեղծել է Երկրագնդի շուրջ առաջին մարդածին ուղեծիրը։

 

Ես եւ դուք ապրիորի գիտենք, որ բահ ու ձեռնասայլակ ունեցողն ավելի շատ հողային աշխատանք կանի միավոր ժամանակում, քան այդ գործիքներից զուրկ մարդը։ Սա ապացուցելու համար փաստեր հարկավոր չեն։ Տեսությունն ինքնին ակնհայտ է։ Ձեռնասայլակ հորինողը գործիքի գյուտն արել է զուտ որովհետեւ նախապես գիտեր, որ դրա շնորհիվ կարող է «արտադրել ավելին», քան առանց դրա։ Նույնը տեղի ունի նաեւ բերածս մյուս երեք ապրիորի կետերի համար։ Քանի որ դրանք անառարկելիորեն ճշմարիտ են, ես գիտեմ, որ դրանց կիրառության հետեւանքով պետք է ստացվեն խիստ որոշակի արդյունքներ։

 

Ես գիտեմ, որ 1700 թվականից հետո Մեծ Բրիտանիայի շարունակաբար ազատականացող շուկայում ավելի ու ավելի մեծ թվով մեքենաների ի հայտ գալուն զուգընթաց պետք է աճեր սննդի եւ այլ ապրանքների ու ծառայությունների ծավալը։ Մարդիկ պիտի սկսեին ավելի երկար ապրել։ Եւ կոնկրետ այդ ժամանակների հանգամանքներում սպասելի պիտի լիներ բնակչության կտրուկ աճ։ Այս տնտեսագիտական տեսությունը «վիճակագրական ապացույցի» կարիք իրականում չունի, քանի որ ինքնին ակնհայտ է՝ հիմնված այն փաստի վրա, որ յուրաքանչյուր ոք շատ լավ գիտի, որ ուտելիքով ապահովված լինելու դեպքում ինքը կապրի ավելի երկար, քան ուտելիքի բացակայությամբ։ Սրան հակադրվող սոցիալիստական տեսությունը ոչ թե սխալ է զուտ քանի որ վիճակագրությունն ուրիշ բան է ասում, այլ որովհետեւ սխալ է ինքնին եւ ակներեւաբար։ Ի սկզբանե սխալ լինելով՝ դրա գործնական կիրառության հետեւանքները վերջում լինում են աղետալի։ Սա է պատճառը, որ 1918 թվականին հաստատված կոմունիստական տնտեսական համակարգում մինչ օրս սովամահության են մատնվել միլիոնավոր ռուսներ, քանի որ նրանց պարզապես թույլ չեն տվել սնունդ արտադրել։ Եւ խնդիրը ոչ այնքան քաղաքական ազատության բացակայությունն էր, որքան սոցիալիստական տեսության կատարյալ անհեթեթությունը։ Պարզ է, ուստի, որ այլ արդյունք ակնկալել չէր կարելի։

 

Նույնիսկ այսօր, միակ պատճառը, որ ռուս ժողովուրդը հաջողացնում է դեռեւս կենդանի մնալ, այն է, որ նրանք խարդախում են իրենց իսկ սոցիալիստական տեսության դեմ։ Խաբեությունը հասել է վիթխարի չափերի եւ, ի բախտավորություն ռուս ժողովրդի, շարունակում է ակնհայտաբար աճել։ Պաշտոնյաները սննդամթերքի հարցում թույլատրում են հսկայական չափերի հասնող «մասնավոր» արտադրություն, իսկ մեծ քանակությամբ սննդամթերքի եւ լուրջ ծավալների սպառողական ապրանքների բաշխման գործում կիրառում չսահմանափակվող շուկայական գներ։ Գործարանների ղեկավարներին թույլ է տրված ազատվելու անարդյունավետ բանվորներից եւ աշխատանքի ընդունելու ավելի արտադրողունակների։ Տնտեսության պետական պլանավորողները հրաժարվել են գործազրկության համար տրվող պետական փոխհատուցման մարքսիստական գաղափարից, որը մարդուն վճարում է չաշխատելու համար։ Ավելին, Միացյալ Նահանգներում ներկայումս օրենքով պաշտպանված «աշխատանք հանուն աշխատանքի» սխեմաները Խորհրդային Միության մեջ կիրառողները կդատապարտվեին երկարամյա բանտարկության։ Աշխարհում հաստատված ազատ շուկայական գները Ռուսաստանի պլանավորողներն օգտագործում են որպես արտադրական գործընթացների եւ նպատակների ուղենիշ։ Մենեջմենթի բարելավման եւ արտադրության խթանման գործում հետզհետե ավելի է գործածվում «շահույթի շարժառիթը», քան գնդակահարությունը։ Եւ մարդիկ այդպես էլ ապրում են՝ սոցիալիզմում հազարավոր ազատշուկայական խախտումների ու թողտվությունների գնով։

 

Մինչդեռ ճշմարտությունը պարզ է եւ դաժան․ եթե ռուսները չխարդախեին իրենց համակարգի հիմքում դրված տնտեսագիտական տեսության դեմ, տառացիորեն կմեռնեին սովից։ Սակայն դրանով հանդերձ անգամ՝ նրանք շարունակում են կախված մնալ այլ երկրներից ստացվող սննդամթերքից։ Մնում է միայն հուսալ, որ Ռուսաստանի ապագա առաջնորդները վերջապես լիովին կգիտակցեն, որ բավարար սնունդ ունեցողն ապրում է սովահարից երկար, եւ կորդեգրեն այնպիսի քաղաքականություն, որով մարդկանց ազատություն կտրվի արտադրելու իրենց հարկավոր սնունդը՝ փոխանակ նրանց ստիպելու արտադրել հերթական «ամենամեծ ինքնաեռը», որ երբեք չէին անի կամովին։

 

Կեղծ տնտեսագիտական տեսության որդեգրումն ու կիրառումը բացատրում է, թե Չինաստանում այսօր ինչու են միլիոնավոր տղամարդիկ, կանայք ու երեխաներ տառացիորեն սովամահ լինում։ Կուբայի ներկայիս լիակատար տնտեսական փլուզման պատճառների առյուծի բաժինն այն չէ, որ երկրի առաջնորդը բռնապետ է, այլ որ այդ բռնապետն առաջնորդվում է սոցիալիստական տնտեսական համակարգով, համակարգ, որն իրականում չի կարող գործել առհասարակ, քանի որ տեսականորեն սխալ է եւ հիմնովին հակասում է այն գործելաոճին, որը կընտրեին բոլոր ազատ մարդիկ։

 

Որոշ բացատրություններ

 

Նշածս տեսությամբ ես նախապես արդեն գիտեմ, որ եթե մնացյալ պայմանները հիմնականում նույնը լինեն, համեմատաբար ազատ տնտեսության մեջ մարդիկ կունենան ավելի բարձր կենսամակարդակ, քան պակաս ազատ տնտեսության դեպքում։

 

Ես գիտեմ, որ Արեւմտյան Գերմանիան պիտի լինի ավելի բարեկեցիկ, քան Արեւելյան Գերմանիան։ Իմ ապրիորի տեսությունն ասում է, որ այլ կերպ չի էլ կարող լինել։ Իսկ քանի որ Լեհաստանի տնտեսական համակարգը ռուսականից քիչ ավելի ազատ է, ապա ըստ իմ տեսության՝ լեհերը պետք է ունենան ռուսներից փոքր-ինչ բարձր կենսամակարդակ։ Այդպես էլ կա, թեեւ լեհական տնտեսության վրա մինչ օրս ծանրացած վերահսկողությունը նշանակում է դեռեւս վշտալիորեն ցածր կենսամակարդակ տարաբախտ լեհ ժողովրդի համար։

 

Իմ տնտեսագիտական տեսությունն ասում է, որ համեմատաբար ազատ շուկայում ճապոնացիներն ունենալու են ավելի բարձր կենսամակարդակ, քան նախկին վարչահրամայական տնտեսության օրոք։ Եւ այդպես էլ կա։ Ավելին, իմ տեսությունը եզրակացնում է, որ Ճապոնիայի տնտեսական աճի տեմպը պետք է բարձր լինի։ Սա եւս այդպես է։ Փաստացիորեն՝ այն թերեւս ամենաարագն է ամբողջ աշխարհում։

 

Իմ տեսությամբ ես կարող եմ նաեւ գլուխ հանել պատմության որոշ դրվագներից՝ մի բան, որ Կառլ Մարքսին այդպես էլ երբեք չհաջողվեց։ Հիմա ես ավելի լավ եմ հասկանում, թե ինչու է հին Աթենքը մոտ 150 տարի աննախադեպ աճի տեմպ ունեցել, ինչպես նաեւ ավելի լավ եմ հասկանում, թե ինչու է ապա անկում ապրել ու փլուզվել։ Յուրաքանչյուր դեպքում ես միայն մեկ բանալի եմ փնտրում՝ տնտեսական տարբեր գոտիներում մարդկանց վայելած համեմատական ազատության չափը, այսինքն՝ տվյալ հասարակության մեջ մասնավոր սեփականության եւ անհատի ազատության աստիճանը ապրանքների եւ ծառայությունների կամավոր փոխանակման գործում։

 

Այժմ ես գիտեմ, թե ինչու է մեր իսկ դարում Վենեսուելայում ձեւավորվել ավելի բարձր կենսամակարդակ, քան Բրազիլիայում, հասկանում եմ նաեւ, թե Վենեսուելայում վերջին տարիներին կենսամակարդակը տոկոսային առումով ինչու չի աճում առաջվա պես արագ։ Հիմա ես կարող եմ հասկանալ Հնդկաստանում եւ Արգենտինայում տիրող իրավիճակը։ Վերջապես, կարող եմ հասկանալ նաեւ, թե մեր երկրում մեկ շնչի հաշվով կենսամակարդակի իրական աստիճանն ինչու տոկոսային առումով եւ միջինում չի աճում նույնքան արագ, որքան 1930 թվականից առաջ, երբ սոցիալական պետության ու վարչահրամայական տնտեսության փիլիսոփայությունը դեռ ընդունված չէր։ Ավելին, իմ տեսությունն ասում է, որ Միացյալ Նահանգներում աղքատության դեմ այժմ տարվող պատերազմի ռազմական պլանը (սոցիալիզմի ավելացում) ի վերջո հանգեցնելու է թմբկահարվող նպատակների ճիշտ հակառակին։

 

Ընտրեք ձեր ուզած վայրն ու ժամանակը եւ քննեք վերը ներկայացրածս երկու տեսությունների՝ տնտեսության սոցիալիստական (մարքսյան) տեսության եւ իմ ազատ շուկայական տեսության տեսանկյուններից։ Եթե մնացյալ պայմանները գրեթե հավասար են, դուք միշտ կհամոզվեք, որ որոշակի ժամանակահատված հետո ավելի ազատ տնտեսության պայմաններում ապրող մարդիկ կլինեն ավելի բարեկեցիկ, քան պակաս ազատ տնտեսության մեջ ապրողները։ Սա ինքնին ակնհայտ է, քանի որ ազատ մարդիկ միշտ արտադրում են ավելի շատ քանակությամբ այն բաներից, որ իրենք են ցանկանում, քան վարչահրամայական տնտեսության մեջ ապրողները, որոնց արգելված է ընտրել իրենց արտադրելիքը։ Այլ կերպ չի կարող լինել։

 

Արդի աշխարհում երկրի չափերն ու դրա բնական ռեսուրսների առատությունն այնքան կենսական չեն կենսամակարդակի բարձրության համար, որքան երկրի ղեկավարների խրախուսած ու վարած տնտեսական փիլիսոփայությունը։ Օրինակ, փոքր եւ ռեսուրսներով աղքատ Շվեյցարիան ունի համեմատաբար բարձր կենսամակարդակ։ Երբ հաշվի ենք առնում, թե ի՛նչ ծավալի օտարերկրյա կապիտալ է ներհոսում երկիր եւ ինչո՛ւ, արդյունքն այլեւս զարմանալի չի թվում։ Տնտեսագիտությունից հասկացողը նվազագույնս անգամ չի զարմանա բնական ռեսուրսներից գրեթե իսպառ զուրկ եւ տարածքով աննշան Հոնկոնգի անհավատալի «աճի տեմպի» վրա։

 

Ուստի, ավարտեմ որտեղից սկսել եմ՝ Արդյունաբերական հեղափոխությունից։ Կխնդրեմ եւս մի անգամ ամրագրել, որ ես չեմ ժխտում այդ ժամանակների սարսափները եւ գիտեմ, որ կային դեպքեր, երբ վեցամյա երեխաները բանում էին օրական տասը ժամ, ապրում կեղտի մեջ կորած ու հաճախ տառապում անկատար մեքենաներից ստացած վնասվածքներից։ Ես ասում եմ միայն, որ այդ գործարաններում աշխատող երեխաների կյանքի սպասվող տեւողությունն ավելին էր, քան նախկին՝ մինչարդյունաբերական հասարակության մեջ ծնվածներինը։ Արդյունաբերական հեղափոխության դարաշրջանի երեխաներն ավելին ունեին ուտելու, թեեւ դա նույնպես անբավարար էր։ Իսկ ունեին ավելին, որովհետեւ մեքենաների օգնությամբ կարելի էր արտադրել ավելին, քան ձեռքի աշխատանքով, իսկ ապա փոխանակել իրենց արդյունաբերական արտադրանքը ավելի շատ եւ ավելի լավ սննդի հետ։ Բավարար չափով ցանկալի սնունդ նրանք իհարկե չունեին դեռ, քանի որ եղած սարքավորումները մնում էին պարզունակ եւ դրանցով հնարավոր չէր արտադրել անհրաժեշտ ծավալներ։ Սակայն կապիտալի կուտակմանը զուգընթաց ստեղծվեցին ավելի նոր ու կատարելագործված սարքավորումներ, արտադրությունն աճեց, եւ սնունդն ավելացավ։ Մարդիկ սկսեցին ավելի երկար ապրել։

 

Ես շարունակում եմ պնդել, որ ավելի լավ է հասնել ինը տարեկան հասակի, քան մահանալ հինգում։ Ազատ շուկայական տնտեսության մեջ կապիտալի կուտակմանը զուգահեռ՝ երեխաները եւս սկսեցին ապրել ավելի երկար։ Եկավ մի օր, երբ ձեւավորվեց այնքան կապիտալ, որ աշխատավոր տղամարդը հնարավորություն ստացավ արտադրելու այնքան, որ իր երեխաներին կարողանա դպրոց ուղարկել, իսկ նրա կինը՝ ազատվել գործարանային աշխատանքից ու փոխադրվել տնային տնտեսություն։ Մասնավոր սեփականությունն ու մեքենաներն էին, այլ ոչ՝ մանկական աշխատանքի մասին օրենքները, որ երեխաներին վերջնականապես ազատեցին գործարաններից եւ ուղարկեցին դպրոցներ։ Եթե դեռ կասկածում եք, փորձեք մտածել, թե անհրաժեշտաբար ինչ կլիներ երեխաների դրությունը, եթե գոյություն չունենային մեզ շրջապատող բոլոր մեքենաները։

 

Ազատ շուկայական տնտեսության մեջ կապիտալի մասնավոր կուտակումը միշտ նշանակել եւ ապագայում էլ նշանակելու է հետզհետե աճող կենսամակարդակ։ Ուստի, ամենագործնական քայլը, որ ես ու դուք կարող ենք անել Միացյալ Նահանգներում կամ այլուրեք աղքատությանը վերջ դնելու համար, պնդելն է, որ շուկան շարունակի ազատ մնալ։ Ուրիշ ոչ մի բանի կարիք չկա։

 

Մնացած ամեն ինչ բերելու է ձախողման։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր