Պտույտ տալու ազատություն

Հարթ Բաք (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Քանի որ մենք մարդ ենք, եւ ոչ՝ կենդանի, մեր տրամադրության տակ ունենք երկու սկզբունք, որոնց իրագործումը մեզ ապահովում է անհամեմատ ավելի լավ կյանքով, քան որեւէ կենդանի երբեւէ կարող է կառուցել իր համար։

 

Առաջինը՝ երկու հոգի միասին աշխատելով կարող են արտադրել ավելին, քան մեկի արտադրած բարիքի կրկնապատիկն է։ Եւ երկրորդը՝ երկուսը, պարզապես փոխանակելով ունեցած իրերը, արդյունքում կարող են առանձին-առանձին ավելի շատ ունենալ նրանից, ինչ ուզում են։ Այս երկու սկզբունքների միջոցով մենք, իբրեւ տնտեսության անդամներ, կարողանում ենք արտադրել եւ վայելել անհամեմատ ավելի շատ, քան կանեինք՝ լինելով նույնաթիվ Ռոբինզոն Կրուզոներ կամ թեկուզ Ռոբինզոնների շվեյցարական ընտանիք։

 

Սակայն կա նաեւ երրորդ սկզբունքը՝ առեւտուր անելու ազատությունը, որի միջոցով կարող ենք առավելագույնը քաղել տնտեսական միջավայրից՝ մեր վայելքի համար ստեղծելով ավելին, քան երբեւէ։

 

Ասվածը ներառում է ոչ միայն լվացքի փոշին ամենաէժան վայրից գնելու հարցում տնային տնտեսուհու ազատությունը, այլեւ հումքը ամենից էժան գնով հայթայթելու խնդրում՝ արտադրողի, փողի առավելագույն վերադարձ խոստացող նախաձեռնության որոնումներում՝ ներդրողի, իր տված վարձատրության դիմաց ամենից արտադրողական օգնությունը փնտրելու գործում՝ գործատուի, եւ, իհարկե, լավագույն վարձատրվող աշխատանքը փնտրելիս՝ աշխատողի ազատությունը։

 

Մրցակցությունը նույն ազատությունն է, երբ վերջինիս նայում ես վերից վար։ Շուկայում, ուր գնորդները կարող են ազատ պտույտ տալ, վաճառողները պետք է միմյանց գերազանցեն, որպեսզի ձեռք բերեն եւ պահպանեն հաճախորդին։ Մրցակցության միջոցով արտադրվում է հանրությանն ամենից անհրաժեշտ ապրանքների եւ ծառայությունների առավելագույն քանակ։ Նշենք նաեւ, որ մրցակցությունը «կոկորդ կրծել» չէ, այլ հակառակը՝ համագործակցության անհրաժեշտ նախերգանք։ Մրցակցությունն օգնում է մեզ որոշել, թե ում հետ կարելի է լավագույնս համագործակցել ի նպաստ արտադրության։

 

Ազատ շուկայի շարժիչ ուժը գործարարի ձեռնարկումն է։ Նա է, որ տեսնում է չօգտագործված ռեսուրսներն օգուտի վերածելու եւ դրանցից հանրությանը ցանկալի որեւէ բան արտադրելու շանսը։ Նա հայթայթում է հումք, ձեռք բերում սարքավորում, վարձում օգնականներ եւ վաճառում իր արտադրանքը՝ հուսալով վերադարձնել բոլոր ծախսերը՝ ներառյալ իր ժամանակի եւ սեփական գործիքների ծախսը։ Հնարավոր է, որ նա չծածկի իր ծախսերը, ինչը կնշանակի, որ շահագործված ռեսուրսներին կարելի էր գտնել ավելի հաջող կիրառություն։ Արդյունքում տուժում են բոլորը։ Կամ՝ նրա բախտը բերում է, եւ նա վերադարձնում է բոլոր ծախսերն ու դեռ մի բան էլ ավելին։ Շահույթը հենց այդ «ավելին»-ն է, ուրիշ ոչ մի բան շահույթ չէ։

 

Ազատ շուկայում, մրցակցության ճնշման ներքո, նրա ծախսերը հակված են աճելու, իսկ գները՝ նվազելու։ Ժամանակի ընթացքում դրանք կհասնեն մի հավասարակշռության, որում գործարարը կշահի ոչ ավելին, քան եթե իր գործիքները վարձով տար մեկ այլ գործարարի կամ գնար նրա համար աշխատելու։ Երբ սա պատահում է, նա այլեւս շահույթ չի ստանում։ Շահույթը գործարարի վերադարձրածն է նորն ու ցանկալին փորձարկելու դիմաց։ Երբ նորությունն անցնում է, շահույթը եւս կանգ է առնում։ Շահույթը ժամանակավոր է, մինչդեռ սպառողի, ներդրողի եւ աշխատողի օգուտը՝ հարատեւ։

 

Մեզնից գրեթե բոլորը սովոր են զատել գործարարին ներդրողից կամ աշխատավորից՝ նրան համարելով ավելի շատ որպես ընթացիկ բիզնեսի գործավար։ Այդուհանդերձ, յուրաքանչյուր ներդրող եւս գործարար է, երբ ներդնում է իր փողը՝ հուսալով մի օր վերադարձնել ավելին, քան նույն ներդրումը բերում է այսօր։ Եւ, ամենից կարեւորը՝ յուրաքանչյուր բանվոր նույնաբար ընդունում է գործարարի կերպարանք, երբ խորհում է որեւէ ուղղությամբ աշխատանքի մասին՝ նախընտրելով մեկը մյուսից եւ հուսալով իր ունակությունները կիրառել առավելագույնս եկամտաբեր ձեւով։ Կարող եք համարել, ուստի, որ նրանք բոլորը սպեկուլյանտ են, եւ դա ճիշտ կլինի։ Ամեն ձեռնարկում սպեկուլյացիա է՝ խորհրդածում, եւ ամեն սպեկուլյացիա՝ ձեռնարկում։ Երկուսն էլ նշանակում են կանխատեսել մարդկանց ապագա ցանկությունները՝ ընդունելով նաեւ այն հնարավորությունը, որ դրանք գուցեեւ չիրականանան։ Ազատ շուկայում յուրաքանչյուրն ազատ է կանխատեսելու եւ խորհրդածելու, այսինքն՝ զբաղվելու սպեկուլյացիայով։

 

Որպես գործարարներ եւ սպեկուլյանտներ, անգամ եթե ներդրող ենք կամ բանվոր, կարող ենք անզորություն զգալ ոչ թե շուկայում պտտվելու՝ մեր ազատությունից, այլ ուրիշների։ Ուստի, երբեմն թերեւս կփորձենք արգելել մարդկանց կամ ստիպել, որպեսզի պետությունը դա անի մեր փոխարեն։ Գուցե հաջողենք՝ վերահսկելով արտադրության որոշ գործոնների մատակարարումը եւ նույն գնի դիմաց արտադրելով ավելի փոքր ապրանք, քան սպառողը կառներ, եթե մենք չվերահսկեինք առաջարկը։ Սակայն դա անելով՝ մենք նաեւ կհայտնաբերենք, որ մրցակցությունը մեզ այժմ ստիպում է ավելին վճարել արտադրության այն տարրերի համար, որոնք դուրս են մնացել վերահսկողությունից։ Որպես մոնոպոլիստներ, ուստի, մի օր էլ կարող ենք նկատել, որ ավելի լավ դրության մեջ չենք, քան եթե չունենայինք որեւէ մենաշնորհ։ Եւ դրան զուգահեռ՝ հանրությունը կորցնում է այն բարիքները, որոնք մենաշնորհն արգելում է նրանց ձեռք բերել։

 

Ուստի, ազատ շուկայի պայմաններում ոմանք կարող են ժամանակավորապես բացառիկ արտոնություններ ստանալ, սակայն արդյունքում բոլորը դրանից մշտապես կշահեն։ Անազատ շուկայում ոմանք կարող են առժամանակ բացառիկ արտոնություններ ստանալ, սակայն բոլորը դրանից մշտապես կտուժեն։ Ազատ շուկայի դեպքում երբեք չի պատահում, որ ոմանք շահեն մյուսի հաշվին։ Այդպիսի բան կարող է տեղի ունենալ միայն ազատ շուկային միջամտելու արդյունքում։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր