Ազատ կամքը եւ շուկան․ մաս 2

Ֆրենք Խոդորով, Ազատ կամքը եւ շուկան․ մաս 1

(թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Առեւտրային բնազդը

Բնակչության աճին զուգընթաց նորանոր մասնագիտությունների ի հայտ գալուն նպաստում է մարդ արարածի էությունը բնութագրող մեկ ուրիշ առաձնահատկություն՝ առեւտրային բնազդը։ Առեւտուրն այն է, երբ մեկը կամովին հրաժարվում է իր ունեցած որեւէ բանից՝ ուզած մի ուրիշ բան ձեռք բերելու համար։ Առեւտրականը պակաս է արժեւորում այն, ինչ ունի, քան այն, ինչ ցանկանում է ունենալ։ Սա մենք կոչում ենք գնահատում։

 

Այս պահին կարիք չկա խորանալու արժեքի տեսության կամ տեսությունների մեջ։ Մենք կբավարարվենք՝ նշելով միայն, որ գնահատումը հոգեբանական գործընթաց է, որը բխում է տարբեր ցանկությունների ուժգնությունը զանազանելու մարդկային ունակությունից։ Ձկնորսն ունի ավելի շատ ձուկ, քան կարող է ուտել, սակայն կցանկանար իր ճաշացանկին ավելացնել նաեւ կարտոֆիլ։ Ուստի նա իր ունեցած ձուկը պակաս է արժեւորում կարտոֆիլից։ Հողագործի մոտ հակառակն է՝ նրա ամբարը լիքն է կարտոֆիլով, մինչդեռ նա վաղուց ձուկ չի ճաշակել։ Եթե հնարավոր լինի հասնել փոխանակման, կշահեն երկուսն էլ՝ ստանալով հավելյալ գոհություն։ Յուրաքանչյուր առեւտրում, եթե իհարկե բացակայում են ուժի գործադրումն ու կեղծիքը, շահում են ե՛ւ վաճառողը, ե՛ւ գնորդը։

 

Միայն մարդն է առեւտրական։ Ոչ մի ուրիշ արարած ունակ չէ չափելու իր ցանկությունների ուժգնությունը եւ հրաժարվելու ունեցածից՝ ստանալու համար ցանկալի մեկ այլ բան։ Միայն մարդն է շնորհված կամքի ազատությամբ։ Անշուշտ, նա կարող է սխալվել իր գնահատումներում եւ կատարել գործարք ի վնաս իրեն։ Իր բարոյական կյանքում եւս կարող է սխալներ գործել։ Այնինչ, երբ մարդը բարոյական առումով սխալ ընտրություն է կայացնում, մենք պահանջում ենք, որ կրի դրա հետեւանքների բեռը՝ հույսով, որ դաս կքաղի տհաճ փորձառությունից։ Նույնը պետք է լինի նաեւ ավելի լիառատ կյանքի նրա որոնումներում։ Եթե լավ կյանք փնտրելիս մարդուն տրված է օգտվել կամքի ազատությունից, ինչո՞ւ պիտի նա միեւնույն օրենքին չենթարկվի հարուստ կյանք որոնելիս։ Շատերը, որոնք կողմ են արտահայտվում շուկայում ազատ կամքի վերացմանը, տրամաբանորեն եզրակացնում են նաեւ, որ մարդը շնորհված չէ կամքի ազատությամբ, որ կամքի ազատությունը պատրանք է եւ որ մարդն ընդամենը սեփական միջավայրի արդյունքն է։

 

Ովքեր պարսավում են շուկան՝ ասես այն անհավասարության մի որջ լինի, կամ հանդիմանում դրա հնարքները՝ համարելով դրանք մարդու անմարդկայությունից բխած, աչքաթող են անում շուկայի՝ մարդկանց իրար հետ անմիջական կոնտակտի բերելու գործառույթը։ Հիշենք՝ շուկան հնարավոր է դարձնում մասնագիտացումը, իսկ մասնագիտացումը մարդկանց փոխկախվածության մեջ է դնում միմյանցից։ Առաջին նորաբնակը լավ թե վատ գլուխ կբերի իր խրճիթի կառուցումը, սակայն նրա որդին, վարպետ հյուսնի օգնությանը դիմելուն վարժված, հազիվ թե կարողանա դարակ անգամ կախել պատից։ Եւ այսօր, եթե որեւէ արհավիրք Մեդիսոնը կտրի շրջակա ագարակներից, քաղաքի բնակչությունը սովի կմատնվի։ Եթե շուկան վերացվի, մարդիկ միեւնույն է միասին կանցկացնեն իրենց առօրյան կամ կփոխականվեն բաղադրատոմսերով ու նորություններով։ Նրանք, սակայն, այլեւս կախված չեն լինի միմյանցից եւ նրանց ինքնաբավությունը հասարակության մեջ ճեղքում կառաջացնի։ Հենց միայն այս պատճառով արդեն կարելի է ասել, որ հասարակությունը եւ շուկան միեւնույն մետաղադրամի երկու կողմերն են։

 

Առեւտրականները սպասարկում են մեկը մյուսին

Վերադառնանք, սակայն, մեր երեւակայական փորձին։ Արդեն տեսանք, որ նորաբնակ համայնքի թվաքանակի աճին զուգահեռ ծագում եւ ուժգնանում է մասնագիտացման միտումը։ Համոզվեցինք, որ աշխատանքի այս բաժանման արդյունքում կարող է արտադրվել ավելին։ Սակայն մասնագիտացումից բխող լիությունն անարդյունք կմնա, եթե չգտնվի դրա բաշխման որեւիցե ուղի։ Իսկ այդ ուղին առեւտուրն է։ Կոշկակարը, օրինակ, կարում է տարբեր չափսի կոշիկներ, սակայն հետաքրքրված չէ կոշիկով իբրեւ այդպիսին։ Ի վերջո, անձամբ ինքը կարող է կրել մեկ չափսի մեկ զույգ միայն։ Մնացածը նա կարում է, որովհետեւ դա անհրաժեշտ է մարդկանց, որոնք իրենց հերթին պատրաստ են դրա փոխարեն իրեն տալու այն, ինչի կարիք ունի՝ հաց, հագուստ, գրքեր եւ այլն, այսինքն՝ ինչում նա բնականից հետաքրքրված է։ Ուստի, կոշիկ նա կարում է ի սպաս իրեն, սակայն իրեն սպասարկելու համար նա պարտավոր է առաջին հերթին սպասարկել ուրիշներին։ Նա պետք է հանրային ծառայություն մատուցի, որպես կարողանա հետամուտ լինել ավելի լիառատ կյանքի որոնումներին։

 

Պետության բիզնես ձեռնարկումները մենք խոսքում անվանում ենք հանրային ծառայություն, սակայն դա սխալ անվանում է, քանի որ երբեք հնարավոր չէ վստահ լինել, թե պետության մատուցած ծառայությունն ընդունելի է հանրության համար։ Այնինչ հանրությանը ստիպում են ընդունել պետության ծառայությունները կամ վճարել դրանց դիմաց, անգամ եթե դրանք անցանկալի են։ Պետական կառավարման ներքո գործող բիզնեսում միշտ առկա են ուժի գործադրման տարրեր։ Մյուս կողմից՝ մասնավոր ձեռներեցը չի կարող գոյատեւել, եթե հասարակությունը հոժար կամքով չընդունի նրա առաջարկածը։ Մասնավոր ձեռնարկատերը պետք է կա՛մ հանրային ծառայություն մատուցի կա՛մ դուրս մնա բիզնեսից։

 

Շահույթը գալիս է հովանավորներից

Ենթադրենք, թե մեր կոշկակարն առանձնակի արդյունավետ է աշխատում, համայնքի շատ անդամների դուր է գալիս նրա ծառայությունը, ուստիեւ նրանք պատրաստակամորեն առեւտուր են անում կոշկակարի հետ՝ ապահովելով նրան մի բանով, որ կոչում ենք շահույթ։ Արդյո՞ք սա տեղի է ունենում հաճախորդի հաշվին, այսինքն՝ կորցնո՞ւմ է վերջինս, երբ կոշկակարը շահույթ է ստանում, թե՞ ձեռք բերում նրա ստացած շահույթին համամասն։ Մարդիկ հովանավորում են կոշկակարին, քանի որ վարպետի առաջարկած կոշիկներն ավելի լավն են, քան իրենք կարող են կարել կամ ձեռք բերել որեւէ այլ տեղից։ Սա է պատճառը, որ տվյալ արտադրողի հետ նրանք հաճույքով են առեւտուր անում։ Հայթայթածը ավելի պիտանի է, քան դրա դիմաց տվածը, ուստի մարդիկ շահում են նույնքան, որքան վարպետը, եւ շահում վարպետի հետ միասին։

 

Եթե կոշկակարը սխալվի մարդկանց պահանջմունքների իր գնահատականներում, եթե արտադրի սխալ չափսերի կամ անցանկալի ոճի կոշիկ՝ օգտագործելով ցածրորակ հումք, մարդիկ չեն հովանավորի նրան, եւ ինքը վնաս կկրի, այսինքն՝ ոչ մի վարձատրություն չի ստանա գործադրված ջանքերի դիմաց եւ որեւէ վերադարձ չի ունենա ներդրված կապիտալի՝ կաշվի եւ դազգահների դիմաց, որոնք գործածել է անցանկալի ապրանք արտադրելու նպատակով։ Այդ պայմաններում լավագույնը, ինչ նա կարող է անել կատարված ներդրումները գոնե մասամբ վերադարձնելու համար՝ ապրանքը զեղչով վաճառելն է։ Սա շահույթի եւ վնասի համահարաբերականությունն է։

 

Ոչ մի ձեռներեց այնքան իմաստուն չէ, որպեսզի կարողանա կանխորոշել, թե ճշգրիտ ինչ ցանկություններ ու կարիքներ ունի այն հանրույթը, որին հույս ունի սպասարկելու։ Ավելին, այդպիսի հարցում նրա սխալը միշտ շրջվելու է ի վնաս իրեն։ Անհրաժեշտ է, սակայն, մտապահել մի հանգամանք՝ որ եթե ձեռներեցը շահույթ է ստանում, դա լինում է իր համայնքին լավ ծառայություն մատուցելու արգասիք, իսկ երբ վնաս է կրում, արդյունքում կորցնում է նաեւ համայնքը։ Ձախողվող բիզնեսը բարօրություն չի բերում համայնքին։

 

Բաշխիչ գործառույթ

Շուկան ոչ միայն դյուրացնում է ավելցուկի (այդ թվում՝ բնության կողմից աշխարհով մեկ ցրված բարիքների, օրինակ՝ Փենսիլվանիայի ածխի, Ֆլորիդայի նարնջի, Իրանի նավթի կամ Բրազիլիայի սուրճի) բաշխումը, այլեւ ուղղորդում հասարակությունը բաղկացնող բոլոր մասնագետների եռանդը, ինչն անում է գնային ցուցչի օժանդակությամբ։ Այս կարեւոր գործիքի մեջ անվրեպ ձեւով ներմուծվում են, թե տվյալ հանրության տարբեր անդամները կոնկրետ ինչ են ցանկանում ունենալ եւ ինչքան։ Եթե սլաքը բարձրանում է վեր, այսինքն՝ որոշակի ապրանքի համար առաջարկվում են ավելի բարձր գներ, արտադրողներին տեղեկություն է հաղորդվում, որ այդ ապրանքի պահանջարկն աճել է ավելին, քան ներկայիս առաջարկը, եւ նրանք հասկանում են, թե ինչպես լավագույնս ներդնեն իրենց ջանքերը՝ հօգուտ իրենց եւ հասարակության։ Գնի իջեցումը, մյուս կողմից, նրանց հուշում է, որ շուկայում որոշակի ապրանքի ավելցուկ է գոյացել, որից ավելի շատ արտադրելու դեպքում իրենք վնաս կկրեն, քանի որ մարդիկ արդեն բավականաչափ ունեն դրանից։

 

Գնի ցուցիչը ավտոմատ գործիք է, որը գրանցում է հանրության անդամների ազատ արտահայտած ցանկությունները՝ այս կամ այն գոհության դիմաց դոլարի տեսքով տրված քվեների վերջնահաշվարկը։ Սա արտադրողական ջանքերի տարերային եւ ոչ բռնի կարգավորիչն է։ Ով որ կփորձի միջամտել այս նրբին գործիքի աշխատանքին, պիտի նախօրոք լավ հասկանա, որ դրանով կարող է հարուցել ցանկալի ապրանքների պակասություն կամ անցանկալի ապրանքների գերավելցուկ արտադրելու վտանգ, քանի որ խախտում է բնական կարգը։

 

Մրցակցության շահառուները

Արժե նշել շուկայի եւս մի հանրային գործառույթի մասին։ Դա արտադրական արդյունավետության չափիչն է, եթե իհարկե դրան թույլատրվում է գործել ազատ կամքից բխող մղումների անկաշկանդ ուժի առաջնորդությամբ։ Վերը դիտարկված պրիմիտիվ տնտեսական համակարգում մեկ կոշկակարը կարող է բավարարել ամբողջ համայնքի կարիքները։ Նշված պայմաններում տվյալ ծառայողի արդյունավետությունը որոշվում է նրա հմտություններով, ջանասիրությամբ եւ քմահաճությամբ։ Ինքն է միայն, որ կարող է սահմանել եւ պահպանել իր հաճախորդներին մատուցվող ծառայության մակարդակը կամ դրա դիմաց գանձվող վճարները։ Եթե կանխավ ենթադրենք, որ մարդիկ չեն կարող ուրիշ տեղ գնալ կոշիկի ետեւից, ապա նրա ծառայությունները կամ գները չհավանելու դեպքում նրանց միակ հնարավոր պատասխանը կլինի կա՛մ անձամբ կարել սեփական կոշիկը, կա՛մ մի կերպ դիմանալ առանց դրա։

 

Համայնքի թվաքանակի աճին զուգընթաց ի հայտ կգա մեկ այլ կոշկակար՝ առաջինի հետ արհեստակցելու։ Երկրորդի հայտնվելով՝ արդյունավետության չափանիշն այլեւս կախված չի լինի միայն մեկ արտադրողից, այլ կորոշվի նրանց մրցակցությամբ տեղական շուկայի համար։ Մեկը կառաջարկի վերանորոգել կոշիկները տեղում՝ հաճախորդի ներկայությամբ, մյուսը կիջեցնի գները, առաջինը դրան կպատասխանի ոճերի եւ չափսերի ավելի լայն տեսականիով եւ այսպես շարունակ։ Սա է մրցակցությունը։

 

Մրցակցության արդյունքում բարելավվող ծառայությունների շահառուներն այդ համայնքի անդամներն են հենց։ Որքան մրցակցությունն աճի ու սաստկանա, այնքան տվյալ շուկայում կմեծանա գոհության ցուցանիշը։ Զարմանալիորեն, մրցակիցները չեն տուժում, քանի որ նրանց արտադրողականության աճի արդյունքում ստեղծված լիությունը ձեւավորում է հաճախորդների ավելի մեծ հոսք։ «Մրցակցությունը լավ է գործի համար»,– ավանդում է հին ասույթը։

 

Եթե մրցակիցներից մեկն ինչ-ինչ պատճառներով չկարողանա հասցնել արդյունավետության չափանիշների բարելավման ետեւից, գուցե դուրս մնա բիզնեսից, սակայն արտադրական գործունեության՝ մրցակցությամբ սկզբնավորված աճը կնշանակի նաեւ, որ կստեղծվեն ավելի մեծ թվով արդյունավետ աշխատատեղեր, որոնք կարիք կլինի լրացնելու։ Այդպիսով, ըստ ամենայնի, տվյալ անձը գուցե ավելին կվաստակի՝ լինելով մրցակիցներից մեկի ներկայացուցիչը, քան մնալով անհատ ձեռներեց։ Նույնիսկ նրանք, ովքեր կախված են ուրիշներից՝ ֆիզիկապես անկարող լինելով հոգալու իրենց մասին, եւս կշահեն մրցակցությունից, քանի որ շուկայի առատությունը ավելի մեծ ազատություն է տրամադրում բարեգործության համար։

 

Անխախտ օրենքները գերակայում են

Այստեղ ես չէի փորձում ներկայացնել տնտեսագիտության լիակատար դասընթաց, այլ ընդամենը՝ ցույց տալ, որ տնտեսագիտության մեջ, ինչպես եւ այլ բնագավառներում, գործում են անբեկանելի սկզբունքներ, անխուսափելի հետեւանքներ եւ անխախտ օրենքներ, որոնք ասես փորագրված են իրերի էության մեջ։ Ազատ կամք բանեցնելով՝ մարդը կարող է փորձել անտեսել գրավիտացիայի օրենքը՝ ցատկելով բարձր կետից։ Բայց օրենքը, միեւնույն է, գործելու է՝ արհամարհելով նրա մեծամտությունը, եւ մարդն ընկնելու է ցած ու կոտրելու վիզը։

 

Ուստի, եթե առաջին նորաբնակը զենքի ուժով Մեդիսոնի շրջանում արտադրվող ամեն ինչ հայտարարեր իր սեփականությունը, մյուս նորաբնակները մոտ անգամ չէին գա, եւ Մեդիսոն անունով մերօրյա համայնքը երբեւիցե ծնված չէր լինի։ Կամ, եթե նա, կրկին զենքի ուժով, տուրք հավաքեր տարածքի յուրաքանչյուր արտադրողից, հեռու կվաներ խոստումնալից մասնագետներին՝ արտամղելով նրանց այնպիսի վայրեր, ուր մասնավոր սեփականությունը հարգի է։ Եթե առաջին կոշկակարը օրենքի օժանդակությամբ իրեն կարգեր մոնոպոլիստ՝ արգելելով ամենայն մրցակցություն, մեդիսոնցիների հագած կոշիկները կլինեին անորակ, սակավաթիվ ու թանկ։ Միեւնույն հետեւանքը կտեսնեինք նաեւ հարկատուների հաշվին սեփական անարդյունավետությունը սուբսիդավորելու ցանկացած օրենսդրական մեքենայության դեպքում։ Եթե մեդիսոնցիներն իրենց պատմության վաղ շրջանում վճռեին վերացնել շուկան՝ իր գնային ցուցիչով հանդերձ, մասնագիտացումն ու փոխանակումը շուտով կխափանվեին, եւ Մեդիսոնի տնտեսության ամենից հատկանշական գիծը կլիներ եւ մինչ օրս էլ կմնար պակասությունը։

 

Տնտեսության օրենքները, ինչպես ցանկացած այլ բնական օրենք, ինքնագործ են եւ կրում են ներկառուցված պատժամիջոցներ։ Եթե այդ օրենքները մնում են անհայտ են կամ մատնվում անուշադրության, անխուսափելի պատիժն ի վերջո լինում է կարոտության տնտեսությունը՝ աղքատ ու չհամաձայնեցված հասարակությամբ հանդերձ։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

 

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր