Ինչպես են սահմանվում աշխատավարձերը․ մաս 2

Փերսի Լ. Գրիվզ (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Խնայողությունն է, որ բարձրացնում է աշխատավարձերը

 

Ավելի բարձր աշխատավարձի իրական գաղտնիքը մեկ շնչին բաժին ընկնող խնայողությունների աճն է, որն ի հայտ է գալիս սպառվածից ավելի մեծ ծավալով ապրանքներ կամ ծառայություններ արտադրելիս, քանի որ դրանց չսպառված մասը հասանելի է դառնում գործիքների, գործարանների եւ արտադրության ավելացմանն անհրաժեշտ այլ բաների ստեղծման համար։ Ամերիկյան կենսամակարդակը տարիների ընթացքում աճել է զուտ այն պատճառով, որ սերնդեսերունդ ծնողներն իրենց երեխաներին ապահովել են ավելի լավ մեկնարկային պայմաններով, քան ստացել են իրենց ծնողներից։ Երկրի պատմությունը հիմնականում եղել է այսպես. ներգաղթյալների առաջին սերունդը երեխաներին տվել է տարրական կրթության, հաջորդ սերունդը խնայել է բավարար, որպեսզի նրանց ապահովի լրիվ միջնակարգ կրթությամբ, իսկ երրորդ սերունդն արդեն երեխաներին ուղարկել է քոլեջ։ Ներկայումս շատերն են անցնում դիպլոմավորված աշխատանքի։ Այս կերպ, ամեն սերունդ հաջորդին ապահովել է ավելի բարձր կենսամակարդակով, եւ յուրաքանչյուր դեպքում այդ բարձրագույն կրթությունը եղել է խնայողությունների աճի արդյունք։ Առաջին սերունդները պարզապես չէին կարող իրենց թույլ տալ երեխաներին ապահովել այն ամենով, ինչ ամերիկացի երեխաների մեծ մասն ունի այսօր։

 

Երբ կապիտալիստական համակարգում կուտակվում են խնայողություններ, մարդիկ դրանք չեն դնում դոշակի տակ ու պահում, փոս չեն փորում ու թաքցնում, ինչպես Հնդկաստանում կամ Չինաստանում, ուր խնայողը վախենում է, որ եթե գործարան հիմնի, միեւնույն է հարկադրաբար կզրկվի սեփականությունից։ Ո՛չ, կապիտալիստական հասարակության մեջ մարդիկ իրենց խնայողությունները ներդնում են այնտեղ, որտեղից հույս ունեն եկամուտ ստանալ։ Կապիտալիստական հասարակության մեջ խնայողությունները չեն կուտակվում բացառապես հարուստների ձեռքում։ Ավելին, կապիտալիստական հասարակության մյուս խոշորագույն առավելությունն այն է, որ ցածր եկամտի տեր անձինք եւս կարող են կուտակած խնայողությունները ներդնել գործի մեջ՝ եկամուտ ստանալով դրանից, կարող են պարտատոմսեր գնել, իրենց փողը դնել խնայողական բանկ, ձեռք բերել կյանքի ապահովագրություն։ Եւ բոլոր այդ դեպքում բանկերն ու կյանքի ապահովագրության ընկերություններն այդ մարդկանց խնայողությունները հասանելի կդարձնեն գործարարներին եւ մեծ կորպորացիաներին։

 

Փաստացի, ցածր եկամտի տեր մարդիկ են ներկայիս խոշորագույն վարկատուները եւ նրանք են, որ ամենից շատ են տուժում բանկային ցածր տոկոսադրույքներից։ Ի դեպ, տոկոսադրույքների ցածրությունից ամենաշատը շահում են բարձր եկամուտ ունեցողները, որոնք էլ հիմնականում հենց վարկառուներն են, շահառուները, եւ որոնց կորպորացիաներն իբրեւ վարկ վերցնում են ցածր եկամտի տեր մարդկանց խնայողությունները։ Ազատ շուկայական համակարգի մյուս խոշորագույն առավելությունն այն է, որ ցածր եկամտի տեր մարդկանց համար ուղի է բացվում դեպի խնայողություններով ձեւավորվող եկամտի դաշտ։

 

Նոր խնայողությունների ազդեցությունը

 

Աներկբա է, որ խնայողություններն են ապահով ծերության եւ ավելի բարձր կենսամակարդակի միակ իրատեսական աղբյուրը։ Երբ նոր կամ ընդլայնվող ընկերության մեջ ներդրվում են նորանոր խնայողություններ, առաջինը աճում են աշխատավարձերի եւ հումքի համար առաջադրվող հայտերի գները։ Եւ առհասարակ, աճում է արտադրության ընդլայնման համար անհրաժեշտ ցանկացած ռեսուրսի գինը՝ ներառյալ աշխատանքինը, իսկ առանց աշխատանքի ոչինչ հնարավոր չէ արտադրել։

 

Աշխատանքը ամենահազվագյուտ բաներից մեկն է աշխարհում։ Բազմաթիվ հանքեր չեն արդյունահանվում բացառապես այն պատճառով, որ աշխատուժի հասանելի առաջարկն այլ զբաղմունքներում ավելին արժե։ Նույն դրությունն է գյուղատնտեսության մեջ կամ բոլոր մյուս ոլորտներում։ Տնտեսական յուրաքանչյուր ձեռնարկում սահմանափակված է աշխատուժի թանկությամբ։ Իսկ աշխատուժը միշտ սակավություն է անում, քանի որ շուկան դրա նվազ առկայությունն ուղղորդում է այն ապրանքների եւ ծառայությունների արտադրությանը, որոնց համար սպառողից սպասելի է առավելագույն վճար։ Մնացյալ ապրանքներն ու ծառայություններն անհասանելի են մնում հենց աշխատուժի այս սակավության պատճառով։

 

Նոր խնայողությունների պայմաններում գտնվում են գործատուներ կամ ձեռներեցներ, որոնք մշտապես փորձում են վարձել նորանոր աշխատուժ, ինչի համար պետք է բարձրացնեն դրույքաչափերը՝ աշխատաշուկայի սահմանափակ ռեսուրսն իրենց կողմը գրավելու համար։ Աշխատուժին առավելագույնս օժանդակող գործոնը խնայողությունների աճն է, որ գործատուին հնարավորություն է տալիս դեպի իրեն գրավել այլուրեք պակաս վարձատրվող աշխատողներին։ Երբ այս խնայողությունները վերածվում են նոր կամ ընդարձակված գործարանների, դրանք պիտի սկսեն արտադրել նախկինում անհասանելի ապրանքներ եւ ծառայություններ։

 

Ընդլայնված ճյուղերի մենեջերներն այժմ պետք է որոշեն, թե ինչ արտադրել՝ փորձելով պարզել, թե ինչն է, որ տվյալ պահին չկա, սակայն հաջորդն է սպառողի անհրաժեշտությունների սանդղակում։ Այդ ժամանակ նրանք ընդլայնում են այն իրերի արտադրությունը, որոնք չկան բավարար քանակությամբ, սակայն ենթադրաբար ամենացանկալին են սպառողի համար։ Արդյունքում նրանք շուկա են հանում նորանոր արտադրանք։ Յուրաքանչյուր աշխատող, տրամադրության տակ ունենալով ավելի շատ ու լավ գործիքներ, արտադրում է ավելին։ Եթե փողի քանակը շուկա հասնող ապրանքների աճին զուգընթաց չավելանա, արդյունքում գներն են, որ պիտի ընկնեն։ Սպառողական ապրանքների ավելի էժան գնի դեպքում յուրաքանչյուրն իր սահմանափակ դրամական միջոցներով կարող է հայթայթել ավելին։ Միակ ուղին, որով հասարակությունը կարող է բարձրացնել իր բոլոր աշխատավորների իրական աշխատավարձերը՝ մեկ աշխատողի հաշվով խնայողությունների ծավալն ավելացնելն է։

 

Օրինակ, ամերիկյան պողպատագործական ընկերություններին տարեկան անհրաժեշտ է մեկ աշխատողի հաշվով 20,000 դոլարի ներդրում, որպեսզի վերջիններս շարունակեն ստանալ վճարվող բարձր աշխատավարձերը։ Շուկայական տնտեսության պայմաններում յուրաքանչյուրի բարձր աշխատավարձը բաժին է հասնում բոլորին։ Վարսավիրը, որը վերջին երկու դարում իր մեթոդներն առանձնապես չի փոխել, աշխատաշուկայում մրցակցում է պողպատագործի հետ, որը գործածում է մոտ 20,000 դոլարի համարժեք սարքավորում։ Հետեւաբար, բոլոր աշխատողների աշխատավարձերը սահմանվում են այն միջին խնայողություններով, որոնցով կարելի է օգնել աշխատողներին ավելացնելու իրենց արտադրանքը։ Ավելի բարձր աշխատավարձերն ու ավելի ցածր գները պետք է սկսեն երեւան գալ ավելի վաղ, քան խնայողները կկարողանան որեւէ գումար հետ ստանալ իրենց սպեկուլատիվ ներդրումից՝ չասած արդեն որեւէ տոկոսի կամ շահույթի մասին։

 

Ինչ խոսք, շահույթ նույնպես կարող է լինել, սակայն՝ ուշ եւ միայն այն դեպքում, եթե գնորդները սեփական կամքով որոշեն, որ շուկայի նոր պարգեւներն ավելի նախընտրելի են, քան եղած բոլոր մյուս ապրանքներն ու ծառայությունները։ Սա է ազատ շուկայական հասարակության մեջ աստիճանաբար աճող կենսամակարդակի գաղտնիքը։ Մյուս կողմից՝ ավելի բարձր աշխատավարձերի գաղտնիքը մատչելի աշխատուժի միավորի հաշվով խնայողությունների աճն է։ Ժամանակակից էքսկավատորով զինված բանվորը կարող է անհամեմատ ավելի հող փորել, քան աշխարհի ամենաուժեղ տղամարդը՝ ձեռքով կամ նույնիսկ բահով։ Հասանելի ավելի շատ ու ավելի լավ գործիքների եւ արտադրված ավելի շատ ապրանքների հետ միասին կաճի նաեւ բոլոր նրանց կենսամակարդակը, ովքեր մասնակից են շուկայական տնտեսությանը։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

 

Այս մասին նաև՝

Ինչպես են սահմանվում աշխատավարձերը․ մաս 1

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր