Գործազրկության վտանգը

Հեղինակ՝   Արտյոմ Աշիգով

Ժամանակակից աշխարհում լայնորեն քննարկվող տնտեսական թեմաներից մեկը գործազրկությունն է։ Գրասենյակներում, փողոցներում կամ լրատվամիջոցներում հաճախ կարելի է լսել խոսակցություններ գործազրկության և զբաղվածության մասին։ Այս ցուցանիշների ցանկացած փոփոխություններ լայնորեն քննարկվում են։ Տնտեսագետները գործազրկությունը դիտարկում են որպես առաջատար տնտեսական ազդակ, որի միջոցով կարելի է կանխատեսել մյուս տնտեսական ցուցանիշների մակարդակը:

 

Գործազրկությունը ամենավտանգավոր ցուցանիշներից է, քանի որ այն ազդում է հասարակության լայն զանգվածների վրա։ Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրում բնակչության մեծ մասն իր գոյությունն ապահովելու համար կախված է աշխատավարձից։ Լայնամասշտաբ գործազրկությունը սովորաբար կապված է քաղաքական ցնցումների և հեղափոխությունների հետ։ Ուստի ցանկացած կառավարության առաջնահերթությունը, որը ցանկանում է մնալ իշխանության ղեկին, նման իրավիճակի զարգացումը կանխելն է։

 

Գործազրկության հետ կապված ամենամեծ խնդիրը դրա վարընթաց գալարաձև բնույթն է։ Դա նշանակում է, որ երբ բարձրանում է գործազրկության մակարդակը, այն հանգեցնում է կրկնվող ցիկլի, որն առաջացնում է ավելի մեծ գործազրկություն։ Եթե այդ ցիկլը ժամանակին չդադարեցվի, այն կարող է «ծնկի բերել» նույնիսկ ամենակայուն տնտեսություններին։ Գործազրկության ցիկլը բաղկացած է 4 փուլերից։

 

1-ին փուլ՝ գործազրկության առաջացում։ Առաջին փուլը սկսվում է որևէ իրադարձության (օրինակ՝ սոցիալ-քաղաքական ցնցումների կամ պատերազմի) հետևանքով գործազրկության մակարդակի աճից: Քանի որ պետական և մասնավոր ծախսերն ուղղված են լինում դեպի այլ նպատակներ (օրինակ՝ պատերազմական իրավիճակ), տնտեսությունը տուժում է կառուցվածքային փոփոխությունների հետևանքով, իսկ որոշ ձեռնարկություններ ստիպված են լինում աշխատանքից ազատել աշխատողների մի մասին՝ ստեղծելով գործազրկություն։ Սովորաբար գործազրկության սկզբնական մակարդակը ցածր է և կարող է կառավարվել։

 

2-րդ փուլ՝ ծախսերի/սպառման կրճատում։ Տնտեսության մեջ գործազրկության որոշակի մակարդակի բարձրացումից սկսում է վտանգավոր ցիկլը։ Երբ գործազրկության մակարդակի բարձրացման մասին լուրը տարածվում է, սպառողները, ովքեր նաև աշխատողներ են, սկսում են անհանգստանալ, որ նրանք նույնպես կարող են կորցնել իրենց աշխատանքը: Սպառողների վստահությունը ապագային նկատմամբ նվազում է, և նրանցից շատերը սկսում են կրճատել իրենց ծախսերը և գումարներ խնայել «սև» օրվա համար։ Մակրոտնտեսական մակարդակում դա հանգեցնում է տնտեսության մեջ ծախսերի զգալի կրճատման՝ դրանով իսկ առաջացնելով տնտեսական անկում։

 

3-րդ փուլ՝ վաճառքների ծավալների նվազում։ Սպառողների կողմից ծախսերի կրճատումն անմիջապես ազդում է ձեռնարկությունների վրա։ Գործազրկության  մակարդակի բարձրացումը տնտեսությունում կարող է առաջացնել վախ և տագնապ՝ հանգեցնելով սպառման կրճատման։ Ձեռնարկությունները հաջորդաբար գրանցում են վաճառքների անկումներ։ Հետևաբար, այդ իրավիճակը հաղթահարելու և գոյատևելու համար ձեռնարկությունները պետք է կրճատեն իրենց ծախսերը։

 

4-րդ փուլ` գործազրկության ավելացում։ Ձեռնարկությունները կարող են կրճատել իրենց ծախսերը՝ կրճատելով արտադրության ծավալները կամ աշխատանքից հեռացնելով աշխատակիցներին՝ ընկերության գոյատևումն ապահովելու համար։ Անկախ կայացրած որոշումից, այն բերելու է միայն գործազրկության մակարդակի ավելացմանը։ Այսինքն՝ գործազրկության ցիկլը ավելի մեծ գործազրկություն առաջացրեց։

 

Այսպիսով, գործազրկությունն իրենից ներկայացնում է վարընթաց գալար։ Եթե միջոցներ չձեռնարկվեն առաջացած գործազրկության վերացման համար, դրա մակարդակը ավելի ու ավելի կբարձրանա՝ հանգեցնելով տնտեսության քայքայմանը։ Կարևոր է նշել, որ գործազրկությունը կապված է նաև մեկ այլ կարևոր տնտեսական պարամետրի հետ, որը կոչվում է սպառողների վստահություն: Ավելի մեծ զբաղվածությունը նշանակում է ավելի բարձր վստահություն սպառողների կողմից, և հակառակը։ Պետք է նշել նաև, որ ցանկացած տնտեսությունում սպառողների վստահությունը զբաղվածության մակարդակը կանխատեսելու համար առաջատար ցուցանիշ է։

 

Գործազրկության ցիկլն ընդհատվում է միայն այն դեպքում, երբ հնարավոր է հասնել սպառողների վստահության բարձրացմանը։ Դրան կարելի է հասնել հետևյալ եղանակներով.

  • Առաջին ճանապարհը պետական ծախսերի ավելացումն է։ Երբ ձեռնարկությունները կրճատում են իրենց ծախսերը, կառավարությունը կարող է մեծացնել պետական ծախսերը՝ պահպանելով զբաղվածության մակարդակը և դրանով իսկ աջակցելով սպառողների վստահությանը։ Կասկած չկա, որ պետական ծախսերը կարող են գրեթե անմիջապես բարձրացնել զբաղվածության մակարդակը։ Սակայն կառավարությունը սովորաբար ծախսեր է կատարում պարտքով վերցված գումարներով, իսկ պարտքն ավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան լուծում է։
  • Մասնավոր հատվածի ծախսերը կարելի է խթանել նաև օտարերկրյա կամ տեղական ներդրողներ հրավիրելով և նրանց շահավետ գործարքներ առաջարկելով։ Լավ օրինակ կարող է ծառայելն ներքին շուկաների բացումը գլոբալ ընկերությունների համար։ Օրինակ՝ 1980-ականներին Հնդկաստանում գործազրկության մակարդակը շատ բարձր էր, սակայն երբ 1990-ականներին ներքին շուկաները բացվեցին, սպառողների վստահությունը, սպառողական ծախսերը և զբաղվածության մակարդակը զգալիորեն աճեցին։

 

Գործազրկությունը վտանգավոր է, քանի որ այն ստեղծում է արատավոր ցիկլ։ Կառավարությունները կարող են վերահսկել այս վարընթաց գալարը։ Սակայն այդ նպատակի համար ձեռնարկվող միջոցները պետք է հստակ գնահատվեն և վերահսկվեն, քանի որ դրանք կարող են ավելի մեծ վնասներ հասցնել։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր