Զբաղվածության պաշտամունքը կամ ինչու՞ է զբաղվածության ավելացումը սխալ նպատակ

Հեղինակ՝   Արտյոմ Աշիգով

Նոր աշխատատեղերի ստեղծումը և դրա միջոցով զբաղվածության ավելացումը գրեթե բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի առանցքային կետերից է։ Իսկ այդ քաղաքականության արդյունքները չափելու համար դրա կողմնակիցները օգտագործում են միայն նոր ստեղծված աշխատատեղերի թիվը։

 

Սակայն աշխատատեղերի քանակը մեծացնող քաղաքականությունը վտանգավոր և սխալ նպատակ է: Իսկ սխալ նպատակը սխալ ճանապարհով է տանում: Աշխատատեղերի ստեղծմանը միտված քաղաքականությունը, առանց  աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու նպատակը հետապնդելու, նման է առանց սննդակարգին ուշադրություն դարձնելու նիհարելու փորձին։: Արդյունքը կարող է լինել ավելի վատ, քան այդ քաղաքականությունը սկսելու պահին: Չնայած այս պարզ ճշմարտությանը՝ մի շարք քաղաքական գործիչներ բազմիցս գրավել են ընտրողների ուշադրությունը՝ խոստանալով ստեղծել ավելի շատ աշխատատեղեր: Եվ ընտրազանգվածը «զարմանալի» կերպով ամեն անգամ խաբվում է և ձայն տալիս այդ քաղաքականության իրագործումը խոստացողներին: Իրականում շատ աշխատատեղեր ստեղծելու խենթ «մրցավազքը» վատ նպատակ է:

 

Հասարակության մի մասը հետևում է հետևյալ տրամաբանությանը․ ինչքան շատ աշխատատեղ ստեղծվի, այդքան շատ մարդ աշխատավարձ կստանա։ Ավելի շատ աշխատավարձերը ենթադրում են, որ ավելի շատ թվով մարդիկ իրենց եկամտի մի մասը կծախսեն ապրանքներ և ծառայություններ գնելու վրա: Սա կմեծացնի արտադրված ապրանքների և ծառայությունների ընդհանուր քանակը, ինչը կհանգեցնի ՀՆԱ-ի աճին և տնտեսական զարգացմանը: Հետևաբար, աշխատատեղերի քանակի ավելացումը երկրի տնտեսական աճը խթանելու անսպառ միջոց է:

 

Այս տրամաբանության խնդիրը նրանում է, որ ՀՆԱ-ի քանակական ավելացումը բնորոշվում է որպես տնտեսական զարգացում։ Սակայն տվյալ դեպքում ՀՆԱ-ի քանակական ավելացումը երկրի համար ենթադրում է միայն ծախսերի ավելացում։ Կառավարության ստեղծած յուրաքանչյուր աշխատատեղ պահանջում է ծախսեր։ Հաճախ այդ միջոցները վերցվում են փոխառությամբ (տոկոսներով)՝ նոր աշխատատեղերի ստեղծելու համար։ Հետագայում այդ փոխառությունների մարումը կարող է ստեղծել լրացուցիչ խնդիրներ ինֆլյացիայի տեսքով, երբ կառավարությունները դիմում են փող տպելու քաղաքականությանը։

 

Կառավարության համար աշխատատեղերի ստեղծումը բարդ գործ չէ։ Առաջինը՝ պետք է հարկել բնակչության եկամուտները և ստեղծել դրամական ֆոնդ։ Երբ ֆոնդը ստեղծվում է, քաղաքական գործիչները հնարում են նախագծեր, որոնք ունեն աչքի ընկնող մեծ ազդեցություն։ Որքան քաղաքական գործիչները շատ են ցույց տալիս «տնտեսագիտական արհեստավարժություն», այնքան ավելի շատ ձայներ նրանք կստանան հաջորդ ընտրություններին։ Այնուամենայնիվ, պետք է ուշադիր լինել և տեսնել, որ տվյալ գործընթացում ուղղակի տեղի է ունեցել պարզապես հարստության վերաբաշխում։ «Փոսեր փորելու» ճանապարհով զբաղվածությունն ավելացնելը չի ստեղծում հարստություն։ Իրական հարստությունը ստեղծվում է այն ժամանակ, երբ բարձրանում է աշխատողների արտադրողականությունը և ստեղծվում է ավելի մեծ ծավալի արտադրանք ավելի քիչ ծախսերով։

 

Քաղաքական գործիչների օգտին է նաև այն փաստը, որ մարդիկ, ովքեր աշխատում են նոր ստեղծված աշխատատեղերում (օրինակ` կառուցում են կամուրջներ), ակնհայտորեն տեսանելի են: Սակայն հարկման «շնորհիվ» բնակչության մոտ ավելի քիչ գումարներ են մնում։ Եվ մարդիկ չեն տեսնում այն չկառուցված գործարանները, չարտադրված ապրանքներն ու ծառայությունները, որոնք կարող էին ստեղծվել, եթե մարդկանց ավելի շատ եկամուտներ մնար։

 

Աշխատատեղերի ավելացմանն ուղղված քաղաքականության արդյունքում ռեսուրսները արդյունավետ օգտագործողների ձեռքերից տեղափոխվում են անարդյունավետ օգտագործողների ձեռքերը: Զբաղվածություն ապահովելու անվան տակ մարդկանց տալիս են այնպիսի աշխատանքներ, որոնք ավելի լավ կարող են իրականացվել աշխարհագրական այլ վայրերում կամ եթե այդ գործերը կատարվեին ժամանակակից սարքավորումներով: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հարկադիր աշխատատեղ ստեղծելու ամենաուղղակի ձևը: Այդպիսի ճանապարհը կբերի նրան, որ պետական միջոցները կվատնվեն և դեֆիցիտային բնական ռեսուրսները կսպառվեն։

 

Տնտեսական գործունեությունը պետք է իրականացվի, եթե այն օգուտներ է բերում։ Պետք չէ իրականացնել տնտեսական գործունեություն, որը միայն զբաղվածություն է ապահովում։ Գործունեությունը, որը նպատակադրում է ստեղծել շատ աշխատատեղեր, որպես կանոն աշխատատար են և թանկարժեք։ Եվ ի՞նչ իմաստ կա ստեղծել ավելի շատ աշխատատեղեր, եթե աշխատավարձի բարձրացումը «փոխհատուցվելու» է ինֆլյացիայի աճով։ Նոր աշխատատեղերից օգուտ կստանան շատ քչերը, երբ ինֆլյացիայի բեռը պետք է կրեն բոլորը։

 

Ազատ շուկայում այդ քաղաքականության իրականացումն անիմաստ է

Ազատ շուկաները ապահովում են աշխատավարձերի ձևավորման լավագույն մեխանիզմները։ Յուրաքանչյուր աշխատող վարձատրվում է ըստ իր աշխատանքի և հմտությունների։ Գործազրկությունն առաջանում է պետական անհեռատես քաղաքականության պատճառով, երբ պետական և քաղաքական գործիչները պնդում են, որ աշխատատեղերը պետք է ստեղծվեն որոշակի վայրերում և պետք է լինի նվազագույն աշխատավարձի որոշակի մակարդակ։ Սակայն կառավարությունը այս քայլով ընդամենը գրավում է ավելի մեծ թվաքանակով խմբերի ուշադրությունը։

 

Իրականում զբաղվածությունը տնտեսական գործունեության անուղղակի արդյունքն է։ Դրա հետապնդումը, որպես հիմնական նպատակ, բերում է բացասական հետևանքների։ Լրիվ զբաղվածության նպատակը չպետք է հետապնդվի անկախ աշխատանքի արտադրողականության բարձրացումից։ Զբաղվածությունը լավ է միայն այն դեպքում, եթե այն ուղեկցվում է աշխատանքի արտադրողականության ավելացմամբ։

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր