Էլինոր Օստրոմ․ Բարդ տնտեսական համակարգերի բազմակենտրոն կառավարումը

Էլինոր Օստրոմը 2009թ․ արժանացել է Նոբելյան մրցանակի «տնտեսական կառավարման, մասնավորապես՝ հասարակության կառավարման վերլուծության համար»։

 

2009թ․ Է․ Օստրոմի Նոբելյան մրցանակ ստանալու ելույթի ամփոփումը

Ընդհանուր օգտագործման ռեսուրսների և հանրային բարիքների կառավարման մեխանիզմների արդյունքների ժամանակակից հետազոտությունները հիմնված են դասական տնտեսագիտության տեսության վրա։ Միաժամանակ զարգանում են նոր տեսություններ բացատրելու այն երևույթները, որոնք չեն հանդիպում «շուկայի» և «պետության» դիխոտոմիկ «աշխարհում»: Հետազոտողները պարզ համակարգերով տեսությունների և մոդելների փոխարեն աստիճանաբար օգտագործում են ավելի բարդը՝ հասկանալու խնդիրները, որոնց բախվում են ժամանակակից հասարակությունում փոխհամագործակցող մարդիկ։

 

Ներկայումս շատ հետազոտողներ տեսական նոր ջանքեր են ձեռնարկում մշակելու անհատական ընտրության ավելի ընդհանուր տեսություն, որն ընդունում է վստահության կենտրոնական դերը սոցիալական խնդիրները լուծելու համար:

 

Քսաներորդ դարի կեսերին գերիշխող գիտական ջանքերը փորձել են աշխարհը դիտարկել հասարակ մոդելների մեջ և քննադատել են ինստիտուցիոնալ մեխանիզմները: Հակիրճ ներկայացնենք այն հիմնական ենթադրությունները, որոնք արվել են այդ ժամանակ, բայց վիճարկվել են գիտնականների կողմից ամբողջ աշխարհում:

 

Շուկան դիտարկվում էր որպես մասնավոր ապրանքների արտադրության և փոխանակման օպտիմալ «հաստատություն»: Ոչ առևտրային ապրանքների համար անհրաժեշտ էր, որպեսզի կառավարությունը շուկայի կանոններ և հարկեր սահմանի: Առանց հիերարխիկ բնույթի կառավարության միջամտության քաղաքացիներն ու պաշտոնատար անձինք չէին կարողանա ստեղծել հասարակական այնպիսի «ապրանքներ», ինչպիսիք են խաղաղությունն ու անվտանգությունը:

 

Աշխարհի մասին այս տեսակետը բացատրում էր մասնավոր ապրանքների արտադրության և փոխանակման շուկաների հետ կապված փոխգործակցության օրինաչափությունները, բայց այն պատշաճ կերպով հաշվի չի առնում մասնավոր ընկերությունների զարգացման ներքին դինամիկան։ Այն նաև չի արտացոլում ինստիտուցիոնալ պայմանավորվածությունները, որոնք մարդիկ ստեղծում են հանրային ապրանքներն ու ընդհանուր ռեսուրսներն ապահովելու, կառավարելու և ղեկավարելու համար:

 

Մարդիկ հիմնականում դիտարկվում էին որպես սպառող կամ ընտրող: Ընդ որում՝  տնտեսագիտության և խաղերի տեսության մեջ ենթադրվում էր, որ բոլոր անհատները լիովին ռացիոնալ են: Այսինքն, նրանք գիտեն․

1․ տվյալ իրավիճակում գոյություն ունեցող բոլոր հնարավոր ռազմավարությունները,

2․ յուրաքանչյուր ռազմավարության հետ կապված բոլոր արդյունքները՝ հաշվի առնելով տվյալ իրավիճակում ուրիշների հավանական վարքը, և

3․ այդ արդյունքների դասակարգումն ըստ սպասվող սեփական շահույթի մակարդակի:

 

Անհատի այս մոդելն առաջացրեց հիմնավորված կանխատեսումներ՝ կապված մրցակցային շուկայում հատուկ հատկանիշներով ապրանքների փոխանակման արդյունքների, բայց ոչ սոցիալական երկընտրանքի հետ:

 

Հաշվի առնելով վերջին հիսուն տարվա էմպիրիկ ուսումնասիրությունների լայն շրջանակը՝ մենք այժմ գիտենք, որ ռացիոնալ, բայց «անօգնական» սոցիալական երկընտրանքների թակարդի մեջ ընկած անհատները չեն ենթարկվում տարբեր մեթոդներով մեծ թվով ուսումնասիրությունների: Մյուս կողմից, մենք չենք կարող չափազանց լավատես լինել և ենթադրել, որ այդ երկընտրանքները միշտ կլուծվեն ներգրավված անձանց կողմից:

 

Այսպիսով, մենք բախվում ենք մեր տեսությունների զարգացման բարդ խնդրին՝ հասկանալու և կանխատեսելու, թե երբ ընդհանուր ռեսուրսների երկընտրանքի մեջ ներգրավված անձինք կկարողանան ինքնակազմակերպվել և ինչպես են նրանց առջև ծառացած խնդիրներն ազդում իրենց ռազմավարության, կարճաժամկետ հաջողության հասնելու ջանքերի և նախնական ձեռքբերումների երկարաժամկետ կայունության վրա: Պետք է ավելի լավ տեսական պատկերացում կազմել մարդու վարքագծի, ինչպես նաև մարդու առջև ծառացած բազմազան խնդիրների ազդեցության մասին:

 

Թեև դեռևս հնարավոր չէ մատնանշել մարդու վարքագծի մասին տեսություն, որը հաջող ձևակերպվել և փորձարկվել է, գիտնականները ներկայումս ներկայացնում և փորձարկում են ենթադրություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, կլինեն ապագա զարգացումների հիմքում։  Դրանք վերաբերում են․

 

1․ կրկնվող իրավիճակներում ռացիոնալ անհատների կողմից ավելի ամբողջական և ավելի հուսալի տեղեկատվություն ստանալու ունակությանը,

2․ ամենօրյա որոշումներ կայացնելու հարցում էվրիստիկաներն օգտագործելուն և

3․ ռացիոնալ անհատների անձնական, ինչպես նաև ուրիշների օգուտների հետ կապված նորմերին ու նախասիրություններին։

 

Երբ սահմանափակ թվով ռացիոնալ անհատներ որոշ ժամանակ փոխգործակցում են, խելամիտ է ենթադրել, որ նրանք ավելի ճշգրիտ տեղեկություններ գիտեն միմյանց հավանական գործողությունների վերաբերյալ: Սակայն, որոշ դեպքերում այդ փոխգորակցությունը մոտենում է մաթեմատիկական քաոսին, որում հնարավոր չէ ամբողջական տեղեկատվություն ստանալ ապագա իրադարձությունների բոլոր հավանական համադրությունների մասին:

 

Անհատները սովորում են նաև նորմեր. ներքին գնահատականներ, որոնք բացասական կամ դրական են և կապված են կոնկրետ գործողությունների հետ, ինչպիսիք են ստելը կամ հատուկ իրավիճակներում համարձակ լինելը: Անհատական ​​նորմերի շարքում են այնպիսինները, որոնք կապված են ուրիշների կողմից ձեռք բերված արդյունքների գնահատման հետ: Ենթադրվում է, որ անհատները, ովքեր պարբերաբար աշխատում են թիմերում, կընդունեն նորմեր և ավելի շատ կվստահեն միմյանց, քան միայնակ աշխատող անհատները: Ոչ բոլոր անհատներն ունեն միևնույն նորմերը կամ իրավիճակի ընկալումները: Սակայն, մարդկանց կողմից նորմերն ընդունելը բավարար չէ սոցիալական երկընտրանքի մեջ վարքը կանխատեսելու համար, հատկապես հաղորդակցման հնարավորություն չունեցող շատ մեծ խմբերում: Նույնիսկ նորմերի պահպանման ուժեղ նախասիրությունների դեպքում, կախված իրավիճակից, «դիտարկվող վարքագիծը կարող է տարբերվել , քանի որ «ճշմարիտի» ընկալումը կփոխվի»: Դա պայմանավորված է անհատական ​​տարբերություններով, սակայն անհատների փոխազդեցությունների պայմանները ժամանակի ընթացքում նույնպես ազդում են վարքի վրա:

 

Կենսաբաններն ընդունում են, որ օրգանիզմի արտաքին տեսքի և վարքի վրա ազդում է միջավայրը, որտեղ այն զարգանում է: Օրինակ, որոշ բույսեր թույլ լույսավորության դեպքում ունեն մեծ, բարակ տերևներ (որոնք ուժեղացնում են ֆոտոսինթեզը), և ուժեղ լույսի դեպքում՝ նեղ, ավելի հաստ տերևներ (որոնք ջուրը պահպանում են), որոշ միջատների մոտ թևերը զարգանում են միայն այն դեպքում, եթե ապրում են մարդաշատ պայմաններում։ Բնապահպանական պայմանների նման զարգացումն այնքան սովորական է, որ այն կարելի է համարել կենդանի էակների համընդհանուր ունիվերսալ «սեփականություն»:

 

Սոցիոլոգները նույնպես պետք է գիտակցեն, որ անհատական վարքագծի վրա խիստ ազդում է այն միջավայրը, որում փոխազդեցությունները տեղի են ունենում։

 

Ուսումնասիրությունները հաստատում են, որ փոխգործակցության մասնակիցների միջև վստահության ամրացումը և ինստիտուցիոնալ կանոնների մշակումը սոցիալական երկընտրանքները հաղթահարելու ամենաարդյունավետ և վճռորոշ մեխանիզմներն են: Մարդիկ ոչ միայն ընդունում են նորմեր, այլև այն, որ իրավիճակի կառուցվածքը բավարար տեղեկատվություն է տալիս այլոց հավանական վարքի մասին: Այսպիսով, որոշ դեպքերում կարելի է դուրս գալ այն կանխավարկածից, որ ռացիոնալ անձինք անօգնական են սոցիալական երկընտրանքի խնդիրները հաղթահարելու համար:

 

Պետական քաղաքականության վերլուծության ամենակարևոր դասն այն է, որ մարդիկ ավելի բարդ մոտիվացիոն կառուցվածք և ավելի շատ կարողություն ունեն սոցիալական երկընտրանքները լուծելու համար, քան առաջարկվում էր ռացիոնալ ընտրության ավելի վաղ տեսության մեջ: Պետական քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի մարդկանց մեջ լավագույնը բացահայտող հաստատությունների զարգացումը խթանելը: Մենք պետք է հարցնենք, թե ինչպես են բազմաբնույթ, բազմակենտրոն ինստիտուտները օգնում կամ խոչընդոտում նորարարությանը, սովորելուն, հարմարվողականությանը, վստահությանը, մասնակիցների համագործակցությանը, ինչպես նաև ավելի արդյունավետ, արդար և կայուն արդյունքներ ձեռք բերելուն:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր