Կառավարությունը պե՞տք է միջամտի տնտեսությանը

Վերջին շրջանում ՀՀ կառավարության գրեթե յուրաքանչյուր նիստի ընթացքում 1-2 ընկերության տրամադրվում է արտոնություն։ Արդյո՞ք լավ քաղաքականություն է որդեգրել կառավարությունը կամ արդյո՞ք այդպիսի քաղաքականությամբ աջակցում է ընկերություններին, նպաստում տնտեսության ակտիվացմանը։ Թե՞ որոշ ընկերությունների արտոնություններ տալով՝ կառավարությունը խնդիրներ, խոչընդոտներ է ստեղծում մյուսների համար կամ խաթարում մրցակցային միջավայրը։ Ընդ որում՝ այդ նույն ընկերությունների վճարած հարկերի հաշվին է կառավարությունը տալիս այդ արտոնությունները և ֆինանսավորում, օրինակ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, որի նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը ՀՀ-ում։

 

Իհարկե, ժամանակակից տնտեսության մեջ կառավարությունը շատ կարևոր դերակատարում ունի։ Սակայն տնտեսագետների շրջանում գոյություն ունեն տարաձայնություններ տնտեսությանը պետական միջամտության օպտիմալ մակարդակի մասին։ Այս հարցը տնտեսագիտության տարբեր ուղղությունների կողմից քննարկման առարկա է արդեն հարյուրամյակներ։

 

Երկրի տնտեսական կյանքին կառավարության միջամտության աստիճանն առաջին հերթին պայմանավորված է տվյալ երկրի տնտեսական համակարգով։ Տնտեսական համակարգերը բաժանվում են երեք մեծ կատեգորիաների՝ ազատ շուկայական, հրամայական և խառը։ Դասակարգման որոշիչ գործոնն այն է, թե ում է պատկանում սեփականությունը և ով է վերահսկում արտադրության գործոնները։ Ազատ շուկայական տնտեսության դեպքում արտադրության գործոնները վերահսկում են մասնավոր անձինք կամ խմբերը, կառավարությունը որևէ դեր չի խաղում տնտեսական որոշումների ընդունման գործում։ Հրամայական տնտեսության դեպքում արտադրության գործոնների վերահսկողը պետությունն է։ Խառը տնտեսությունները համակցում են և՛ ազատ շուկայի և՛ հրամայական տնտեսության տարրերը։ Այլ կերպ ասած՝ խառը տնտեսությունն այնպիսի տնտեսական համակարգ է, որը շուկայական տնտեսության տարրերը համադրում է հրամայական տնտեսության տարրերի, ազատ շուկաները` պետական միջամտության կամ մասնավոր ձեռնարկատիրությունը պետական ձեռնարկատիրության հետ:

 

Տնտեսական համակարգերի դասակարգումը պատկերավոր կարելի է ներկայացնել հետևյալ գծապատկերի միջոցով։

 

Տնտեսական համակարգերի դասակարգումը

 

Այսօր աշխարհում երկրների մեծ մասն ունի խառը տնտեսություն, իսկ որոշները համարվում են հրամայական։ Հրամայական տնտեսության օրինակ է Հյուսիսային Կորեան։ Հյուսիսային Կորեայի կառավարությունը տնօրինում և վերահսկում է ամբողջ սեփականությունը, արտադրական որոշումները և ռեսուրսների բաշխումը։ Շատերը Միացյալ Նահանգները համարում են շուկայական տնտեսություն՝ չնայած պետական կարգավորման և վերահսկողության բարձր մակարդակին:

 

Խառը տնտեսության ձևերը տատանվում են հնարավորինս քիչ կարգավորվող ազատ շուկաներից կամ laissez-faire համակարգերից, որտեղ պետական միջամտությունը սահմանափակվում է հանրային բարիքների ու ծառայությունների մատուցմամբ և մասնավոր սեփականության պաշտպանությամբ, մինչև պետական միջամտության բարձր մակարդակ ունեցողներ, երբ կառավարությունն ակտիվ դեր է խաղում շուկայական «ձախողումները» շտկելու և սոցիալական ապահովությանն աջակցելու գործում:

 

Շուկայական տնտեսությունն իր տարբեր ձևերով գոյություն ունի այն ժամանակներից, երբ մարդիկ սկսեցին առևտուր անել միմյանց հետ։ Ազատ շուկաները ծագել են որպես սոցիալական կոորդինացման բնական գործընթացներ, ոչ մի ինտելեկտուալ կամավոր փոխանակումը կամ մասնավոր սեփականության իրավունքը չի հորինել, ինչպես նաև ոչ մի կառավարություն չի մշակել ազատ շուկայի հայեցակարգը կամ չի իրականացրել փողերի՝ որպես փոխանակման միջոցի օգտագործումը։

 

Գրեթե բոլոր ժամանակակից տնտեսագետները համաձայն են, որ շուկայական տնտեսությունն ավելի արտադրողական է և գործում է ավելի արդյունավետ, քան կենտրոնացված պլանավորմամբ (հրամայական) տնտեսությունը։ Այնուամենայնիվ, դեռևս տեղի են ունենում լուրջ բանավեճեր տնտեսական հարցերում ազատության և կառավարության միջամտության ճիշտ համադրության վերաբերյալ։ Տնտեսական գործընթացներին ակտիվ միջամտություն ունեցող կառավարությունները հաճախ ընդունում են ոչ ճիշտ որոշումներ։ Երբեմն քաղաքական խմբերի ճնշման ազդեցության տակ նրանք ռեսուրսները ծախսում են ոչ արդյունավետ նախագծերի վրա, որոնք հանգեցնում են ոչ արդյունավետ արդյունքների։ Բացի այդ, կառավարությունն իր միջամտությամբ որոշակիորեն սահամանափակում է մարդկանց տնտեսական անձնական ազատությունը՝ նրանց զրկելով ծախսելու և գործելու մասին սեփական որոշումներ կայացնելուց։ Իսկ ազատ շուկան ավելի արդյունավետ է ինչպես և երբ արտադրելու որոշումների հարցում։

 

Պարբերաբար խոշոր ընկերություններ (կամ տնտեսության որևէ ճյուղ) դառնում են ոչ շահութաբեր և հայտնվում սնանկացման եզրին։ Եթե այդպիսի ընկերությունը սնանկանում է, դա հանգեցնում է աշխատատեղերի կորստի և բացասական անդրադառնում այն ոլորտների վրա, որոնցում կենտրոնացած է տվյալ ընկերությունը։ Այս երևույթը  կառավարությունները դիտարկում են որպես տնտեսական գործընթացներին միջամտելու տնտեսական և քաղաքական լուրջ փաստարկն՝ լայնամասշտաբ գործազրկության սոցիալական և տնտեսական հետևանքները հաղթահարելու համար։ Սակայն ազատ շուկայի կողմնակիցները պնդում են, որ եթե որևէ ընկերություն կամ ճյուղ անկում է ապրում, ապա կառավարությունը չպետք է աջակցի նման դեպքերում։ Դրա փոխարեն պետք է թողնել ազատ շուկային գնալ իր ուղով և թույլ տալ ոչ արդյունավետ ընկերությունների դուրս մղումը շուկայից և նոր ընկերությունների ու նոր աշխատատեղերի ստեղծումը։

 

Անկում ապրող ընկերությունների կամ ճյուղերի դեպքում կառավարությունների հիմնականում կայացնում են հետևյալ որոշումները։

  1. Ազգայնացում, լրիվ պետական աջակցություն, երբ կառավարությունը գտնում է, որ տվյալ ճյուղը կարևոր է ազգային շահերի համար կամ բարձր սոցիալական օգուտ ունեցող ճյուղ է: Այս դեպքում կառավարությունը կարող է սուբսիդավորել այդ ճյուղը, նույնիսկ եթե այն վնաս է պատճառում և շահութաբեր չէ: Օրինակ, երկաթուղային տրանսպորտը, այդ թվում՝ նաև մեր երկրում։
  2. Ընկերությանը կամ ճյուղին թույլ տալ ձախողվել, բայց ապահովել աջակցություն և վերապատրաստումներ այն աշխատողների համար, ովքեր կորցնում են իրենց աշխատանքը և կարող են հանդիպել դժվարությունների ձախողման հետևանքով աշխատատեղի փոփոխության ընթացքում։
  3. Ոչինչ չձեռնարկել (laissez-faire տնտեսագիտություն), ազատ շուկային թույլ տալ տեսակավորել, դուրս մղել ոչ շահութաբեր ընկերություններին, բայց միևնույն ժամանակ նորերին առաջ գնալու հնարավորություն տալ ։

 

Նման դեպքերում ոչինչ չձեռնարկելը դասական տնտեսագիտության արձագանք է։ Հիմնավորումն այն է, որ տնտեսությունն անընդհատ փոխվում է, կառավարության համար անօգուտ է փորձել պայքարել փոփոխվող համեմատական առավելությունների օգտակարության դեմ։ Օրինակ, ածխի արդյունաբերության մեջ նախկինում զբաղված էր մեկ միլիոն մարդ, բայց հիմա տնտեսություններում բոլորովին այլ աշխատատեղեր են ստեղծվել։ Ոչ ոք չի պնդի, որ կառավարությունը դեռ պետք է սուբսիդավորի մեկ միլիոն հանքափորների, որպեսզի ածուխ արդյունահանվի, որն այժմ անհրաժեշտ չէ, ինչպես առաջ։ Բացի այդ, եթե կառավարությունն աջակցում է ձախողվող ճյուղերին, մյուս ընկերությունները նույնպես կարող են կառավարությունից ակնկալել օգնություն։ Արդյունքում տնտեսվարողների մոտ աշխատելու ավելի քիչ խթաններ կստեղծվեն։

 

Կառավարության միջամտությունը, չնայած իր բարի մտադրությանը, կարող է տուժել նաև անբավարար տեղեկատվությունից և տնտեսության կոնկրետ ճյուղի գործունեության վերաբերյալ ոչ լիարժեք պատկերացումից։ Եթե մասնավոր ձեռնարկատերերին չի հաջողվում ստեղծել շահութաբեր բիզնես, ապա քիչ հավանական է, որ կառավարությունը՝ հիմնականում ավելի քիչ բիզնես փորձառությամբ, կկարողանա անել դա։ Այդ պատճառով ազատ շուկայական տնտեսության կողմնակիցները պնդում են, որ կառավարության միջամտությունը պետք է լինի խիստ սահմանափակ, քանի որ այն բերում է ռեսուրսների ոչ արդյունավետ բաշխման։

 

Ակնհայտ է, որ ազատ շուկայական տնտեսությամբ երկրներն ունեն պետական ազդեցության որոշակի մակարդակ։ Ազատ շուկայի որոշ կողմնակիցների կարծիքով կատարյալ շուկայական տնտեսությունը պետք է ունենա միայն երեք պետական գործառույթ՝ դատարաններ, ոստիկանություն և զինուժ։ Այնուամենայնիվ, այսօր պետական միջամտությունը դուրս է եկել այս գործառույթների շրջանակից, և տնտեսությունների մեծամասնությունում պետության կարգավորողի գործառույթը ներկայումս ավելի մեծ է և բարդ, քան երբևէ։ Ժամանակակից հասարակությունը դիտարկում է կառավարության սոցիալական պաշտպանության այլ գործառույթներ ևս, օրինակ՝ հարստության ու եկամուտների վերաբաշխումը, զբաղվածությունը և տնտեսական աճը, կայուն զարգացումը և տնտեսության կայունությունը։

 

Տնտեսությանը պետական միջամտության օպտիմալ մակարդակն ազատ շուկայական մեխանիզմների և տնտեսության պետական կարգավորման միջև հավասարակշռության հաստատումն է: Երբ այդ հավասարակշռությունը ձեռք բերված է, հասարակության շահերը պաշտպանված են, իսկ մասնավոր բիզնեսը ծաղկում է:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր