Աշխատավարձ եւ արտադրողականություն

Վ.Մ. Քըրթիս, (թարգմանությունը “Free Market Economics” գրքից)

 

Աշխատավարձի մակարդակի շուրջ քննարկումներում, հարցը վերաբերի անհատներին, ֆիրմաներին, թե ամբողջ տնտեսությանը, մենք շատ ենք լսում, որ աշխատողի արտադրողականությունն աճել է եւ որ աշխատավարձերը եւս պետք է բարձրանան այդ աճն արտացոլելու համար։ Վերջերս, պողպատագործական մի մեծ ընկերություն, բանակցություններ վարելով իր աշխատողների հետ, նոր պայմանագիր էր կազմել, որում մասնավորապես ասվում է. «Եթե ձեր արտադրողականությունն աճի, ձեր աշխատավարձը եւս կաճի համապատասխանաբար»։ Սա՞ է արդյոք այն ձեւը, որով աշխատավարձը գործում է կամ պիտի սահմանվի բաց հասարակության մեջ։ Ի՞նչ կլինեն հետեւանքները, եթե աշխատավարձերն ամենուրեք սահմանվեն այս մեթոդով։

 

Ինչպե՞ս է ստացվում, որ մարգագետին հնձելու համար պատանին այսօր ստանում է 3 կամ 4 դոլար, երբ փոքր տարիքում մենք նույնն անում էինք 25 կամ 50 ցենտով։ Արդյո՞ք պատանիների արտադրողականությունն այդքան աճել է։ Իհարկե, գործն էլեկտրական խոտհարով արվում է ավելի արագ, բայց ավարտից հետո դրա արդյունքն ավելին չէ, քան նախորդ սերնդի օրերում։ Իրականում, առաջ մարգագետինը գուցե ավելի լավ հնձվեր, եթե հաշվի առնենք նաեւ արդարումը, որն էլեկտրական խոտհարով աշխատող պատանիներն այժմ հաճախ աչքաթող են անում։

 

Կամ վերցնենք վարդահարդարի գործը, որն արժե 2 դոլար, երբ ժամանակին վճարում էինք քառորդ դոլար, այն էլ՝ առաջին այցելության համար։ Էլեկտրական սափրիչը հասկացանք… Բայց նորից՝ չէ՞ որ հետաքրքրում է գործի արդյունքը, ոչ թե վարսավիրի արագությունը։

 

Ծառայությունից ծառայություն նույն բանն է՝ մաքրուհի լինի, թե պատուհան լվացող, էկրան կախող, ներկարար, թե մեքենա փայլեցնող։ Ինչ ծառայության էլ անդրադառնանք, կտեսնենք, որ դա շատ ավելին արժե, քան երբ երեխա էինք։

 

Փոքր ինչ մտածելով՝ հասկանում ենք, որ գնաճը մնում է գործոն, քանի որ դոլարն այլեւս առաջվանը չէ։ Բայց այն գուցե պատասխանատու լինի գնի կրկնապատկման համար։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված աճի մնացյալ մասը։

 

Առաջարկ եւ պահանջարկ

Ազատ շուկայում աշխատավարձը որոշվում է առաջարկի եւ պահանջարկի ուժերի մրցակցությամբ։ Մանրակրկիտ պլանավորելով՝ արտադրողը եզրակացնում է, որ կարող է տվյալ գնով արտադրել եւ վաճառել որոշակի ապրանքի որոշակի քանակ։ Նա ապա պետք է ռեսուրսներ գումարի՝ ներառյալ իր գործարանը, սարքավորումները, ղեկավարի իր տաղանդը, աշխատող անձնակազմը, եւ հուսա վերադարձնել այդ բոլորի ծախսերը այն գնից, որը գնորդները կվճարեն ավարտուն արտադրանքի համար։

 

Դրանից հետո արտադրողը դիմում է աշխատաշուկա՝ օգնական աշխատուժ վարձելու։ Եթե աշխատավարձի նրա առաջարկը բավականաչափ բարձր չէ անհրաժեշտ աշխատողներին վարձելու համար, նա կամ պետք է հրաժարվի ձեռնարկումից, կամ գտնի իր ռեսուրսները վերաձեւելու այնպիսի տարբերակ, որով կկարողանա ավելի շատ վճարել իր աշխատուժին եւ դեռ շարունակել օգուտ ստանալ։ Դա գուցե արվի արտադրության գործընթացը պարզեցնելով, ավելի մեծաքանակ կամ ավելի լավ սարքավորումներ ներգրավելով կամ որեւէ նորարարությամբ։

 

Մյուս կողմից՝ աշխատողը նույնպես հետապնդում է սեփական շահը, եւ կձգտի տեղափոխվել այլ աշխատանքի, եթե վերջինս նրան ավելի գրավիչ թվա բարձր աշխատավարձի, ավելի լավ աշխատանքային պայմանների, ավելի կարճ աշխատանքային օրվա, ավելի շատ արձակուրդների կամ ցանկացած այլ պատճառով։

 

Սակայն ենթադրենք, թե որեւէ արտադրող մշակում է մի ապրանք, որը կարող է պատրաստել եւ վաճառել մեծ շահավետությամբ։ Դա կարող է լինել կա՛մ ստացած արտոնագրերի, կա՛մ առանձին հմտությունների, կա՛մ միայն իրեն հայտնի արտադրական գործընթացների շնորհիվ։ Նա, թերեւս, կկարողանա վճարել սովորականից մեկուկես անգամ բարձր աշխատավարձ եւ շարունակել օգուտ ստանալ։ Վարվի՞ նա այդպես, թե՞ ոչ։

 

Ազատ շուկայում նա, իհարկե, ազատ է իր որոշումներում եւ, եթե կամենա, կարող է աշխատողին վարձատրել ավելին։ Բայց եթե նա փոքր ինչ փորձառություն ունի արտադրական ոլորտում, ապա կիմանա նաեւ, որ մրցակցությունը դարանակալ սպասում է յուրաքանչյուր ծառի ետեւում եւ որ մեկը շուտով կգտնի մրցակից ապրանքը շուկա հանելու նոր ձեւ, ինչի արդյունքում նա, իր թանկ աշխատուժով հանդերձ, կարող է այլեւս բավարար վաճառք չապահովել՝ մնալով առանց սպասված գնորդների։ Խորհելով՝ նա հավանաբար կհամարի, որ ավելի լավ է աշխատողին վճարել նույնքան, որքան մյուսները, կամ գուցե մի փոքր ավելին՝ նրան գոհացնելու համար, իսկ տեխնոլոգիական առավելությունների մեծագույն մասը գործի դնել ապրանքը գնորդի համար էժանացնելու եւ սեփական շուկան կառուցելու ուղղությամբ։ Եթե վաղ փուլում նրան հաջողվի մեծ շահույթ ստանալ իր եւ բաժնետերերի համար, նա կհաջողացնի որոշակի պաշար կուտակել շուտով սպասվող մրցակցությունը մեղմելու համար։

 

Այս ամենը ոչ մի կապ չունի իր աշխատողին խթանիչ առաջարկներ անող կոնկրետ բիզնեսմենի հետ։ Նա կարող է համարել, թե աշխատողն ավելին կարտադրի, եթե ամեն չորեքշաբթի նրան հանգստյան օր տա կամ մասնաբաժին հանի ընկերության եկամտից կամ վճարվի հատավճարային հիմքով։ Դա յուրաքանչյուր գործատուի անհատական որոշումն է, սակայն նրանց մեծագույն մասը կառաջարկի բազային աշխատավարձ, որը շատ չի տարբերվում տվյալ միջավայրում սովորական աշխատավարձի չափից։

 

Բանալին մրցակցությունն է

Այդուհանդերձ, այս ամենն ի՞նչ կապ ունի իմ մարգագետինը հնձելու, մազերս կտրելու կամ տունս կարգի բերելու նպատակով մաքրուհի վարձելու արժեքի հետ։ Ինչո՞ւ են տարիների ընթացքում ծառայությունների ոլորտի աշխատավարձերն աճել նույնքան, որքան խիստ ավտոմատացված արտադրություններում։ Չէ՞ որ մի դեպքում աշխատանքի արդյունավետությունը կարող է բոլորովին աճած չլինել, իսկ ուրիշ դեպքում՝ աճած լինել տասնապատիկ։

 

Պատասխանը մրցակցությունն է։ Եթե վարսավիր ես ուզում, պիտի վճարես բավարար, որ նա չդիմի գործարան կամ այլ մասնագիտության։ Արդյունքում ունենում ենք այն, ինչ կարելի է կոչել աշխատավարձի մակարդակ ամբողջ տնտեսության մասշտաբով։ Սա ինչ-որ տեղ միֆական թիվ է, որը շատ իմաստալից չէ՝ հաշվի առած անհատական հմտությունների բազմազանությունը։ Օրինակ, հմուտ նյարդավիրաբույժի ծառայությունների դիմաց սպառողները կվճարեն անհամեմատ ավելին, քան փոստատարի։

 

Պետության համար աշխատավարձի մակարդակ հաշվելը չափազանց բարդ գործ է, որը լավագույն դեպքում անգամ չի կարող լրիվ բավարար լինել։ Ու թեեւ մոտավոր, դա այնուամենայնիվ օգտակար գործիք է մի երկրի տնտեսությունը մյուսի հետ համեմատելիս։ Օրինակ, մենք գիտենք, որ աշխատավարձի ընդհանուր մակարդակը Միացյալ Նահանգներում ավելի բարձր է, քան Հնդկաստանում, ինչը հանգեցնում է որոշակի եզրակացությունների առ այն, թե աշխատավարձերն ինչպես կարող են աճել ամեն մի տնտեսությունում։

 

Ազատ շուկայում եւ զարգացած տնտեսության պայմաններում արտադրության շահույթի խոշորագույն մասը՝ 85-90 տոկոսը, վերադառնում է աշխատողներին։ Սա մրցակցության հարկադրանքն է։ Երբ աշխատողն ապահովված է լավ գործիքներով ու սարքավորումներով, նա ավելի արտադրողական է, իսկ նրա աշխատավարձի մակարդակը՝ ավելի բարձր, քան կլիներ հակառակ դեպքում։ Սա մի ընդհանրացում է, որը վերաբերում է բոլոր աշխատողներին։ Պարզ ասած՝ աշխատավարձի ընդհանուր մակարդակն ավելի բարձր է այն երկրում, ուր համեմատաբար մեծ ներդրումներ են արվում մեկ աշխատողին բաժին ընկնող գործիքներում ու սարքավորումներում։ Ահա եւ վե՛րջ։ Միացյալ Նահանգներում մեկ աշխատողին բաժին ընկնող գործիքներում ու սարքավորումներում կատարվող ներդրումը կարող է հասնել 20,000 դոլարի, ընդ որում՝ չլսված չեն նաեւ այնպիսի դեպքերը, երբ առանձին բիզնեսներում այդ ցուցանիշը հասնում է ընդհուպ 100,000 դոլարի։

 

Աշխատավարձի բարձր մակարդակի տանող ուղին, ուրեմն, ընթանում է խնայողության եւ արտադրության գործիքներում ներդրումների միջով։ Ուրիշը չկա։

 

Գործիքներում ու սարքավորումներում արված մեծ ներդրումը շահավետ է ե՛ւ վարսավիրի, ե՛ւ մաքրուհու, ե՛ւ ծառայությունների ոլորտի բոլոր աշխատողների համար, անգամ եթե այդ ներդրումն ուղղակիորեն չի առնչվում նրանց գործին։ Սրա մասին հոգում է մրցակցությունը։

 

Բացասական պարգեւատրություն

Որքան էլ լուսավորյալ թվա սա առաջին հայացքից, առանձին աշխատողի կամ աշխատողների խմբի աշխատավարձերը չեն կարող կապվել նրանց գործի արդյունավետության կամ կոնկրետ ֆիրմայի շահութաբերության հետ։ Եթե դա այդպես լիներ, հմուտ աշխատողն իրեն աշխատելիս կգտներ բացասական պարգեւատրությամբ եւ մի ֆիրմայում, որն ինչ-ինչ պատճառներով, աշխատում է վնասով։

 

Նույնը կարելի է ասել նաեւ աշխատավարձերը կենսապահովման արժեքի ինդեքսի հետ կապելու մասին։ Ե՛ւ աշխատողի, ե՛ւ գործատուի համար ընդունելի աշխատավարձը կարող է որոշվել միայն երկու շահագրգիռ կողմերի միջեւ բանակցությունների արդյունքում, երբ աշխատողն ընդունում է ինչ համարում է իր համար լավագույնը, իսկ գործատուն, համակողմանի քննելով իրավիճակը, կնքում հնարավոր լավագույն գործարքը։

 

Ասվածից քաղում ենք հետեւյալ դասը։ Թեեւ աշխատողի արտադրողականությունն անչափ կարեւոր է աշխատավարձի ընդհանուր մակարդակը քննելիս, այն չի որոշում, թե ինչպիսին պետք է լինի աշխատավարձի չափը տվյալ տնտեսության մեջ գործող կոնկրետ ֆիրմայում կամ արտադրաճյուղում։ Մրցակցությամբ կարգավորվող ազատ շուկայում ընդհանուր արտադրողականության արդյունարար ազդեցությունն աշխատավարձերի վրա որոշվում է ավտոմատ կերպով։ Ավելին, բոլոր աշխատավորներն են շահում, երբ գործիքներն ու կապիտալը հասանելի են լինում նրանցից ոմանց։

 

Թարգմանիչ` Վազգեն Ղազարյան

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր