Դարձյալ Արցախի հիմնախնդրի շուրջ. կարիք չկա պատասխան տալ այլոց մեղքերի համար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի՝ նորերս HardTalk-ի ձեւաչափով BBC-ին տված հարցազրույցը կրկին արդիականացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ միջազգային դիվանագիտության թեման: Նախեւառաջ ի հայտ եկավ կոնֆլիկտային իրավիճակի էության գնահատականներում մեծ տարաձայնությունների փաստը: Շատերը նախարարին մեղադրեցին արցախյան հակամարտության էությունը բացահայտելու անկարողության մեջ: Ճշմարտության մասնիկ դրանում կա. Հայաստանի իշխանություններն արդեն քառորդ դար միջազգային տարբեր հարթակներում իրենց հասցեին հնչող բազմաթիվ մեղադրանքներ են «կուլ տալիս» միջազգային իրավունքի կանոնները խախտելու համար: Մնացականյանը բացառություն չէ: Իսկ հայկական իշխանությունների այդօրինակ դիրքորոշման պատճառը միանգամայն տրիվիալ է. չափազանց մակերեսորեն է ընկալվում միջազգային իրավունքի իմաստը: Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ երբեք չենք ունեցել սեփական իրավունքների ողջամիտ ընկալում` ի սկզբանե, դեռեւս 1994 թվականից, համարվում էր, որ մեր գործողությունները հակասում են միջազգային իրավունքին եւ միջազգային հանրության դիրքորոշմանը: Առաջին հերթին` դա վերաբերում է կոնֆլիկտային իրավիճակի տարածքային բաղադրիչին: Ներկայիս Արցախի հանրապետության տարածքում չձեւավորվեց սեփական իրավունքների տրամաբանական եւ հասկանալի հայեցակարգ: Եվ, ընդհանրապես, իրավունք հասկացությունն այդպես էլ չիմաստավորվեց` որպես սեփական դիրքորոշման փաստարկման մեխանիզմ:

 

Գործերի այդպիսի վիճակը Ադրբեջանին ու նրա կողմնակիցներին հնարավորություն տվեց անդադրում պնդել Արցախի դեմ օրինական հիմունքով զենք կիրառելու իր իրավունքի մասին: Իսկ Հայաստանին մնում էր միայն արդարանալ` զինվելով Արցախի բնակչության անվտանգության պաշտպանության մասին փաստարկով: Բնականաբար՝ պարբերաբար գտնվում են մարդիկ, ովքեր ուղղակի Հայաստանին մեղադրում են միջազգային իրավունքը խախտելու համար: Հայաստանի պատասխանատու անձանց գլխում ոչ մի կերպ չծագեց այն միտքը, որ միջազգային հանրության հետ իր բանակցային ծրագրահենքն ու խոսքը պետք է կառուցել 1992թ. Լեռնային Ղարաբաղի պատերազմի ամենասկզբից միջազգային իր պարտավորությունների կոպիտ խախտման համար Ադրբեջանին խստորեն մեղադրելու հենքի վրա: Եվ բանն ամենեւին Ադրբեջանի կողմից հայ բնակչության իրավունքների ոտնահարումները չեն, այլ` ստանձնած պարտավորությունների կոնկրետ խախտումը, որն էլ Արցախի ներկայիս ստատուս-քվոյի կազմավորմանն էր հանգեցրել:

 

Արցախի Հանրապետությունն, իր ներկայիս սահմաններով, ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումից Ադրբեջանի հրաժարման ուղղակի հետեւանք է: Համապատասխանաբար` Արցախի Հանրապետության տարածքում Ադրբեջանը ոչ մի իրավունք չունի: Ոչ մի իրավունք չունի նաեւ այդ տարածքի ապագա կարգավիճակը որոշելու: Այդպիսի իրավունքների մասին Ադրբեջանը կարող էր խոսել, եթե պահպաներ ստանձնած միջազգային պարտավորությունները: Մանավանդ որ, հակամարտության կարգավորման բանակցությունները վարվում են ԵԱՀԿ-ի շրջանակներում, որտեղ ընդունվել էին այդպիսի պարտավորություններ:

 

Հակիրճ պարզաբանենք վերն ասվածը: Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական փուլ մտավ ԽՍՀՄ-ի եւ նրա Սահմանադրության վերացումից հետո: ԽՍՀՄ-ը` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, գոյությունը դադարեցրել է 1991 թվականի դեկտեմբերի 26-ին: Հետխորհրդային տարածքում հարաբերությունները կարգավորելու իրավական ոչ մի մեխանիզմ այն ժամանակ չկար: ԽՍՀՄ նախկին հանրապետությունները սկսել էին իրենց միջազգային ճանաչումը ստանալ: Ոչ ոք հատուկ չէր շտապում դա անել: Ռուսաստանն, օրինակ, Ադրբեջանը` որպես անկախ պետություն, ճանաչել է միայն 1992 թվականի ապրիլի 10-ին: Սակայն այդպիսի կիսաճանաչված վիճակում նոր երկրները սկսել էին Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհրդակցության (ԵԱՀԽ) մեջ մտնել:

 

Մի տեսակ տարօրինակ է. այդ միջազգային ձեւաչափում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Հանելուկ էր մնում, թե ինչպես էին այդտեղ հայտնվել ԵԱՀԽ-ի ընդամենը մի քանի անդամի կողմից ճանաչված նոր պետությունները: Բայց, հավանաբար, դեր է խաղացել հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը: ԵԱՀԽ-ն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միացել էր Հայաստանի եւ Ադրբեջանի` այդ կառույց մտնելու հետ միաժամանակ (Պրագա, 30 հունվարի 1992թ.): Այսինքն` հակամարտության կարգավորումն այդ երկրների միջազգային ճանաչման նախաբանը եղավ: ԵԱՀԽ-ի գործողություններից դա նկատելի է ողջ ակնհայտությամբ:

 

1992 թվականի հունվարի 30-31-ին ԵԱՀԽ արտաքին գործերի նախարարների խորհուրդը փարիզյան հանդիպման ժամանակ որոշում էր ընդունել իր զեկուցողներին ուղարկել արցախյան հակամարտության գոտի: 1992 թվականի փետրվարին ԵԱՀԽ հատուկ առաքելությունը Միջազգային հելսինկյան ֆեդերացիայի նախկին նախագահ, Չեխոսլովակիայի նախագահի այն ժամանակվա կաբինետի ղեկավար Կարել Շվարցենբերգի գլխավորությամբ այցելել էր Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Այցի արդյունքներով պատրաստվել էր զեկուցում, որը  քննարկման առարկա էր դարձել ԵԱՀԽ-ի 1992 թվականի փետրվարի 27-28-ին եւ մարտի 13-14-ին կայացած` Ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի (ԱՊԱԿ) 7-րդ եւ 8-րդ նիստերում: Փետրվարի 28-ին ԱՊԱԿ-ն ընդունել էր որոշում, որի գլխավոր բաղադրամասերն էին` հրադադարը, մարդասիրական միջանցքների ստեղծումը եւ հակամարտության տարածաշրջան սպառազինությունների մատակարարման բռնարգելքը:

 

Այստեղ մենք մոտենում ենք սույն հոդվածի գլխավոր թեմային: 1992 թվականի նոյեմբերից, երբ ԽՍՀՄ ներքին զորքերը լքեցին Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանն արդեն շրջափակման մեջ ու հրետակոծության տակ էր պահում Արցախը: Սկսած 1992 թվականի հունվարի 30-ից՝ Ադրբեջանը պարտավոր էր դադարեցնել թշնամական գործողությունները, քանի որ ԵԱՀԽ-ում միջազգային պարտավորություններ էր ստանձնել:

ԵԱՀԽ-ի Եզրափակիչ ակտում գրված սկզբունքների համաձայն, այդպիսի պարտավորություններ են մասնավորապես.

  • մասնակիցները միմյանց միջեւ եղած վեճերը լուծելու են խաղաղ միջոցներով՝ այնպես, որպեսզի չվտանգեն միջազգային խաղաղությունը եւ անվտանգությունը;
  • մասնակիցներն ընդունում են սեփական ճակատագիրը տնօրինելու՝ ժողովուրդների իրավունքը:

 

Այդպիսի պարտավորությունների ստանձնումը եղել է Ադրբեջանին ԵԱՀԽ ընդունելու գնով: Բայց այդ երկիրն այնքան էլ լուրջ չվերաբերվեց այնպիսի հասկացությանը, ինչպիսին է միջազգային պարտավորությունը մի կազմակերպությունում, որը կանոնակարգում է տարածքի, սահմանների, ինքնորոշման, կարգավիճակի նկատմամբ իրավունքների օրինականությունը: Եթե լուրջ վերաբերվեր, չէր հայտնվի այսօրվա իրավիճակում: Այդ իմաստով կարելի է արձանագրել հետեւյալը. արդեն 1992-ի փետրվարին Ադրբեջանը չկատարեց ստանձնած պարտավորությունները՝ «Գրադ» համակարգ կիրառելով Ստեփանակերտի դեմ, այսինքն՝ խախտեց Հելսինկյան եզրափակիչ ակտը: Այդ պահից Ադրբեջանը ձեռնարկեց լայնածավալ ագրեսիա, որն ավարտվեց 1994 թվականին նրա պարտությամբ: Արցախի հանրապետությունը ներկա տեսքով Ադրբեջանի ագրեսիայի ուղղակի հետեւանքն է:

 

Չի կարելի պնդել, թե միջազգային հանրությունն անտեսել է այդ փաստը: Դրա հաստատումն են բազմաթիվ բանաձեւերը: Օրինակ՝ 1999թ. մարտի 11-ին Եվրախորհրդարանն ընդունեց «Կովկասում խաղաղ գործընթացին աջակցելու մասին»  բանաձեւը, որում ճանաչում է փաստը, որ «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը իր անկախությունը հռչակել է 1991 թվականի սեպտեմբերին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ համանման անկախություն էին արդեն հռչակել նախկին խորհրդային սոցիալիստական հանրապետությունները»։

 

Ինչպես տեսնում ենք, սեփական ճակատագիրը տնօրինելու՝ Լեռնային Ղարաբաղի իրավունքը ճանաչվում է առանց այլեւայլության: Մինչ այդ, ընդունվել էին բանաձեւեր, որոնք մատնացույց էին անում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի թշնամական գործողությունները: Եղան նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջով: 1994 թվականին ԵԱՀԽ-ի կողմից ճանաչվել էր զինադադարի մասին մայիսի 12-ի պայմանագիրը, որը հակամարտության մյուս կողմերի հետ միասին ստորագրել էին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները:

 

«Աննկատ» էր մնացել (ավելի ստույգ՝ պաշտոնապես չամրագրված) միայն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման փաստը, ինչը ծանր հետեւանքներ ունեցավ բոլորի եւ, առաջին հերթին, հենց իր համար: Դա թույլ է տալիս Ադրբեջանին «իրավունք ճոճել» ողջ աշխարհի առջեւ: Այդ ամենը հանգեցրեց նաեւ նրան, որ Ադրբեջանը երկրորդ անգամ միջազգային իրավունքը խախտեց 2016 թվականի ապրիլին՝ չկատարելով 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի պայմանները:

 

Ի՞նչ իրավունքների մասին կարող է խոսել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները խախտած երկիրը: Եվ Հայաստանի կողմից միջազգային իրավունքի ի՞նչ չհարգման մասին կարող են խոսել՝ որտեղ էլ որ լինի: Ադրբեջանը չպետք է պատերազմ սկսեր՝ շրջանցելով ընդունած միջազգային պարտավորությունները, եւ տանուլ տար այդ պատերազմը: Քանի որ դա կատարվել է` կասկածի տակ են նաեւ Ադրբեջանի իրավունքները:

 

Հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցող՝ Հայաստանի պատասխանատու անձինք պետք է լավ իմանան հակամարտության կողմերի իրավունքների եւ պատասխանատվության մասին: Պետք է լավ իմանան նաեւ ներկայիս ստատուս-քվոյի ծագումնաբանությունը: Դա նրանց թույլ կտա հեռանալ մեր երկրին պարտադրվող` աշխարհում ինչ-որ մեկի առջեւ ունեցած կարծեցյալ պարտավորություններից: Ադրբեջանի եւ միջազգային հանրության հետ հարկավոր է խոսել միայն տարածաշրջանի ժողովուրդների առջեւ այդ երկրի պատասխանատվության մասին: Եվ ուրիշ` ոչ մի բանի: Իր իրավունքները պետք է պահպանել եւ ոչ ոքի թույլ չտալ ոտնձգություն կատարել դրանց նկատմամբ: Մնացած ամեն ինչը կարելի է կարգավորել:

 

Եվ պետք չէ ասել, թե «աշխարհը կառուցված է ազգային շահերի վրա», թե՝ «իրավունքը կեղծիք է», թե՝ «ուժն է ծնում իրավունք»: Ավելի լավ է մտածել` արդյո՞ք կա Ուժ, եւ որտեղից է այն ծնվում: Այդժամ հնարավոր կլինի հասկանալ, որ «ուժը ծնվում է սեփական իրավունքների ճանաչման պայքարից»: Միայն հարկավոր է հավատալ իր ճշմարտացիությանը:

 

Սա պոեզիա չէ, այլ քաղաքականության աշխարհի պարզ տրամաբանություն:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր