Ադամ Սմիթը և կառավարության միջամտությունը տնտեսությանը

1776թ․ լույս տեսավ տնտեսագիտության հիմնարար ստեղծագործություններից մեկը՝ շոտլանդացի տնտեսագետ, փիլիսոփա Ադամ Սմիթի հայտնի «Ազգերի հարստություն» գիրքը։ Այն համարվում է քաղաքատնտեսությանը նվիրված առաջին աշխատությունը, որում մեծ տեղ էր հատկացված տնտեսության մեջ կառավարության ունեցած դերակատարության ուսումնասիրությանը։ Հայտնի տնտեսագետը ձևակերպել է երեք հիմնական գործառույթ, որ պետք է իրականացվի կառավարության կողմից։ Առաջին գործառույթը սոցիալական ապահովության ներքին կարգավորումների ստեղծումն է, ինչպես նաև հասարակության պաշտպանության ապահովումն այլ հասարակությունների կողմից ներխուժումներից կամ հարձակումներից։ Երկրորդ գործառույթն օրենքի համատեքստում արդարության ճշգրիտ իրականացման հաստատումն է։ Երրորդ գործառույթը հանրային բարիքներ ապահովելն ու այնպիսի հասարակական ինստիտուտներին աջակցելն է, որոնք երբեք չեն կարող լինել ինչ-որ կոնկրետ առանձին անձանց կամ որոշակի խմբերի հետաքրքրություններում։ Այդպիսի օրինակ են տրանսպորտը, առողջապահությունը, կրթությունը։ Այնուամենայնիվ, կարծես թե կառավարության միջամտությունը ներկայումս դուրս է եկել այս գործառույթների շրջանակից։ Այսօր ժամանակակից հասարակությունը դիտարկում է կառավարության այլ գործառույթներ հասարակության պաշտպանության բնագավառում, օրինակ՝ հարստության և եկամուտների վերաբաշխումը, զբաղվածությունը և տնտեսական աճը, կայուն զարգացումը և տնտեսության կայունությունը։

 

Մինչդեռ Սմիթը գտնում էր, որ տնտեսությանը պետք է թույլ տալ գործել ինքնուրույն, կառավարության կողմից առանց որևէ միջամտության՝ օգտագործելով ազատ շուկայի ուժերը: Տնտեսությունը կարող է հարստություն ստեղծել և բարձրացնել արդյունավետությունը շուկայական ուժերի կամ, ինչպես ընդունված է տնտեսագիտության մեջ, «անտեսանելի ձեռքի» միջոցով։ «Անտեսանելի ձեռքը» բնական երևույթ է, որը շուկան մղում է մրցակցության սուղ միջոցների համար։ Նա համարում էր, որ մարդկային ցանկությունները անսահմանափակ են, բայց մարդկային կարիքները՝ սահմանափակ, և մարդիկ կարող են մրցել միմյանց հետ, իսկ մրցունակության առկայությունն անհրաժեշտ պայման է ազատ շուկայի համար: Կառավարության միջամտության դեպքում մարդիկ կդադարեն մրցակցել, որն իր հերթին կբերի գների բարձրացման և որակի անկման: Նա պնդում էր, որ կառավարության ցանկացած միջամտություն թուլացնում է տնտեսությունը։

 

Դրանից ելնելով՝ կառավարության համար Սմիթն առանձնացրեց կարևոր ոլորտներ, որոնցում, միայն, այն կարող էր արդյունավետորեն գործել, և կարծում էր, որ պետք էր խուսափել բոլոր ավելորդ, անհարկի միջամտություններից: Օրինակ՝ յուրաքանչյուր երկիր պետք է պաշտպանի բոլոր քաղաքացիներին և հասարակությանն օտարերկրյա ներխուժումներից, իսկ անկախ դատական համակարգն ու արդարադատության իրականացումը պետք են հանցագործությունները կանխելու և մասնավոր իրավունքն ու սեփականությունը պաշտպանելու համար:

 

Կառավարության միջամտությունը հանրային բարիքների՝ ճանապարհների և կամուրջների կամ ենթակառուցվածքների, տարբեր տարիքի մարդկանց համար կրթության, առողջապահության և բժշկական օգնության ապահովման գործում կարող է օգտակար լինել ապրուստ վաստակելու համար, ինչպես նաև կարող է արդյունավետ լինել: Բայց դա չի նշանակում, որ կառավարությունը պետք է գործի որպես ֆիրմա, որպեսզի առավելագույնի հասցնի իր շահույթը: Սմիթը ցանկանում էր, որ հասարակության բոլոր խավերը, նույնիսկ ամենաաղքատ, օգտվեն ազատ շուկայական համակարգից: Կառավարությունն ու պետությունը կարող են կարևոր դեր ունենալ պետական ​​դպրոցների կառավարման գործում, քանի որ շատ երիտասարդ ուսանողներ գումար չունեն մասնավոր համալսարաններում սովորելու համար, բայց շատ կարևոր է իմանալ ուսանողի ունակություններն ու տաղանդները և դրանցում ներդրումներ կատարել և՛ որպես մարդու և՛ որպես աշխատուժի:

 

Մինչ Ադամ Սմիթն ընկած ժամանակաշրջանում տարածված էր այն տեսակետը, որ առևտրային հաշվեկշիռը պետք է լիներ դրական՝ ի օգուտ արտահանման, որպեսզի երկիրը կարողանար ոսկու պաշարներ կուտակել: Այդ պատճառով մշակվել էին ներմուծումից պաշտպանության առևտրային քաղաքականություններ, որոնք ապահովվել էին մաքսատուրքերով ու ներմուծման արգելքներով, իսկ ապրանքների գները կարող էին ավելի բարձր լինել, քան դրանց ներմուծման դեպքում։ Եվ, հարկե, այսպիսի քաղաքականությունը վնասում էր ազգերի փոխհարաբերություններին և նրանց միջև առաջացնում էին բազմաթիվ կոնֆլիկտներ ու պատերազմներ:

 

Ադամ Սմիթը քննադատեց նման քաղաքականությունը, քանի որ այն հսկայական պետական պարտք էր առաջացնում, որն էլ իր հերթին շատ խնդիրներ էր ստեղծում տնտեսության մեջ։ Պատերազմները դիտում էր որպես փող վատնելու և հսկայական պետական պարտք կուտակելու պատճառ, որն էլ փողը դուրս էր մղում ներդրումների ոլորտից՝ կրճատելով տնտեսական աճը: Իսկ դեպի գաղութներ և այլ երկրներ արտահանումն ավելացնելու, ինչպես նաև դրանցից ներմուծումը սահմանափակելու քաղաքականությունը շարունակելը վերջ կդներ երկրների միջև ազատ առևտրին:

 

Ադամ Սմիթը մերժում էր տնտեսության մեջ կառավարության այդպիսի միջամտությունները, քանի որ ցանկանում էր օգտագործել ազգերի միջև փոխադարձ առևտրի առավելությունները: Նրա կարծիքով յուրաքանչյուր երկիր ապրանք արտադրելու իր բացարձակ առավելությունն ուներ, ինչպես նաև այդ երկրներն ունեին իրենց հատուկ տեխնոլոգիաներն ու նորամուծությունները, որոնք դրանք կարող էին ձեռք բերել խաղաղ առևտրային հարաբերությունների դեպքում: Մաքսատուրքեր կամ սահմանափակումներ պարտադրելով այլ ազգերի հետ առևտրում՝ ազգերը կկորցնեին այդ հնարավորությունները, ինչի պատճառով էլ Սմիթը համաձայն չէր առևտրի ոլորտում կառավարության կողմից իրականացվող նմանատիպ միջամտություններին: Նա պնդում էր, որ տնտեսության մեջ այդպիսի միջամտությունները և առևտրի վրա մաքսատուրքերի քաղաքականություն պարտադրելն ազգերի համար բարձր գին էր, որը չէր փոխհատուցվում:

 

Տնտեսության մեջ կառավարության բարձր միջամտությունը բնական ազատության խախտում է, բայց այն ներդրվել է տնտեսության զարգացման քաղաքականություն մշակելու համար, ինչպիսին է առևտրի զարգացումը։ Սակայն ոչ ըստ անհրաժեշտության կիրառելու պատճառով կառավարության միջամտությունը դարձել է մեծ խոչընդոտ ազատ առևտրի զարգացման համար:

 

Ադամ Սմիթը գտնում էր, որ կառավարությունը պետք է հանգիստ թողնի տնտեսությանը և չմիջամտի ազատ շուկայի ու ազատ առևտրի բնական ազատությանը: Նա կողմ չէր արտադրության և առևտրի ոլորտում որոշ արտադրողներին ու առևտրականներին հատուկ արտոնություններ տրամադրելու կառավարության գործունեությանը, և կարծում էր, որ դա կստեղծի մի քանի հսկայական մենաշնորհներ, որոնք թշնամի կլինեն ազատ շուկային և կոչնչացնեն շուկայական ուժերը, ինչպես նաև կբերեն շուկայի ձախողման։ Հասկանալի է, որ մենաշնորհի դեպքում գինը և աշխատավարձն ավելի բարձր են, քան ազատ շուկայում դրանց բնական դրույքաչափերը, և այս տարբերության գոյության պատճառով տնտեսությունը չի աշխատում պատշաճ ձևով, և հետագա խնդիրները, ինչպիսիք են կաշառակերությունն ու կոռուպցիան և վաշխառությունը, գալիս են ոչնչացնելու տնտեսությունը:

 

Նրա պնդմամբ այդպիսի գործոնները, խնդիրները ոչնչացնում են հավասարակշռությունն ազատ շուկայում: Հավասարակշռությունը մի վիճակ է, երբ առաջարկն ու պահանջարկը հավասար են, և դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շուկայական գինը սահմանվել է մրցակցությամբ ու առանց մենաշնորհների առկայության: Երբ կառավարությունը չափազանց շատ է միջամտում ազատ շուկային, առաջանում են սպասումներ, որ տնտեսության մեջ մենաշնորհներ կլինեն, որոնք կգործեն ստվերային տնտեսությունում: Թեև նա դեմ էր տնտեսության մեջ կառավարության չափազանց մեծ միջամտություններին, բայց միևնույն ժամանակ կառավարության համար առանձնացրեց երեք հատուկ գործառույթ, որոնք կարող են արդյունավետ լինել՝ ազգային պաշտպանություն, արդարադատության իրականացում և հանրային բարիքների ապահովում։ Իսկ կառավարության կանխամտածված միջամտությունը, չնայած այն հատուկ նպատակաուղղված է պաշտպանելու կամ աջակցելու հասարակությանը, գործնականում սովորաբար ավելի քիչ արդյունավետ է այդ նպատակին հասնելու համար, քան ազատ գործող շուկայական տնտեսությունը: Շատ դեպքերում այն վնասակար է մարդկանց համար՝ նրանց զրկելով ազատ շուկայի առավելություններից:

 

Սմիթի գաղափարները դարձան տնտեսագիտության դասական դպրոցի հիմքը և նա պատմության մեջ մտավ որպես տնտեսագիտության հայր: Նրա «անտեսանելի ձեռքն» այսօր էլ շարունակում է հզոր ուժ մնալ, իսկ նրա ենթադրած ազատ շուկան, չնայած դեռ լիովին չհասկացված, գուցե ավելի շատ բան է արել համաշխարհային կենսամակարդակի բարձրացման համար, քան պատմության ցանկացած այլ առանձին գաղափար:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր