Սիրիայի նոր ստատուս-քվոն. ինչո՞ւ բոլորն ուզում են պատժել Թուրքիային

Քանի դեռ Սիրիայում դադարեցված են ակտիվ մարտական գործողությունները, կարելի է փորձել իմաստավորել տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող խնդիրների էությունը: Ինչպես երեւում է, թուրք-սիրիական սահմանին ստեղծված նոր իրադրությունն ընդամենը փոքրիկ մի փուշ է արդի միջազգային հարաբերությունների մարմնում: Տարածաշրջանում ամեն ինչ հասկանալի է: Այս տարվա հոկտեմբերի 22-ին Սոչիում ընդունված ռուս-թուրքական փոխըմբռնման հուշագիրն ամրագրել է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանամերձ տարածագոտու նոր ստատուս-քվոն: Հոկտեմբերի 22-ին Սիրիայի վերաբերյալ Սոչիում Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից ընդունված գործողությունների պլանը կարելի է դիտարկել որպես այդ ամսում ձեռք բերված երկու պայմանավորվածությունների շարունակություն: Դա հոկտեմբերի 17-ի թուրք-ամերիկյան գործարքն է, որը 120 ժամ կանգնեցրեց թուրքական «Խաղաղության ակունք» գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում, եւ «Սիրիական դեմոկրատական ուժերի»՝ գերազանցապես քրդերի ու Դամասկոսի կառավարության միջեւ ստորագրված համաձայնագիրը:

 

Չխորանանք այդ գործարքի մանրամասների մեջ՝ մամուլը հանգամանորեն լուսաբանել է այդ հակամարտային իրավիճակում ներգրավված բոլոր կողմերի ենթադրվելիք գործողությունների պլանը: Մեզ հետաքրքրում են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների այլ հանգամանքներ, այն է՝ սիրիական Քրդստանից իր զորքերը դուրս բերելու՝ ԱՄՆ-ի անսպասելի որոշման միջազգային իմաստը: Չէ որ այդ որոշումն ընդունվել էր ոչ առանց դրա քաղաքական պարամետրերի նախնական հիմնավորման: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Թուրքիայի հետ պայմանավորվածություն կա պատրաստվող՝ «Խաղաղության ակունք» գործողության վերաբերյալ, ինչպես նաեւ այն մասին, որ ԱՄՆ-ի համար միեւնույն է, թե ով կպաշտպանի քրդերին՝ ակնարկն ուղղված էր Ռուսաստանին եւ Չինաստանին: Այնպես որ, Սիրիայում ԱՄՆ քաղաքականության հայեցակարգային կողմը լիովին պարզ է. զորքի դուրսբերմամբ այդ երկիրը սկզբունքորեն նոր քաղաքական գործընթացներ է խթանել տարածաշրջանում եւ աշխարհում: Այսինքն՝ այդ քաղաքականությունն ունի ոչ միայն տարածաշրջանային նշանակություն եւ, առավել եւս, տարածաշրջանային նպատակներ:

 

Փորձենք պարզաբանել վերն ասվածը, ինչպես նաեւ հասկանալ Սիրիայում ստեղծված նոր ստատուս-քվոյի իմաստը: Այդ իրավիճակը խառնել է բոլոր շահագրգիռ ատյանների խաղաքարտերը: Առաջինը, որ կարելի է նկատել, դա այն է, որ նոր ստատուս-քվոյում, առանց որեւէ առանձնահատուկ դերի, հայտնվել է Իրանը: Դա չափազանց կարեւոր հանգամանք է, քանի որ Սիրիայում Իրանի ակտիվացումը միշտ եղել է ամենախնդրահարույց գործոնը ԱՄՆ-ի եւ տարածաշրջանի շատ երկրների համար, առաջին հերթին՝ Իսրայելի եւ Թուրքիայի: Այժմ այնպես է ստացվել, որ Թուրքիայի եւ Իրանի միջեւ քրդերի խնդրի առնչությամբ լուրջ դիմակայություն է առաջացել: Այդպիսի լարվածություն է առաջացել նաեւ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ: Չարժե արդեն ընդգծել, որ Թուրքիայի դեմ ոտքի ելավ Արաբական պետությունների լիգան, իսկ Թուրքիայի գործողությունները պաշտպանեցին միայն Ադրբեջանը, Քաթարը եւ Պակիստանը: Այսինքն՝ ստեղծվեց Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում Թուրքիային առավելագույնս մեկուսացնելու մի իրավիճակ:

 

Երկրորդը եւ առավել կարեւորը. միջազգային քաղաքականության մեջ երեւան եկավ մի մեխանիզմ, որն այլեւս զսպում է Թուրքիայի դարավոր ավանդույթը՝ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ լուրջ հակասություններ ծագելիս՝ պարբերաբար ձեռնածություններ անելով, մերձենալ Ռուսաստանին: Թուրքիայի քաղաքականության այդ յուրահատկությունը բավական երկար ժամանակ նրա ուժեղ հաղթաթուղթն էր Արեւմուտքի հետ հարաբերություններում: Ներկա պահին կարելի է նկատել, որ ամբողջ մի դարաշրջան արդյունավետ աշխատող թուրքական քաղաքականության այդ մեխանիզմը առաջին անգամ բախվել է լուրջ «սիրիական ծուղակի»: Թուրքիան «Ռուսաստան-Սիրիա-քրդեր» քաղաքական եռյակի հետ դիմակայության իրավիճակում է հայտնվել մի այնպիսի հիմնախնդրի շրջանակում, որտեղ Ռուսաստանի հետ որեւէ համաձայնության գալու ոչ մի շանս չկա: Ռուսաստանի համար էլ անհնար է դարձել Թուրքիային օգտագործել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ իր դիմակայությունում: Թուրքական «Խաղաղության ակունք» գործողությունը Ռուսաստանին զրկել է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ իր խնդիրների լուծման նպատակով Թուրքիային սիրաշահելու շատ ռեսուրսներից: Ռուսաստանը լռվել-մնացել է կայունության ապահովման պայմաններում թուրք-սիրիական սահմանի երկայնքով, այսպես կոչված, «անվտանգության գոտում», որտեղ շանսերը «կողմնակի» խաղերի համար հասցված են նվազագույնի:

 

Միամտություն կլիներ պնդել, թե տվյալ «ծուղակը» Թուրքիայի, ինչու չէ, նաեւ Ռուսաստանի համար առաջացել է օբյեկտիվորեն: Արեւմուտքի երկրների համար, որոնք իրենց միջազգային քաղաքականությունում խոշոր խաղադրույք են դնում Թուրքիայի վրա, ռուս-թուրքական հարաբերությունները չափազանց մեծ գլխացավանք են: Գործնականորեն բոլոր հանգուցային խնդիրները ՆԱՏՕ-ում, որի անդամ է Թուրքիան, կապված են վերջինիս հետ: Խաղալով «սառը պատերազմի» ժամանակաշրջանում ՆԱՏՕ-ի առաջատարի դերը եւ ԽՍՀՄ փլուզումից հետո կորցնելով այդ դերը, Թուրքիան վերջին բոլոր տասնամյակներում նոր միջազգային դերի որոնումների մեջ է: Այդպիսի դերը միանգամայն թափանցիկ է` տարածաշրջանային քաղաքական (արդեն նաեւ ռազմական) էքսպանսիան: Սյդ նպատակներով, ինչպես կարելի է նկատել, Թուրքիան ջանում է իր պլանների հետ հաշտեցնել եւ Արեւմուտքին, եւ Ռուսաստանին: Այդ հանգամանքը ժամանակի ընթացքում չէր կարող խնդիրներ չառաջացնել վերջիններիս համար: Չէր կարող չառաջացնել նաեւ չափից դուրս ինքնավստահ այդ երկրին սանձելու ձգտումներ:

 

Հետագա իրադարձությունները շատ շուտով պարզություն կմտցնեն այն հարցում, թե որն է լինելու Սիրիայում ԱՄՆ-ի նոր քաղաքականության իմաստը: Ռուս-թուրքական հուշագրի հիմքով նոր ստատուս-քվոյի հաստատումից հետո միջազգային քաղաքականության մեջ ակնկալվող անդորրը առայժմ չի նկատվում: Թվում էր` աշխարհը պետք է թեթեւացած շունչ քաշեր` ստեղծված իրավիճակում տեսնելով, որ երաշխիքներ կան նոր հնարավոր անհաջողությունների՝ հումանիտար աղետների ու նոր ներգաղթողների, ինչպես նաեւ բանտերում պահվող՝ ԻՊ մարտիկների ազատ արձակման սպառնալիքների դեմ: Բայց մենք տեսնում ենք բոլորովին այլ վիճակների արդիականացում: Դա գլխավորապես դրսեւորվում է ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության երկրների գործողություններում: Այստեղ մեծ մտահոգություններ կան: Եվ այդ մտահոգություններն արտահայտում են իրադարձությունների առանձնահատուկ բնույթը` իրադարձություններ, որոնք զուտ սիրիական խնդիրների հետ քիչ առնչություն ունեն:

 

Թուրքիան, կարծես թե, դադարեցրեց ռազմական գործողությունները: Բայց երկու օր անց` հոկտեմբերի 24-ին, Եվրամիությունը դատապարտեց Թուրքիայի ռազմական գործողությունները: Օրակարգ էր մտցվել նպատակաուղղված պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության հարցը, որոնց իմաստը խիստ ինտրիգահարույց էր: Այսպես՝ առաջարկվում էր կասեցնել մաքսային համաձայնագրի, ինչպես նաեւ Եվրոպա գյուղատնտեսական արտադրանքի բարեհաջող արտահանման պայմանակարգը: Ավելի վաղ Միության առանցքային երկրները դադարեցրել էին զենքի վաճառքը Թուրքիային: Նույն օրը հնչեցրած իր հայտարարությունում Թուրքիայից դժգոհության խորքային իմաստն է Արեւմուտքի կողմից արտահայտել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը: Նրա խոսքով` «Թուրքիան շարժվում է սխալ ռազմավարության ուղղությամբ: Նա պետք է ավելի շատ նայի ՆԱՏՕ-ի կողմը, քան՝ Ռուսաստանի»:

 

Դժգոհությունը գնալով՝ մեծացավ: Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Հատկանշական է, որ արդեն նախօրեին ԱՄՆ կոնգրեսականներից մեկը հայտարարեց, որ «Ամերիկան պետք է մերժի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, մանավանդ որ, Թուրքիան նոր էթնիկ զտմամբ է սպառնում հյուսիսային Սիրիային»: Ավելին` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագծին: Այդ քայլն ուղղված է նախագահ Դոնալդ Թրամփի վարած արտաքին քաղաքականության նկատմամբ Կոնգրեսի վերահսկողության հաստատմանը, որը քննադատության էր ենթարկվում: Օրինագիծը պատիժ է նախատեսում այն թուրք բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք մասնակից են Սիրիայի հյուսիսային շրջաններ ներխուժելու մասին որոշման ընդունմանը եւ քրդերի վերաբերմամբ մարդու իրավունքների խախտումներին:

 

Եթե հաշվի առնենք, որ 2018 թվականին ԱՄՆ-ն ընդունել է «Էլի Վիզելի» օրենքը, համաձայն որի` «վայրագությունների» կանխարգելումը սահմանվում է որպես Միացյալ նահանգների ազգային շահ, եւ որ հնարավոր «վայրագությունների» կանխարգելումը կառավարության մակարդակով քաղաքականություն է Ամերիկայի համար, ապա միանգամայն պարզ է դառնում ԱՄՆ-ի ներկայիս մտադրությունների ու գործողությունների ռազմավարական իմաստը:

 

Չնայած այդ ամենին, Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 27-ին նորից հայտարարեց, որ «եթե ահաբեկիչներն իրենց գրոհները շարունակեն այդ 30 կիլոմետրանոց գոտու ներսում կամ դրա սահմաններից դուրս, մենք նրանց հետապնդելու ենք եւ անելու ենք անհրաժեշտ ամեն ինչ: Եվ եթե չաջակցեն մեր երկրում ապրող 3,6 միլիոն սիրիացի փախստականներից 1-2 միլիոնին վերադարձնելու մասին մեր նախագծին, մենք այլ ընտրություն չենք ունենալու, քան նրանց առջեւ բացել դռները եւ թույլատրել, որ գնան Եվրոպա»: Իսկ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն դատապարտել է այդ որոշումը` նշելով, որ Սիրիայի հյուսիս-արեւելքի վրա իր հարձակմամբ Թուրքիան խանգարեց «մեծ խաղին», եւ որ Ներկայացուցիչների պալատի քայլն ուղղված էր գործողության համար վրեժ լուծելուն:

 

Ի՞նչ է նշանակում «Թուրքիան խանգարեց «մեծ խաղին» արտահայտությունը: Դա կարող է նշանակել սոսկ այն, որ բոլորը հասկանում են աշխարհում տեղի ունեցող գործընթացների ավելի լայն իմաստը: Հազիվ թե Թուրքիայի հանդեպ խիստ դիրքորոշումների պատճառը թաքնված է Սիրիայում այդ երկրի դրսեւորած «սխալ» վարքագծում: Անկասկած` մենք գործ ունենք ավելի խոր հիմնախնդրի հետ: Պետք է, չէ՞, ինչ-որ տրամաբանություն լինի նրանում, որ մի կողմից ԱՄՆ նախագահը Թուրքիային «ուղարկում է» Ռուսաստանի մոտ եւ ողջունում այդ երկրների հուշագիրը, մյուս կողմից` ցանկանում են Թուրքիային պատժել «ինքնակամության» համար: Այդ տրամաբանությունը կարելի է դիտարկել բացառապես արեւմտյան երկրների՝ իրենց գործընկերների հետ ունեցած փոխհարաբերությունների համատեքստում: Թուրքիան`ԽՍՀՄ-ի հետ դիմակայության քաղաքականությունում ՆԱՏՕ-ի նախկին առաջամարտիկը, ըստ երեւույթին, ավելի ու ավելի է բոլորի համար դառնում «գլխացավանք»:

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր